Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Հեղափոխության մեծապատիվ առաջնորդի կողմից Հասան Ռոհանիի նախագահության հրամանագրի փոխանցումից հետո հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման շեշտադրմամբ նոր էջ բացվեց Իրանի տնտեսական համագործակցություններում: Մեր այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք տարածաշրջանի երկրների պաշտոնատարների Իրան կատարած ուղևորությանն ու զրույցներին:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած հինգշաբթի՝ օգոստոսի 3-ին, «Իմամ Խոմեյնի»-ի Հոսեյնիեում կայացած նախագահի հրամանագրի հանձնման հանդիսության ժամանակ, ասաց. «Թեև շրջափակումները որոշ բարդություններ առաջացրեցին, սակայն պատճառ դարձան, որ մեր ուշադրությունը կենտրոնանա ներքին կարողությունների և հնարավորությունների վրա և այդ պատճառով էլ այսօր չնայած թշնամիների ցանկության, այսօր Իրանի իսլամական հանրապետությունը ավելի հզոր է քան հեղափոխության առաջին տարիներին:
«ԱՄՆ-ի ներկա որոշ պաշտոնատարներ բացահայտ կերպով թշնամություն արեցին Իրանի ժողովրդի նկատմամբ և ոմանց հնարքն էլ նման էր թավշյա ձեռնոցում թաքնված պողպատե բռունցքին, սակայն դրանք բոլորն էլ պատճառ դարձան, որ բարձրանա Իրանի ժողովրդի և պատասխանատուների ինքնավստահության մակարդակը և նրանք գտնեն թշնամիների հնարքների դիմակայման ուղիները»,-նշեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն իր արտահայտությունների մի այլ բաժնում պետական այրերին տնտեսության, մշակույթի, պաշտպանության և իսլամական ու հեղափոխական ինքնության պահպանման ոլորտներում հզոր, ջիհադական ու կշռադատված աշխատանք տանելու և չկամների հնարքներն ու պատրվակները դիմագրավելու կոչ արեց:
Իրանի 12-րդ շրջանի նախագահության երդմնակալության հանդիսութունը հարմար առիթ ստեղծեց պարզաբանելու համար տարբեր բնագավառներում, ինչպես նաև տնտեսական երկկողմ հարաբերությունների և Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր շրջափակումների շուրջ Իրանի քաղաքականությունը: Աֆրիկայից սկսած մինչև Եվրոպայի, նաև հարևան ու տարածաշրջանի երկրների տարբեր պաշտոնատարներ Թեհրանում հանդիպում ու զրույց ունեցան Իրանի նախագահի և մյուս պաշտոնատարների հետ:
-------------------
Թեհրանի ու Երևանի միջև հարաբերությունների ընդլայնումն այն հարցերից էր, որ Իրանի նախագահի երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով այս շաբաթ ՀՀ նախագահի Իրան կատարած ուղևորության ժամանակ հայտնվեց Իրանի ու Հայաստանի պաշտոնատարների ուշադրության կենտրոնում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ անցած տարիների ընթացքում երկու երկրի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը և ասաց, որ իր երկիրը վճռակամ է տնտեսական բոլոր բնագավառներում և հատկապես էներգետիկայի, առևտրի ու տրանսպորտի ոլորտներում ընդլայնել Հայաստանի հետ հարաբերությունները:
Իրանն ու Հայաստանը տնտեսական ու մշակութային բնագավառներում և հատկապես տրանսպորտի, էներգետիկայի, տուրիզմի և տարանցման ոլորտներում համագործակցության լայն հնարավորություններ ունեն, որոնց աշխուժացումը երկու ժողովուրդների օգտին կլինի: Դա այն իրականությունն է, որն ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հիմք ընդունելով երկու երկրի պատմական ու մշակութային ընդհանրություններն ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում:
ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ընդլայնման մասին էլ այս շաբաթ լուրեր հրապարակվեցին:
ՀՀ-ն Իրանի հետ այդ միության անդամների առևտրական ու տարանցիկային համագործակցությունների ցամաքային ու երկաթգծային մենաշնորհյալ անցակետն է համարվում:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի, նաև գյուղատնտեսական ջիհադի նախարարության մի խումբ պատասխանատուներ այս շաբաթ Երևանում ԵԱՏՄ անդամ երկրներից ժամանած իրենց պաշտոնակիցներին հանդիպելով ընդգծեցին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Այս նիստի ընթացքում համաձայնություն կայացվեց ԵԱՏՄ-ի շուրջ 100 արտադրությունների դիմաց Իրանի արտահանած 125 արտադրանքների համար արտոնյալ սակագներ նկատի ունենալ:
Այս համաձայնությունը Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հող է նախապատրաստելու:
---------------------------
Եվրոպական երկրների հետ Իրանի համագործակցության ոլորտում այս շաբաթ նոր պայմանագրի կնքման ականատես եղանք: Այս պայմանագիրը երկուշաբթի ստորագրվեց Ֆրանսիայի ավտո արտադրող «Ռենո» և Իրանի արդյունաբերության ընդլայնման ու արդիականացման կազմակերպության միջև:
Պայմանագրի առաջին փուլի արժեքը կազմում է 660 մլն. եվրո, որը նախատեսված է տարեկան մինչև 150 հազար ավտոմեքենայի արտադրման համար: Առաջին արտադրությունը 2019 թվականի սկզբին շուկա կհանվի: Ըստ պայմանագրի արտադրանքի 30 տոկոսը պետք է Ֆրանսիական Renault ավտոարտադրող ընկերության պատասխանատվությամբ արտահանվեն»:
Ֆրանսիայի «Թոթալ» նավթային ընկերության հետ ստորագրված պայմանագրից հետո, սա համարվում է Իրանի ու Ֆրանսիայի տնտեսական երկրորդ խոշոր համաձայնությունը:
-----------------------
Իրանի և Իրաքի հարաբերությունների ընդլայնումն էլ այս շաբաթ ընդգծվեց Իրաքի նախագահ Ֆուադ Մաըսումի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ժամանակ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրանի 12-րդ շրջանի նախագահության երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած Իրաքի նախագահ Ֆուադ Մաըսումի հետ հանդիպման ժամանակ, Իրաքին Իրանի հետ պատմական ու վաղեմի հարաբերություններ ունեցող եղբայր ու բարեկամ երկիր անվանելով, ընդգծեց. «Երկու երկրի քաղաքացիների և տնտեսական ոլորտի ակտիվիստների միջև գործակցության համար դյուրությունների ստեղծումը կարող է ընդլայնել Իրան-Իրաք վաղեմի ու ամուր կապերը և դրան կարող է նպաստել նաև վիզաների ու երթևեկության հեշտացումը»:
Ֆուադ Մաըսումն այս հանդիպման ժամանակ ընդգծելով որ Իրաքի հանդեպ Իրանի ունեցած հայացքը երկու երկրների միջև առկա պատմական, գաղափարական ու մշակութային կապերի ու համագործակցության ընդլայնման պատճառ է դառնում, ասաց. «Ներդրման, ինչպես նաև տեխնիկական ու ինժիներական ծառայությունների ոլորտներում Իրանի և Իրաքի միջև համագործակցության լայն հնարավորություն գոյություն ունի և Բաղդադը շահագրգռված է բոլոր բնագավառներում ընդլայնել Թեհրանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը»:
Միևնույն ժամանակ Քյարբալայում գումարված Իրանի ու Իրաքի տնտեսական համաժողովի ժամանակ երկու երկրի տնտեսական համագործակցության կոմիտեի նախագահ Սաիդ Օհադին Իրանի և Իրաքի միջև տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման և տնտեսական տարբեր բնագավառներում արգելքների վերացման ցանկություն հայտնեց: Վերջին երեք ամիսների ընթացքում երկու երկրները փոխանակել են ավելի քան 50 պատվիրակություններ և ստորագրվել են կարևոր համաձայնագրեր:
1400կմ երկարությամբ սահմանը և Իրանի ու Իրաքի միջև առևտրական փոխանակումների և ճամբորդների երթևեկի համար գոյություն ունեցող ավելի քան 20 անցակետերը երկու երկրի միջև տնտեսական համագործակցությունների ընդլայնման լավ հնարավորություն են ստեղծել:
Երկու շաբաթ առաջ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և նրա իրաքցի պաշտոնակից Ջաբար Ալի Ալ-Լաիբիի հանդիպման ժամանակ նավթի ու գազի, նաև նավթային համատեղ ավազանների շահագործման բնագավառում երկու երկրի համագործակցության շուրջ զրույց տեղի ունեցավ: 2016 թվականին Իրանի և Իրաքի միջև առևտրաշրջանառությունը հասավ 6 միլիարդ 500 միլիոն դոլարի: Կայացած վերջին համաձայնություններով և Իրաքի վերակառուցմանն Իրանի մասնակցության շրջագծում երկու երկրի միջև առևտրաշրջանառության ուշագրավ աճ է կանխատեսվում:
-----------------------
ԻԻՀ նախագահն այս շաբաթ Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով Թեհրան-Աստանա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն, ասաց. «Իրանի և Ղազախստանի միջև չափազանց լավ համաձայնություններ են կայացել, որոնց գործադրմանը թափ հաղորդվելուց շահելու են երկու երկրի ու տարածաշրջանի ժողովուրդները»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրը ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահության երդմնակալության հանդիսությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարար Ղեյրաթ Աբդռախմանովի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկու երկրի բարեկամական ու խոր հարաբերություններին, ասաց. «Իրանն ու Ղազախստանը էներգետիկայի, երկաթգծային փոխադրության, Կասպից ծոցի ճանապարհով ուղևորի և բեռների փոխադրման, ինչպես նաև գյուղատնտեսության բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորություն ունեն»: