Հուլիս 14, 2022 06:59 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ղեսաս սուրահի 47 և 48-րդ այաներ

 

وَلَوْلَا أَنْ تُصِیبَهُمْ مُصِیبَةٌ بِمَا قَدَّمَتْ أَیْدِیهِمْ فَیَقُولُوا رَبَّنَا لَوْلَا أَرْسَلْتَ إِلَیْنَا رَسُولًا فَنَتَّبِعَ آیَاتِکَ وَنَکُونَ مِنَ الْمُؤْمِنِینَ

فَلَمَّا جَاءَهُمُ الْحَقُّ مِنْ عِنْدِنَا قَالُوا لَوْلَا أُوتِیَ مِثْلَ مَا أُوتِیَ مُوسَىٰ ۚ أَوَلَمْ یَکْفُرُوا بِمَا أُوتِیَ مُوسَىٰ مِنْ قَبْلُ ۖ قَالُوا سِحْرَانِ تَظَاهَرَا وَقَالُوا إِنَّا بِکُلٍّ کَافِرُونَ

 

Երբ նրանք կրում էին իրենց մեղքերի պատիժը, ասում էին. «Տե՛ր, ինչո՞ւ մեզ մի մարգարե չուղարկեցիր, որպեսզի հետևեինք նրա պատվերներին ու հավատացյալ դառնայինք»:

Բայց երբ իրենց ճշմարիտ (մարգարե) ուղարկեցինք, նրանք գոչեցին. «Ինչո՞ւ Մովսեսի  նման հրաշքներ չի գործում այս մարգարեն»: Մի՞թե անհավատները չուրացան Մովսեսին տրված Գիրքը, երբ գոչեցին, թե երկուսն էլ կախարդների կողմից սարքված գրքեր են, և որ իրենք ոչ մեկին են հավատում, ոչ էլ մյուսին:

 

Այս այաներն ասում են, որ Աստված մարդուն  տվել է ուղեղ, որպեզի կարողանա զատել ճիշտն ու սխալը: Այդուհանդերձ, Աստված ասում է, որ քանի դեռ մարգարե չի ուղարկել, մարդկանց չի պատժում իրենց մեղքերի համար, որովհետև նրանք կասեն, թե մարգարե չի եղել, որ իրենց առաջնորդի ու ասի, թե ո՞րն է սխալը և ո՞րը՝ ճիշտը: Այնուհետև, այաներն ասում են, որ մարգարեի ուղարկվելուց հետո նույնպես որոշ մարդիկ նորից պատրվակներ փնտրեցին, ասելով, թե ինչու Մուհամմադն այնպիսի հրաշքներ չի գործում ինչպես՝ Մովսեսը, ինչո՞ւ նա չունի ցուպ, որը գցի գետնին ու այն վերածի օձի, կամ ինչո՞ւ նա ջուրը չի ճեղքում, որպեսզի թշնամիները խեղդվեն ջրերում: Ի պատասխան, Ղուրանն ասում է. Միթե նրանք, ովքեր եղել են Մովսեսի ժամանակ ու տեսել այս հրաշքները, բոլորը հավատացե՞լ են Մովսեսին: Եթե իսլամի մարգարեն էլ նման հրաշք գործեր, միևնույն է ուրիշ պատրվակներ կփնտրեին: Իրականում նրանք, որ պատրվակ են փնտրում, միշտ էլ աստվածային հրաշքները կախարդանք են համարում: Նույնիսկ Մովսեսի հակառակորդներն էին նրան կախարդ անվանում: Իսկ Մոհամմադի հակառակորների մի խումբ, Ղուրանի այաներն էին կախարդանք համարում:

 

Այս այաներից սովորում ենք.

1.Աստված մարգարեներին ուղարկելով, փակել է պատրվակներ փնտրելու ճանապարհը:

2. Շատ դժվարություններ, որ առաջանում են մարդկանց  համար, նրանց սխալ գործերի արդյունքն են:

3.Անհավատները միշտ էլ աստվածային մարգարեներին կախարդ են համարել և ասել, որ Հնգամատյանն ու Ղուրանը կախարդանք են, որ պաշտպանում են իրար:

 

Ղեսաս սուրահի 49 և 50-րդ այաներ

 

قُلْ فَأْتُوا بِکِتَابٍ مِنْ عِنْدِ اللَّهِ هُوَ أَهْدَىٰ مِنْهُمَا أَتَّبِعْهُ إِنْ کُنْتُمْ صَادِقِینَ

فَإِنْ لَمْ یَسْتَجِیبُوا لَکَ فَاعْلَمْ أَنَّمَا یَتَّبِعُونَ أَهْوَاءَهُمْ ۚ وَمَنْ أَضَلُّ مِمَّنِ اتَّبَعَ هَوَاهُ بِغَیْرِ هُدًى مِنَ اللَّهِ ۚ إِنَّ اللَّهَ لَا یَهْدِی الْقَوْمَ الظَّالِمِینَ

 

Ասա նրանց. «Եթե ճիշտ եք խոսում, ցույց տվեք մի աստվածային գիրք, ուր ճշմարիտ կրոնն ավելի լավ ներկայացված լինի, քան ուղեցույց հանդիսացող այս երկու գրքում (Հնգամատյանում ու Ղուրանում), և ես անմիջապես պիտի հետևեմ նրան:

 Եվ եթե նրանք չպատասխանեցին քո առաջարկին, իմացիր, որ դա իրենց վատ կրքերին հետևելու համար էր: Ուրեմն կա՞ արդյոք ավելի մոլորյալ մեկը, քան նա, ով Աստծու ուղղությունը թողնելով հետևում է  իր կրքերին: Եվ, անտարակույս, Աստված երբեք չի առաջնորդում չարագործ մարդկանց:

 

Այս այաները, դիմելով իսլամի մարգարեի հակառակորդներին, ասում են. «Դուք, որ հերքում եք Ղուրանն ու Հգնամատյանը, ներկայացրեք նրանց նման մի գիրք, որը կառաջնորդի մարդկանց»: Մարգարեն ասում է. «Նպատակն աստվածային առաջնորդության հասնելն է և վաստահ եղեք, որ ես կհետևեմ այդ գրքին»:

Այլ խոսքով, մարգարեն ասում է. «Նպատակն աստվածային առաջնորդությունն  է և եթե դուք էլ Աստծու կողմից ուղարկվեցիք ու ձեզ հետ բերեցիք, կընդունեմ ու կհետևեմ դրան»: Իհարկե պարզ էր, որ նրանք նման գիրք չէին  կարող բերել և եթե անգամ նման գիրք լիներ, այն չէր կարող Ղուրանից ավելի կատարյալ լինել: Սակայն իրենց  անձնական շահի համար, նրանք ժխտում էին աստվածային մարգարեներին  ու Ղուրանը:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Ճշմարտությունը փաստելու համար, երբեմն պետք է բանավիճել, ու դուրս գալ պայքարի, ինչպես արել են մարգարեները:

2. Մարդը պետք է հետևողական լինի իր հավատքի մեջ:

3. Իսկական ճշմարտությունն այն ճշմարտությունն է, որ բխում է աստվածային իմաստությունից ու գիտությունից: