Մայիս 02, 2022 06:24 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 689

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 70-72-րդ այաներ

وَلَا تَحْزَنْ عَلَیْهِمْ وَلَا تَکُنْ فِی ضَیْقٍ مِمَّا یَمْکُرُونَ

وَیَقُولُونَ مَتَىٰ هَٰذَا الْوَعْدُ إِنْ کُنْتُمْ صَادِقِینَ

قُلْ عَسَىٰ أَنْ یَکُونَ رَدِفَ لَکُمْ بَعْضُ الَّذِی تَسْتَعْجِلُونَ

Նրանց վիճակի համար մի ցավիր ու մի սոսկա նրանց դավադրություններից:

Նրանք ձեզ հարցնում են. «Ե՞րբ պիտի կատարվեն ձեր խոստումները, ասեք, եթե անկեղծ եք»:

Պատասխանիր` թերևս մոտ են ձեզ (այն պատիժներից) որոշները, որ ցանկանում եք արագացնել, (և որոնք պիտի ձեզ վրա թափվեն):

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղուրանը մարգարեի հակառակորդներին հրավիրում է այցելել աշխարհի տարբեր շրջաններ, որպեսզի տեսնեն, թե ինչպես են ոչնչացել տարբեր քաղաքակրթություններն ու դրանից դաս քաղեն: Այս այաները մարգարեին ասում են. «Մի անհանգստացիր, եթե անհավատները չեն հրաժարվում թշնամությունից ու կռվում են արդարության դեմ: Դու կատարում ես քո պարտականությունը և արդար խոսքը հասցնում մարդկանց: Աստված բոլոր մարդկանց ստեղծել է ազատ ու չի ցանկանում, որպեսզի նրանք պարտադրված դառնան հավատացյալ: Նրանք հավատքի չեն գալիս, այլ սադրանք են նյութում քո դեմ: Սակայն մենք կչեզոքացնենք այդ սադրանքները»:

Այնուհետև այաներն անդրադառնում են կռապաշտներին, նշելով, որ նրանք ծաղրանքով դիմելով մարգարեին, ասում էին. «Դու ասում ես, որ աստվածային պատիժը պարուրելու է մեզ: Ո՞ւր է այդ պատիժը»:

Աստված պատասխանում է նրանց, ասելով. «Մի շտապեք, որովհետև շուտով կարժանանաք պատժին և այն, ինչը դուք ծաղրում էիք, կկլանի ձեզ»:

Այս այաներից սովորում ենք.

1. Սրտացավությունը մոլորվածների համար չափն է, ուրեմն պետք  է ջանք թափել նրանց առաջնորդելու համար: Սակայն եթե ճշմարտությունը լսելուց հետո նույնպես նրանք շարունակեցին պնդել իրենց սխալի վրա, կարիք չկա նրանց մասին հոգ տանել:

2. Անհավատների ու չարագործների համար սահմանված աստվածային ժամկետի պատճառն այն չէ, որ Աստված նրանց մոռացության է տվել: Նրանք ուշ թե շուտ արժանանալու են աստվածային պատժին:

 

Նամլ սուրահի 73-75-րդ այաներ

وَإِنَّ رَبَّکَ لَذُو فَضْلٍ عَلَى النَّاسِ وَلَٰکِنَّ أَکْثَرَهُمْ لَا یَشْکُرُونَ

وَإِنَّ رَبَّکَ لَیَعْلَمُ مَا تُکِنُّ صُدُورُهُمْ وَمَا یُعْلِنُونَ

وَمَا مِنْ غَائِبَةٍ فِی السَّمَاءِ وَالْأَرْضِ إِلَّا فِی کِتَابٍ مُبِینٍ

Աստված իր ստեղծածներին շնորհներով է ողողում, բայց նրանք մեծ մասամբ շնորհակալ չեն լինում:

Քո Աստվածը գիտի, թե ինչ կա նրանց սրտում, ու ինչ է ասում նրանց բերանը:

Երկինքների ու երկրի խորհուրդներն արձանագրված են Հայտնության գրքում:

Այս այաներն ասում են . «Եթե Աստված չի շտապում պատժել ձեզ, դա չի նշանակում, որ նա անկարող է դա անել, կամ մոռացել է: Դա Աստծու բարության նշանն է իր արարածների նկատմամբ: Աստված մարդկանց ժամանակ է տալիս՝ խորհելու և ապաշխարելու համար: Սակայն նրանք այս աստվածային գթությանն ուշադրություն չեն դարձնում, Աստծուն չեն փառաբանում  և իրենց անցյալը բարեփոխելու փոխարեն, շարունակում են սխալ քայլեր անել: Թերևս չարագործները կարծում են, որ Աստված իրենց դեմ որևէ գործողություն չի կատարում, քանի որ  տեղյակ չէ իրենց արարքներից և սադրանքներից: Դա այն դեպքում, որ Աստված ոչ միայն նրանց, այլ նաև բոլոր էակների մտքից ու սրտում եղածից տեղյակ է և Նրանից ոչինչ չի կարող գաղտնի մնալ: Արարչագործության մեջ գոյություն ունի գիրք, որն Արարչի անսահման գիտությունն է և այնտեղ ամեն ինչ գրանցված է բացահայտ կերպով»:

Այս այաներից սովորում ենք.

1. Գնահատենք Աստծու տված ժամանակը՝ բարեփոխվելու և ապաշխարհելու համար: Ու չկարծենք, թե Աստծու տված ժամանակը նրա համար է, որ մեր արաքները ճիշտ են:

2. Աստված գիտի այն ամենն ինչ գաղտնի է, գիտի թե երբ է գալու դատաստանի օրը և այլ գաղտնիքներ: Ամբողջ տիեզերքը նրա տնօրինության տակ է և ամեն ինչ կառավարվում է նրա օրենքներով:

3. Պետք է ոչ միայն մեր արաքները շտկենք, այլ նաև նպատակներն ու շարժառիթները: Ուրիշների համար վատը ցանկանալու փոխարեն, պետք է նրանց բարին ցանկանանք, որովհետև Աստված տեղյակ է թե մեր սրտերում ինչ է կատարվում և հենց դրա հիման վրա էլ մեր նկատմամբ գթած է: