Հոկտեմբեր 17, 2017 20:04 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իմամ Ջավադի առաջնորդության շրջանին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ շարունակելով Իմամաթի թեման կանդրադառնանք Իմամ Ջավադի ժամանակաշրջանին: Հիշեցնենք, որ Իմամ Ջավադի ու նրան հաջորդած իմամների ապրած տարիները իսլամի մեծ մարգարեի գերդաստանի համար շատ ծանր ու տագնապալի ժամանակներ են եղել:

Իմամ Ջավադը ծնվեց լուսնային հիջրեթի 195 թվականին Մեդինա քաղաքում: Նրա անունը Մոհամմեդ էր և հայտնի էր Ջավադ և Աբու Ջաըֆար անուններով: Իմամ Ռեզան տարբեր առիթներով իր որդուն բարեբեր ծնունդ է անվանել: Իմամ Ռեզայի աջակիցներից Աբու Յահյա Սանըանին ասում է. «Իմամ Ռեզայի մոտ էի երբ նրա մոտ բերեցին նրա մանկահասակ որդուն: Ասացի՝ սա նույն բարեբեր ծնուդն է՞: Ասաց. «Այո, սա այն երեխան է, որից ավելի բարեբաստիկ շիաների համար չի ծնվել»:

 

Իմամ Ջավադը հազիվ հինգ տարեկան էր, երբ նրա հայրը՝ Իմամ Ռեզան պարտավորվեց Աբբասյան խալիֆա Մաըմունի պահանջով Մեդինան թողնել ու Խոռասան մեկնել: Լուսնային 203 թվականին Իմամ Ռեզայի նահատակությունից հետո սկսվում է Իմամ Ջավադի առաջնորդության շրջանը: Այդ ժամանակ նա հազիվ 8 տարեկան էր:

Մանուկ հասակում Իմամ Ջավադի առաջնորդության թեման տարբեր քննարկումների առիթ է դարձել: Այդ ժամանակ ոմանք այն հարցն էին արծարծում, թե ինչպես մի մանուկ կամ պատանի կարող է ստանձնել մուսուլմանների առաջնորդության ու ղեկավարման ծանր պարտականությունը: Արդյոք 7-8 տարեկան երեխան կարող է հասուն մարդու նման հեռատես ու խոհեմ լինել:

Ճիշտ, որ մարդու միտքը հասունանում ու ծաղկում է ապրում որոշակի տարիքում, բայց միթե մարդուն ու աշխարհն արարած Աստծո համար որևէ արգելք կարող է լինել, որպեսզի որոշ շահերի պատճառով այս ժամանակաշրջանը ոմանց համար կրճատվի: Շատերի մոտ բարձր տարիքը կատարելիության հասնելու չափանիշ է համարվում, սակայն նրանց բարձր տարիքն անհրաժեշտաբար այն իմաստով չէ, որ նրանց դիրքն Աստծո մոտ մյուսներից ավելի բարձր է:

Ղուրանում այս հարցին մեկ այլ դիտանկյունից է ակնարկ կատարվել: Հնարավոր է, որ Աստված մի մարդու մանուկ կամ պատանի հասակում շնորհ պարգևի, որպեսզի կատարելիության հասնի և մարգարեության կամ Իմամության համար անհրաժեշտ պայմաններ ձեռք բերի: Քանի որ հիմնականում մարգարեության ու Իմամության պաշտոնը սովորական պաշտոն չէ, որը սովորական ու հասարակ միջոցներով ձեռք բերվի: Դա սովորական պաշտոններից վեր դասվող հարց է և անհրաժեշտ ենթահողի ու պայմանների կարիք ունի:

Նման պաշտոններ ստանձնելու համար հիմնական չափանիշն անհատի մոտ գոյություն ունեցող մի շարք արժանիքներն ու կարողություններն են, անկախ նրանից որ նա մանուկ է, թե՝ մեծահասակ: Աստված նրան, ում այդ պաշտոնին արժանի է համարում, նրան Իմամի դիրք է պարգևում, նույնիսկ եթե նա մանուկ հասակում լինի:

Այդ պատճառով էլ պատմության ընթացքում նկատում ենք մարդկանց, որոնք Աստծո յուրահատուկ շնորհի պատճառով մանուկ հասակում ժողովրդի առաջնորդության աստիճանին են հասնել:

Ջավադ-օլ-Աամե

 

Այս կապակցությամբ Ղուրանում բազմաթիվ օրինակներ գոյություն ունեն: Ղուրանը պատմում է Հովհաննես մարգարեի ու այն մասին, որ նա մանուկ հասակում է մարգարե նշանակվում: «Մարիամ» սուրայի 12-րդ այաում ասված է. «Ով Հովհաննես, ամուր բռնիր Աստծո գիրքը և մանուկ հասակում նրան իմաստնություն պարգևեցինք»:

Մյուս օրինակը Հիսուս Քրիստոսն է: Ղուրանի ընդգծմամբ Հիսուս Քրիստոսը ծննդյան առաջին պահերից սկսում է խոսել և ավետում է իր առաքելության ու մարգարեության մասին: Նա այդպիսով պաշտպանում է իր մաքրակենցաղ մորը և չեղարկում է թշնամիների անհիմն մեղադրանքները: Հետևաբար հենց այնպես որ Հիսուսի նման նորածինը կարող է մարգարե ընտրվել, Իմամ Ջավադն էլ կարող է մանուկ հասակում Աստծո հրամանով իմամ դառնալ:

Իմամ Ռեզան իր բարեբեր կյանքի ընթացքում տարբեր միջոցներով ընդգծել է իր որդու՝ Ջավադի Իմամ լինելը: Իմամ Ռեզայի աջակիցներից մեկն ասում է. «Խոռասանում Իմամ Ռեզայի մոտ էին: Ներկաներից մեկն իմամին ասաց. «Տեր իմ, եթե Աստված մի արասցէ ձեզ համար որևէ դեպք պատահի, ո՞ւմ պիտի դիմենք:»: Իմամը հստակ կերպով պատասխանում է. «Որդուս՝ Աբու Ջաըֆարին»»: Աբու Ջաըֆարն իմամ Ջավադի կոչումներից է: Հիշյալ անձը դա լսելով զարմանում է, քանի որ Իմամ Ջավադը երեխա էր: Իմամ Ռեզան նրա դեմքից կռահում է թե նա զարմացած է և նրան ասում է. «Ով մարդ, բարեգութ Աստված Մարիամի որդի Հիսուսին իր մարգարե ու առաքյալ ընտրեց և նրան կրոն տվեց մինչդեռ նա իմ որդուց՝ Աբու Ջաըֆարից տարիքով ավելի փոքր էր»:

Գործի ասպարեզում էլ Իմամ Ջավադը մյուս իմամների նման արժանի կերպով կատարում է ժողովրդին առաջնորդելու ու ղեկավարելու պարտականությունը և նրա փոքր տարիքը որևէ ազդեցություն չի գործում նրա քայլերի ու պահվածքի վրա: Նա իմաստուն կերպով անդրադառնում է ժողովրդի մտային, մշակութային ու հասարակական տարբեր հարցերին և հարմար լուծումներ է առաջարկում:

Իմամ Ջավադը համբերատարության, համեստության, առատաձեռնության ու բարոյական այլ ուշագրավ հատկանիշներում գերազանցում էր բոլորին: Չնայած իր փոքր հասակին Ղուրանի այաները ճանաչելու և մեկնաբանելու հարցում եզակի էր: Նրա արտահայտությունները ճարտար ու հնչեղ էին: Իմամ Ջավադի գլխավոր յուրահատկություններից մեկը նրա առատաձեռնությունն էր: Դրա համար էլ նրան Ջավադ կամ չափազանց ողորմող են անվանել: Իմամ Ջավադն այցի էր գնում հիվանդներին ու նրանց մխիթարում էր: Նա սնվում էր հասարակության չքավոր ու թույլ խավերի նման և չափազանց պարզ կենցաղով էր ապրում:

Նա պատանի հասակում իր ժամանակաշրջանի ամենատեղյակ գիտնականներից էր: Չնայած փոքր հասակին Իմամ Ջավադի անսահման գիտությունը հիացմունք էր պատճառում բարեկամին ու թշնամուն: Մարդիկ մոտիկից ու հեռվից այցի էին գալիս նրան և իրենց գիտական հարցերի պատասխանը ստանում էին նրանից: Իսլամ աշխարհի դեմքերի հետ նրա գիտական վիճարկումները և նրա տրամաբանական պատասխաններն ու տեսակետները բոլորին հիացմունք էին պատճառում: Իմամ Ջավադի գիտական տիրապետումը և հարցումներին տրված ուշիմ ու իմաստուն պատասխաններն ամրապնդեցին ժողովրդի մոտ նրա դիրքերը և վստահություն ներշնչեցին մուսուլմաններին ու հատկապես շիաներին:

Պատմական աղբյուրներում ասված է, որ Իմամ Ջավադն իր առաջնորդության սկզբնական շրջանում Հաջի ուխտագնացության օրերին Բաղդադի ու այլ քաղաքների 80 իսլամագետներ ուխտագնացության են մեկնում: Ճանապարհին Իմամ Ջավադին հանդիպելու նպատակով մեկնում են Մեդինա: Այդ պատճառով Մեդինաում հավաքույթ է կազմակերպվում: Նախ ներկայանում է Իմամ Ջավադի հորեղբայրը՝ Աբդոլլահ Իբն Մուսան: Մեկը կանգնում ու ասում է. «Ով հարցեր ունի, թող հարցնի»: Մի քանի ներկաներ հարցեր են ուղղում, սակայն նա նրանց սխալ պատասխաններ է տալիս: Գիտնականները տխրում ու դժգոհում են և ցանկանում են թողնել նիստը: Նրանք այնպես էին խորհում, որ եթե Իմամ Ջավադն իրենց հարցերին պատասխանելու կարողություն ունենար Աբդոլլահը մեզ մոտ չէր գա և սխալ պատասխաններ չէր տա:

Այդ պահին մեկը ներկայանում և Իմամ Ջավադին ցույց տալով ասում է. «Սա որ գալիս է Աբու Ջաըֆարն է»: Բոլորը նրա պատվին ոտքի են կանգնում և դիմավորում ու ողջունում են նրան: Իմամը տեղավորվում է նիստի մի անկյունում ու բոլորը լռում են: Ապա նրան են ուղղում իրենց հարցումները: Իմամը Ղուրանի այաների հիման վրա և իր ամուր ու համոզիչ տրամաբանությամբ նրանց պատասխանում է: Նրանք ունկնդրելով իմամի տրամաբանական ու հստակ պատասխաններն ուրախանում են և գովեստի խոսքեր են ուղղում նրան: Այդպիսով նրանք վստահություն են ձեռք բերում Իմամ Ջավադի հանդեպ:

 

Այդ տարի հիշյալ խմբին անդամակցած Էսհաղ Իբն Իսմայիլն ասում է. «Ես էլ մի նամակում որոշ հարցումներ գրեցի, որպեսզի նրանից հարցնեմ: Այդ ժամանակ կինս հղի էր: Ինքս ինձ ասացի, որ հարցումներ ուղղելուց հետո նրան կխնդրեմ, որ Աստծուն աղոթի, որպեսզի իմ երեխան տղա լինի: Երբ մարդիկ իրենց հարցերն ուղղեցին, ես էլ նամակս ձեռքս առա, որ հարցերս ուղղեմ նրան: Իմամն ինձ նկատելով, ասաց. «Ով Էսհաղ, նրան Ահմեդ կոչիր»: Նրա այդ արտահայտությունն ինձ մեծ զարմանք պատճառեց: Մի առ ժամանակ անց կինս տղա որդի ծնրեց ու ես նրան Ահմեդ կոչեցի»:

Աբբասյան իշխանությունը շարունակ վերահսկողության տակ էր պահում Իմամ Ջավադին և Իմամի ցանկացած գործունեությունը վերահսկվում էր պաշտոնյաների կողմից: Այդուհանդերձ Իմամ Ջավադն իր առաջնորդության 17 տարիների ընթացքում տարածեց իսլամի կենսատու ուսուցումները: Նրա մոտ դաստիարակվեցին ականավոր աշակերտներ, որոնցից յուրաքանչյուրը դարձավ ժամանակի հայտնի գործիչներից մեկը: Իհարկե նրանից շատերը նաև նրա մեծահարգ հոր աջակիցներից էին ու նրանցից որոշներն էլ արժեքավոր աշխատասիրություններ են կատարել, որոնք պարունակում են Իմամների հադիսները: Դրանց շարքում են Աբու Հաշեմ Դավուդ Իբն Ղասեմ Ջաըֆարին, Ալի Իբն Մահզիարը, Ահմեդ Իբն Մոհամմեդ Իբն Աբի Նասր Բազնաթին, Զաքարիա Իբն Ադամը, Նուհ Իբն Շոայբ Բաղդադին և ֆազլ Իբն Շազան Նեյշաբուրին:

Իհարկե միայն շիա մոհադեսները չէ, որ վկայել են Իմամ Ջավադի հադիսների մասին, այլ սուննի գիտնկաններն էլ նրանից վկայություններ են կատարել: Օրինակ, Խաթիբ Բաղդադին, Աբուբաքր Ահմեդ Իբն Սաբեթն ու ուրիշներ իրենց պատմության ու մեկնաբանության գրքերում Իմամ Ջավադից որոշ վկայություններ են արձանագրել:

 

 

 

Պիտակ