Գեղարվեստական հաղորդում
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
ԻԻՀ նախագահն ասաց, որ գիրքը շարունակ եղել է մշակութային ու հասարակական զարգացումների ակունքն ու նաև պատմություն է կերտել և պիտի նոր խոսք ու միտք արտահայտի:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան, Իսլամական հեղափախության հաղթանակի այգաբացի տասնօրյակի ծրագրերի շարանում Իրանի տարվա գրքի ընտրության 33-րդ և համաշխարհային մրցանակի 23-րդ շրջանի փակման հանդիսության ժամանակ ավելացրեց. «Գիրքը երկրի զարգացման ու հառաջադիմության չափանիշն ու ցուցանիշն է և Իրանի գիտական ու մշակութային կենտրոնները պիտի հայտնվեն տարածաշրջանային ու միջազգային մրցակցության մեջ»:
«Մշակույթի գործիչներն ու մտավորական խավը ժողովրդին պիտի խրախուսեն ընտրություններին մասնակցելու ուղղությամբ, որպեսզի դրա արդյունքում գեղեցիկ ճակատագիր կերտվի Իրանի համար»,-ասաց ԻԻՀ նախագահը ընդգծելով որ բոլորը պիտի մասնակցեն փետրվարի 26-ին սպասվող ընտրություններին:
Իրանի տարվա գրքի ընտրության 33-րդ և համաշխարհային մրցանակի 23-րդ շրջանի փակման հանդիսության ժամանակ ԻԻՀ-ի նախագահի միջոցով գնահատվեցին ընտրյալ ստեղծագործությունների հեղինակները:
-------------------------
Չորեքշաբթի, փետրւարի 10-ին մեկնարկելու է «Ֆաջր»-ի 31-րդ երաժշտական փառատոնը: Մինչև փետրվարի 20-ը տևող փառատոնին ելույթներով հանդես են գալու ոչ միայն տեղական, այլ՝ արտերկրից ժամանած երաժշտական խմբեր:
Փետրւարի 18-ին, ելույթով հանդես է գալու Թեհրանի սիմֆոնիկ նվագախմբի երգչախումբը, ղեկավարությամբ մայեստրօ Ռազմիկ Օհանյանի:
Երևանից ժամանած «Թրիո» խումբը, ելույթով հանդես է գալու փետրվարի 12-ին «Ռուդաքի» դահլիճում: «Թրիո»-ին մաս են կազմում դաշնամուր, վիոլոնսել եւ ֆլեյտա:
--------------------------
Հինգշաբթի, հունվարի 28-ի երեկոյան, նախաձեռնությամբ Իրանի Երաժշտական տան դասական երգիչների միավորի, Իրանի արվեստագետների տան «Ջալիլ Շահնազ» դահլիճում, կայացավ մեծարանքի երեկո, նվիրված վաստակավոր դասական երգչուհիներ՝ Շաքե Մակարյանին, Փարի Զանգանեին, Արիա Զանդին, Շաքե Հարությունյան-Աղամալին, Շահլա Միլանիին եւ Նասրին Նասեհիին:
Հանդիսությանը ներկա էին նաև հայ ծանոթ երաժշտասերներ եւ արվեստագետներ: Հանդիսավարի կողմից բացատրություններ տրվեցին օրվա միջոցառման կապակցությամբ, ցուցադրվեցին յուրաքանչյուր մեծարվողին վերաբերող տեսահոլովակներ, եղան երգային կատարումներ, որոնցից կարելի է հիշել՝ Պուչինիի Տոսկայի արիան, Լեոն Կավվաազոյի Պալիաչչին եւ այլ կտորներ, եղան արտահայտվողներ ու գնահատանքներ:
-----------------
Հայաստանի Միջին Արևելքի թանգարանը, որի ցուցանմուշների գլխավոր մասը պատկանում են Իրանի պատմությանը, երեքշաբթի փետրվարի 9-ին իր դռները բացեց հանրության դիմաց:
Համաձայն Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության հայտարարության, Հայաստանի Միջին Արևելքի թանգարանը ներառում է պատմական, հետիսլամական և ժամանակակից Իրանի ցուցանմուշներ, որոնք հավաքագրվել են իրանահայ անվանի արվեստագետ Մարկո Գրիգորյանի ջանքերով և երկար ժամանակ պահվում էին ոչ այնքան հարմար պայմաններում, այսօր ՀՀ մշակույթի նախարարության օժանդակություններով և թանգարանի պատասխանատուների ջանքերով ի մի են հավաքվել Միջին Արևելքի հավաքածոյում և ներկայացվել են ցուցադրության:
Ավելի վաղ ՀՀ նախագահի գնահատանքին արժանացած այս թանգարանի բացումը կատարվեց երեքշաբթի փետրվարի 9-ին:
------------------------
Թեհրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ու տարածաշրջանային գրասենյակի տնօրենն ասել է. «Իրանի ավանդական երաժշտությունը որպես հարստություն պահ է դրված Իրանի երաժշտության սրտում և արտացոլում է այդ երկրի ազգային ու մշակութային ինքնությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Թեհրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ և տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սթերքիշ Լառուշը հինգշաբթի երեկոյան ունեցած ելույթում ասել է . «Իրանական երաժշտության ռեդիֆները 2009 թվականին արձանագրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակում»:
«Բարեբախտաբար այս մշակութային հարստությունը պահ է դրված Իրանի երաժշտության սրտում ու այդպիսով արտացոլում է Իրանի ժողովրդի մշակութային ու ազգային ինքնությունը: Այդ պատճառով էլ իրանական ռեդիֆներն արձանագրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ-նյութական մշակութային ժառանգության ցուցակում»,-ասել է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչն ու տարածաշրջանային գրասենյակի տնօրենը:
Նա հավելել է. «Տարբեր հասարակությունների կողմից այս ժառանգության ընկալումը սատարում է մշակույթների միջև երկխոսությանը և խրախուսում է տարբեր կենսակերպերի հանդեպ փոխադարձ հարգանքին»:
-----------------------------
Հարվարդի համալսարանը Սերգեյ Փարաջանովի երկու ֆիլմ ներառել է կինոգիտության թեկնածուի կոչման հավակնորդների համար պարտադիր դիտելի ֆիլմի ցանկում, հայտնում է «Ռուսական կինոյի տարի 2016» կայքը:
Ընդհանուր ցուցակը կազմված է համաշխարհային կինոյի պատմության 800 լավագույն ֆիլմերից եւ ներառում է ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստագրական ֆիլմեր: Առանձին ցուցակներով ներկայացված են պատմողական, փաստագրական, անիմացիոն, փորձարարական, ավանգարդիստական, արտհաուս եւ անդրգրաունդ ժանրերի պատկանող ֆիլմեր:
---------------------------
Երևան քաղաքի պատմության թանգարանում Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների համատեքստում կազմակերպվել է «100-ն անց» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Ներկայացվել է վավերագրող-լուսանկարիչ Իննա Մխիթարյանի լուսանկարչական հավաքածուն, որի նյութերը՝ հնի ու նորի համադրությամբ, այս կամ այն կերպ արտացոլում են 20-րդ դարի հրեշավոր եղեռնագործության հետքը հայ ընտանիքների կենցաղավարությունում, մշակութային միջավայրում և այլուր:
Ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
-----------------
Արևի ժամացույցը «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի ուշագրավ ցուցանմուշներից է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշել է «Զվարթնոց» պատամամշակութային արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը:
Զվարթնոց տաճարի պեղումների ժամանակ փլատակների մեջ հայտնաբերված արևի ժամացույցը 1937 թվականից ցուցադրվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Արևի ժամացույցները լայնորեն հայտնի են հայկական ճարտարապետության մեջ և′ VII դարում, և′ ավելի ուշ շրջաններում:
«Սովորաբար արևի ժամացույցները լինում են կիսաշրջանաձև, բայց տաճարի պեղումների ընթացքում հայտնաբերված արևի ժամացույցը շրջանաձև է պատրաստված: Հավանաբար, այստեղ որոշակի նշանակություն է ունեցել, թե որտեղ է տեղադրվել ժամացույցը: Այն եղել է հարավային շքամուտքից վերև՝ շրջանաձև պատուհանների շարքում: Ներդաշնակություն ապահովելու համար ճարտարապետը մտածել է ժամացույցին տալ այս ձևը»,-ասել է Լարիսա Հարությունյանը:
Լարիսա Հարությունյանն այցելուների ուշադրությունը հրավիրում է դրա վրա պահպանված հետևյալ արձանագրությանը. «Աղաւթեսցեն առ Տէր ամենայն սուրբ ի ժամ ընդունելի» (Աղոթքն ամեն սուրբ ժամ ընդունելի է Տիրոջը):
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանում կարելի է տեսնել ոչ միայն արևի ժամացույցը, այլև պեղումների ընթացքում արված բացառիկ լուսանկարներ, որոնցից երևում է, թե տաճարի որ հատվածում է գտնվել այն: Այդ լուսանկարներում, արևի ժամացույցի մոտ, բանասեր, բանահավաք, հնագետ Խաչիկ Դադյանն է, որը 1900 թվականից ձեռնամուխ է եղել Զվարթնոցի պեղման աշխատանքներին:
------------------
ԱՄՆ ռեժիսորների գիլդիան Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին անվանել է 2015 թվականի լավագույն ռեժիսոր «Կենդանի մնացածը» ֆիլմի համար: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, մեքսիկացի ռեժիսորը բարձրագույն մրցանակի է արժանացել երկրորդ անգամ անընդմեջ: Անցած տարի լավագույնն է ճանաչվել «Birdman» ֆիլմի վրա նրա աշխատանքը:
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Կենդանի մնացածը» ֆիլմը հիմնված է Հյու Գլասի արկածների վրա, ում դերում հանդես է գալիս Լեոնարդո ԴիԿապրիոն: Այն «Օսկարի» հավակնորդներից մեկն է: Ֆիլմն առաջադրվել է 12 անվանակարգերում:
----------------------------
Ֆրանցիսկոս Պապի աշխատանքային օրն այնքան հագեցած է, որ այնտեղ դժվար թե տեղ գտնվի նման երկարատև պրոցեսի համար, ինչպիսին ֆիլմում նկարահանվելն է, հայտնել է Վատիկանի աղբյուրը` այդպիսով հերքելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե Հռոմի պապը կնկարահանվի արկածային ֆիլմում՝ խաղալով իր իսկ դերը։
Այն մասին, որ Հռոմի պապը պատրաստվում է կատարել իր իսկ դերն իտալական կինոընկերություններից մեկի ֆիլմում, առաջին անգամ հայտնել է Variety ամսագիրը:
«Հռոմի պապն ունի ավելի կարևոր գործեր, քան ֆիլմում նկարահանվելը»,- նշել է Պապական խորհրդի ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար մոնսենյոր Լոմբարդին արդեն պաշտոնապես հերքել է այդ լուրը:
Վատիկանի ներկայացուցիչը հավելել է, որ կինոգործիչները հաճախ իրենց անպարկեշտ են պահում Պապի հանդեպ` ցանկալին իրողության տեղ դնելով, որպեսզի իրենց լրացուցիչ գովազդեն Ֆրանցիսկոսի հեղինակության միջոցով:
«Ունենալով հնարավորություն ստանալու վավերագրական կադրեր Վատիկանի արխիվից` ռեժիսորներն ամբողջ ընթացքում փորձում են ստանալ Հռոմի Պապին որպես դերասան` կարծես չհասկանալով` որքան ծանրաբեռնված է նրա աշխատանքային օրը»,-նշել է աղբյուրը:
---------------------------
Ամերիկյան Amazon ընկերությունը պատրաստվում է 300-400 նոր գրախանութ բացել, գրում է Russia Today-ը: Անցած տարի ընկերությունը բացել է վաճառքի առաջին՝ ոչ առցանց կետը։
«Amazon-ը խանութներ է բացում, և դրանց նպատակը, որքանով ես եմ հասկանում, 300-400 նոր խանութի բացումն է»,- The Wall Street Journal-ին ասել է General Growth Properties-ի գործադիր տնօրեն Սանդիպա Մատրանին։
------------------
Իտալացի դերասան Ռաֆայել Շումախերը ներկայացման ընթացքում հենց բեմում իրական ինքնասպանության փորձ է արել: Տուժածին կոմայի մեջ հիվանդանոց են տեղափոխել, սակայն բուժումներն անհաջաղ անցնելով դերասանը մահացել է:
Պիզայի Lux թատրոնում բեմադրված պիեսում հերոսի ինքնասպանության փորձի տեսարան է նախատեսված եղել: Հեղինակային տարբերակի համաձայն, նա պետք է գնդակահարեր իրեն: Շումախերն առաջարկել է այն փոխարինել կախվելով:
Lenta-ի փոխանցմամբ, հետաքննության նախնական տվյալներով, արկղը, որի վրա պետք է կանգներ դերասանը, բեմում չի եղել: Բացի այդ, օղակը պետք է կեղծ լիներ: Դեռեւս չպարզված հանգամանքներում, օղակն իսկական է եղել, իսկ դերասանի ապահովագրությունն ընդհանրապես բացակայել է: