Իրանական շուկա (39) Առողջապահական զբոսաշրջություն 1
Առողջապահական զբոսաշրջությունը զբոսաշրջության այն տեսակն է, որը իրականացվում է մարդու ֆիզիկական ու մտավոր առողջությունը պահպանելու, բարելավելու կամ վերականգնելու համար։
Մարդկային կյանքի պատմության ընթացքում ճամփորդությունը մշտապես տարածված է եղել։ Նախկինում ճամփորդությունների գլխավոր պատճառները եղել են առևտուրն ու ուխտագնացությունը։ Տևական ժամանակ տարբեր հասարակություններում ճամփորդությունը շքեղ ապրանք էր համարվում և միայն բարեկեցիկ կյանք ունեցող մարդիկ էին կարող իրենց երկար ճամփորդություններ թույլ տալ։ Եվրոպայում արդյունաբերական հեղափոխության և մարդկային կյանքի տարբեր ասպարեզներում, այդ թվում կապի ու տրանսպորտի ոլորտներում զարգացման հետևանքով աշխարհում զբոսաշրջությունը հետզհետե տարածում գտավ։ Նեկայումս համաշխարհային տնտեսության մեջ զբոսաշրջությունը հայտնի է որպես խոշոր ու շահավետ արդյունաբերություններից մեկը։ Ասում են, նավթի ու ավտոշինության արդյունաբերություններից հետո զբոսաշրջությունը աշխարհում համարվում է երրորդ ամենախոշոր արդյունաբերությունը, որը հասարակության մեջ նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, եկամտաբերությանը, աղքատության նվազմանը, սոցիալական արդարությանն ու բարեկեցության ընդլայնմանը։
Զբոսաշրջության երևույթը ունի բազմաթիվ ասպեկտներ, ինչպիսիք են էկոտուրիզմը, պատմական, մշակութային, տնտեսական, առևտրային, գիտական, մարզական, կրոնական և արկածախնդրային բնույթի զբոսաշրջությունը։ Այս դասակարգման հիմքն է հանդիսանում զբոսաշրջիկի հիմնական նպատակն ու մտադրությունը։ Առողջապահական զբոսաշրջությունը ևս զբոսաշրջության տեսակներից է, որը վերջին տասնամյակներում ուշադրության է արժանացել։ Այն մարդիկ, ովքեր արտասահման են մեկնում առողջապահական ծառայությունների (կանխարգելման ու բուժման) համար, առողջապահական բնույթի զբոսաշրջիկ են համարվում։ Առողջապահական զբոսաշրջությունը զբոսաշրջության այն տեսակն է, որը իրականացվում է անձի ֆիզիկական ու մտավոր առողջությունը պահպանելու, բարելավելու կամ վերականգնելու համար։ Այսպիսով առողջապահական բնույթի զբոսաշրջիկը իր մշտական բնակության վայրից ճամփորդում է տարբեր երկրներ, որպեսզի կարողանա նպատակային երկրում օգտվել առողջապահական կենտրոնների բժշկական ծառայություններից։ Առողջապահական բնույթի զբոսաշրջությունը աշխարհում համարվում է զբոսաշրջության աճող տեսակներից մեկը և օրեցօր մեծանում է առողջապահական բնույթի զբոսաշրջիկների թվաքանակը։

Ասում են, որ աշխարհում տարեկան ավելի քան 7 միլիոն մարդ ճամփորդում է առողջապահական բնույթի զբոսաշրջության ծառայություններից օգտվելու համար։ Առողջապահության բնույթի զբոսաշրջության շուկան աշխարհում եկամտաբեր ու մրցակցային արդյունաբերություններից մեկն է։ Ուստի մակրո մակարդակում պետությունները ցանկանում են օգտվել այս արդյունաբերության տնտեսական առավելություններից։ Աշխարհում բազմաթիվ երկրներ, այդ թվում զարգացող երկրները ձգտում են ներդրումներ կատարել այս արդյունաբերության մեջ և մեծացող մրցակցություն կա պետությունների միջև զբոսաշրջիկներին իրենց կողմը գրավելու համար։
Առողջապահության բնույթի զբոսաշրջությունը բաժանվում է տարբեր ենթաբաժինների, ինչպիսին բժշկական զբոսաշրջությունն է։ Այն առողջապահության զբոսաշրջության կարևորագույն ու տարածված ենթաբաժիններից է։ Բժշկական բնույթի զբոսաշրջությունը առաջացել է աշխարհում գոյություն ունեցող երկու եկամտաբեր ՝ բժշկության ու ճամփորդության արդյունաբերությունների միացումից։ Աշխարհում այս շուկայի եկամուտը տարեկան կազմում է 439 միլիարդ դոլար։ Որակյալ ու բարձր հնարավորություններով բժշկական ծառայությունները, մասնագետ ու փորձառու բժիշկների առկայությունը, բժշկական ծախսերի ցածր մակարդակը, բուժման հերթերի ցուցակում սպասելու անհրաժեշտության բացակայությունը, այն պատճառներից են, որոնց համար բժշկական բնույթի զբոսաշրջիկը հեռանում է իր երկրից և դիմում առողջապահության զբոսաշրջության ասպարեզում ակտիվ պետությունների բժշկական կենտրոններին։ Այս զբոսաշրջիկների նպատակակետը հիմնականում բժշկական բարձր հնարավորություններով ու մատչելի գներով պետությունների հիվանդանոցներն ու պոլիկլինիկաներն են։ Այս տեսակ ծառայություններում մատչելի գինը մրցակցային առավելություն է առաջացնում բժշկական ծառայությունը ներկայացնող պետության համար։ Շատ դեպքերում բժշկական բնույթի զբոսաշրջության նպատակն է զբոսաշրջության նպատակակետերում օգտվել բժշկական ծառայությունների գների մատչելիության հանգամանքից և արագ ստանալ այդ ծառայությունները։ Բժշկական բնույթի զբոսաշրջության ոլորտում ներկայացված ծառայությունները լինում են տարբեր և կախված են զբոսաշրջիկի ընտրությունից։ Բժշկական բնույթի զբոսաշրջիկի ընտրության մեջ են մտնում ատամնաբուժական հասարակ ու տարրական ծառայությունները, կոսմետիկ վիրաբուժությունը, բարդ ու զարգացած վիրահատությունները, այդ թվում ծնկի փոխարինումը, սրտի և աչքի վիրահատումը, չբերության բուժումը։

Աշխարհում բազմաթիվ տուրիստական երկրներ ներկայացնում են բժշկական բնույթի տուրիստական ծառայություններ եկամուտ ստանալու նպատակով, սակայն ի հեճուկս սպորտային ու զվարճանքի բնույթի զբոսաշրջության, բժշկական գիտություններում և բուժական ծառայությունների բնագավառում ցանկացած պետության կարողությունը ձեռք չի բերվում զուտ կառուցապատումներով ու գումարներ ծախսելով։ Ցանկացած պետության բժշկական բնույթի զբոսաշրջության կարևորագույն ենթակառուցվածքներից են համարվում փորձառու և արհեստավարժ բժիշկների առկայությունը, նպատակային երկրում բժշկական գիտության նախապատմությունը, բարենպաստ առողջապահական ու վերահսկողական ենթակառուցվածքների, օրինաչափ հիվանդանոցների ու պոլիկլինիկաների և ժամանակակից բժշկական սարքավորումների առկայությունը։ Այդպիսի հնարավորությունների առկայությունը պետությանը հնարավորություն է տալիս ինտեգրել կեցավայրի ու զբոսաշրջության հետ կապված ծառայությունները և ակտիվանալ առողջապահական զբոսաշրջության բնագավառում։
Իրանը ևս առողջապահական զբոսաշրջության բնագավառում բարձր կարողություններով ակտիվ պետություններից է։ Ունենալով գիտակ բժիշկներ ու մասնագետներ, փորձառու բուժանձնակազմով և առաջադեմ սարքավորումներով հիվանդանոցներ, Իրանը իր մրցակիցների համեմատ ունի մատչելի գներով լավագույն ծառայություններ մատուցելու հնարավորությունը։ Տարեկան հազարավոր բժշկական բնույթի զբոսաշրջիկներ Իրան են այցելում առողջապահական ծառայություններ ստանալու նպատակով։ Առողջապահական ավանների, հանքային և տաք ջրերի աղբյուրներով շրջանների առկայությունը մեծացրել է Իրանում առողջապահական բնույթի զբոսաշրջության առավելությունները, ինչի հետևանքով այն դարձել է ամենաընդունակ պետություններից մեկը առողջապահական զբոսաշրջության զարգացման համար։
Տարածաշրջանում Իրանը հարաբերական առավելություն ունի սրտանոթային խանգարումների բուժման, սրտային բարդ վիրահատությունների, անպտղության ու չբերության խնդիրների բուժման, ատամնաբուժական նեղ մասնագիտական խնդիրների բուժման, ողնաշարի բարդ վիրահատությունների, ուղեղի ու նյարդային վիրահատությունների, քաղցկեղի հետ կապված հիվանդությունների, էսթետիկ և պլաստիկ վիրաբուժությունների ոլորտներում ։ Տարածաշրջանում Իրանը այն եզակի պետություններից է, որ ներկայացնում է այնպիսի բժշկական ծառայություններ, ինչպիսին պակաս գրոհային մեթոդներով լապարոսկոպիկ նորովի բուժման ծառայությունները։ Ասիայում առաջին և աշխարհում երրորդ տեղն է զզբաղեցնում Իրանը լապարոսկոպիկ մեթոդներով երիկամների պատվաստման ոլորտում։

Բժշկական բնույթի զբոսաշրջիկներին Իրանի կողմից մատուցված ծառայություններից են ակնաբուժական ծառայությունները։ Աշխատուժի առումով Իրանում ակնաբուժական հատվածը աշխարհում հատուկ դիրք է գրավում ուսուցման բարձր մակարդակի շնորհիվ։ Իրանցի մասնագետները մեծ վարպետություն են դրսևորում ախտորոշման ու բուժման հարցերում։ Իրանցի բժիշկները բարձր դիրքեր են զբաղեցնում ակնաաբուժության երիտասարդ շրջանավարտների միջև ամեն տարի կազմակերպվող «ICO» ակնաբուժության միջազգային առաջադեմ քննությանը։ Ակնաբուժության սարքավորումների ու հնարավորությունների առումով Իրանն օժտված է բարձր և ժամանակակից տեխնոլոգիաներով։ Իրանի առողջապահական կենտրոններում կիրառվող մի շարք ակնաբուժական սարքավորումներ հազվադեպ են և նրանց կարելի է հանդիպել աշխարհում բավականին սահմանափակ թվով պետություններում։
Իրանում ակնաբուժական ամենահեղինակավոր կենտրոններից է «Ֆարաբի» աչքի նեղ մասնագիտական հիվանդանոցը, որը հիմնադրվել է 1942թ. Թեհրան քաղաքի հին հյուսվածքում։ Ակնառու դասախոսների, փորձառու բժիշկների ու արհեստավարժ բուժանձնակազմի առկայությունը այս նեղ մասնագիտական կենտրոնը դարձրել են Իրանի ակնաբուժական բևեռը։ Ֆարաբի ակնաբուժական հիվանդանոցը եղել է տարածաշրջանի ակնաբուժների ուշադրության կենտրոնում, ովքեր Ֆարաբի հիվանդանոցի բժիշկներից մասնագիտական խորհրդատվություն ստանալուց բացի, երբեմն իրենց հիվանդներին են ուղարկում այս հիվանդանոց ախտորոշման և բուժման ծառայություններ ստանալու համար։ Արհեստավարժ ու փորձառու բուժանձնակազմով և առաջադեմ սարքավորումներով Ֆարաբի հիվանդանոցը Մերձավոր Արևելքում յուրահատուկ կենտրոններից է, որտեղ տարեկան հոսպիտալացվում են ավելի քան 40 հազար իրանցի ու ոչ իրանցի հիվանդներ և կատարվում են 57 հազար վիրահատություններ։ Ֆարաբի հիվանդանոցի IPD բաժինը օժտված է լիարժեք դիտարկման սարքավորումներով, զինված հիվանդասենյակներով հիվանդներին մանրակրկիտ խնամելու և հարմարավետության բոլոր պայմանները ապահովելու համար։ Այս բաժնի բոլոր անձնակազմը լիարժեք տիրապետում է արաբերեն և անգլերեն լեզուներին։ IPD բաժնում գլխավոր նպատակը հիվանդներին ճշգրիտ, արագ և որակյալ լավագույն ծառայությունների մատուցումն է։
Իրանում ակնաբուժական առաջադեմ կենտրոններից կարելի է նշել նաև «Նուր» ակնաբուժական մասնագիտացված հիվանդանոցը։ Հաշվի առնելով իր կարողությունները, այս կենտրոնը հիվանդներին բարձրագույն որակով մատուցում է աշխարհում գոյություն ունեցող կարևորագույն ակնաբուժական ծառայությունները՝ ախտորոշման, բուժման և էսթետիկայի բնագավռում։ «Նեգահ» ակնաբուժական մասնագիտացված հիվանդանոցը Իրանի բժշկական կենտրոններից և տարածաշրջանի ակնաբուժական գլխավոր բեևեռներից է։ Իրանցի հիվանդներին ընդունելուց բացի, այս կենտրոնում բուժվում են զգալի թվով հիվանդներ տարբեր պետություններից, ովքեր Իրանն են ընտրել իրենց աչքերի հետ կապված հիվանդությունների բուժման համար։