Մայիս 02, 2022 06:21 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 688

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 64-րդ այա

أَمَّنْ یَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ یُعِیدُهُ وَمَنْ یَرْزُقُکُمْ مِنَ السَّمَاءِ وَالْأَرْضِ ۗ أَإِلَٰهٌ مَعَ اللَّهِ ۚ قُلْ هَاتُوا بُرْهَانَکُمْ إِنْ کُنْتُمْ صَادِقِینَ

 

Ո՞վ սկսեց արարչագործությունը, որը վերականգնում է: Ո՞վ է ձեզ սնուցում  երկնային ու երկրային շնորհներով: Աստված իրեն հավասար մեկն ունի՞: Բերեք ձեր ապացույցները, եթե ճշմարտությամբ եք առաջնորդվում:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղուրանը, դիմելով անհավատներին,  հարց է տալիս, թե ավելի լավ չէ՞ պաշտել բոլոր արարածների  Արարչին, անշունչ կուռքերի փոխարեն:

Այան հավելում է . «Արդյոք ձեր կուռքերն ե՞ն ավելի լավ, թե՝ միակ Աստված, որը ոչ միայն Արարիչ է, այլ բոլորին հանդերձյալ կյանքում իր մոտ է կանչում: Այն Աստված, որ ապահովել է հնարավորություն՝ մարդու կարիքների համար և յուրաքանչյուր արարածի տվել հնարավորություն՝ իր հանապազօրյա հացը ձեռք բերելու համար: Այդուհանդերձ, եթե կարծում եք, որ միակ Աստծուց բացի այլ աստվածները նույնպես արարչագործության մեջ դերակատար են, ներկայացրեք այդ մասին  ձեր տրամաբանությունը:

Ղուրանի առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդներին մշտապես առաջարկում է իրենց հայտարարությունների համար պատճառներ բերել: Ինչպես որ ներկայացնում է արարման ընթացքն ու արարչագործությունը, նաև հակառակորդներին կոչ է անում ենթադրություններից հրաժարվելով, կոնկրետ պատճառներ ներկայացնել՝ հրաժարվելով  հավատացյալներին  ծաղրելուց, նվաստացնելուց ու սպառնալուց:

Այս այայից սովորում ենք.

1. Հակառակորդների հետ վիճելիս պետք է արդար լինել և եթե նրանք ներկայացնում են հստակ պատճառներ, ընդունել, որովհետև իսլամը բանական կրոն է:

2. Աստված ապահովում է բոլորի կարիքներն ու հանապազորյա հացը և երկրի վրա ապահովել է մարդուն անհրաժեշտ ամեն ինչ՝ օդ, լույս, անձրև,  սնունդ և հագուստ:

 

Նամլ սուրահի 65 և 66-րդ այաներ

قُلْ لَا یَعْلَمُ مَنْ فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ الْغَیْبَ إِلَّا اللَّهُ ۚ وَمَا یَشْعُرُونَ أَیَّانَ یُبْعَثُونَ

بَلِ ادَّارَکَ عِلْمُهُمْ فِی الْآخِرَةِ ۚ بَلْ هُمْ فِی شَکٍّ مِنْهَا ۖ بَلْ هُمْ مِنْهَا عَمُونَ

 

Ասա. «Աստծուց զատ ոչ ոք երկինքներում կամ երկրի վրա չգիտի, թե ինչ է թաքնված խորհրդի ստվերների մեջ, և չգիտի, թե երբ է հարություն առնելու»:

 

Ապագա կյանքի մասին մի քիչ տեղեկություն ունեն, բայց կասկածում են և փակում իրենց աչքերը:

 

Կռապաշտները, որ  չէին կարողանում հանդերձյալ կյանքը ժխտող որևէ պատճառ ներկայացնել, մարգարեներին հարց էին ուղղում, թե հանդերձյալ կյանքը երբ է սկսվում: Իսկ երբ մարգարեները չէին պատասխանում, նրանք ասում էին. «Ուրեմն դուք ինքներդ էլ վստահ չեք, որ այն գոյություն ունի»: Ի պատասխան այդ խոսքերի, այս այաներն ասում են. «Որոշ երևույթների մասին գիտի միայն Աստված և անգամ հրեշտակներն ու մարգարեները դրա մասին չգիտեն: Իսկ չիմանալ որևէ բանի մասին չի նշանակում ժխտել այն: Ինչպես որ մարդկանցից որևէ մեկը չգիտի, թե երբ է մահանալու: Սակայն բոլորը գիտեն, որ մահից հնարավոր չէ խուսափել: Հանդերձյալ կյանքը նույպնես այդպես է: Այն սկսվելու է դատաստանի օրը, որի կայացման մասին նույնպես ոչ ոք տեղյակ չէ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է կասկածել Դատաստանի օրվան:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Անհավատները փորձում են մուսուլմանների սրտերում կասկած տարածել իրենց հավատքի վերաբերյալ: Սակայն մուսուլմանները պետք է ունենան տրամաբանական պատասխաններ, որպեսզի նրանց նպատակն իրականւթյուն չդառնա:

2. Հանդերձյալ կյանքի ու դատաստանի օրվա նկատմամբ հավատքն ինչպես հավատքն առ Աստված, ընկալելի  չէ մարդկային 5 զգայարաններով և միայն ուղեղն է, որ կարող է տրամաբանորեն դա ապացուցել:

 

Նամլ սուրահի 67-69-րդ այաներ

وَقَالَ الَّذِینَ کَفَرُوا أَإِذَا کُنَّا تُرَابًا وَآبَاؤُنَا أَئِنَّا لَمُخْرَجُونَ

لَقَدْ وُعِدْنَا هَٰذَا نَحْنُ وَآبَاؤُنَا مِنْ قَبْلُ إِنْ هَٰذَا إِلَّا أَسَاطِیرُ الْأَوَّلِینَ

قُلْ سِیرُوا فِی الْأَرْضِ فَانْظُرُوا کَیْفَ کَانَ عَاقِبَةُ الْمُجْرِمِینَ

 

Անհավատներն ասացին` երբ մենք և մեր նախնիները հող դառնանք, հնարավո՞ր է արդյոք, որ նորից կյանք առնենք:

 

Այդպես են խոստացել մեզ, ինչպես ժամանակին մեր նախահայրերին: Բայց սա հնադարյան առասպել է:

 

Ասա նրանց. «Շրջեք ամբողջ աշխարհում ու տեսեք, թե ինչ  վախճան են ունեցել ամբարիշտները»:

 

Այս այաներն ասում են. «Նրանք, իրենց կասկածն արադարացնելու համար, ասում են. «Բոլոր մարգարեները խոստացել են որ դատաստանի օրը գալու է: Սակայն մեր հայրերը հող են դարձել ու մենք էլ հող ենք դառնալու և մեզանից ոչինչ չի մնալու»: Ի պատասխան, Ղուրանն ասում է. «Դուք բոլորդ հող էիք ու մարմին առաք ու կարող եք հող դառնալուց հետո էլ վերակենդանանալ: Շարունակելով մարգարեների  խոսքերի նկատմամբ ձեր ընդդիմությունը, դուք, ձեր նախնիների նման, կպատժվեք հենց այս աշխարհում: Այն նախնիների, որ աշխարհագրական ու ժամանակի առումով ավելի մոտ են ձեզ: Պատմությունը վերանայելով, կարող եք դաս քաղել նրանց ճակատագրից»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Երկնային գրքերը որպես հեքիաթի գիրք ներկայացնելը, պատմության ընթացքում եղել է հավատացյալների ընդդիմադիրների հիմնական գաղափարը: Այսօր նույնպես, ոմանք, տգիտությունից ելնելով, իսկ ոմանք էլ գիտակցաբար, աստվածային իմաստնությունը որպես հեքիաթ են բնութագրում

2. Ղուրանը մարդկանց հրավիրում է ուսումնասիրել պատմությունը և բռնատերերի ճակատագրին ծանոթանալու նպատակով, ճամփորդել երկրի տարբեր շրջաններում, քանի որ դա կարող է ուսուցողական լինել

3. Նախնիների կոթողների պահպանությունը շատ կարևոր է գալիք սերունդների համար, որպեսզի դասեր քաղեն պատմությունից: