Մայիս 02, 2022 06:14 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 686

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 57 և 58-րդ այաներ

فَأَنْجَیْنَاهُ وَأَهْلَهُ إِلَّا امْرَأَتَهُ قَدَّرْنَاهَا مِنَ الْغَابِرِینَ

وَأَمْطَرْنَا عَلَیْهِمْ مَطَرًا ۖ فَسَاءَ مَطَرُ الْمُنْذَرِینَ

 

Մենք փրկեցինք Ղովտին ու իր ընտանիքին: Միայն նրա կինը, համաձայն մեր վճռի, եղավ մնացյալներից:

Մենք երկնքից (քարե) անձրև իջեցրինք նրանց վրա, և աղետալի է այն անձրևը, որ տեղում է նրանց վրա, ովքեր նախազգուշացվել են:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղովտի ցեղը, փոխարեն նրան լսեր ու հրաժարվեր իր սխալ արարքներից, սպառնաց նրան ու ասաց,-  Եթե այդպես շարունակես, քեզ կվտարենք քաղաքից: Այս այաներն ասում են, որ Աստված այս ապստամբ ու անհնազանդ ցեղին նախազգուշացնելուց հետո, նրանց ուղարկեց իր պատիժներն ու Ղովտին ասաց, որ պատժից առաջ, այլ հավատացյալների հետ միասին, հեռանան քաղաքից: Սակայն քանի որ Ղովտի կինը համագործակցում էր նրա հակառակորդների հետ, նույնպես պատժվեց Աստծու կողմից ու ոչնչացավ:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված մեղք է համարում հանցագործների հետ համագործակցելն ու դրա համար սահմանել է պատիժ:

2. Ըստ Աստծու ուսմունքների, հարաբերություններից ավելի կարևոր են օրենքները: Ղովտի կինն ու Նոյի որդին, այս երկու մարգարեների ամենամտերիմներն էին, սակայն արժանացան Աստծու պատժին: Իսկ փարավոնի կինն ընկավ դրախտ:

3. Առաքինությունն ու բարեպաշտությունը պատճառ են դառնում, որ մարդն ազատվի պատժից:

 

Նամլ սուրահի 59-րդ այա

قُلِ الْحَمْدُ لِلَّهِ وَسَلَامٌ عَلَىٰ عِبَادِهِ الَّذِینَ اصْطَفَىٰ ۗ آللَّهُ خَیْرٌ أَمَّا یُشْرِکُونَ

 

Ասա. «Գովյալ է Աստված, խաղաղություն նրանց, որոնք իր ընտրյալներն են»: Ո՞վ է ավելի նախապատվելի`Աստվա՞ծ, թե՞ նրանց պաշտած կուռքերը:

Այս այան, դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Պետք է փառաբանես Աստծուն, որ հանցագործներին ու անբարոյականներին վերացրեց երկրից ու մաքրեց երկիրը նրանց գոյությունից: Դրանից բացի, պետք է մշտապես մարգարեներին ու Աստծու մերձավորներին ողջունենք, որովհետև նրանք Աստծու ընտրյալներն են ու ոչ մի ջանք չեն խնայում՝ մարդկանց դեպի ճիշտ ճանապարհ առաջնորդելու համար: Այնուհետև այան ասում է. «Արդյոք այն կուռքերը, ում պաշտում էին կռապաշտներն ու կամ այն հարստությունն ու ուժը, որի վրա հենվում էին, փրկե՞ց նրանց Աստծու պատժից: Ինչու նրանք միակ Աստծուն պաշտելու փոխարեն, պաշտեցին ոչ իրական աստվածներին: Միթե դաս չքաղեցի՞ն նախորդ ցեղերի պատմությունից»:

Այս այայից սովորում ենք.

1. Աստծու բարիքները փառաբանելու հետ միասին, պետք է նաև հարգել Աստծու լավագույն ծառայներին, որովհետև դա դրական ազդեցություն է թողնում մարդու վրա:

2. Աստծու մարգարեները ողջ են ու ընդունում են մեր ողջույնները: Նույնիսկ Աստված է նրանց ողջունում:

 

Նամլ սուրահի 60-րդ այա

 

أَمَّنْ خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَأَنْزَلَ لَکُمْ مِنَ السَّمَاءِ مَاءً فَأَنْبَتْنَا بِهِ حَدَائِقَ ذَاتَ بَهْجَةٍ مَا کَانَ لَکُمْ أَنْ تُنْبِتُوا شَجَرَهَا ۗ أَإِلَٰهٌ مَعَ اللَّهِ ۚ بَلْ هُمْ قَوْمٌ یَعْدِلُونَ

 

Ո՞վ ստեղծեց երկինքներն ու երկիրը և ձեր դաշտերի վրա երկնքից ջուր իջեցրեց, որի շնորհիվ աճում են տնկիներն ու գեղեցկանում ձեր պարտեզները: Դուք չէիք կարող ծառերն աճեցնել: Մի՞թե կա մեկը Աստծուն հավասար, բայց նրանք շարունակում են կուռքերին Աստծուն հավասար դասել:

 

Նախորդ այայի վերջում ասվում է. «Արդյոք ամենակարող Աստվածն է ավելի լավ, թե նրանք, ում դուք հավասար եք դասում նրան»:

Այս այան անդրադառնում է Աստծու գիտության և ուժի այն դրսևորումներին, որ ստեղծում են բարիք: Այան ասում է.  Արդյոք այն ինչը դուք պաշտում եք, ստեղծե՞լ է երկիքն ու երկիրը կամ ուղարկել անձրևներ: Արդյոք ձեր կուռքե՞րն են արարել այգիներ: Ուրեմն ինչո՞ւ եք ոտնահարում արդարությունն ու մոլորվում»: Այս և հաջորդ այաները մարդկանց հրավիրում են խորասուզվել արարչագործության մեջ, որը լավագույն միջոցն է Աստծուն ճանաչելու համար: Որովհետև յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է, որ այս աշխարհը չէր կարող ստեղծվել ու կառավարվել մարդու կողմից: Ուրեմն մի քիչ խորասուզվելով, պետք է ընդունել, որ ամենակարող Արարչն իր իմաստնության ու գիտության հիման վրա, ստեղծել է այս աշխարհն ու կառավարել այն:

Այս այաներից սովորում ենք.

1. Արարչագործության մեջ սուզվելը լավագույն  միջոցն է Աստծուն ճանաչելու համար:

2.  Աստծու ուժի մասին կարող ենք գաղափար կազմել այն ժամանակ, երբ հասկանանք, թե որքան անկարող ենք անգամ մի ծառ տնկել:

3. Աստված է որ կառավարում է տիեզերքը և դա կատարում է իր միջոցների ու միջնորդների միջոցով, ինչպես որ բույսերի աճն է  տեղի ունենում անձրևի շնորհիվ: