Ելք դեպի լույս 703
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 38-րդ այա
Այդ ժամանակ փարավոնը իր խոսքն ուղղելով պալատականներին, ասաց. «Որքան գիտեմ, ինձնից բացի այլ աստված չունեք: Դու, Համան, հողից աղյուս պատրաստիր: Թող ինձ համար կառուցեն բարձր աշտարակ, որպեսզի բարձրանամ դեպի Մովսեսի Աստվածը և անձամբ տեսնեմ, թե ինչպիսին է Նա, որովհետև ինձ թվում է, որ Մովսեսը ստախոս է»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ փարավոնը և պալատականները ժխտեցին Մովսեսի առաքելությունը և նրա հրաշքները բնութագրեցին որպես կախարդանք: Նրանք ասացին, որ իրենց ապուպապերը չեն ճանաչել Մովսեսի Աստծուն ու չեն պաշտել նրան:
Այս այան ասում է, որ փարավոնն ամեն ինչ անում էր, որպեսզի Մովսեսի հրավերը մարդկանց շրջանում չտարածվի: Դրա համար, նա հրամայեց կառուցել մի բարձր աշտարակ, որպեսզի ինքը և պալատականները բարձրանան վերև ու տեսնեն, թե արդյոք այն Աստվածը, որի մասին Մովսեսը խոսում է, վերևից երևո՞ւմ է: Փարավոնն այդպիսով ցանկանում էր ցույց տալ, որ իրենից բացի այլ Աստված չկա և Մովեսեսը ստում է:
Այս այայից սովորում ենք․
1. Գոռոզամտությունը պատճառ է դառնում, որ մարդը չկարողանա տեսնել ու ընդունել ճշմարտությունը։
2. Ամբոխավարությունը մարդկանց մոլորեցնելու լավագույն միջոցն է։
3. Բռնատերերն իրենց համարում են ամեն ինչի կենտրոնը: Նրանք իրենց համարում են աշխարհի տերը և չեն հարգում ուրիշների իրավունքները։
Ղեսաս սուրահի 39 և 40-րդ այաներ
Փարավոնն ու իր զինվորները սկսեցին անօրինություններ գործել երկրում և այնպես էին մտածում, թե մեռնելուց հետո հարություն չեն առնելու:
Բայց մենք բռնեցինք փարավոնին ու իր բանակին և ծովը նետեցինք: Ահա, տես, թե ինչպիսի վախճան ունեցան ապիրատները:
Այս այաներն ասում են, որ փարավոնի ու պալատականների դիմադրությունը ճշմարտությանը և այն բռնությունը, որ նրանք կիրառում էին մարդկանց նկատմամբ, պատճառ դարձավ, որ նրանք պատժվեն հենց այս աշխարհում և խորտակվեն Նեղոս գետի ջրերում: Այն գետը, որ մի ժամանակ նրանց կյանքի և ուժի աղբյուրն էր, դարձավ նրանց գերեզմանը, կուլ տալով բոլոր պալատականներին: Այս այաները նշում են, որ փարավոնն ու պալատկանները խորտակվեցին երկու պատճառով: Նախ, որովհետև իրենց բարձր էին համարում ուրիշներից և երկորրդ՝ ոտնահարում էին ուրիշների իրավունքները։
Այս այաներից սովորում ենք․
1. Ճշմարտության ու արդարության դեմ չի կարելի կանգնել, քանի որ դրա վերջը ոչնչացումն է։
2. Երբ մարդը չի հավատում հանդերձյալ կյանքին, գոռոզամիտ է դառնում, ինչի հետևանքով էլ բազմաթիվ հանցագործություններ է գործում։
3.Աստվածային պատիժները միայն հանդերձյալ կյանքին չեն վերաբերում։
4. Աստված մեղավորներին պատժում է նաև այս աշխարհում։
Ղեսա սուրահի 41 և 42-րդ այաներ
وَجَعَلْنَاهُمْ أَئِمَّةً یَدْعُونَ إِلَى النَّارِ ۖ وَیَوْمَ الْقِیَامَةِ لَا یُنْصَرُونَ
وَأَتْبَعْنَاهُمْ فِی هَٰذِهِ الدُّنْیَا لَعْنَةً ۖ وَیَوْمَ الْقِیَامَةِ هُمْ مِنَ الْمَقْبُوحِینَ
Ապիրատների պետերն իրենց նմաններին հրավիրելու են դժոխքի բոցերի մեջ: Հարության օրը նրանք որևէ պաշտպան չպիտի գտնեն:
Այս աշխարհոմ նրանց անիծեցինք, իսկ հանդերձյալ կյանքում նրանք նախատինքով պիտի ծածկվեն:
Այս այաներն ասում են, որ հանդերձյալ կյանքում, մեղավորները գնալու են դժոխք, իսկ նրանց առաջնորդելու են բռնատերերը, այնպես ինչպես աշխարհիկ կյանքում են ղեկավարել մեղավորներին: Նրանք մշտապես անիծվել են չարքաշների կողմից և այդ անեծքն իրականություն է դառնալու հանդերձյալ կյանքում։
Այս այաներից սովորում ենք․
1.Նրանք, ովքեր հպարտանում են իրենց ուժով ու հնարավորություններով, հանդերձյալ կյանքում միայնակ են մնալու և ոչ ոք չի կարողանալու նրանց փրկել։
2․ Աստված թույլ է տվել հայհոյելը բռնատերերին և նրանց դեմ կարգախոսներ վանկարկել։
3. Նրանք, որ աշխարհիկ կյանքում հետևում են բռնատեր ուժերին, հանդերձյալ կյանքում էլ նրանց հետ միասին դժոխք են մտնելու։
4․Մեղավորները հանդերձյալ կյանքում պատասխան են տալու իրենց մեղքի համար։