Մայիս 02, 2022 06:03 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 41-43-րդ այաներ

قَالَ نَکِّرُوا لَهَا عَرْشَهَا نَنْظُرْ أَتَهْتَدِی أَمْ تَکُونُ مِنَ الَّذِینَ لَا یَهْتَدُونَ

فَلَمَّا جَاءَتْ قِیلَ أَهَٰکَذَا عَرْشُکِ ۖ قَالَتْ کَأَنَّهُ هُوَ ۚ وَأُوتِینَا الْعِلْمَ مِنْ قَبْلِهَا وَکُنَّا مُسْلِمِینَ

وَصَدَّهَا مَا کَانَتْ تَعْبُدُ مِنْ دُونِ اللَّهِ ۖ إِنَّهَا کَانَتْ مِنْ قَوْمٍ کَافِرِینَ

 

(Սողոմոնն) ասաց. «Նրա գահն անճանաչելի դարձնենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք կհասկանա՞, թե՞ ոչ»: 

 

Եվ երբ (թագուհին) եկավ Սողոմոնի մոտ, նրան հարցրեց . «Սա ձե՞ր գահն է»: (Թագուհին) պատասխանեց. «Կարծես թե նույնն է: Մենք սրանից առաջ ընդունել էինք լույսը և հնազանդվել»:

 

Կուռքերի պաշտամունքը նրան մոլորեցրել էր: Նա կռապաշտ խմբից էր:

Նախորդ  հաղորդման ժամանակ նշվեց, որ Սաբայի թագուհին իր պալատականներից  մի խմբի ուղեկցությամբ, Եմենից գնաց Լևանտ, որպեսզի հայտարարի, որ հանձնվում է Սողոմոնին: Իսկ թագուհու գահը, Սողոմոնի պահանջով, թագուհու պալատից մի ակնթարթում տեղափոխվեց վերջինիս պալատ:  Այաներն ասում են, որ թագուհու ինտելեկտը ստուգելու և իր հրաշագործությունը ցույց տալու համար, Սողոմոնը հրամայեց, որ թագուհու գահն այնպես զարդարեն որ այն փոխի իր ձևը: Երբ թագուհին մտավ Սողոմոնի պալատ, գահը ցույց տվեցին նրան ու հարցրին, թե արդյոք այն նման է  իր գահին: Թագուհին, ճանաչելով իր գահն ասաց. «Սա իմ գահն է»: Դրանից հետո, դիմելով Սողոմոնին ու նրա պալատականներին, թագուհին ասաց. «Եթե սրանով նպատակ ունեիք ցույց տալ ձեր ուժն ու մեզ ստիպել հանձնվել, ասեմ, որ նախքան այստեղ գալը, մենք որոշել էինք հանձնվել»:

Այնուհետև այաներն ասում են, որ քանի որ Սաբայի թագուհին մեծացել էր անհավատների շրջապատում, արևապաշտությունն ու կռապաշտությունը նրանց շրջանում տարածված էր ու նրանք հեռու էին աստվածապաշտությունից: Սակայն երբ ճշմարտությունը ներկայացվեց նրան, թագուհին ընդունեց այն ու հանձնվեց:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Այն հավատքն է արժեքավոր, որը հիմնված է գիտակցության և ոչ թե կուրորեն ուրիշներին կրկնօրինակելու վրա:

2. Սնոտիապաշտությունն ու մոլորությունն արգելք են հանդիսանում մարդկանց հավատքի առջև:

3. Քանի որ մարդը փոփոխվում է, չի կարելի մարդուն իր անցյալով գնահատել: Շատերն ունեցել են սխալ անցյալ, սակայն հետո գտել են ճիշտ ճանապարհն  ու փոխվել:

 

Նամլ սուրահի 44-րդ այա

 

قِیلَ لَهَا ادْخُلِی الصَّرْحَ ۖ فَلَمَّا رَأَتْهُ حَسِبَتْهُ لُجَّةً وَکَشَفَتْ عَنْ سَاقَیْهَا ۚ قَالَ إِنَّهُ صَرْحٌ مُمَرَّدٌ مِنْ قَوَارِیرَ ۗ قَالَتْ رَبِّ إِنِّی ظَلَمْتُ نَفْسِی وَأَسْلَمْتُ مَعَ سُلَیْمَانَ لِلَّهِ رَبِّ الْعَالَمِینَ

 

Նրան ասացին. «Մտեք այս պալատի մեջ»: Երբ նկատեց դա, կարծեց, թե  կուտակված ջուր է, ու մինչև սրունքները մերկացավ: (Սողոմոնն) ասաց նրան. «Սա հաստատուն շինություն է և սարքված է բյուրեղից»: (Թագուհին) ասաց. «Տե՛ր, ես մոլորության մեջ էի, իսկ հիմա Սողոմոնի հետ հնազանդվում եմ Աստծու հրամանին, տիեզերքի Վեհապետին»:

 

Այս այան ասում է, որ Սողոմոնը հրամայել էր իր պալատի բակը կառուցել բյուրեղից, որի տակ կհոսի ջուր: Սակայն երբ Սաբայի թագուհին անցնում էր բակով, մտածեց, որ դա ջրափոս է, և բարձրացրեց իր շորը, որպեսզի այն չթրջվի: Երբ Սողոմոնը դա տեսավ, ասաց. «Պալատի բակն բյուրեղից է: Եվ մարդիկ, չտեսնելով ապակին, իրենց շորերը բարձրացնում են, որպեսզի ջուրը դրանք չթրջի»: Սաբայի թագուհին հիացավ Սողոմոնի խոսքերից ու իրեն նվաստ զգաց Սողոմոնի թագավորության առաջ ու չխոսեց իր ուժի մասին: Այլ խոսքով, Սողոմոնը, ցույց տալով իր նյութական ու ոչ նյութական ուժը, Սաբայի թագուհուն հասկացրեց, որ նա չմտածի պատերազմի մասին ու պատերազմի ծանր ծախսեր չպարտադրի կողմերին: Դրանից հետո, Սաբայի թագուհին նաև բարոյապես խոնարհվեց Սողոմոնի առջև, հասկանալով, որ Սողոմոնն, ունենալով այսքան վեհություն ու հնարավորություն, նյութապաշտ չէ և լինելով թագավոր, շարունակում է որպես մարգարե, մարդկանց հրավիրել դեպի Աստված: Ուստի նա ապաշխարեց ու հայտարարեց, որ ենթարկվում է Աստծուն, հրաժարվելով արևապաշտությունից և հավատալով միակ Աստծուն:

Հետաքրքիր է, որ այս վիճակում, թագուհին ասում է, ոչ թե «Ես հանձնվում եմ Սողոմոնին», այլ «Ես հանձնվում եմ Աստծուն»: Եվ անշուշտ, միակ Աստծու նկատմամբ Սաբայի հավատքի հետևանքով, նրա երկրի մարդիկ նույնպես հրաժարվում են արևապաշտությունից ու հավատում միակ Աստծուն

 

Այս այայից սովորում ենք.

1. Նյութական բարիքները պետք է ծառայեցնել կրոնի տարածմանը, ինչպես դա արեց Սողոմոնը:

2. Իսլամական պետությունը նույնպես պետք է օգտագործի արվեստը, գեղագիտությունը, արդյունաբերությունն ու տեխնոլոգիան, որպեսզի անհավատին հավատացյալ դարձնի:

3. Իրական ապաշխարանքն այն է, որ խոստովանենք անցած սխալները, հայցենք Աստծու ներողամտությունը և աստվածային լույսով շարունակենք մեր ապագայի ճանապարհը:

4. Հավատքի հիմքում ընկած է Արարչին հանձնվելը, ինչպես որ Սաբայի թագուհին հայտարարեց, որ հանձնվում է միակ Աստծուն: