Ելք դեպի լույս 700
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 26-րդ այա
Այդ ժամանակ (ծերունու աղջիկներից) մեկն ասաց. «Հա՛յր, նրան վարձիր, նա հավատարիմ ու ուժեղ մարդ է: Նրանից ավելի լավ ծառա չես կարող գտնել»:
Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք այն մասին, որ Մովսեսը Շոայբի աղջիկներին օգնեց ջուր տալ իրենց ոչխարներին, ինչից հետո Շոայբը նրան հրավիրեց իր տուն: Այս այան ասում է, որ աղջիկներից մեկը, որը Մովսեսին հրավիրել էր իրենց տուն, հորն ասաց, որ Մովսեսը որպես հովիվ աշխատի իրենց տանը, քանի որ նա բավականին ուժեղ էր ու հավատարիմ:
Այան ասում է. «Աղջիկը, որին հայրը հանձնարարել էր Մովսեսին ուղեկցել իր տուն, իր հորն առաջարկեց վերջինիս որպես հովիվ ընդունել, որպեսզի աղջիկներն իրենք ամեն օր ստիպված չլինեն ոչխարներին տանել անապատ»:
Իսկ որպեսզի հայրն ընդունի իր առաջարկը, աղջիկը նշեց Մովսեսի ուժն ու հավատարմությունը: Այդ հատկանիշներն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Շոայբի տուն գնալու ճանապարհին Մովսեսն ասաց, որ ինքը կքայլի աղջկանից առաջ, որպեսզի հանկարծ իր աչքերը չնայեն աղջկան:
Այս այայից սովորում ենք.
1. Զավակները ,լինեն տղաներ, թե աղջիկներ, իրավունք ունեն խելամտորեն և տրամաբանորեն ընտանիքի մեծերին առաջարկել այն, ինչ ճիշտ են համարում, և այս առումով աղջկա և տղայի միջև տարբերություն չկա:
2.Մարդկանց աշխատանքի ընդունելու համար պետք է ընտրել լավագույններին:
2. Մարդիկ կյանքում առանձնանում են իրենց կարողություններով ու առանձնահատկություններով: Այս երկու չափորոշիչները կարևոր են որևէ մեկին պատասխանատվություն տալու ժամանակ:
Ղեսաս սուրահի 27 և 28-րդ այաներ
(Այդ ժամանակ ծերունին Մովսեսին) ասաց. «Իմ աղջիկներից մեկին քեզ կնության կտամ` պայմանով, որ ութ տարի ծառայես ինձ: Եթե կամենաս, կարող ես դա ավելացնել մինչև տասը տարի: Առաջ Աստված, ինձնից միայն արդարություն ու մարդասիրություն կտեսնես»:
(Մովսեսն) ասաց. «(Համաձայն եմ), թող այս (պայմանը) մեր մեջ հաստատվի, իհարկե, այս երկու պայմանից որ մեկն էլ կատարեմ, բռնության չպիտի ենթարկվեմ: Աստված թող վկա լինի իմ հանձնառությանը»:
Շոայբն ընդունեց իր աղջկա առաջարկը, սակայն քանի որ երկու աղջիկներն էլ ապրում էին տանը, Մովսեսը չէր կարող մնալ նրա տանը: Ուստի Շոայբը Մովսեսին առաջարկեց աղջիկներից մեկի հետ ամուսնանալ, սակայն պայմանով, որ ամուսնությունից հետո, 8 տարի մնա այդ տանն ու կատարի հովվի աշխատանքը: Շոայբն արեց մի առաջարկություն, որը հարմար էր երկու կողմին: Մի կողմից Մովսեսի ու նրա ապագա կնոջ կեցության հարցն էր լուծվում, մյուս կողմից, նրանք օգնում էին Շոայբին: Այդ առաջարկությունը բխում էր նաև Շոայբի դուստրերի շահերից, քանի որ նրանց ծանր աշխատանքն այսուհետ կատարելու էր Մովսեսը: Մովսեսն ընդունեց առաջարկն ու ասաց, որ կմնա Շոայբի տանը:
Պետք է նշել, որ Շոայբի տանն ութը տարի հովվություն անելը աղջկա ցանկությունն էր,քանի որ երբ աղջիկը հոր ծերության պատճառով պարտավոր է ամեն օր ոչխարի հոտը տանել արածացնելու, ցանկանում էր, որպեսզի իր ամուսինը ստանձնի այդ պատասխանատվությունը և ինքն ազատվի այդ ծանր աշխատանքից:
Եվ Մովսեսին այդ առաջարկը ներկայացնելիս, Շոայբն ասում է.«Մենք չենք ցանկանում, որ դու դժվարությունների միջով անցնես և պատարստ ենք լսել նաև քո կարծիքը»:
Մովսեսն ըդնունում է Շոայբի տանը հովվություն անելու առաջարկը և ասում է. «Ես ութը տարի կմնամ այս տանը կկատարեմ պահանջը: Եթե ցանկանամ ևս երկու տարի մնալ ձեզ հետ, այդ ընթացքում նույնպես հովվություն կանեմ, որպեսզի ապահովեմ իմ և ձեր կյանքը»:
Այս այայից սովորում ենք.
1.Եթե երիտասարդը ազնիվ է ու վստահելի, ապա ոչ մի խոչընդոտ չկա աղջկա հոր կամ հարազատների կողմից նրան ամուսնության առաջարկ անելը։
1.Ամուսնացող աղջկա մահրի չափը որոշելու համար, պետք է հաշվի առնել փեսայի պայմաններն ու ճնշում չգործադրել նրա վրա: