Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Իրանի կինոթատրոններում 2024 թւակնաի փետրվար ամսին առաջին օրում (հինգշաբթի) մեկնարկել է Ֆաջր 42-րդ կինոփառատոնի ֆիլմերի ցուցադրությունը։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝«Մորթեզա Աթաշ Զամզամի պատրաստած «Գեղեցիկ ստերը», Մոհսեն Ջասուրի «Խխունջի որսը», Ասղար Նաիմիի «Երկու օր ավելի ուշ» և Հոսեյն Ամերիի «Զահեր» չորս ֆիլմերը փառատոնի առաջին օրը ցուցադրվել են Թեհրանի Միլադ աշտարակի փառատոնի տանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների և արվեստագետների համար։
«Ֆաջր» 42-րդ կինոփառատոնի բացումը ուղեկցվել է «Գեղեցիկ ստերը» ֆիլմի ցուցադրությամբ, որը սոցիալական մելոդրամա է։ Այս ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսերն է Մորթեզա Աթաշ Զամզամը։ Ֆիլմը Իրանի և Բանգլադեշի համատեղ նախագիծն է, որը նկարահանվել է Բանգլադեշի կինոաստղերի մասնակցությամբ։
Երկրորդ ֆիլմը, որը ցուցադրվել է Ֆաջր կինոփառատոնի առաջին օրը «Խխունջի որսն» է եղել, որի ռեժիսորն է Մոհսեն Ջասուրը և պրոդյուսերը՝ Մուստաֆա Սոլթանին։
Այս ֆիլմը ցուցադրվել է «Նոր հայացք» բաժնում և այն կարելի է համարել Ֆաջր 42-րդ կինոփառատոնին ներկայացված առաջին ֆիլմերից առաջինը, որը ցուցադրվել է փառատոնի պալատում։
«Խխունջի որսը» նաև սոցիալական ստեղծագործություն է, որն այլ հայացքով է նայում ընտանիքի պատասխանատու կանանց: Ֆիլմը պատմում է ընտանիքի պատասխանատու երիտասարդ կնոջ մասին, ով աշխատում է ընկերության սպասարկման բաժնում իր ընտանիքի առօրյա հացը վաստակելու համար:
«Երկու օր ավելի ուշ» ֆիլմը սոցիալական կատակերգություն է, որի ռեժիսորն է Ասղար Նաիմին և «Ֆաջր» կինոփառատոնի առաջին օրվա երրորդ ֆիլմն է եղել։
«Հոսեյն Ամերիի» պատրաստած «Զահեր» ֆիլմը առաջին օրը էկրան է բարձրացել որպես չորրորդ ֆիլմ։
Ֆաջր միջազգային 42-րդ կինոփառատոնը Թեհրանում կանցկացվի մինչև փետրվարի 11-ը։
Իրանի ցեղախմբերի սննդի և մշակույթի ազգային փառատոնը կայանում է Իրանի Լորեստան նահանգի կենտրոն Խոռրամաբադի Ֆալաք-օլ-Աֆլաք պատմական ամրոցում Գոլեստանի այգու տարածքում:
Իրանի Լոռեստան նահանգի կենտրոն Խոռամաբադի Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցի Գոլեստան այգում 2024 թվականի հունվարի 25-ից փետրվարի 3-ը ընթացող Իրանի ժողովուրդների մշակութային փառատոնը տասը օր շարունակ հյուրընկալում է պատմության և արվեստի սիրահարներին և զբոսաշրջիկներին։
Խոռամաբադում կայացող մշակութային և գեղարվեստական այս փառատոնի կարևոր նպատակը Լոռեստան նահանգում տեղական սովորույթների պահպանումն ու զբոսաշրջության զարգացումը հայտարարվել է։
Լորեստան նահանգն իր գեղատեսիլ բնությամբ և բազմաթիվ տեսարժան վայրերով Իրանի արևմտյան հատվածի կարևորագույն զբոսաշրջային ուղղություններից է և հայտնի է նաև որպես ջրվեժների մայրաքաղաք:
Լորեստանի գեղեցկության գագաթնակետը գարնանն ու ամռանն է, երբ այս զբոսաշրջային նահանգի բնությունն ու կանաչապատ լեռները բարենպաստ կլիմայի և զանազան ջրվեժների գոյության շնորհիվ շլացուցիչ են։
Իրանի հարավում գտնվող Շիրազի Խան դպրոցը, որը 450 տարվա վաղեմություն ունի,վկայում է Իրանում գիտելիքների և ուսման հարուստ պատմության մասին:
Խան դպրոցն ունի մոտ 100 սենյակ և հիմնադրվել է 1595 թվականին Շիրազի Իսհակ Բեյգ թաղամասում և գրանցվել է Իրանի ազգային կոթողների ցանկում։
Խան դպրոցը կրոնական գիտությունների արժեքավոր շենքերից է, որը կառուցվել է Շահ Աբբաս Սաֆավիի օրոք և Ալլահվերդի խան Գորջիի հրամանով՝ պոեզիայի և գրականության քաղաքում գիտություններ սովորեցնելու նպատակով։
Ալլահվերդի Խան Գորջին այդ քայլով հիմնեց ժամանակի բուն իմաստով համալսարան, որտեղ դասավանդվում էին իմաստություն, իրավագիտություն, գրականություն, աստղագիտություն, թվաբանություն, երկրաչափություն, երկրաբանություն, կենդանաբանություն, բուսաբանություն և քիմիա։Շուրջ ութ հազար մետր տարածությամբ, երկհարկանի գեղեցիկ տարածքով ու պարտեզով և իրանական իսկական ճարտարապետությամբ այս դպրոցը կարելի է համարել իր ժամանակի ամենամեծ և ամենագեղեցիկ դպրոցներից մեկը։
Իրանի երկնաքարերի թանգարանում տեղի է ունեցել աշխարհի ամենամեծ վարդագույն մորգանիտի շնորհանդեսը, որը կոչվում է «Արևի Աստված» (Sun God), կշռում է 883 կարատ, և ունի միջազգային հաստատող վկայական տրված Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի (GIA) կողմից։
Մորգանիտը նարնջավարդագույն թանկարժեք քար է, որը բավականին սիրված է: Այս քարը բերիլի տեսակ է՝ բարձր դիմացկունությամբ բերիլիումի ալյումինի սիլիկատային հանքանյութ։
Իրանի Ազգային գրադարանում և արխիվում կբացվի հայկական անկյուն և կուսումնասիրվեն 5 հայերեն ձեռագրեր։
Մատենադարանին է փոխանցվել պարսկերեն ձեռագրացուցակների 45 հատոր: Այս մասին հայտնում են Մատենադարանից։
Հիշեցնենք, որ հունվարի 26-31-ը Մատենադարանի պատվիրակությունը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, Իրանում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ, հանդիպումներ է ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայ-իրանական գիտահետազոտական և հրատարակչական համագործակցությունն է քննարկվել Թեհրանում։
Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրան: Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Թեհրանում Գրավոր ժառանգության ուսումնասիրման և հրատարակման գիտահետազոտական կենտրոնի ղեկավարության հետ, հայտնում են Մատենադարանից:
Քննարկումների ընթացքում կողմերը կարևորել են հայ-իրանական գրավոր ժառանգության ուսումնասիրման գործում համատեղ իրականացվող աշխատանքները խորացնելու անհրաժեշտությունը:
Որպես առաջին քայլ ընտրվել և թվային տարբերակով տրամադրվել են կենտրոնում պահվող երկլեզու (հայերեն և պարսկերեն) երեք ձեռագիր, որոնք առաջիկա ամիսներին կուսումնասիրեն Մատենադարանի աշխատակիցները:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հրավերով՝ կենտրոնի տնօրեն, անվանի գիտնական դոկտոր Ակբար Իրանին կժամանի Հայաստան՝ մասնակցելու մարտի 21-22-ին Մատենադարանում կայանալիք «Պատկերի պոեզիան» միջազգային գիտաժողովին:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ դեկտեմբերի վաճառքների։
Ռոբին Շարմայի «Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր Ֆերարին» գիրքն առաջին տեղում է։ Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն:
Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած Մոտիվացիան» երկրորդ տեղում է։ Մեզ անընդհատ գցել են նույն թակարդը` խոստանալով մոտիվացնել գրքով, թրեյնինգով կամ ֆիլմով, իսկ իրականում ոչինչ էլ չեն տվել, որովհետև անհնար է մոտիվացնել որևէ մեկին գրքով կամ թրեյնինգով։
Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը չորրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք:
Ջորդան Բ․ Փիթերսոնի «Կյանքի 12 կանոն» գիրքը հինգերորդ տեղում է։ Ամբողջ աշխարհում այս պահին վաճառվել է այս գրքի 5 միլիոն օրինակ։ Ըստ Նյու Յորք Թայմսի՝ հեղինակն արևմտյան աշխարհի ամենաազդեցիկ մտածողն այս պահին։
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» վեցերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը:
Յոթերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին:
Ութերորդ տեղում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» իններորդ տեղում է։
Ջոն Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» տասներորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: