Մայիս 02, 2022 06:09 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 685

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 50-53-րդ այաներ

وَمَکَرُوا مَکْرًا وَمَکَرْنَا مَکْرًا وَهُمْ لَا یَشْعُرُونَ

فَانْظُرْ کَیْفَ کَانَ عَاقِبَةُ مَکْرِهِمْ أَنَّا دَمَّرْنَاهُمْ وَقَوْمَهُمْ أَجْمَعِینَ

فَتِلْکَ بُیُوتُهُمْ خَاوِیَةً بِمَا ظَلَمُوا ۗ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَةً لِقَوْمٍ یَعْلَمُونَ

وَأَنْجَیْنَا الَّذِینَ آمَنُوا وَکَانُوا یَتَّقُونَ

 

Մինչ խորհում էին այս դավադրության մասին, (մենք նույնպես) դավադրության նախապատրաստման մեջ էինք, բայց չգիտեին:

 

Տես, թե ինչ ավարտ ունեցավ նրանց կատարած ոճրագործությունը: Մենք նրանց բնաջնջեցինք և նրանց հետ նաև` ողջ ազգին:

 

Նրանց տները դատարկվեցին իրենց գործած ոճիրների հետևանքով: Այս ամենի մեջ նշաններ կան նրանց համար, ովքեր լուսավորված են:

 

Մենք փրկեցինք այն  հավատացյալներին, ովքեր իրենց սրտերում երկյուղ ունեին Տիրոջ հանդեպ:

Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Սալեհի ընդդիմադիրները որոշեցին նրան սպանել: Նրանք 9 տարբեր ցեղերից կազմեցին մի հանցագործ խումբ, որպեսզի Սալեհի սպանության մեջ միայն մի ցեղի մեղավոր չհամարեն: Նրանք մտածում էին, որ երբ Սալեհն իր ընտանիքից ու բարեկամներից հեռանա ու աղոթի լեռան վրա, կհարձակվեն նրա վրա: Սակայն Աստծու կամքով, սարից քարեր թափվեցին և հանցագործները սպանվեցին:

Այս այաներն ասում են. «Նրանք կարծում էին, թե կարող են սպանել Սալեհին, մոռանալով, որ նրա Աստվածն ուժեղ է և տեղյակ է իրենց սադրանքի մասին: Այդ ժամանակ սպանվեցին ոչ միայն սադրիչները, այլ նաև այն սամուտականները, որ կողմ էին Սալեհի սպանությանը: Իհարկե, Աստծու մոտ անմեղն ու մեղավորը նույն պատժին չեն արժանանում և Աստծու կամքով, հավատացյալները փրկվեցին:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե հավատացյալները կատարեն իրենց պարտականությունն Աստված ժամանակին կչեզոքացնի անհավատների սադրանքներն ու թույլ չի տա որ նրանք իրագործեն իրենց մտադրությունը:

2. Աստված միշտ ցանկանում է, որ ճշմարտությունը հաղթի և բարին հաղթի չարին: Չնայած չարը կարող է որոշ ժամանակ հաջողություններ ունենալ, սակայն դա մշտական չէ:

3. Պատմական կոթողները պետք է պահպանենք, որպեսզի դրանք մեզ համար դաս լինեն:

4. Հավատքը միայն հանդերձյալ կյանքի համար չէ: Հավատացյալ մարդիկ այս կյանքում նույնպես տեսնում են իրենց արարքների գնահատականը: Այդպես էլ չարագործները կարող են պատժվել նաև այս աշխարհում:

 

Նամլ սուրահի 54-55-րդ այաներ

وَلُوطًا إِذْ قَالَ لِقَوْمِهِ أَتَأْتُونَ الْفَاحِشَةَ وَأَنْتُمْ تُبْصِرُونَ

أَئِنَّکُمْ لَتَأْتُونَ الرِّجَالَ شَهْوَةً مِنْ دُونِ النِّسَاءِ ۚ بَلْ أَنْتُمْ قَوْمٌ تَجْهَلُونَ

 

Մենք ուղարկեցինք Ղովտին, ով գոչեց իր ժողովրդին. «Դուք ինքներդ ձեզ ենթարկում եք մի արարքի, որը գիտեք, որ անպարկե՞շտ է:

 

Դուք պիտի շարունակե՞ք  սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց և ոչ թե կանանց հետ: Դուք մոլորության մեջ եք»:

 

Սալեհ մարգարեից հետո, այս այաներն անդրադառնում են Ղովտին ու նրա ցեղին: Իհարկե Ղովտի մասին անդրադարձ կատարվել է նաև այլ սուրահներում: Սակայն, քանի որ համասեռականությունը և սեռական շեղումը գոյություն է ունեցել հնուց ի վեր, Ղուրանը տարբեր այաներում անդրադարձ է կատարել Ղովտի ցեղին, խոսելով նրանց սխալ արարքների մասին և այլ ցեղերին զգուշացնելով, որ չանեն նման սխալներ:

Այս այաներն ասում են, որ Ղովտը, իր ցեղի տղամարդկանց շրջանում տարածված համասեռականությունը համարում էր ամոթալի արարք: Նա ասում էր. «Դուք, որ գիտեք, որ այս արարքը սխալ է, ինչո՞ւ եք դա անում: Դուք ունեք կին, սակայն գնում եք այլ տղամարդկանց մոտ: Ինչու եք այդես վարվում»: Այդ ժամանակ կանայք նույնպես հրաժարվում են կանանցից ու սկսում սեռական հարաբերություն ունենալ կանանց հետ: Սա պատճառ է դառնում, որ ընտանիքները քայքայվեն ու ամուսնալուծությունները շատանան: 

Դժբախտաբար, այսօր, երբ աշխարհը համարվում է զարգացած, համասեռականությունը նույնպես տարածված է, իսկ որոշ երկրներում անգամ համարվում է օրինական

Այս այաներից սովորում ենք.

1. Հասարակությունների մեջ սխալ արարքների դեմ պայքարը մշտապես եղել է մարգարեների ու բարեփոխիչների պարտականությունը:

2. Սեռական կարիքը մարդու բնական կարիքն է: Սակայն այն պետք է լինի այն օրենքների շրջանակում, որ Աստված է սահմանել, և ոչ թե սխալ ճանապարհներով, ինչը կարող է անհատական ու հասարակական բացասական հետևանքներ ունենալ:

3. Սեռական շեղումը, այդ թվում նաև համասեռականությունը, տգիտության արդյունք է, եթե նման բան անեն անգամ գիտնականներն ու մշակույթի գործիչները:

 

Նամլ սուրահի 56-րդ այա

فَمَا کَانَ جَوَابَ قَوْمِهِ إِلَّا أَنْ قَالُوا أَخْرِجُوا آلَ لُوطٍ مِنْ قَرْیَتِکُمْ ۖ إِنَّهُمْ أُنَاسٌ یَتَطَهَّرُونَ

 

Նրա ժողովուրդը պատասխանեց. «Վտարենք Ղովտին ու իր ընտանիքին, քանի որ ցանկանում են պարկեշտ ձևանալ»:

Այս ամենի փոխարեն, երբ Ղովտի ցեղը նրան դիմեց անտրամաբանական խոսքերով ու ասաց, որ Ղովտը, իր ընտանիքն ու հետևորդները պետք է արտաքսվեն քաղաքից որպեսզի չխանգարեն իրենց: Այո, երբ մեղքը համատարած է դառնում, բարոյական արժեքները դառնում են մեղք և դրա պատիժը լինում է աքսորը: Ինչպես որ Հովսեփը, երբ չցանկացավ համագործակցել անբարո մարդկանց հետ, բանտ ընկավ ու իր կյանքի տարիների մեծ մասն անցկացրեց այնտեղ:

 

Այս այայից սովորում ենք.

1. Մեղքի մասին չպետք է լռել, քանի որ այդ դեպքում մեղավորը կշարունակի մեղք գործել:

2. Մարդկանց պետք է մշտապես զգուշացնել մեղքի մասին, որքան էլ դա ցավալի հետևանքներ ունենա և տվյալ մարդն աքսորվի:

3. Ղովտի ցեղը ազատ սեռական հաաբերությունների կողմնակից էր և հենց այդ պատճառով էլ համարվում էր տգետ ու մոլորված: Քանի որ նման ազատությունները զարգացման ու քաղաքակրթության դրսևորում չեն կարող լինել:

4. Միջավայրը մարդուն չի կարող ստիպել մեղք գործել: Հնարավոր է, որ անբարո միջավայրում լինեն մարդիկ, ովքեր հետևեն բարոյական արժեքներին ու չմոլորվեն: