Հունվար 31, 2024 11:23 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

 

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Այն իրավիճակում, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաներն ամեն օր մեծացնում են իրենց սպառնալիքները Հայաստանի կառավարության և ժողովրդի նկատմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կուսակիցների ներկայությամբ հայտարարել է. «Մինչև խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը, Բաքվի կառավարությունը երաշխիքներ կտա Երևանի կառավարությանը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունենալու վերաբերյալ»։

Հայաստանի արևմտամետ վարչապետը նաև ընդգծել է, որ այս հարցը պետք է լինի փոխադարձաբար։ Սա չի կարող միակողմանիորեն առաջ քաշվել Հայաստանի համար։

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունները հնչում են այն դեպքում, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, թեև վերջին ամիսներին պնդում էին, որ հրաժարվել են Հայաստանից միջանցք ստանալու գաղափարից, վերջերս օտար երկրների դրդմամբ կրկին սկսեցին շարժվել նախկին սպառնալից դիրքորշումներով՝ Հայաստանի հարավում միջանցք ստանալու համար։

Որոշ փորձագետների կարծիքով՝ Ղարաբաղի հարցով վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման և Բաքվի ու Երևանի միջև փոխադարձ պարտավորության համար Նիկոլ Փաշինյանի պնդումը ցույց է տալիս, որ Երևանի պետական ​​այրերը խաբվել են արևմտյան կառավարությունների խոստումներին և սկսել շարժվել երազներով։ Մինչդեռ Փաշինյանի կողմից այս հայտարարությունների արծարծումն անհրաժեշտ չէ և չի կարող հատուկ դիվիդենտներ բերել Հայաստանի համար։

Այլ խոսքով՝ պաշտոնական Երեւանի ներկայացուցիչների լռությունն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ խաղաղության գործընթացի վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ամանորի կապակցությամբ իր ելույթում ասել է. «Հայաստանի ղեկավարությունը պետք է պատմական դասեր քաղի ու ճիշտ եզրակացություն անի, և իրեն այնպես պահի, որ մեզ չզայրացնի։ Մենք փորձում էինք Հայաստանին հասկացնել, որ ցանկացած պահի կարող ենք գործողություններ իրականացնել այս երկրի դեմ»։  

Հաշվի առնելով Բաքվի կառավարության միակողմանի սպառնալիքները և Երևանի պաշտոնյաների՝ նկատառումներից ելնելով պահվածքը, Բրյուսելում Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ փորձելով ձուկ որսալ պղտոր ջրից։

Հանդիպման ավարտին Եվրամիության արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելը մամուլի ասուլիսում հայտարարեց. «Եվրամիության անդամ երկրները համաձայն են այն մտքի հետ, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ հիմնարար խաղաղության բանակցությունների  ու հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Միաժամանակ, Ջոզեպ Բորելը նշել է. «Ադրբեջանի նախագահի վերջին տարածքային պահանջը խիստ մտահոգիչ է: Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և բազմաթիվ բացասական հետևանքներ կունենա Արևմուտքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վրա»:

Թեև պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի պատկանելիության շուրջ երկու արյունալի պատերազմներից հետո վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման շեմին, սակայն երկու երկրների հարաբերություններում խաղաղության նշաններ փաստացի չկան։

Ու թեև երբեմն երկու երկրների իշխանությունները խաղաղության բանակցություններին աջակցելու դիրքորոշումներ են արտահայտում, այնուամենայնիվ, թվում է, թե Բաքվի ղեկավարները պատրաստ չեն որևէ խաղաղության համաձայնագիր ստորագրել առանց հատուկ դիվիդենտներ կորզելով։ Ակնհայտ է, որ այս համաձայնության բացակայությունը երկարաժամկետ հեռանկարում կարող է հիմք ստեղծել երկու երկրների միջև նոր լարվածության և նույնիսկ հերթական ռազմական բախումների համար։

*

Կովկասում տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ միայն չի հրաժարվել Հայաստանի և Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ իր հավակնություններից, այլև այս երկրի վերջին տեղաշարժերը ցույց են տալիս, որ Հայաստանի հետ համաձայնության հասնելու հեռանկարը հեռու է իրականությունից։

Թուրքիայում, Ադրբեջանում,  Հայաստանում և նույնիսկ Իրանում որոշ շրջանակներ  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքման շուրջ հայտարարություններ  արեցին։  Նրանք պնդում էին, որ մոտ ապագայում կողմերի միջև  խաղաղության պայմանագիր  է կնքվելու  և դյուրին է դառնալու ցամաքային ու  միջանցքային հաղորդակցությունը։ Սակայն իրականությունը ցույց տվեց, որ Բաքվի կառավարության հավակնություններն այնպիսին են, որ միջնաժամկետ և կարճաժամկետ հեռանկարում անհնար է պատկերացնել խաղաղության հեռանկարը։

Այս առնչությամբ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը խստավոճ ելույթով հանդես գալով պահանջել է Բաքվին հանձնել  հայկական տարածքի այն հատվածները, որոնք գտնվում են Իրանից Հայաստան և այնտեղից դեպի Վրաստան տանող տարանցիկ ճանապարհին։ Այսպիսով  Ադրբեջանը ոչ միայն ցանկանում է կեղծ Զանգեզուրի միջանցք ստեղծել և կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը, այլև անուղղակիորեն փորձում է ոչնչացնել Իրանի ցամաքային հասանելիությունը դեպի Հայաստան և Վրաստան։

Իրականում Թուրքիան և Բաքուն ցանկանում են ամրապնդել արևելյան, արևմտյան և կենտրոնական միջանցքները, և նրանք դեմ են, որ Իրանը Հայաստանի միջոցով ազատ ելք ունենա դեպի Եվրոպա և Վրաստան։ Մյուս կողմից, Ադրբեջանը մեծ ներդրումներով իր ռազմական բյուջեն 2023 թվականի 3 միլիարդ դոլարից այս տարի հասցրել է 4 միլիարդ դոլարի։

Նաև Թուրքիայի իշխանությունները խոսում են մինչև 2028 թվականը Զանգեզուրի միջանցքի ստեղծման անհրաժեշտության մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բանակցություններն արդյունք չունեն։ Այս զարգացումներն ուղղված են Թուրքիայի և Բաքվի կողմից Իսրայելին տրամադրվող լայնածավալ օգնությանը։ Թուրքիան Նաև Սիոնիստական ​​ռեժիմի հետ արտահանման և ներմուծման ոլորտում առաջին 10 երկրների շարքում է, նույնիսկ այս ռեժիմի ռազմական մատակարարումն իրականացվում է Թուրքիայի ռազմաբազայի միջոցով։

Որոշ փորձագետների կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը այսպիսով սպասում են, որ Արևմտյան Ասիայում տեղի ունեցող հակամարտությունները կամ Իրանի տնտեսական և անվտանգության խնդիրները այնքան խորանան ու տարածվեն, որ Իրանը թուլանա և ներքաշվի  խնդիրների մեջ,որպեսզի իրենք իրագործեն իրենց սադրիչ մտադրությունները  Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում և  ստեղծեն իրենց ցանկալի միջանցքը, ինչի իրագործման դեպքում, Իսրայելը, թաքֆիրականները և անջատականները կբերվեն Իրանի սահմաններ  և Իրանի համար կստեղծվի աշխարհաքաղաքական շնչահեղձություն։

Լուծումն այն է, որ Իրանը պետք է վճռականություն դրսևորի  և չընդունի միջանցքի ստեղծումը։ Միջանցքի ստեղծումը լիովին քաղաքական է, և եթե Բաքվին և Անկարային առևտրային մուտքի երթուղի է անհրաժեշտ, նրանք կարող են Իրանի տարածքով այն էլ ավելի քիչ ծախսով և բարձր անվտանգությամբ երթևեկություն կատարել։ 

Հայաստանի տարածքը հատելու և այս երկրի հարավը գրավելու պնդումը ցույց է տալիս, որ Թուրքիան և Բաքուն ունեն անվտանգային  և աշխարհաքաղաքական նպատակներ։

Նրանք փորձում են բաժանել Հայաստանի հարավային հատվածը և Իրանը  շրջապատել  թյուրքական երկրներով, որպեսզի հետագայում կարողանան  քաղաքական և անվտանգության նպատակներով Արևմտյան Ասիայի այլ մասերում շանտաժի ենթարկել Իրանին և վտանգել Թեհրանի շահերը:

*

Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:

Ի մասնավորի, տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Եվ ահա, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:

Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում, ընդ որում՝ դպրոցի մոտ: Հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաները, ինչ անուն էլ դրանց տրվի, աշխատում են ախտածին գործոնի հետ, այսինքն, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, մասնագետները անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման, փոփոխման կամ տարածման առումով: Ի դեպ, այս ֆոնին, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թ. դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:

Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ այս ցուցանիշներին զուգահեռ՝ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը: