Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը, Ղրղզստանի խորհրդարանի Թեհրան կատարած ուղևորությանը, որոշ երկրներին կատարվող ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության կրճատմանն ու նաև Թուրքիա-Ուզբեկստան հարաբերություններին:
Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինի Բայ Թուրսուն Բեյկովն անցած շաբաթ մի պատվիրակություն գլխավորելով ժամանեց Թեհրան: Ղրղզստանի խորհրդարանի նախագահն այս ուղևորության ընթացքում հանդիպում ու զրույց ունեցավ Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, մի խումբ նախարարների և Առևտրի պալատի նախագահի հետ:
Թուրսուն Բեյկովն Իրան կատարած եռօրյա այցի շրջանակներում նաև ուղևորվեց Մազանդարան նահանգ և ծանոթացավ այդ նահանգի արդյունաբերական միավորներին:
Իրանն ու Ղրղզստանը քաղաքական, տնտեսական, առևտրական, մշակութային, գիտական ու կրթական տարբեր բնագավառներում լավ համագործակցություն ունեն: Ղրղզստանի և Իրանի խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու երկրի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային բնագավառներում համագործակցությունների ընդլայնման և միջխորհրդարանական կապերի խորացման հեռանկարները:
Հանդիպման ժամանակ Ղրղզստանի նախագահն անդրադառնալով երկու երկրի միջև առևտրաշրջանառության անբավարար ծավալին, ընդգծեց երկու երկրի միջև ուղղակի թռիչք հաստատելու և իրանցի քաղաքացիների համար վիզաների գծով դյուրություններ ստեղծելու անհրաժեշտությունը, որը կարող է խթան հանդիսանալ առևտրի բնագավառում համագործակցությունների ընդլայնմանը: Կողմերը նաև ընդգծեցին գյուղատնտեսության, առևտրի, հիդրոէներգիայի ու տուրիզմի բնագավառում համագործակցության աներաժշտությունը:
Ալի Լարիջանին այս հանդիպման ժամանակ ակնարկելով երկու երկրի հարաբերությունների բարեկամական բնույթին ընդգծեց միջխորհրդարանական համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը և անդրադարձավ խորհրդարանական ժողովրդավարության ուղղությամբ ընթացող երկրների հետ Թեհրանի հարաբերությունների ընդլայնմանը:
-----------------
Անցած ուրբաթ օրը Մոսկվայում կայացավ ռուսական կողմի նախաձեռնած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպումը։ Թեմային անդրադարձել է լրագրող Ազա Բաբայանը:
----------------
Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը եռօրյա այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկ ժամանեց:
Փիթեր Բուրյանի այցի նպատակն այդ միության ու Բիշկեկի միջև համագործակցությունների ամրապնդմանն ուղղված կողմերի բանակցության շարունակելն է հայտարարվել: Այս այցի շրջանակներում Բուրյանը հանդիպում ու զրույց ունեցավ Ղրղզստանի Ընտրությունների կենտրոնական կոմիտեի նախագահ Նուրջան Շայլդաբկավայի, ԱԳ նախարարի, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ղրղզստանի ավագ դիվանագետների և այդ երկրում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը նրա ուղևորության մյուս ծրագրերից էին:
ԵՄ-ի ներկայացուցիչն անցած նոյեմբերին էլ Ղրղզստան ուղևորվեց: Այդ այցի ժամանակ նա մասնակցեց «Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության ու բռնարարքների կանխման, մարտահրավերների ու հասարակության մեջ դրա արձագանքների» մասին կազմակերպված համաժողովին: Ղրղզստանից հետո ԵՄ ներկայացուցիչն ուղևորվեց Տաշկենդ որտեղ հանդիպում ունեցավ Ուզբեկստանի պաշտոնատարների հետ և զրուցեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների շուրջ:
Այս այցի շրջանակներում Բուրյանը հանդիպում ու զրույց ունեցավ նաև Ուզբեկստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և առևտրականների հետ:
ԵՄ-ի հետ Ուզբեկստանի հարաբերությունները երկկողմ մակարդակում և համագործակցության պայմանագրի շրջանակներում սկիզբ են առել 1999 թվականի հուլիսի 1-ից: 2011 թվականի հունվարին Ուզբեկստանն ու ԵՄ-ն էներգետիկայի բնագավառում համագործակցության փոխհուշագիր ստորագրեցին, որը հեշտացնում է Ուզբեկստանի էներգիայի ու վառելիքի համալիրների արդիականացման, էներգիայի խնայողական տեխնոլոգիաների գործարկման ու նաև փոխադրության ու տարանցման միջանցքների ընդլայնման բաժիններում եվրոպական ընկերությունների ներկայությունը: Ուզբեկստանի ԱԳ նախարարության հրապարակած զեկույցի համաձայն ԵՄ-ի ու Ուզբեկստանի միջև քաղաքական հարաբերությունները հաստատվեցին 1994 թվականի նոյեմբերի 16-ին և 1995 թվականի հունվարին Բրյուսելում բացվեց Ուզբեկստանի դեսպանատունը:
-----------------
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն այդ երկրի նախագահին է ներկայացրել մի օրինագիծ, որի համաձայն դադարեցվում է Եվրոպայում, Եվրասիայում ու Կենտրոնական Ասիայում գտնվող 20 երկրների կատարվող ֆինանսական աջակցությունը, որոնց շարքին են գտնվում Ղրղզստանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը:
Համաձայն այս օրինագծի դադարեցվում է Հայաստանի, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին ու Թուրքմենստանին կատարվող ֆինանսական աջակցությունը: Պետքարտուղարությունն այս օրինագծում առաջարկել է կրճատել Տաջիկստանին ու Մոլդովային կատարվող ֆինանսական աջակցության ծավալը: Այսպիսով ԱՄՆ-ի վարչակազմը փորձում է օպիտամալացնել արտաքին քաղաքականության ոլորտում իր բյուջեն: Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներ հայտարարել էին, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներկայացնելու է 2018 թվականի ֆեդերալ բյուջեի օրինագծի նախնական տարբերակը: Այս օրինագծում առաջարկվում է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն բարձրացնել 54 միլիարդ դոլարի:
-----------------
Եվրասիայի տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունն անցած շաբաթ տեղեկացրեց ԵԱՏՄ երկրների միջև վստահության չափերի մեծացման նպատակով տվյալների փոխանակման համակարգ ստեղծելու նոր նախագծի մասին:
ԵԱՏՄ-ի ներքին շուկաների հարցերով նախարար Կարինե Մինասյանն ասաց. «Այս նախագիծը միության անդամների միջև տեղեկությունների փոխանակման նոր մշակույթի ձևավորման համար կարևոր սկզբնակետ է համարվում»: Նրա ընդգծմամբ ԵԱՏՄ-ի երկրների միջպետական ու նաև հասարակությունների միջև հարաբերություններում առցանց ծառայությունները կենսական նշանակություն ունեն: Հետևաբար միջպետական էլեկտրոնային ու ապահովական համագործակցությունների ստեղծումը ԵԱՏՄ-ի կարևոր նպատակներից են համարվում:
Մինասյանը հավելեց, որ գլխավոր գերակայությունը ապահովական ու էլեկտրոնային հնարավորություններին միության անդամ բոլոր երկրների հավասար հասանելիությունն է:
Նրա համոզմամբ այս ռազմավարության առաջին փուլի իրագործմամբ պաշտոնական նամակագրությունների ծավալը, ինչպես նաև գրավոր նամակների փոխանցման ու նաև համատեղ գործընթացների իրագործման հետ կապված ծախսերը զգալի չափերով կրճատվելու են:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսիան և Ղրղզստանը: Այս միության ընդհանուր տարածքն ավելի քան 20 միլիոն քկմ է: Միության բնակչության թիվն ավելի քան 180 միլիոն, իսկ ՀՆԱ-ն 2013 թվականի տվյալներով շուրջ 4000 միլիարդ դոլար է եղել:
-----------------
Ուզբեկստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբդոլազիզ Քամելովն անցած շաբաթ երկու երկրի միջև քաղաքական խորհրդակցությունների 8-րդ շրջանում 2017-2018 թվականների ընթացքում երկու երկրի ԱԳ նախարարությունների միջև համագործակցությունների առավել ընդլայնման հուշագիր ստորագրեցին:
Կողմերը նաև մանրամասն կերպով մտքերի փոխանակում կատարեցին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, առևտրական, ներդրման, տուրիզմի, մշակութային ու տարբեր այլ բնագավառների հետ կապված հարցերի շուրջ:
Բացի այդ անցած շաբաթ ծայրահեղական ու ահաբեկչական խմբերի դեմ համատեղ պայքարի նպատակով հանդիպեցին Ուզբեկստանի ու Ռուսաստանի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները:
Ռուսաստանի բանակի գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գրասիմովը Մոսկվայում գումարված միջազգային անվտանգության 6-րդ համաժողովում հանդիպում ու զրույց ունեցավ իր ուզբեկ պաշտոնակից Շոքաթ Նուրմեթովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը մտքերի փոխանակում կատարեցին ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի սպառնալիքների ու հարձակումների դեմ պայքարի հզորացման ուղիների շուրջ: