Հուլիս 30, 2023 12:57 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարության մեջ Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնումն անհրաժեշտ է համարել Երևանի կառավարության և հայ ժողովրդի համար։

Երեքշաբթի (հուլիսի 25-ին) Հայաստանի վարչապետը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր երկիրը ցանկանում է հնարավորինս համագործակցել և փոխգործակցել հարևան երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։ Ավելի վաղ, Չեխիայի Հանրապետության «Respect» ամսագրին տված զրույցում ասել էր.«Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը բոլոր հարևան երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատելն է և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների հնարավորինս ընդլայնումը»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի Թեհրան կատարած այցից մեկ օր անց: Փաստորեն, այս հայտարարությունները ցույց են տալիս Փաշինյանի կառավարության իրական ցանկությունը՝ հնարավորինս ընդլայնել երկկողմ հարաբերությունները Թեհրանի հետ։ Անցած երկուշաբթի (հուլիսի 24-ին) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել և զրուցել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։

Երևանում լրագրողների հետ զրույցում հակադարձելով Թուրքիայի նախագահի անցած ամսվա հայտարարությանը թե Զանգեզուրի միջանցքի հարցով խնդիր ունեն ոչ թե Հայաստանի, այլև Իրանի հետ, Փաշինյանն ասաց. «Հայաստանի դիրքորոշումները Ադրբեջանին ու Թուրքիային հողեր հանձնելու հարցում չեն փոխվել, և դա անհնար է»: Նա ասել է.«Այդ հայտարարությունից հետո մենք մեր դիրքորոշումներն ու տպավորությունները կիսեցինք ոչ միայն մեր գործընկեր երկրների, այլեւ Թուրքիայի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի միջանցք չի կարող գործել: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ճանապարհները: Ինչպես նշվում է Բրյուսելում կայացած վերջին հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ, նրանք պետք է գործեն տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության շրջանակներում»։

Հայաստանի վարչապետի արձագանքը Թուրքիայի նախագահի հայտարարություններին, թեև այն ուշ է եղել, սակայն ցույց է տալիս, որ Երևանի ղեկավարները դեռևս դիմադրում են Ալիևի և Էրդողանի կառավարությունների ցանկությանը։ Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր վերջին հայտարարություններում ձեւացրեց, թե Հայաստանը միջանցքը Թուրքիային հանձնելու խնդիր չունի, և որ հիմնական խնդիրը միայն Իրանի ղեկավարներն են։

Համենայնդեպս, Հայաստանի վարչապետի վերջին հայտարարություններն ապացուցեցին այն փաստը, որ Երևանի կառավարության պաշտոնյաները դեռևս պնդում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին ձեռք բերված տասը կետից բաղկացած համաձայնությունը և դեմ են այս համաձայնագրում ևս մեկ կետ ավելացնելուն։

Հայաստանի իշխանությունները գիտակցել են այն փաստը, որ ադրբեջանական կողմը սահմանափակ հնարավորություններ ունի ապակայունացնելու կովկասյան տարածաշրջանը և չի կարող երկար ժամանակ շարունակել սպառնալ հայկական կողմին։

Կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունների ընդհանուր ամփոփման մեջ կարելի է ասել, որ Իրանի և Հայաստանի միջև աճող հարաբերությունները մեծացրել են Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված որոշ քաղաքական գործիչների անհանգստությունն ու դժգոհությունը, սակայն տարածաշրջանում ավելի կարևոր խնդիրներ են սպասվում։ Կարծես օտարների թելադրանքով Բաքվի և Անկարայի կառավարությունները, Հայաստանից զիջումներ ստանալուց հուսահատվելուց հետո, ձեռնամուխ են եղել Միջին միջանցքի կառուցմանը։ Այս միջանցքը, որն անկասկած ձևավորվում է տարածաշրջանի անկախ երկրների վնասին, ստեղծվում է ԱՄՆ-ի, Անգլիայի, Իսրայելի և Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների այսպես կոչված դաշնակից կառավարությունների պնդմամբ և ինչպես միշտ Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը կանգնած եմ օտարերկրացիների քաղաքական ծրագրերի իրականացման առաջնագծում:

 

---

Աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանական և միակողմանի քաղաքականության շրջանակում այս երկիրն իր պատժամիջոցների ցանկում ընդգրկել է չորս ղրղզական ընկերությունների, Ռուսաստանի հետ համագործակցության պատրվակով։

Այս առնչությամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասված է.-«Այս քայլերը  համահունչ են 2023 թվականի փետրվարի 24-ի և մայիսի 19-ի հանդիպումներում Մեծ Յոթնյակի ղեկավարների ստանձնած պարտավորություններին, որոնց համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը փորձում է սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը այն արտադրանքներին, որոնք մեծացնում են  երկրի ռազմական հնարավորությունները և նվազեցնում Մոսկվայի եկամուտը մետաղական և հանքային ոլորտներում»։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև պնդում է, որ չորս ղրղզական ընկերություններ Ռուսաստանին տրամադրել են երկակի նշանակության տեխնոլոգիաներ, որոնք նույնպես ունեն ռազմական գործառույթ։ Այս համատեքստում Washington Post-ը գրել է  «Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է տնտեսական նոր միջոցներ կիրառելով ճնշում գործադրել Ղրղզստանի վրա՝  պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանի հետ  առևտուրը դադարեցնելու համար»։Այս թերթը պնդում է,որ «Կենտրոնական Ասիայում կազմակերպված է գաղտնի համակարգ՝ Ռուսաստանին արգելված տեխնոլոգիաներ մատակարարելու համար»:

Արձագանքելով ԱՄՆ-ի քայլին,  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է,-«Մոսկվան կպատասխանի Բիշքեկի դեմ ուղղված Վաշինգտոնի սպառնալիքներին»։ Ռուս պաշտոնյան հայտարարել է նաև. «Ղրղզստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է, և մենք մտադիր ենք ընդլայնել երկկողմ հարաբերություններն այս երկրի հետ տարբեր ոլորտներում»։

Այս իրավիճակում միանշանակ է, որ ամերիկյան պատժամիջոցները մեծ ազդեցություն չեն ունենա Ղրղզստանի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրների տնտեսության վրա։ Մյուս կողմից, եթե մի օր Ռուսաստանը պատժամիջոցների ենթարկի Կենտրոնական Ասիայի երկրներից որևէ մեկին, ապա այդ երկրները, այդ թվում՝ Ղրղզստանը, դատապարտված կլինեն կործանման։ Որովհետև  բացի այն, որ Կենտրոնական Ասիայի երկրների առևտուրը Ռուսաստանի հետ շատ զգալի մակարդակի վրա է, Կենտրոնական Ասիայի միլիոնավոր քաղաքացիներ ստիպված են աշխատել Ռուսաստանում՝ իրենց և իրենց ընտանիքները պահելու համար։ Կենտրոնական Ասիայի կառավարությունները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։ Ակնհայտ է, որ այս կախվածությունը ստիպում է Կենտրոնական Ասիայի երկրներին վարանել ԱՄՆ-ի հետ միավորվելու հարցում: Որովհետև ԱՄՆ-ի հետ համընթացությունը չի կարող փոխհատուցել այս երկրների տնտեսական կորուստները։

Այս կապակցությամբ  Վաշինգտոնում Ղրղզստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել,որում ասված է «Ղրղզստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, և ընդհանրապես Ռուսաստանը Բիշքեկի կառավարության հիմնական առևտրային գործընկերներից է»։

Տնտեսական հարցերով փորձագետ Աբդմանան Շիրալիևը կարծում է. «Ի տարբերություն Ղազախստանի և Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից»։ Տնտեսական հարցերի այս փորձագետի կարծիքով՝ «Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ կարող է ծնկի բերել Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունը՝ անհապաղ ճնշում գործադրելով ներգաղթյալների վրա»։

Ընդհանրապես, Կենտրոնական Ասիայի տնտեսական ընկերությունների վրա ամերիկյան ճնշումները չեն կարող խանգարել այդ ընկերություններին համագործակցել Ռուսաստանի հետ։ Որովհետև Ռուսաստանն ավելի ամուր և բազմաթիվ համագործակցություն ունի այս երկրների, հատկապես Ղրղզստանի հետ։ Արդյունքում, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նեղմիտ առաջնորդները չեն կարող իրենց դրսևորել այս տարածաշրջանում։

---

Կովկասյան հարցերի փորձագետ Էհսան Մովահեդյանը համոզված է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը կհանգեցնի Հայաստանի մասնատմանը և տարածաշրջանի անապահովությանը:

Մովահեդյանն ասել է. «Հարկ է նշել, որ եվրոպական կողմի միջնորդությամբ Բաքվի և Երևանի բանակցությունների արդյունքը լիովին Իրանի վնասին է։ Այս բանակցությունների արդյունքներից մեկը Նախիջեւանը Ադրբեջանին միացնող երկաթուղային գծի ստեղծման ֆինանսավորումն է: Այս երկաթուղային գծի գործարկումը փաստորեն նշանակում է Զանգեզուրի կեղծ միջանցքի բացում։ Այս երկաթուղային գիծը նաև հիմք է ստեղծում հայկական տարածքի մասնատման համար, ինչպես նաև հնարավորություն է տալիս Անկարայի և Բաքվի կողմից Ամերիկայի և Սիոնիստական ​​ռեժիմի անունից անվտանգության խախտումներ ստեղծել։ Եվրամիությունը ցանկանում է ֆինանսավորել այս նախագիծը։ Սա շատ վտանգավոր է Թեհրանի համար»:

Անդրադառնալով Ղարաբաղի հարցում Իրանի զգայունությանը, Մովահեդյանը նաև ասաց.«Իրանը 140 կմ սահման ունի այս տարածաշրջանի հետ, և այն ժամանակահատվածում, երբ այս շրջանը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, մենք անվտանգության խնդիրներ չենք ունեցել, բայց այն օրից երբ Ադրբեջանը վերահսկողություն է ձեռք բերել այս շրջանի որոշ հատվածներում, մենք պարբերաբար այդ տարածքից անվտանգության սպառնալիքների ականատես ենք լինում: Մի օր մենք լսում ենք տարածաշրջանում սիոնիստական ​​բազա ստեղծելու մասին լուրը, իսկ հաջորդ օրը հրապարակվում են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կամ թուրք զինվորների ներկայության մասին լուրերը։

Կովկասյան հարցերով այս փորձագետն ընդգծեց. «Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը լիակատար վերահսկողություն ստանա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վրա։ Անմիջապես Թուրքիան ՆԱՏՕ-ի անունից կտեղակայվի այդ տարածաշրջանում, և սիոնիստների ներկայությունը կարող է ավելի ընդգծված դառնալ։ Ուշագրավ կետն այն է, որ Թուրքիան և Արևմուտքն այս տարածաշրջանում լիովին համահունչ են և նրանց շահերը կապված են միմյանց հետ։

Մովահեդյանը նշել է, որ Իրանը միակ երկիրն է, որը լրջորեն դեմ է Հայաստանի հարավային հատվածի օկուպացմանը, և եթե չլիներ Իրանի լրջությունը, ապա Հայաստանի հարավային շրջանը մինչ այժմ օկուպացված կլիներ, և այս երկիրը մասնատված կլիներ։ Հայաստանը խաղաղության է ձգտում, բայց Փաշինյանը որքան էլ զիջումների գնա, չպետք է ընդունի Զանգեզուրի միջանցքի ստեղծումը:

 

Պիտակ