Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում
Թանկագին բարեկամներ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա մի շարք կարևոր իրադարձություններին:Ընկերակցեք մեզ:
Անցած շաբաթվա ուշադրության արժանի իրադարձություններից էին եվրոպացի պաշտոնատարների ու եվրոպական պատվիրակությունների այցերը: Այս շրջագծում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախ Սաուդյան Արաբիա և Էմիրություններ և ապա Ռուսաստան այցելեց: Անգելա Մերկելը կիրակի օրն իր ուղևորությունը սկսեց ժամանելով Սաուդյան Արաբիա: Առևտրական ու տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացումն ու նաև տարածաշրջանի իրավիճակի շուրջ սաուդացի պաշտոնատարների հետ հանդիպումը Մերկելի ուղևորության նպատակներից էին հայտարարվել: Մերկելը Ջեդդայում պահանջեց Եմենի դեմ Ռիադի ռազմական հարձակումների դադարեցումը: Գերմանիայի կանցլերն այն դեպքում է խոսում Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի հարձակումների դադարեցման և այդ երկրի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորմանն աջակցելու մասին, երբ Բեռլինը համարվում է սպառազինության վաճառքի և սաուդացի զորայիններին վարժեցնելու հարցում համարվում է Սաուդյան ռեժիմի գլխավոր գործընկերը:
Մերկելը երկուշաբթի օրն ուղևորվեց Էմիրություններ: Էմիրություններում Մերկելի վարած բանակցությունների առանցքն էին կազմում Պարսից ծոցի հարավային շրջանի երկրների հետ ԵՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի կնքումը:
Ուղևորության վերջին փուլում Մերկելը Սոչի նավահանգստում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Սա 2015 թվականին Ուկրաինայի ճգնաժամի հարցով Մոսկվայի ու Բեռլինի հարաբերությունների մթագնումից հետո Մերկելի առաջին ուղևորությունն էր Ռուսաստան: Իրենց բանակցություններում երկու երկրի ղեկավարները բացի ներկա իրավիճակն ու երկկողմ հարաբերությունների հեռանկարները քննելուց մտքերի փոխանակում կատարեցին միջազգային կարևոր հարցերի, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի, Միջին Արևելքի իրավիճակի, հատկապես Սիրիայի ճգնաժամի ու Մինսկի համաձայնագրի գործադրման ընթացքի շուրջ:
------------------
Հայաստանում արձագանքում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մոտալուտ փակման մասին հաղորդումներին: Այս թեմային անդրադարձել է լրագրող Արտակ Համբարձումյանը:
------------------
Անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից էին համարվում այս տարածաշրջանում գումարված համաժողովները: Այս շրջագծում երեքշաբթի օրը Վիեննայում գումարվեց 2020 թվականին միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ի վերանայման համաժողովի նախապատրաստման կոմիտեի առաջին նիստը: Մինչև մայիսի 12-ը շարունակվող այս նիստը համարվում է մինչև 2020 թվականին նախատեսված միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագրի վերանայման համաժողովը գումարվելիք երեք նիստերից առաջինը: Միջուկային զենքերի տարածումն արգելող պայմանագիրը գործադրման հանձնվեց 1970 թվականին և 1995 թվականին առանց ժամկետի երկարաձգվեց: Մինչև այսօր 191 երկրներ, այդ թվում Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, որոնք պաշտոնապես ճանաչված են, որպես միջուկային զենք ունեցող երկրներ, միացել են այդ պայմանագրին:
Մյուս կարևոր նիստն ուրբաթ օրը գումարվեց Իտալիայի Ֆլորենցիայում, որին մասնակցում էին ԵՄ-ի ավագ պաշտոնատարներն ու եվրոպական որոշ երկրների ղեկավարներ, այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նիստի քննարկման թեման ԵՄ-ի ապագան էր: Այս նիստի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերը հաստատեց, որ ԵՄ-ի թերացումներն ու թույլ կետերը համարվում են ԵՄ-ից հեռանալու օգտին Բրիտանիայի ժողովրդի տված կողմ ձայնի գլխավոր պատճառը: Նա ի դեպ ընդգծեց, որ ԵՄ-ն կորցնում է իր տնտեսական հզորությունն ու քաղաքական ներազդեցությունը: ԵՄ-ի դիմագրաված մարտահրավերների մասին Եվրահանձնաժողովի նախագահի զգուշացումը համարվում է այս կապակցությամբ հնչեցված գլխավոր ահազանգերից մեկը: ԵՄ-ն վերջին տարիներին դիմագրավել է բազմաթիվ մարտահրավերներ, այնպես որ դրանք եվրոպական այս կառույցի ավագ պաշտոնատարների ու եվրոպացի որոշ ղեկավարների դիտանկյունից հանգեցրել են այս միության թուլացման ու ամենավատ սցենարում վտանգել են այս միության գոյությունը:
------------------------
Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձություններից պիտի առանձնացնել քաղաքական զարգացումները: Ֆրանսիայի ընտրությունները Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից էին: Այս շրջագծում Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի սեմին փոխեց ԵՄ-ի կապակցությամբ իր դիրքորոշումը և իր գերակայություններից հանեց ԵՄ-ից Ֆրանսիայի հրաժարման հարցը և դրա փոխարեն կարևորեց եվրոպական միացյալ արժույթին զուգահեռ ազգային արժույթի ստեղծումը:
Միևնույն ժամանակ անցած չորեքշաբթի գիշեր անկախ թեկնածու Էմանուել Մաքրոնն ու ծայրահեղ աջակողմյան թեկնածու Մարին Լը Պենը մասնակցեցին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերջին հեռուստաբանավեճին: Ֆրանսիայի ներքին անվտանգության ու նաև ահաբեկչության դեմ պայքարի թեմայի շուրջ կայացած այս հեռուստաբանավեճի ժամանակ կողմերը միմյանց մեղադրեցին ահաբեկչության դեմ պայքարում անկարողության մեջ: Այս հեռուստաբանավեճը մեծ նշանակություն ուներ նախագահական ընտրությունների երկու թեկնածուների համար:
Այս պահին Ֆրանսիայի ժողովրդին հուզող գլխավոր հարցերից մեկն անվտանգության նախաձեռնություններն ու ահաբեկչական հարձակումների կանխումն է: Այս հեռուստաբանավեճի ժամանակ Լը Պենը առավելապես հարձակողական էր և փորձ կատարեց հանդես գալ ռադիկալ նախագծերով ու առաջարկներով, մինչդեռ Մաքրոնի դիրքորոշումն առավելապես հիմնված է ահաբեկչական սպառնալիքները դիմագրավելու ուղղությամբ Ֆրանսիայի սոցիալիստական կառավարության որդեգրած քաղաքականությունը շարունակելու վրա: Այս հեռուստաբանավեճի ժամանակ Մարին Լը Պենի հայտնած դիրքորոշումն ապացուցեց, որ նա կողմնակից է ատելության հողի վրա կողմնորոշման տարածմանը, ինչն ընդառաջվում է ահաբեկչական-թաքֆիրական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի կողմից:
Անցած շաբաթ ուշադրության կենտրոնում էին նաև Բրիտանիայում քաղաքական զարգացումները: Այդ թվում Բրիտանիայի խորհրդարանը հունիսի 8-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետ Թերեզա Մեյի կատարած հայտարարությունից հետո պաշտոնապես լուծարվեց: Թեև Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներն անցած շաբաթ հեռացան խորհրդարանի շենքից, սակայն խորհրդարանի լուծարման մասին պաշտոնապես հայտարարվեց անցած չորեքշաբթի գիշեր: Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակներից էր համարել ԵՄ-ից այդ երկրի հրաժարման գործընթացին թափ հաղորդելը:
Միևնույն ժամանակ անցած հինգշաբթի կայացան Բրիտանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որի արդյունքում որոշ տարածքների մարմիններում ու քաղաքապետների ընտրության հարցում Պահպանողական գործող կառավարությունը հաղթանակ արձանագրեց: Այս ընտրությունները փորձաքար էին համարվում հունիսի 8-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններ համար:
Նկատի առնելով Պահպանողական ու Լեյբորիստական կուսակցությունների հավաքած ձայները ,կարելի է նկատել ,որ այդ երկրի գլխավոր կուսակցությունների հանդեպ ժողովրդի տեսակետն ու նաև կանխատեսումներ կատարել հունիսի 8-ին ընտրությունների մասին: Պահպանողական կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից ոգևորված ու նաև առաջիկա ընտրություններում հաղթանակ արձանագրելու կապակցությամբ վստահությամբ մրցակցության մեջ է մտնում իր վաղեմի մրցակից՝ Լեյբորիստական կուսակցության հետ:
Իսկ մյուս քաղաքական իրադարձությունը Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորների ձայներով այդ երկրի «Գրեբ» աջ չափավորական կուսակցության առաջնորդ Բոյքո Բորիսովի վարչապետ ընտրվելն էր: Բորիսովն այն պայմաններում է երրորդ անգամ ստանձնում այդ երկրում իշխանության ղեկը, երբ Բուլղարիան քաղաքական ու տնտեսական ոլորտներում դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերներ:
------------------
Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների շարանում պիտի առանձնացնել հասարակական ու նաև անվտանգության հետ կապված հարցերը: Այս կապակցությամբ Եվրոպայի ոստիկանություն՝ Եվրոպոլը տեղեկացրեց Եվրոպայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի սոցիալական ցանցերի տարածման մասին: Եվրոպոլը հայտարարեց, որ Բելգիայում, Հունաստանում, Լեհաստանում ու Պորտուգալիայում իրականացված երկօրյա գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԼԻՊ-ի հետ կապված ավելի քան 2000 լրատվական դեպքեր: Եվրոպոլի ղեկավար Ռոբերտ Վայներայթը հայտարարել է, որ այս գործողության արդյունքում պարզ է դարձել ԻԼԻՊ-ը ծավալում է սոցիալական ցանցերը, որպեսզի դրանց օգնությամբ հրապարակի իր դիրքորոշումները: Սա արդեն քանիերորդ անգամ է, որ Եվրոպոլն զգուշացնում է Եվրոպայում ծայրահեղականների ու հատկապես ԻԼԻՊ-ի քայլերի ու գործունեության տարածման մասին: Թեև այդ զգուշացումները հիմնականում վերաբերում էին եվրոպական երկրներում ԻԼԻՊ-ի կողմից ահաբեկչական գործողությունների իրականացմանը, սակայն այս զգուշացումը վերաբերում է հատկապես սոցիալական ցանցերում ԻԼԻՊ-ի կիբեր գործունեության ծավալմանը: ԻԼԻՊ-ի դիրքորոշումները քարոզելուց բացի նման քայլերի նպատակն է ներգրավել Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի նման երկրների եվրոպացի և հատկապես մուսուլման գաղթական երիտասարդներին և ապա նրանցից օգտվել նախ Եվրոպայում ահաբեկչական գործողությունների իրականացման համար և ապա նրանց գործուղել Սիրիա և Իրաք: