Մայիս 29, 2017 15:38 Asia/Yerevan

Կենցաղային իրերի արդյունաբերությունն ամենախոշոր արդյունաբերություններից մեկն է, որն ավելացված արժեք է ստեղծում ստորադաս արդյունաբերական ոլորտների համար և աշխարհում, այդ թվում նաև Իրանում համարվում է տնտեսության ու արդյունաբերության զարգացման տեմպերն արագացնող ոլորտներից մեկը։

Կենցաղային իրերի արդյունաբերությունն այն ոլորտներից է, որը պետությունների ֆինանսատնտեսական շրջանառության մեջ բավականին մեծ մասնաբաժին ունի՝ աշխարհում այդ արտադրանքների լայն կիրառության շնորհիվ։ Աշխարհում քիչ տների կհանդիպեք, որտեղ չկան կենցաղային իրերի արդյունաբերության արտադրանքներից մեկը։ Այս արդյունաբերությունն իր մեջ ներառում է բազմազան արտադրանքներ, այդ թվում  հեռուստացույց, սառնարան, սառցարան, լվացքի մեքենա, փոշեկուլ, հարթուկ, հյութքամիչ, նույնիսկ տեֆլոն և չժանգոտվող մետաղից ամանեղեն։Այս ոլորտն ընդգրկում է երեք խմբեր՝ փոքր իրեր, էներգիա ծախսող խոշոր իրեր և էներգիա չծախսող կենցաղային իրեր, ինչպիսին ամանեղենն է։ Կենցաղային իրերի արդյունաբերությունն այն կարևոր ոլոտրներից է, որը չի պահանջում բարձր տեխնոլոգիա և ոլորտում խոշոր և միջին արտադրական ձեռնարկությունների առկայությունը տնտեսապես հիմնավորում է նրա գործունեությունը։

Կենցաղային իրեր

Կենցաղային լայն կիրառումից և ընտանքիների անխուսափելի ու անհրաժեշտ կարիքները բավարարելուց բացի, տարբեր կիրառություններով այս բազմազան արդյունաբերության արտադրանքն օգտագործվում է նաև առևտրային ու հիմնարկային  բնագավառներում և իրեն է հատկացրել շուկայի ընդարձակ բաժինը։

Իրանցի ընտանիքների և հասարակության երիտասարդ բնակչության լայն կարիքների պատճառով, Իրանում կենցաղային իրերի արդյունաբերությունը գրավիչ շուկա է համարվում իրանցի ընտանիքների համար և այդ բազմազան իրերի օգտագործումը նպաստում է գնորդների հարաբերական բարեկեցության բարձրացմանը։ Իրանում այս արդյունաբերությունն ունի 80 տարվա վաղեմիություն։

Իրանում կենցաղային իրերի արդյունաբերությունը

1937թ. Թեհրանում հիմնադրվեց Իրանի առաջին կենցաղային իրերի գործարանը, որն իր աշխատանքը սկսեց 8 աշխատավորներով։ Հաջորդ ավելի քան երկու տասնամյակների ընթացքում մի քանի այլ գործարանների ստեղծմամբ Իրանում դրվեց այս արդյունաբերության հիմքը։ 1970-ականներից մինչ այսօր Իրանում կենցաղային իրերի արդյունաբերությունն էական փոփոխություններ է կրել և անց է կացրել աշխատանքային ահռելի վայրիվերումներ։ Այս բնագավառում գործող տնտեսական ձեռնարկություններն ունեցել են արտադրական տարբեր փորձառություններ, այդ թվում ապրանքի մոնտաժում  և տեխնոլոգիաներին տիրապետող  ներքին ու արտաքին ձեռնարկությունների հետ գործակցություն, որոնք արձանագրել են իրենց աշխատանքային պատմության մեջ։ Այս բնագավառում ակտիվ գործարանների կողմից Էլեկտրական շարժիչների ու կոմպրեսորների մասնիկների արտադրմամբ իրանական կենցաղային իրերի արդյունաբերությունը թևակոխեց արտադրական մի նոր փուլ՝ արտադրանքի ամբողջական արտադրմամբ։ Նշված գործարանները արտադրում ու ներքին ու արտաքին սպառողական շուկա էին ներկայացնում իրենց արտադրանքը տարբեր ապրանքանիշերով։

Իրանում կենցաղային իրերի արտադրման առաջին ձեռնարկությունը եղել է Արջ գործարանը, որը հիմնադրվել է 1937թ. Թեհրանում Դարվազեհ-Ղազվին հրապարակի մոտակայքում։Ձեռնարկության հիմնադիրն է  Խալիլ Արջմանդը:

Այսօր Իրանում կենցաղային իրերի արդյունաբերության ոլորտում գործում են մոտ 400 արտադրական միավորներ շուրջ 100 բանվոր և մասնագետ աշխատակիցներով, որոնք աշխատում են արտադրական արհեստանոցներում և հետվաճառքի սպասարկման ցանցերում։ Իրանական կենցաղային իրերի արդյունաբերության ուժեղ կետերից է  կենցաղային իրերի արտադրմանն անհրաժեշտ հումքի, այդ թվում՝ պղնձի, ալյումինի, նավթաքիմիական և այլ նյութերի մեծ մասի ապահովումը հենց Իրանի տարածքում։ Այս հանգամանքը նպաստել է նրան, որ Իրանում արտադրված կենցաղային իրերում կիրառված հումքը լինի բարձր որակի։ Իրանական կենցաղային իրերի արդյունաբերությունում ներդրումների կատարման առավելություններից է համարվում ինժեներական տարբեր բնագավառներում աշխատող մասնագետ ու երիտասարդ աշխատուժի, ինչպես նաև հանրապետության ներսում և դրսում, մասնավորապես տարածաշրջանի ու հարևան պետություններում ցանկալի շուկաների առկայությունը։ Կանխատեսվում է, որ գալիք 10 տարիների ընթացքում Իրանի արդյունաբերության այս բնագավառում տեղական շուկայի ֆինանսական շրջանառությունը կկազմի ավելի քան 8 միլիարդ դոլար։ Ուստի վերջին տարիներին իրանական կենցաղայն իրերի արդյունաբերության զարգացման կարևոր գերակայություններից է այս ոլորտում արտադրական տեխնորոգիայի տեղայնացումը, աշխարհի նորագույն տեխնոլոգիաների հարաբերական փոխադրումը, հետազոտության, զարգացման ու հետվաճառքի սպասարկման հատվածներում ներդրումների զարգացումը, նախագծման ու ինժեներական համակարգերի նկատմամբ ուշադրությունը, որակի բարձրացումը, ապրանքանիշերի ստեղծումը և արտահանումների ծավալի մեծացումը։

Կենցաղային իրերի արդյունաբերությունն Իրանում

Մինչ այժմ զգալի գումարների ներդրումներ են իրականացվել արդյունաբերության այս հատվածում արտադրական հոսքագծերի կատարելագործման ու վերազինման համար, այնպես որ ոլորտի ձեռնարկատերերը արտադրական թողունակության մեծացմամբ հնարավորություն են ստեղծել կարճաժամկետում շուկային անհրաժեշտ ապրանքն ապահովելու համար։

Այս բնագավառում ակտիվ անձերից Դոկտոր Հաբիբոլլահ Անսարին համոզված է. «Ներկայումս հարևան պետություններում՝ Իրաքում, Աֆղանստանում, Միջին Ասիայում և մի շարք Աֆրիկյան երկրներում լավ շուկաներ ունենք։ Նույնիսկ  եվրոպական երկրներ են արտահանվում որոշ  արտադրանքներ, ինչպիսին իրանական ջրատաքացուցիչն է։ Կանխատեսվում է, որ երկրի  տնտեսական աճի առումով որպես առաջատար արդյունաբերություններից մեկը համարվող  կենցաղային իրերի արդյունաբերությունը շուտով կկարողանա լուրջ հայտ ներկայացնել։ Ներկայումս մեր որոշ արտադրանքներն արտահանվում են այն երկրներ, որոնք երբևէ եղել են տվյալ արդյունաբերության բնօրրանը։ Օրինակ՝ Իրանում արտադրված կարի մեքենան, որն արտահանվում է եվրոպական շուկաներ և իր որակով գոհացնում է սպառողներին»։

Իրանական կենցաղային իրերի արդյունաբերությունում ներդրողները ձգտում են մեծացնել արդյունավետությունը, նվազեցնել ծախսերը, բազմազանեցնել և մատչելի գներով ներկայացնել արտադրանքը  տարածաշրջանում առաջին տեղը գրավելու համար։ Տարածաշրջանի երկրներ արտահանելու ծրագրերի մշակումը, էներգախնայողությունը և հետվաճառքի սպասարկման ծառայությունների մատուցումը հաճախորդին գոհացնելու նպատակով ևս արդյունաբերության այս բնագավառում գործող ակտիվիստների ծրագրերից են։ Նույնիսկ համաշխարհային մակարդակում կենցաղային իրեր արտադրող հեղինակավոր ընկերությունների հետ գործակցությունը ռազմավարական ուղղություններով, այդ թվում տեխնիկական գիտելիքների փոխադրումը, ապրանքի մասերի արտադրումը, արտահանումների զարգացումը ևս կենցաղային իրերի արտադրության ոլորտում աշխատող ընկերությունների նպատակներից են։

Իրանական կենցաղային իրերի արդյունաբերությունը

Իրանում կենցաղային իրեր արտադրող գործարանների գերակայություններից է այս բնագավառում գիտելիքահենք ընկերությունների և գիտահետազոտական հաստատությունների կազմավորումն ու ամրապնդումը։ Կենցաղային իրերի բնագավառում գիտելիքահենք ձեռնարկությունները կիրառական զգալի հետազոտություններ են իրականացրել ապրանքի որակը բարձրացնելու և միջազգային շուկաներ մուտք գործելու հնարավորությունները մեծացնելու նպատակով, և իրենց որոշ նախագծերը առևտրականացման փուլ են տեղափոխել կապիտալի ներգրավմամբ։ Իրականացված հայտնագործություններից է «air jet» համակարգով աշխատող սպասք լվացող մեքենայի արտադրումը։ Սովորական սպասք լվացող մեքենաների թերություններից են լվանալու երկար ժամանակը, մեծ քանակությամբ ջրի և էներգիայի ծախսը և որոշ ամանների ոչ պատշաճ մաքրությունը։ «Air jet» համակարգում նվազում է լվանալու ժամանակը և աղմուկի հզորությունը և նվազագույնի է հասցվում էներգիայի ծախսը, և ամանները ջրում լինելու պատճառով կանխվում է սնկերի ու բակտերիաների աճը։ Այս սարքի բոլոր մասերը արտադրվում են Իրանի տարածքում և այն մատչելի է գնային առումով։

Իրանում կենցաղային իրերի ոլորտի գիտելիքահենք նախագծերի առևտրականացումը

Սնվելու մոդել ունենալը այն կարևոր գործոններից է, որը հիմքային դերակատարություն ունի հասարակության առողջության համար։ Առողջ սնվելը եղել է տարբեր տեսակ գազօջախների վրա միացվող շոգեխաշման համակարգիը հայտնագործող  խմբի անդամների նպատակը։ Գոլորշու միջոցով սննդանյութը եփելու և բոլոր գազօջախների վրա սարքի միացվելու հնարավորության շնորհիվ նշված համակարգը համարվում է արդյունավետ քայլ հասարակության առողջության ուղղությամբ։ Սարքի դյուրին օգտագործումը, բարձր ապահովությունը, եփելու ցանկալի որակը, փոքր ծավալն ու բարձր արդյունավետությունը, գնային մատչելիությունը այդ նորարարության հատկություններից են։ Տնային և դաշտային սառնարան-սառցարանը ևս իրանցի երիտասարդների գյուտերից է, որը երեք տեսակ էներգիայի աղբյուր՝ գազի, էլեկտրական և արեգակնային էներգիայի օգտագործման հնարավորությամբ  կարելի է կիրառել նույնիսկ էլեկտրաէներգիայից զուրկ վայրերում։ Այս արտադրանքի կենսունակությունը տևում է 15-20 տարի և սարքի բոլոր մասերը արտադրվում են Իրանի տարածքում։ Շարունակական կերպով գազի փականների էլեկտրոնային վերահսկման հնարավորությամբ գազօջախների (խելացի գազօջախներ) արտադրումը, որոշ սարքերում, այդ թվում օդորակիչներում, սառնարաններում ու խոհանոցի օդաքարշերում անհրաժեշտ  էլեկտրոնային չիպերի արտադրումը ևս այն քայլերից են, որոնք կատարվել են կենցաղային իրերի բնագավառում աշխատող գիտելիքահենք ընկերությունների հետազոտողների կողմից՝ ուշադրություն դարձնելով նախագծմանն ու էրգոնոմիային։Այսօր էներգիայի առումով ծախսատար կենցաղային իրերի արտադրանքների բնագավառում իրանական արտադրանքները, արտասահմանյան արտադրությամբ համանման արտադրանքների հետ համեմատած, բավականին ցանկալի դիրք են գրավում էներգիայի ծախսի առումով։

Իրանում կենցաղային գազօջախների վրա միացվող շոգեխաշող սարքերի հայտնագործումը

Կենցաղային իրերի արդյունաբերությունը Իրանի յոթ ռազմավարական արդյունաբերական ոլորտներից մեկն է, որի ռազմավարական քաղաքականությունն է գիտելիքահենք լինելը արտահանման ձգտմանը զուգահեռ։ Այս ուղղությամբ կենցաղային իրեր արտադրող մի շարք խոշոր ձեռնարկություններ ու գործարաններ ձեռնամուխ են եղել այս ոլորտում նորարարության և տեխնոլոգիայի ռազմավարական հետազոտական կենտրոնների ստեղծմանը՝ հետազոտություններ կատարելու և գյուտարար միտքը զարգացնելու համար։ Դրա նպատակն է լաբորատորային հնարավորությունների միջոցով ապահովել գիտական ու տեխնոլոգիական միջավայրի բազմազան ու որակյալ արտադրանքների արտադրման բնագավառում ընդունակ ու ստեղծագործ մարդկանց ներուժն օգտագործելու համար։ Հուսանք, իրականացված ներդրումների ու գործողությունների շնորհիվ, իրանական կենցաղային իրերի արդյունաբերությունը կկարողանա նպատակային շուկաներ արտահանել իր արտադրանքը՝ շրջանցելով երկրի դեմ կիրառված սահմանափակումները։