Հուլիս 18, 2023 08:31 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Ղոդսն օկուպացրած ռեժիմի պաշտոնյաների  Ադրբեջանի Հանրապետություն կատարվող այցերը շարունակում են մնալ օրակարգում:

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը Բաքու կատարած եռօրյա այցի շրջանակներում, հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքեր Հասանովի, սահմանապահ ուժերի հրամանատար գեներալ Էլչին Ղուլիևի և այդ երկրի  ռազմական և անվտանգության ծառայության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այս ուղևորության նպատակն էր հայտարարվել՝  ընդլայնել Բաքվի և Թել Ավիվի ռազմավարական հարաբերություններն ու քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև ուժեղացնել երկու կողմերի հարաբերությունները ռազմական, անվտանգության և տեխնոլոգիական ոլորտներում: 

Չնայած Իսրայելի պաշտոնյաների Բաքու կատարած այցերի վերաբերյալ  Իլհամ Ալիևի կառավարությանն առընթեր լրատվամիջոցների հորինած պատմություններին,  չի կարելի անտեսել այն փաստը, որ սիոնիստ պաշտոնյաների բոլոր այցերը Ադրբեջան կատարվում են տարածաշրջանում շիաներին  և  իսլամական ումմային  ճնշելու և հարվածելու նպատակով։ 

Ուստի Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարի ներկայիս այցը Բաքու,այն էլ Մուհարրամ ամսվան ընդառաջ կանխատեսելի էր, և դրա կործանարար ազդեցությունը հստակ տեսանելի կլինի Ադրբեջանի Հանրապետությունում Մուհարրամ ամսի օրերին։ Սիոնիստ պաշտոնյաների Բաքու կատարած  հերթական այցերի օրակարգում երկու հիմնական նպատակ է դրված:

Առաջին նպատակը ներառում է Իրանի նկատմամբ ավելի մեծ թշնամության պլանը, իսկ երկրորդ նպատակը՝ ճնշում Ադրբեջանի Հանրապետության շիաների վրա։ Այս քաղաքականությունը  վերջին մի քանի տարիների ընթացքում ներառված է եղել օրակարգում։

Բաքվի կառավարության որոշած ուսմունքների և առանցքների վրա հիմնված հակաիրանական վերլուծություններ ներկայացնող վերլուծաբան Ասիֆ Նարիմանլին  վերջերս Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներին ուղղված Իսրայելի պաշտոնյաների հակաիրանական բացահայտ պատվերների մասին գրած մի վերլուծական հոդվածում նշել է,-«Եթե ​​նույնիսկ Ադրբեջանի Հանրապետությունը չմասնակցի Իսրայելի հակաիրանական կոալիցիային, պատերազմի դեպքում Իրանը առաջին հերթին թիրախավորելու է Ադրբեջանի Հանրապետությանը»։

Մեկնաբանության այս ձևը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի կառավարությունը գործում է Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի խորհուրդներով և ուղղակի հրամաններ է ստանում այս ռեժիմի դիվանագետներից։ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև վեճի ու թշնամանքի սրումն ու կողմնակի ճնշումները համարվում են տարածաշրջանի այլ երկրների սադրանքով այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռեժիմի օրակարգով։

Ի դեպ Իսրայելի իշխանությունները Բաքվին նախապատրաստում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության համաձայնագրից հետո Իրանի դեմ ավելի ինտենսիվ  թշնամության համար: 

Քանի որ մոտենում է Բաքու-Երևան խաղաղության համաձայնագրի կնքման ժամանակը, ինչպես հայտարարել են երկու կողմերի և  Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները, հաճախակի են դարձել Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների այցերը Բաքու և հատկապես նրանց ներկայությունը Բաքվի կիբերպատերազմի մեծ կենտրոնում, որը վերջերս բացվեց Իսրայելի իշխանությունների կողմից:

Այժմ կարելի է կանխատեսել, որ Իրանի դեմ Իսրայելի քարոզչությունն ու կիբերպատերազմը  ավելի ինտենսիվ կդառնան։ Չնայած այս ջանքերին, ռուս քաղաքական վերլուծաբան Թիմուր Ֆոմենկոն գրառում է հրապարակել ,որում նշել է. «Իրանը նվազեցրել է Վաշինգտոնի և Թել Ավիվի տարածաշրջանային ազդեցությունը»։

Այս վերլուծությունը նշանակում է, որ ԱՄՆ-ն  ​​և Իսրայելը, չնայած իրենց ջանքերին, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին տարածաշրջանում։ Որովհետև Իրանն ավելի զգույշ է գործում և կանխում է օտարերկրացիների տեղաշարժերը տարածաշրջանում։ Եվ վերջում  պետք է ասել, որ ոչ միայն իսրայելական պաշտոնյաների հերթական այցերը  Արաքսի հյուսիսային հատված  չեն կարող այս ռասիստական ​​ռեժիմին հասնցել տարածաշրջանում իր անօրինական պահանջների իրականացմանը, այլև ավելի ակնհայտ կդառնա Իրանի ժողովրդի թշնամիների իրական ինքնությունը: 

*

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը:

Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման օրն ու վայրը»:

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը շարունակվում է, մինչդեռ Բաքվի և Երևանի իշխանությունները դեռ զբաղված են  խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցություններով։ Թեև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության  բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են,որ անհապաղ ստորագրեն  խաղաղության համաձայնագիրը, սակայն այս հակամարտության կողմերի միջև կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Այս համատեքստում  քաղաքետ Հրանտ Միքայելյանը կարծում է,-«Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաները ցանկանում են միայն իրենց ուզած հարցերը բանակցությունների օրակարգ մտցնել։Այդ հարցերի թվում կարելի է նշել  այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը»։

Դա այն դեպքում երբ Հայաստանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ երբեք որևէ երկրի հետ չեն բանակցելու  այս միջանցքի վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունների վրա  Իլհամ Ալիևի կառավարության ճնշումները ամերիկյան իշխանություններին  ստիպել են արձագանքել այդ ճնշումներին և հայտարարել,որ Բաքվի կառավարությանը թույլ չեն տալու իր ուզած հարցերը ներառել խաղաղության բանակցություններում: Ակնկալվում է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից պարտադրված քաղաքականության դեմ միջազգային դիրքորոշումները կխոչընդոտեն այս երկրի և Թուրքիայի հարկադրական քաղաքականության իրականացումը Հայաստանի դեմ։

*

Շարունակվում են Ադրբեջանի կառավարության սպառնալիքներն ու ճնշումները Հայաստանի իշխանության և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Բաքուն շարունակելով ճնշել Երևանին, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները պնդում են,որ Հայաստանի կառավարությունը հետախուզական թռիչքներ է իրականացրել Նախիջևանի և Լաչինի շրջաններով։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել և պնդել՝ Հայաստանին կից ստորաբաժանումները գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Քալբաջարի շրջանում գտնվող Բաքվի մարտական ​​դիրքերը։ Մինչ Ադրբեջանի ՊՆ հայտարարության հրապարակումը, հայկական լրատվական աղբյուրները հայտնում էին, որ Ադրբեջանի Հանրապետությունը հերթական անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Ղարաբաղի։ Այս ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի ամիս ընդմիջումից հետո վերսկսվել էր գազի հոսքը Ղարաբաղի տարածաշրջան։ Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Ղարաբաղ հունվարից բազմիցս ընդհատվել է։

Բաքվի և Երևանի միջև լարվածության աճն այն իրավիճակում է, երբ երկու կողմերը դեռևս բանակցություններ են վարում խաղաղության շուրջ։ Իլհամ Ալիևի իշխանության ներկայացուցիչների տեսանկյունից բանակցություններ վարելը և միաժամանակ հայերի վրա ճնշում գործադրելը կարող է հարթել Երևանի կառավարության պաշտոնյաների դիրքերը՝ մեծ զիջում տալու, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզը Ադրբեջանին հանձնելու համար: Իհարկե, Բաքվի կառավարության այս տեսակետը հիմնված է օտարերկրացիների խորհուրդների վրա, ովքեր հավելյալ ջանքեր են գործադրել որպեսզի թե իրենք օգուտներ քաղեն և թե, կովկասյան տարածաշրջանում օտարների ներկայությունը դյուրացվի:

Չնայած այս ճնշումներին, Հայաստանի իշխանություններն այս առումով մշտապես ընդգծել են, որ իրենք ոչ միայն չեն ցանկանում հողեր զիջել ադրբեջանական կողմին, այլև պատրաստ չեն անգամ բանակցել այդ կապակցությամբ։ Հայաստանի իշխանություններն այս համատեքստում արդեն հայտարարել են, որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ այս ոլորտում քննարկում և բանակցում են Երևանի կառավարության տարբեր իշխանությունների հետ։

Փաստորեն, Սյունիքի մարզում միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումները Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) քաղաքականության անհրաժեշտություններից են,  իսկ Իլհամ Ալիևը այս հարթակում միայն պատգամաբերի դեր է խաղում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համար։ Այս առումով կարելի է գնահատել նաեւ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները։ Այս սադրիչ պահվածքի պատճառով Իլհամ Ալիեւի իշխանության խնդիրները միջազգային մակարդակով օրեցօր ավելի են սրվում։

Ադրբեջանի հարցերով փորձագետ՝ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հայկական կողմը եվրոպացի պաշտոնյաներին ու դեսպաններին ներկայացրել է փաստեր, որ Իլհամ Ալիևի կառավարությունը չի գնում իրական խաղաղության հաստատման ճանապարհով»:

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները հույսն օտարների աջակցության վրա դնելով, շարունակում են մտածել պատերազմի և Հայաստանի ու Ռուսաստանի կործանման մասին։ Մինչդեռ նույն արտաքին շահախնդիր ուժերը գտնվում են քաղաքական և տնտեսական դժվարությունների մեջ և կորցնում են իրենց իրական ու ազգային ինքնության մի մեծ մասը։