Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս շաբաթվա համարն ինչպես միշտ հատկացված է անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն լուրերի քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
«Անվտանգությունն ու խաղաղությունը խրախուսիչ հանգամանքներ են համարվում հայ ներդրողների համար՝ Իրանում և հատկապես Արաքսի ազատ գոտում ներկայության համար»,-ասել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Այդ մասին լուրով սկսում ենք մեր հաղորդումը:
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն Արաքսի ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Արաքսի ազատ գոտին տարբեր ներդրումների համար յուրահատուկ պոտենցիալներ ունի»:
Չորեքշաբթի փետրվարի 10-ին Արաքսի ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրենի հետ հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում Արտաշես Թումանյանն ավելացրել է.-«Հայ ներդրողներին Արաքսի ազատ գոտու առավելություններին ու հնարավորություններին ծանոթացնելը , նաև ներդրումային օրինական փուլերի իրականացման նպատակով ծառայողական գրասենյակների ստեղծումը , խթանելու են ներդրումների գրավումը» :
Հայաստանի արդյունաբերական կոյուղու պատճառով Արաքս գետի աղտոտվածության մասին հնչած հարցին , դեսպան Թումանյանը պատասխանել է .-«Արաքս գետը մեծ նշանակություն ունի և՛ Իրանի և՛ Հայաստանի համար : Ուստի կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվում շրջակա միջավայրի խնդիրների վերացման ուղղությամբ»:
Արաքսի արդյունաբերական ու առևտրական ազատ գոտին ստեղծվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի Նորդուզի շրջանում:
Շրջափակումներին հաջորդած շրջանում Արաքսի ազատ գոտին նոր ներդրումների, ինչպես նաև արտաքին ներդրողներ ներգրավելու և արտահանումների ծավալները մեծացնելու հնարավորություն է ստեղծել: Արդյունաբերական-առևտրկան այս գոտին ներդրման ենթակառույցներ ունենալով գյուղատնտեսական ու ջերմոցային արդյունաբերության, նավթամթերքի ու այլ արդյունաբերությունների բնագավառներում ներդրման յուրահատուկ հնարավորություններով է օժտված:
-----------------------
Նավթի գների անկման կապակցությամբ մտահոգությունները շարունակվում են և Նավթ արտահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ն այդ պատճառով հայտնվել է սաստիկ ճնշումների տակ: Մեր հաղորդումը շարունակում ենք այդ մասին զրույցով:
ՕՊԵԿ-ն իր ամենամսյա զեկույցում հայտարարել է, որ 2016 թվականին նավթի առաջարկի հավելյալը հասնելու է օրական 720 հազար բարելի: Դա ի տես այն բանի, որ նախկին զեկույցում դա նախատեսվել էր օրական 530 հազար բարելի սահմաններում:
ՕՊԵԿ-ը 2016 թվականին համաշխարհային տնտեսության աճի մասին կատարած 3.4 տոկոս կանխատեսումը իջեցրել է 3.2 տոկոսի ,հայտարարելով, որ նավթի գների անկումը վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը: ՕՊԵԿ-ն իր նախկին զեկույցներում հայտարարել էր, որ նավթի գների անկումը կարող է ամրապնդել համաշխարհային տնտեսության աճը: Այս զեկույցում նշված է, որ նավթի գների անկումը հարված է հասցնում ՕՊԵԿ-ի շրջանակներից դուրս մեծածախս արտադրությանը և որոշ ընկերություններ հետաձգել և կամ չեղարկել են իրենց միլիարդավոր դոլար արժող նախագծերն, ինչը սպառնալիք է համարվում ապագայում նավթի համաշխարհային առաջարկի համար:
ՕՊԵԿ-ն անցած հունվարին օրական արտադրել է 32 միլիոն 330 հազար բարել նավթ, ինչն անցած դեկտեմբեր ամսվա համեմատությամբ օրական 130 հազար բարելով ավելացել է: Սաուդյան Արաբիան լինելով աշխարհում անմշակ նավթի ամենախոշոր արտադրողն ՕՊԵԿ-ին տեղեկացրել է, որ իր նավթի արդյունահանման ծավալը ավելացել է ,կազմելով օրական 10 միլիոն 230 հազար բարել,մինչդեռ 2015 թ.-ի դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանման ծավալը կազմում էր օրական 10 միլիոն 140 հազար բարել:
-------------------------------
Ի դեպ, շրջափակումների վերացմամբ Թեհրանն էլ նպատակ ունի օգտվելով մինչև շրջափակումների գործադրումն իրեն հատկացված քվոտաներից իր օրական արտադրաչափը 500 հազր բարելով ավելացնել: Իրանն ընդգծում է նավթի շուկայում իր նախկին քվոտաների վերականգնումն ու իր արտադրաչափի վերադարձը մինչև շրջափակումների հատատումը գոյություն ունեցող մակարդակը, ինչն Իրանի իրավունքն է:
Իրանի նավթի փոխնախարարի տեղակալ Մասըուդ Հաշեմիան Էսֆահանին այդ կապակցությամբ ասել է. «Մենք կարիք ունենք վերականգնել մեր քվոտաները և գուցե կարիք լինի, որոշ երկրները իրենց ներկա քվոտաները պակսեցնեն, որպեսզի բոլոր երկրները կարողանան վերականգնել իրենց քվոտաները:
Իրանն ունի աշխարհում նավթի ամենամեծ պաշարներից մեկը: Իրանի նավթի ազգային ընկերությունը կարողությունն ունի ավելացնել իր արտահանումների ծավալները: Նկատի առնելով Թեհրանի դեմ շրջափակումների չեղարկումը Իրանի նավթի արտադրաչափն այս պահին հասել է օրական 3 միլիոն բարելի: Իրանը կարող է մեկ միլիոն բարելով բարձրացնել իր նավթի արտադրաչափը:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի համոզմամբ նավթի շուկաներ Իրանի լիարժեք վերադարձը ամիսներ է տևելու: Իրանի գերակայությունն այս պահին անցած տարիներում նավթի բաժնում կրած վնասների հատուցման նպատակով այդ ոլորտում ներդրումներ են:
---------------------------------
Իրանի ու Ռուսաստանի տնտեսական ոլորտի պաշտոնատարներն ստորագրեցին Իրանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համատեղ նախագծերում ներդրման արձանագրությունը:
Անցած երեքշաբթի օրը Իրանի էկոնոմիկայի ու ֆինանսների փոխնախարար Մոհամմեդ Խազայիի և Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակի կողմից ստորագրված 15 կետանոց արձանագրության մեջ նախատեսված է տնտեսական ու արդյունաբերական նախագծերի համար պետական արտահանումների վարկային գծերի ստեղծում:
Վերջին ամիսներին Իրանն ու Ռուսաստանը տարբեր բնագավառներում մշակել են շուրջ 40 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության պայմանագրեր, որոնց գործադրումը պայմանավորված է ռուսական կողմի միջոցով վարկային գծերի հատկացմամբ:
-------------------------
Այս շաբաթ Թեհրան ժամանեց Գանայի նախագահը: Գանայի նախագահի ու նրան ընկերակցող պատվիրակության Թեհրան կատարած ուղևորության ընթացքում ստորագրվեցին համագործակցության երկու փաստաթղթեր և մի քանի փոխհուշագիր: Այս թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Գանայի նախագահ Ջոն Դրամանի Մահամայի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ասաց, որ Թեհրանը հատուկ կերպով կարևորում է Աֆրիկայի և հատկապես բարեկամ երկիր՝ Գանայի հետ հարաբերությունների ընդլայնումը:
Իրանն ու Գանան տարբեր, այդ թվում նավթի ու գազի, պետրոքիմիայի ու էլեկտրակայանների կառուցման ոլորտներում, ինչպես նաև տեխնիկական, ինժեներական ու գյուղատնտեսական ծառայությունների ուղղությամբ համագործակցության բազմաթիվ հնարավորություններ ունեն:
ԻԻՀ նախագահն ավելացրեց. «Բանակցությունների ընթացքում զրուցել ենք տարբեր ոլորտներում համագործակցություններն ընդլայնելու հնարավորությունների շուրջ, որոնք ներառում է մշակութային ու գիտական հարաբերությունները, հասարակական ծառայությունները և արդյունաբերության ու հանքերի բաժիններում համագործակցությունների ընդլայնումը»:
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին նույնպես կիրակի երեկոյան Գանայի նախագահի ու նրան ընկերակցող բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ակնարկելով իսլամական հեղափոխության առաջին օրերին աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների հանդեպ Իրանի դրական հայացքին, ասաց. «գերտերությունները դեմ են Աֆրիկայի հետ Իրանի ջերմ հարաբերություններին և համարվում են պատերազմների, բախումների ու ահաբեկչական խմբերի սնուցման գլխավոր աղբյուրները»:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն Գանայի էներգետիկայի ու նավթի նախարար Էմմանուել Արմա Քուֆի Հուայի հետ հանդիպման ժամանակ ասաց. «երկու երկրները միջազգային ասպարեզներում երկկողմ հարաբերությունների և համագործակցությունների ընդլայնման մեծ ներուժ ունեն և Իրանը պատրաստ է էներգետիկայի ճարտարագիտության ոլորտում օժանդակել Գանային»:
Գանայի էներգետիկայի ու նավթի նախարարն այս հանդիպման ժամանակ նշեց. «Գանան իր նավթի ու էներգետիկայի արդյունաբերության զարգացման համար ցանկանում է օգտվել Իրանի տեխնիկական ու ինժեներական կարողություններից ու նաև փորձից»:
----------------------------
Մետաքսի պատմական ճանապարհի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի շրջագծում Չինաստանի բեռնատար մի գնացք ժամանեց Իրան: Մետաքսի պատմական ճանապարհը արևելքը միացնում է Եվրոպային ու Միջերկրական ծովին: 32 ցիստեռներից բաղկացած բեռնատար այս գնացքը 12 օր տևած ուղևորության ընթացքում 10399կմ ճանապարհ կտրելով անցած երկուշաբթի օրը ժամանեց Թեհրան: Գնացքն իր ուղևորությունը սկսել էր Չինաստանի Չձիանգ նահանգից և անցնելով Ղազախստանի ու Թուրքմենստանի տարածքներից ժամանեց Թեհրան: Այս ճանապարհը մեկ ամսով ավելի կարճ է Չինաստանի Շանհայի ու Իրանի Բանդար Աբբաս նավահանգիստների միջև ընկած ծովային տարածությունը կտրելու համար պահանջվող ժամանակից: