Ելք դեպի լույս 710
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Ղեսաս սուրահի 70-րդ այա
Նա միակ Աստված է, Իրենից զատ այլ աստված չկա: Թե՛ այս, թե՛ այն աշխարհում փառավորված է Նա: Գերագույն դատավորն է Նա: Ամեն ոք կանգնելու է Նրա դատաստանի առջև:
Այս այայում ասվում է, որ ոչ մի կուռք մարդկանց չի կարող բարիքներ ուղարկել և միայն Աստված է մարդկանց արժանացնում նյութական ու բարոյական բարիքների: Ուստի պետք է պաշտել միայն Նրան: Նա է և՛ այս աշխարհի և՛ հանդերձյալ կյանքի տերը: Աշխարհում տիրում է միայն նրա հրամանը և մի օր բոլորը դեպի Նա են վերադառնում:
Այս այայից սովորում ենք.
1. Պետք է պաշտել միայն այն Աստծուն, որի ձեռքերում են աշխարհի սկիզբն ու վերջը:
2. Աստված արարիչ է և բոլոր արարածների տերը:
Ղեսաս սուրահի 71- 73-րդ այաներ
Ասա նրանց. «Ի՞նչ եք կարծում, եթե Աստված ցանկանար տարածել ձեզ վրա հավիտենական գիշերը մինչև Հարության օրը, Իրենից զատ ո՞վ կարող է լույս տալ ձեզ: Մի՞թե խոսք չեք լսում»:
Ասա նրանց. «Ի՞նչ եք կարծում, եթե Աստված ցերեկվա լույսը տեսնել տար մինչև Հարության օրը, Իրենից բացի ո՞վ է կարող գիշերը ձեզ տալ հանգստի համար: Մի՞թե չեք բացելու ձեր աչքերը»:
Աստված իր ողորմածությամբ ձեզ համար հաստատեց գիշերն ու ցերեկը, առաջինը՝ հանգստի համար, երկրորդը` աշխատելու, որպեսզի երախտագիտություն հայտնեք Իրեն:
Այս այաները խոսում են Աստծու բացարձակ իշխանության մասին, նշելով, որ եթե Աստված թույլ չտա, որ մոլորակը պտտվի, և կյանքում որևէ շարժում չլինի, ոչ մի մոլորակ չի կարող Աստծու կամքին հակառակ բան անել: Արդյոք նկատե՞լ եք, թե գիշերվա ու ցերեկվա ստեղծումն ինչպիսի մեծ բարիք է կենդանիների ու մարդկանց համար: Եթե արեգակի ջերմությունը և լույսը չհասնեին մոլորակ, անշուշտ կյանք չէր լինի: Եվ հակառակը՝ եթե միշտ լիներ լույս ու արևի ջերմություն, որոշ էակներ չէին դիմանա ու կոչնչանային: Երկրի պտույտն արևի շուրջը գիշերվա ու ցերեկվա և ջերմաստիճանի իջնելու ու բարձրանալու պատճառ է դառնում: Եվ չնայած լույսը շատ կարևոր է կենդանիների համար, գիշերը նույնպես կարևոր է, որպեսզի նրանք հանգստանան:
Այս այաներից սովորում ենք.
1. Շատ կարևոր է, որ մարդիկ արարչագործության վերաբերյալ գրքեր կարդան, որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեն արարչագործության մասին ու ավելի լավ ճանաչեն միաստվածությունը և ավելի լավ ճանաչեն Աստծուն: Անշուշտ մոլորակի պտույտը և գիշերն ու ցերեկն Աստծու ուժի նշաններից են:
2. Գիշերը հանգստանալու համար է, իսկ ցերեկն աշխատանքի:
3. Որևէ մեկին ճիշտ ճանապարհ ցույց տալու համար, պետք է տանք այնպիսի հարցեր, որ մարդու միտքը զարթնի:
4. Մարդը պետք է ճանաչի բարիքները: Դա պատճառ կդառնա, որ նա երախտապարտ լինի և պաշտի Աստծուն: Սա հատկապես կարևոր է նոր սերնդին փոխանցելը:
Ղեսաս սուրահի 74 և 75-րդ այաներ
وَیَوْمَ یُنَادِیهِمْ فَیَقُولُ أَیْنَ شُرَکَائِیَ الَّذِینَ کُنْتُمْ تَزْعُمُونَ
Մի օր (կռապաշտներին) պիտի կանգնեցնի (Իր դատաստանի առջև) ու հարցնի. «Ո՞ւր են այն աստվածները, որ իմ զորությանը հավասար էիք դասում»:
Յուրաքանչյուր ազգից վկա բերել կտանք ու կասենք. «Ներկայացրեք ձեր փաստերը»: Ու նրանք պիտի տեսնեն, որ ճշմարտությունը միայն Աստծու հետ է, և իրենց հնարած ստերը պիտի ոչնչանան:
Ղուրանն այստեղ նորից տալիս է նույն հարցը, ասելով. նրանք, որ Աստծու փոխարեն պաշտում էին այնպիսի էակների, որոնք իրենց կարծիքով տնօրինում են իրենց ճակատագիրը, դատաստանի օրը հարցաքննվելու են մարգարեների ներկայությամբ: Նրանք պետք է տրամաբանական պատասխան տան այն հարցին, թե ինչու պաշտեցին կուռքերին, չնայած իրենց համար ուղարկվել էր մարգարեն: Հենց այստեղ նրանք հասկանալու են, որ կուռքերի նկատմամբ իրենց հավատքը փուչ է և միակ ճշմարտությունն Աստված է ու Նրա մարգարեները:
Այս այաներից սովորում ենք.
1. Դատաստանի օրվա մասին նախազգուշացումը նրա համար է, որպեսզի մարդիկ մշտապես ուշադիր լինեն իրենց հավատքին ու ամրանդեն այն, որպեսզի չմոլորվեն:
2. Մարգարեները դատաստանի օրվա վկաներն են:
3. Կռապաշտությունը չունի ամուր հիմք:
4. Հանդերձյալ կյանքում բոլոր վարագույրները բացվում են ու ճշմարտությունն ի հայտ է գալիս: