Իրանահայ հանրահայտ գործիչներ (31.Անահիտ Աբադ)
Իրանահայ կնոռեժիսոր, ծրագրավորող և կինոքննադատ Անահիտ Աբադ․
Արվեստն այն երևույթն է, որ իր էությունից մասնիկներ է բաշխում բոլորին: Ամեն մարդ իր մեջ ունի արվեստից ստացած ինչ-որ պարգև: Լինում են մարդիկ որ անտարբեր չեն գտնվում արվեստից ստացած իրենց ձիրքերին և անկախ դժվարություններից ու տարբեր խոչընդոտներից արժևորում են այդ պարգևը և զբաղվում են դրա զարգացմամբ: Ուշ թե շուտ նրանք նկատվում են ու նրանց համար ստեղծվում են առիթներ առավել կատարելագործվելու և դրսևորվելու: Եվ այդ պահից հետո կատարվում է ամենագեղեցիկը: Նրանք ստեղծում ու մարդկությանն են նվիրում այնպիսի ստեղծագործություններ, որոնք հավերժ մնում են մարդկության հիշողության մեջ: Այդ արվեստագետներն իրենց ստեղծագործությունները դիտում են, որպես իրենց զավակները, որոնց երկնելով կյանք են տվել ու պարգևել մարդկությանը:
Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս հաղորդումը նվիրված է իրանահայ կինոռեժիսոր, և ծրագրավորող Անահիտ Աբադին:
Իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադը ծնվել է 1962 թ․ (իրանական 1341թ.) Թեհրանում: Նախնական ու միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանում: Նա համալսարանական կրթությունն ստացել է Հայոց լեզվի և գրականության ճյուղում: Անահիտ Աբադը անցել է կինոարտադրության դասընթաց կինոարտադրության Իսլամական կենտրոնում, որից հետո իր կինեմատոգրաֆիկ կարիերան սկսել է Ալի Ռեզա Դավուդնեժադի նկարած «Զինաթափում» ֆիլմում որպես ծրագրավորող ու ռեժիսորի օգնական:
Եթերում է Անահիտ Աբադը։ Նա պատմում է կինոյի ոլորտ մտնելու մասին,լսենք նրան․․․
Անահիտ Աբադը կինոարտադրության ոլորտում իր գործունեությունը շարունակել է նախ որպես ռեժիսորի օգնական և ծրագրավորող իր համագործակցությունն ունենալով իրանական տարբեր ֆիլմերում և ապա նկարել է իր ֆիլմը:
Անահիտ Աբադը 1994 (1373) թվականին որպես ռեժիսորի օգնական, թարգմանիչ և ծրագրավորող համագործակցել է Ալի Ռեզա Դավուդնեժադի «Զինաթափում» ֆիլմի նկարահանման գործում: Անահիտ Աբադը 1995(1374) թվականին որպես ռեժիսորի օգնական համագործակցում է Աբոլֆազլ Խալիլիի «Մի իրական պատմություն» ֆիլմի նկարահանման գործում:1995 (1374) թվականին որպես ռեժիսորի օգնական համագործակցել է Ալի Ռեզա Դավուդնեժադի «Աշեղանե» (թարգմանաբար նշանակում է սիրո շարժառիթով) ֆիլմում: 1996 (1375) թվականին որպես ռեժիսորի օգնական համագործակցում է Ահմեդ Ռեզա Դարվիշի հետ «Արեգակի հայրենիք» (Սարզամինե Խորշիդ) ֆիլմի նկարահանման գործում: 1998 թ․(1377)թ. որպես ռեժիսորի օգնական Անահիտ Աբադը համահործացել է իրանցի ռեժիսոր Ալի Ռեզա Դավուդնեժադի հետ «Քաղցր տառապանքներ» ֆիլմի նկարահանման գործում: 1999(1378) թվականին որպես ծրագրավորման տնօրեն և ռեժիսորի օգնական համագործակցել է Ահմեդ Ռեզա Դարվիշի հետ «Հոկտեմբեր ամսի ծնվածները» (Մոթովալեդինե մահե մեհր) ֆիլմում: 2000 թ․(1379) համագործակցել է Հոմայուն Ասադյանի հետ «Խաղի ավարտը» ֆիլմի նկարահանման գործում: Նույն թվականին համագործակցել է Ալի Ռեզա Դավուդնեժադի հետ «Վատ երեխաներ» ֆիլմի նկարահանման գործում: 2008 թ․ (1387թ.) որպես ռեժիսորի առաջին օգնական համագործակցել է Վարուժ Քյարիմ Մասիհի հետ «Կասկած» ֆիլմի նկարահանման գործում: 2010 թ․(1389թ.) որպես արտադրության տնօրեն համագործակցել է ռեժիսոր Քյամալ Թաբրիզիի հետ «Հանդարտ պողոտաներ» ֆիլմի նկարահանման գործում:
Անահիտ Աբադը իր նկարած կարճամետրած և դոկումենտալ ֆիլմերի մասին ասել է...
Անահիտ Աբադը որպես ռեժիսորության առաջին փորձ 2016 (1395) թվականին նկարահանել է հայ-իրանական արտադրության «Եվա» լիամետրաժ ֆիլմը: «Եվան» մասնակցել է բազում միջազգային փառատոների ու արժանացել է բազմաթիվ մրցանակների տարբեր անվանակարգերում ու ինչու չէ նաև արժանացել է միջազգային հանդիսատեսի բարձր համակրանքին:
Ֆիլմի գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի խոսքով՝ իր մարմնավորած կերպարը՝ Եվան անընդհատ շատ մեծ դժվարությունների միջով էր անցնում: «Եվ նա այդ ամենը այնքան պինդ, արժանապատվությամբ էր տանում: Եվան ինձ սովորեցրեց ամեն դժվարություն արժանապատիվ ձևով հաղթահարել»,-նշել է Նարինե Գրիգորյանը։ Լսենք նրան:
Ֆիլմում Ռուբենի կերպարը մարմնավորող դերասան Շանթ Հովհաննիսյանը այսպես է ասում...
Ֆիլմի երաժշտության ձևավորող երաժիշտ Վահան Արծրունին այսպես է արտահայտվել․․․
«Եվա» ֆիլմի նկարահանման գաղափարի ծնվելու մասին լսենք կինոռեժիսոր Անահիտ Աբադին: