Իրանական շուկա (40) Առողջապահական զբոսաշրջություն-2
Առողջապահական բնույթի զբոսաշրջության ենթաբաժիններից է բժշկական զբոսաշրջությունը, որը ներառում է բժշկական տարբեր բնագավառներ, այդ թվում չբերության բուժումը։
Առողջապահական բնույթի զբոսաշրջությունը զբոսաշրջության այն տեսակն է, որտեղ զբոսաշրջիկը այլ պետություն է այցելում ֆիզիկական ու մտավոր բժշկական ծառայություններ ստանալու, բժշկական հեղինակավոր կենտրոններում վիրահատություններ կատարելու և առողջությունը բարելավելու նպատակով։ Առողջապահական զբոսաշրջության մեջ զբոսաշրջիկի առաջին նպատակն է բժշկական ծառայություններ ստանալը, միևնույն ժամանակ նպատակային երկրի զբոսաշրջային գրավչությունների վայելումը։1990-ական թվականներից աշխարհում սկսել է աճել առողջապահական տեսակի զբոսաշրջությունը՝ բազմաթիվ պատճառների, այդ թվում գլոբալիզացիայի, առողջապահական ծառայությունների բնագավառում առևտրային ազատականացման, տնտեսության մեջ արտարժույթի փոխարժեքի տատանումների, բժշկական սարքավորումների որակական բարելավման ու կատարելագործման, համացանցի առաջացման ու տարածման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, բնակչության ծերացման և բժշկական ծառայությունների համակարգի բարելավման շնորհիվ։ Առողջապահական բնույթի զբոսաշջության ենթաբաժիններից է բժշկական զբոսաշրջությունը, որը ներառում է բժշկական տարբեր բնագավառներ, այդ թվում չբերության բուժումը։
Աշխարհում գոյություն ունեցող մշակույթների մեծ մասում, հատկապես արևելքում, պտղաբերությունը որպես արժեք է ընկալվում և երեխա ունենալը հիմնական ազդակներից մեկն է ընտանիք կազմելու համար։ Հղիությունն ու մայր դառնալը կատարելագործման փուլերից մեկն է համարվում կանանց շրջանում։ Չբերությունը անցանկալի ազդեցություն և ապրումներ է ունենում այդ խնդրի հետ առնչվող մարդկանց համար և նրանց դնում ընտանեկան ու սոցիալական ճշումների տակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով, աշխարհում ամուսնական զույգերի 8-12 տոկոսը անպտողության խնդիրներ են ունենում, այսինքն աշխարհում 50-80 միլիոն մարդ տառապում է այս խնդրով։
Ներկայումս չբերության բուժման բնագավառում նոր մեթոդների կատարելագործմամբ այդ խնդրով տառապող զույգերը մեկնում են առողջապահական ծառայությունների բնագավառում զարգացած պետություններ և բուժման ենթարկվում։ Այդ զույգերին հյուրընկալող պետությունները կիրառում են չբերության բուժման նորագույն մեթոդներ և իրականացնում ժամանակակից տեսակի վիրահատություններ և զույգերը հույս ունեն, որ բուժման ու խնամքի որոշակի գործողություններից հետո կկարողանան առողջ երեխա ունենալ։
Իրանը ևս այն երկրներից է, որը Մերձավոր արևելքում, և նույնիսկ աշխարհում, նպաստավոր դիրք է զբաղեցնում չբերության բուժման բնագավառում արհեստավարժ բժիշկների, փորձառու բուժքույրերի և որակյալ լաբորատորիաների առկայության շնորհիվ։ Չբերության բուժման բնագավառում գիտահետազոտությունների իրականացման հարցում Իրանը Մերձավոր Արևելքում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում՝ չորրորդ տեղը։ Ներկայումս Իրանում գոյություն ունեն չբերության բուժման ավելի քան 50 կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը, իր աշխարհագրական դիրքից ելնելով, ընդունում է տեղական հիվանդներ ու տարածաշրջանային զբոսաշրջիկներ առողջապահական ծառայություններ մատուցելու համար։ Որպես օրինակ կարելի է մատնանշել Իրանի հարավում գտնվող չբերության բուժման կենտրոնները, որոնց ամեն տարի դիմում են Պարսից ծոցի ավազանի երկրներից՝ Բահրեյնից, Քուվեյթից և Էմիրություններից բազմաթիվ մարդիկ։ Յազդ նահանգը Իրանի այն նահանգներից է, որը մեծ համբավ է վայելում աշխարհում և Մերձավոր Արևելքում բժշկության մի շարք ոլորտներում, այդ թվում չբերության բուժման ասպարեզում։ Այս նահանգում կան միջազգային ստանդարտներին համապատասխանող բժշկական ու գիտահետազոտական կենտրոններ և չբերության բուժման բնագավառում ականավոր մասնագետներ։ Այդ հնարավորությունների համատեղումը զբոսաշրջային գրավչությունների հետ, ինչպես նաև տարվա չորս եղանակների բազմազան բնակլիմայի, տաք և սառը ջրերի աղբյուրների առկայությունը, մեծացրել են Յազդ նահանգի ներուժը բժշկական զբոսաշրջության արդյունաբերության զարգացման համար։ Իրանի Թեհրան, Շիրազ, Մաշհադ, Ղոմ և Քերմանշահ քաղաքներում ևս կան չբերության բուժման բնագավառում աշխատող զարգացած բժշկական կլինիկաներ և կենտրոններ, որոնց ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Գերմանիայից, Թուրքիայից, Իրաքից, Ավստրիայից, Ադրբեջանից, Իտալիայից և Հայաստանից դիմում են չբերության խնդիրներով առողջապահական բնույթի զբոսաշրջիկներ։
«Ռոյան» գիտահետազոտական կենտրոնը Իրանում չբերության բուժման մասնագիտական կենտրոններից է, որը մեծ համբավ է վայելում աշխարհում ցողունային բջիջների հետ կապված տեխնոլոգիաների ու կենսաբանական գիտությունների մասնագետների շրջանում։ Ռոյան կենտրոնը հիմնադրվել է 1991թ. որպես սահմանափակ վիրահատությունների կենտրոն պտղաբերության ու անպտղության բնագավառում հետազոտություններ ու ուսումնական շրջաններ կազմակերպելու և չբերությամբ տառապող զույգերին բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով։ Մեկ տասնյակ անց կենտրոնի հետազոտողների հաջողությունների շնորհիվ Ռոյան կենտրոնն իր ակտիվությունների շրջանակը ընդլայնեց երեք գիտահետազոտական կենտրոնների և մասնագիտական ծառայությունների երկու կենտրոնների, այդ թվում չբերության բուժման կենտրոնի տեսքով։ Այս հետազոտական կենտրոնի ակտիվություններից են պտղաբերության ցուցանշի և պտուղի առողջության բարձրացումը և հասարակության առողջության բարելավումը վերատադրողական համակարգի տաբեր բնագավառներում հետազոտությունների իրականացման և չբերության բուժման միջոցով։ Ռոյան կենսաբանական հետազոտությունների և վերատադրողական բժշկության կենտրոնն ընդգրկում է վերատադրողական գենետիկայի, պտղաբանության, համաճարակաբանության, պտղաբերության առողջության, էնդոկրինոլոգիայի և կանանց չբերության բաժիններ։ Չբերությամբ տառապող իրանցի զույգերից բացի, մինչ այժմ այս կենտրոնի բուժանձնակազմը իր բժ֊շկական ծառայությունները մատուցել է ավելի քան 20 երկրից, այդ թվում Իրաքից, Բահրեյնից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Ավստրայից, Իտալիայից, Կանադայից և ԱՄՆ-ից ժամանած չբերությամբ տառապող զույգերին։ Այս կենտրոնը դյուրացումներ է սահմանել իր արտասահմանցի հիվանդների համար։ Այդ դյուրացումներից է հերթից դուրս այդ մարդկանց ընդունելը։ Հարկ է նշել, որ չբերության բուժման հատուկ պայմանների պատճառով, այս հիվանդներին հերթագրելը սովորաբար ժամանակատար է։ Ռոյան գիտահետազոտական կենտրոննի դիմորդները կարող են ընդամենը դիմել կենտրոնի համացանցային կայքի հասցեին՝ «http://www.royaninstitute.org/cmsen» և ծանոթանալ նրա բժշկական ակտիվություններին ու զարգացումներին, ինչպես նաև ծառայությունների մատուցման եղանակին:

Չբերության բնագավառում աշխատող գիտահետազոտական կենտրոններից է նաև «Իբն Սինա» կենտրոնը, որը մեծ հաջողությունների է հասել չբերությամբ տառապող զույգերի պտղաբերության հարցում։ Իբն Սինա կենտրոնի տնօրեն՝ դոկտոր Մոհամմադ Մեհդի Ախունդին գտնում է. «Բժշկական գիտությունների բնագավառում Իրանի կարևոր կարողություններից է չբերության բուժումը։ Թեև աշխարհում բարձր է չբերության վիճակագրական ցուցանիշը, այնուամենայնիվ վերջին տասնամյակներում ահռելի առաջադիմություններ է ձեռք բերվել չբերության բուժման բնագավառում, իսկ Իրանը ձեռք է բերել արժեքավոր գիտելիքներ ու տեխնոլոգիաներ այս բնագավառում, այնպես որ բազմաթիվ չբեր զույգեր կկարողանան հուսալ հաջող բուժման ու երեխա ունենալու համար»։
Չբերության բուժումը կապված է մեծ ծախսերի հետ, սակայն դոկտոր Ախունդիի խոսքերով, Իրանում չբերության բուժման ծախսերը կազմում են եվրոպական ու հարևան պետություններում համապաստասխան ցուցանշի մեկ հինգերորդը, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում՝ ծախսերի մեկ տասերորդը։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ մարդիկ բուժման նպատակով Իրան են ժամանում Հայաստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից Իրաքից։ Բժշկական զբոսաշրջիկների համար «Իբն Սինա» նեղ մասնագիտական կենտրոնի սահմանած դյուրացումներից են՝ նվազագույն ժամանակում ախտորոշման ու բուժման ծառայություների մատուցումը, արտասահմանցիների համար թարգմանչի ու մանկաբարձի տրամնադրումը և հիվանդների բոլոր խնդիրներին հետամուտ լինելը։ Բժշկական զբոսաշրջիկները կարող են այս կենտրոնում հեռակա կերպով էլեկտրոնային նամակի ու հեռախոսի միջոցով հետամուտ լինել իրենց բուժման ընթացքին։
2003թ. իր գործունեությունը սկսեց Իբն Սինա չբերության բուժման և պարբերաբար վիժման նեղ մասնագիտական կենտրոնը և ներկայումս այն օժտված է չբերության բուժման, պարբերաբար վիժման բուժման, սեռական առողջության, էնդոմեթրիոզի, մոր, պտղի և նորածնի առողջության և կրծքերի խնդիրների կլինիկաներով։ Այլ պետություններից չբերության բուժման ծառայությունների կարիքն ունեցող տուրիստների գրավման նպատակով, այս կենտրոնի հնարավորություններից են փորձառու մարդկային ուժի , ախտորոշման ու բուժման լիարժեք սարքավորումների հարցերում ազգային ու միջազգային ստանդարտների պահպանումը, «Day Clinic» մասնագիտական վիրահատական ծառայությունների մատուցման համար բարենպաստ մթնոլորտի ապահովումը, չբերության բոլոր տեսակի բուժումների և ուլտրաձայնային հետազոտությունների իրականացումը, պարբերական վիժման հետ կապված մասնագիտական բուժումները, ինչպես նաև չբերությամբ տառապող զույգերի համար աջակցման, սոցիալական ու հոգեբանական ծառայությունների մատուցումը։
Հարկավոր է նշել, որ չբերությամբ տառապող զույգը բուժման մասնագիտական կենտրոններ չդիմելու և այդպիսի կենտրոննրի գոյության մասին անտեղյակ լինելու դեպքում կարող է դիմել զանազան կենտրոններ և հայտնվել բուժման ոչ ճ֊իշտ ուղու վրա։ Բուժման այդ ոչ ճիշտ ու անօգուտ եղանակը, զույգին մեծ ծախսեր պարտադրելուց բացի, բացասական հոգեբանական հետևանքներ կարող է ունենալ ապարդյուն լինելու պատճառով։

Ներկայումս մասնագետների կարծիքով, Իրանում հաջողությամբ իրականացվում են զարգացած պետություններում կիրառվող չբերության բուժման գրեթե բոլոր մեթոդները։ Իրանը հարուստ և ի վիճակի պետություն է չբերության գիտության և անհրաժեշտ տեխնոլոգիաների բնագավառում։ Վերջին տարիներին բազմաթիվ զույգեր ԱՄՆ-ից, Իտալիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Պարսից Ծոցի ավազանի երկրներից, Իրաքից և այլ պետություններից Իրան են այցելում բուժման նպատակով։ Արտասահմանցի քաղաքացիների այդպիսի ընդառաջման պատճառը Իրանում կատարելագործված տեխնոլոգիաների և չբերության բուժման նորագույն մեթոդների կիրառումն է։