Գեղարվեստական հաղորդում (389)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում կոչ է արել հրատապ քայլեր ձեռնարկել օկուպացված տարածքների, հատկապես Գազայի կոթողների, մշակութային ժառանգության և վայրերի պահպանության համար:
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Էզզաթոլլահ Զարղամին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Էդրի Ազուլեհին ուղղված նամակում ասել է. -Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով ոչնչանում են ենթակառուցվածքները և զոհվում են խաղաղ բնակիչները, հատկապես երեխաներ ու կանայք, բացի այդ խիտ բնակեցված այս տարածքում վերանում են ուսումնական առիթները և պատմամշակութային կոթողները ևս ոչնչացման եզրին են գտնվում։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հայտարարել է. «Բրնագրավված տարածքների, հատկապես Գազայի մշակութային վայրերի, կոթողների և ժառանգության պահպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավելի մեծ ուշադրության կարիք ունի և պահանջվում է ձեր անհապաղ օժանդակությունը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը երկուշաբթի գիշեր, հայտարարեց, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 10022 , և վիրավորվել՝ 25408 պաղեստինցի։
Իրանի Սավեի շրջանի նռան արտադրության և արտահանման երկրորդ ազգային փառատոնը՝ Թուրքմենստանի, Ղրղզստանի և Բոլիվիայի դեսպանների, Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի և մի շարք առևտրականների ու նուռ արտադրողների ներկայությամբ տեղի է ունեցել Սավեի պատմական Ջամե մզկիթի շրջափակում, որը շարունակվել է մինչև նոյեմբերի 10-ը։
Մարդկանց և զբոսաշրջիկների այցելության համար ստեղծվել են շուրջ 80 ցուցահանդեսային տաղավարներ նռան արտադրության և մթերքների և գյուղական այլ ապրանքների վերաբերյալ։
Իրանի նռան արտադրության բևեռ հանդիսացող Սավեհի շրջանում արտադրվում է քաղցր և թթու համով մոտ 10 տեսակի նուռ։
Նշենք, որ Սավեհի շրջանում կան մոտ 10 հազար հեկտար նռան այգիներ, որոնք, իրանական շուկայի պահանջարկը բավարարելուց բացի, արտահանվում են նաև որոշ երկրներ։
Իրանի զբոսաշրջային միջոցառումների ցանկում՝ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Էզզաթոլլահ Զարղամիի ներկայությամբ տեղի ունեցավ Սավեհի նռան արտադրության և արտահանման փառատոնի վկայականի գրանցումը։
Իրանական ավանդական երաժշտության և արվեստի ուղեկցությամբ այս գեղեցիկ փառատոնը լավ առիթ է մարդկանց և զբոսաշրջիկների համար, որպեսզի Սավեհի բարձրորակ նռան համը ճաշակելուց բացի, նրանք նաև ծանոթանան Իրանի զբոսաշրջության և ձեռարվեստի աշխատանքների կարողություններին։
Թեհրանի «Արարատ» մշակութային-մարզական ակումբի Կոմիտասի անվան դահլիճում, նոյեմբերի 8-ից սկսած և 6 երեկո, բեմում կլինի հայկական թատերախմբի բեմադրած «Հին աստվածներ» ներկայացումը:
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բեմադրությունը հիմնված է Լևոն Շանթի համանուն ստեղծագործության վրա: «Հին աստվածներ» ստեղծագործությունը պատմում է Սևանա լճի կղզում իշխանուհի Մարիամի միջոցներով եկեղեցու կառուցման մասին: Եկեղեցու վանահայրը սպասում է շինարարության ավարտին, որ ի վերջո կարողանա նվիրվել Աստծո Երկնավոր իշխանության փառաբանմանը։
Իշխանուհու եղբայրն իր դստեր հետ լաստով գալիս է տեսնելու քրոջ կառուցած եկեղեցին։
Փոթորկված լիճը շրջում է լաստը և միայն երիտասարդ աբեղայի անձնազոհության շնորհիվ իշխանի դուստրը փրկվում է խեղդվելուց։ Եվ դրանցի հետո ամեն ինչ փոխվում է:
Իրանցի երիտասարդներն ու պատանիները, ի պաշտպանություն Գազայի հատվածի երեխաների ու երիտասարդների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում պահանջել են այս կազմակերպությունն ակտիվ դիրքորոշում որդեգրի տարածաշրջանի զարգացումների նկատմամբ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը զեկույցում հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ից, Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 9488 մարդ, որոնց 70%-ը կանայք ու երեխաներ են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Էնթոնի Գուտերեշին ուղղված իրանցի երիտասարդների ու պատանիների նամակում ասված է․«Միջազգային իրավունքի ամենակարևոր պարտադիր կանոններից մեկը, որը հիմնական և ընդունված սկզբունքների մաս է կազմում և ընդհանուր է աշխարհի բոլոր երկրների համար, հումանիտար իրավունքի, պատերազմի իրավունքի, և մարդկային կանոնների հետ կապված սկզբունքներն ու իրավունքներն են»։
Նամակում ասված է․«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի և նրա մասնաճյուղերի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքում նկատվում է, որ գերակայում են քաղաքական հարցերը և համաշխարհային խաղաղության ու շահերի փոխարեն, պահպանվում ու գերադասվում են սահմանափակ երկրների ֆինանսական ու ռազմական շահերը»։
Անդրադառնալով Գազայի դեմ մղվող պատերազմին, նամակում ասվել է․-ի՞նչ տրամաբանությամբ ու արդարությամբ է պաղեստինցի ժողովուրդը զրկված մարդու նվազագույն իրավունքներից։ Կարելի՞ է անտեսել պաղեստինյան ազգի ինքնորոշման իրավունքը: Հնարավո՞ր է մի երկրի ժողովրդից խլել կյանքի իրավունքն ու ապահովության իրավունքը։
Իրանցի երիտասարդներն ու պատանիներն այս նամակում ընդգծել են, որ այժմ, երբ Սիոնիստական զավթիչ ռեժիմը ռմբակոծելով հիվանդանոցներն ու սպանելով հազարավոր երեխաների ու կանանց, իր վայրագությունները ծայր աստիճանի է հասցրել, ժամանակն է, որ միջազգային հանրությունը լուրջ արձագանքի։
Նամակում իրանցի երիտասարդներն ու պատանիները նշել են, որ այսօր Անվտանգության խորհուրդը պետք է այս ռեժիմին և նրա ղեկավարներին դատավարության ենթարկի, և ցանկացած ֆինանսական ու ռազմական աջակցություն այս ռեժիմին ռազմական հանցագործությանն ուղղված օժանդակություն պետք է համարվի, հետևաբար այդ քայլին դիմողները պետք է միջազգային քրեական դատարանում դատավարության ենթարկվեն։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 22-ին առաջնախաղ է. հանդիսատեսին կներկայացվի Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» մեկ գործողությամբ դրաման, այն նվիրված է հեղինակի 115-ամյակին։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանման խորհուրդն է: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում: Մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին:
Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից մեկը:
Բեմադրության հեղինակն Արեն Օսիպյանն է, զգեստները և նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, կոմպոզիտորը Գոռ Թադևոսյանն է, թարգմանությունը` Էլֆիք Զոհրաբյանի, հնչյունային օպերատորը Սեդրակ Զարգարյանն է, լուսային ձևավորումը` Աշոտ Գևորգյանի և Դավիթ Գալստյանի, պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի:
Դերերում են Սարգիս Ավետիսյանը, Սարգիս Ալեքյանը, Մարիամ Ղևոնդյանը, Նոնա Սաֆարյանը, Վահրամ Խառատյանը, Արթուր Պապիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Համլետ Գյուլզադյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Արման Սաքանյանը, Էդգար Բարսեղյանը, Դավիթ Պողոսյանը, Վազգեն Բադալյանը:
Ներկայացումը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։
Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը, որին ներկայացվել է 23 հայտ, ընտրվել է 9-ը։ Ընտրված թատերական նախագծերից է Վանաձորի դրամատիկական թատրոնի «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը։
Ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը, որին հանդիսատեսը հիշում է «No Makeup», «Կին կոդ», «Զառանցանք», «Հոթել Կալիֆորնիա», «Բումերանգ» և այլ նախագծերից, վերաբեմադրում է իր մի քանի ներկայացումները, որոնցում ներգրավում է այլ դերասանների, փոխում երաժշտական հատվածները։
Ռեժիսորի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են նոր մտքերով ու հանդիսատեսի արձագանքով:
«Երկու ներկայացում եմ վերաբեմադրում՝ «Կին կոդ»-ը և «Զառանցանք»-ը։ Առաջինը մայիս ամսին է եղել բեմում, իսկ նոր տարբերակով կլինի նոյեմբերի 28-ին և 29-ին, իսկ «Զառանցանք»-ը հիսուն տոկոսով փոփոխության է ենթարկվում, վերանվանվելու է «Զառանցանք restart»։ Մենք տարբեր արձագանքներ լսեցինք ու հասկացանք, որ նախ ժամանակն է փոխվում ու հարկավոր է թեմաները թարմացնել, բացի այդ դերասանուհի Զառա Սահակյանն այնքան բազմագույն ու հետաքրքիր կերպարներ ունի, որ նրան ամեն անգամ կարելի է նոր դերում ներկայացնել։