Դեկտեմբեր 09, 2017 19:34 Asia/Yerevan
  • Իրանական շուկա (53) Անասնաբուծական և թռչնաբուծական արդյունաբերություն 4. Կաթնամթերք

Այս շաբաթ իրանական շուկա հաղորդաշարում խոսելու ենք Իրանի կաթնամթերքի արդյունաբերության մասին:

Սպիտակուցները մարդու մարմնին անհրաժեշտ նյութերից են: Առողջապաության Համաշխարհային Կազմակերպության և Պարենի ու Գյուղատնտեսության Կազմակերպության (FAO) ցուցումի համաձայն, լավ կլինի, որ մարդու մարմնին անհրաժեշտ օրական օգտագործվող սպիտակուցի 50 տոկոսը ապահովել կենդանական ծագումով սպիտակուցներից: Կաթն ու կաթնամթերքները կենդանական ծագումով սպիտակուցների կարևոր աղբյուր են և հաշվի առնելով նրանց ցածր գինը, կենդանական սպիտակուցների այլ աղբյուրների հետ համեմատած, աշխարհում ընտանիքների սպառողական զամբյուղի ապրանքներից են: Բարձր եկամուտների մակարդակ ունեցող պետություններում մարդկանց սննդակարգի կալցիումի 85 տոկոսը կաթից է ապահովվում: Հաշվի առնելով բնակչության աճը, կյանքի ստանդարտների բարելավումը, սննդակարգի բարեփոխումն ու աշխարհում մեկ շնչի հաշվով կաթի օգտագործման ցուցանշի մեծացումը, ավելի քան երբևէ զգացվում է այս սննդարար նյութի կարիքը: Այդ իսկ պատճառով, Պարենի ու Գյուղատնտեսության Կազմակերպության՝ FAO-ի վիճակագրության համաձայն,  վերջին երեք տասնամյակներում տարբեր պետություններում ավելի քան 50 տոկոսով ավելացել է կաթի արտադրությունը և 1983թ. 500 միլիոն տոննայից 2013թ. հասել է 769 միլիոն տոննայի:

2011թ. FAO-ի զեկույցի համաձայն, Ավստրալիայում, Արգենտինայում, եվրոպական երկրներում, Ղրղզստանում և Պակիստանում տարեկան մեկ շնչի հաշվով կաթի օգտագործման ցուցանիշը եղել է ավելի քան 150 Կգ, արևմտյան Ասիայի մեծ մասում, հյուսիսային ու հարավային Աֆրիկայում, լատինական Ամերիկայում և Կարիբյան ծովի ավազանում՝ 30-150 Կգ, հարավային Ասիայում, կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի արևելյան ու հարավ-արևելյան շրջանների մեծ մասում՝ ավելի պակաս քան 30 Կգ:  ԱՄՆ-ի պես պետություններում կաթն արտադրվում է հիմնականում արդյունաբերական եղանակներով՝ անասնապահական խոշոր ֆերմաների կառուցմամբ, սակայն Հնդկաստանի պես պետություննեերում սպառվող կաթի հիմնական մասը ձեռք է բերվում փոքր գյուղատնտեսական օբյեկտներում ոչխարաբուծության միջոցով, որի 50 տոկոսը սպառվում է հենց ֆերմայի ու ընտանիքի կողմից: Ֆրանսիայի պես պետություններում արտադրվող կաթի 30 տոկոսը ձեռք է բերվում այծերի կաթնատու ցեղատեսակների բուծման ֆերմաներում:

Հարկավոր է նշել, որ խոշոր և թեթև անասունների կաթի բազային ճարպաթթուների տարբերության շնորհիվ, ոչխարի ու այծի կաթը, սննդային կարիքները ապահովելուց բացի, ունեն նաև բուժիչ հատկություն: Մեծ քանակությամբ լակտոզ պարունակելու պատճառով, կովի կաթը երբեմն առաջացնում է մարսողական խանգարումներ, մինչդեռ ոչխարի կաթը այդպիսի խնդիրներ չի առաջացնում: Կովի կաթի օգտագործման հետևանքով առաջացած ալերգիաներն ու մարսողական համակարգի հիվանդությունները վերանում են ոչխարի ու այծի կաթի օգտագործման միջոցով:

Սնվելու մոդելում կաթի ու կաթնամթերքների օգտագործման նշանակությունը նպաստել է տարբեր երկրներում պետությունների կողմից աջակցողական քաղաքականությունների մշակմանը այդ արտադրանքի արտդրության ու սպառման քանակը մեծացնելու համար: Արտադրության մեծացման նպատակով կառավարությունները ձգտում են  կաթնամթերք արտադրողներին ու այս արդյունաբերության ակտիվիստներին վարկերի, խրախուսական նախագծերի ու սուբսիդավորումների տրամադրմամբ մեծացնել կաթի ու կաթնամթերքների արտադրության ծավալները: Այս աջակցողական միջոցը հնարավորություն է ստեղծում վերահսկել ու ցածր պահել կաթի ու կաթնամթերքի գները սպառողների կողմից ավելի շատ օգտագործման համար: Սպառողների աջակցելու քաղաքականություններից է դպրոցներում, հատկապես տարրական դպրոցների աշակերտներին կաթի բաժանումն է, որը իրականացվում է աշխարհի բազմաթիվ երկրներում այդ թվում նաև Իրանում:

Իրանի դպրոցներում կաթի բաժանումը

Վիճակագրության համաձայն, Իրանում կաթի արտադրության ծավալները գերազանցում է ներքին սպառման պահանջարկի քանակը: 2016թ. Իրանում արտադրվել է ավելի քան 9 միլիոն 650 հազար տոննա կաթ և կանխատեսվում է, որ այս տարի՝ 2017թ. արտադրվի մոտ 10 միլիոն տոննա կաթ և վերածվի բազմազան մթերքների: Վերջին հինգ տարիների ընթացքում կաթնամթերքների արտահանման բնագավառում Իրանի առևտրային հաշվեկշիռը կազմել է մոտ 5 միլիարդ դոլար: Անցյալ տարի Իրանը արտահանել է ավելի քան մեկ միլիոն տոննա կաթ: Իրանի արտահանվող զամբյուղում են գտնվում նաև կաթնամթերքի ավելի քան 8 տոկոսը՝ 30 տեսակ կաթնամթերքների, այդ թվում պանրի տեսակների, սերուցքի, թանի, մածոնի և բարձր որակով ու տարբեր համերով կաթի տեսքով: Կաթնամթերքների միջից մածոնի ու թանի արտահանումը գերազանցել է այլ արտադրանքներին: Իրանի մաքսատան վիճակագրության համաձայն, իրանական կաթնամթերքները ամենաշատը արտահանվել են Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Սիրիա, ԱՄԷ, Վրաստան, Թուրքմենստան, Ադրբեջան և Տաջիկստան: Կանխաստեսվում է, որ ընթացիկ տարում Իրանի կաթնամթերքների արտահանումները կհասնեն մեկ միլիարդ դոլարի:

Չորաթանը ևս կաթնային մթերք է, որը թանի պես մածունից է պատրաստվում և Իրանի տեղական կաթնամթերքներից մեկն է: Պարսկերենում չորաթանի մասին բազմաթիվ առակների առկայությունը վկայում է Իրանի հասարակության մեջ այս օգտակար սննդի արտադրման ու օգտագործման պատմության մասին: Չորաթանը կաթի կողմնակի արտադրանքներից է, որը ձեռք է բերվում ավանդական եղանակով կարագի պատրաստման արդյունքում մնացած թանի եռացման, խտացման ապա չորացման միջոցով կամ էլ ճարպազերծ մածոնից:

Չորաթանի համար հումք է հանդիսանում ոչխարի, այծի կամ կովի կաթը կամ էլ նրանց խառնուրդը: Սննդային արդյունաբերությունում չորաթանը արտադրվում է արդյունաբերական եղանակներով անմիջապես կաթից հեղուկ չորաթանի տեսքով: Ավանդական  հեղուկ չորաթանը արտադրվում է չորաթանների տրորմամբ ու նոսրացմամբ:  Իր փոքր ծավալով չորաթանը բարձր սննդային արժեք ունեցող նյութ է, որը պարունակում է կաթի բոլոր հատկությունները, ինչպես նաև կալցիում, ճարպ, աղ, սպիտակուց, նիացին (վիտամին B3): 100 գրամ չորաթանում արտադրվող էներգիան կազմում է մոտ 105-120 ԿԿալ, որը կարող է ներառվել օրական սննդակարգում որպես մարմնին անհրաժեշտ էներգիա ապահովողներից մեկը: Տարբեր չորաթաններում սննդանյութերի քանակը կախված է կաթից ու նրա վերամշակման եղանակից:

չորաթան

Պանիրը ևս կաթնամթերքներից մեկն է, որի պատրաստման ընթացքում արտադրվում է մեծ քանակությամբ պանրի ջուր, որն էլ կաթնամթերք արտադրող ընկերությունների կողմից չորացվում և փոշու է վերածվում: Պանրաջրի վերածումը փոշու տնտեսապես վնաս է համարվում, իսկ որպես թափոն դրա բացթողումը բնության մեջ աղտոտելու է շրջակա միջավայրը: «Նանո արդյունաբերության գիտնականների ընկերություն» կոչվող գիտելիքահենք մի իրանական ձեռնարկություն կարողացել է կիսաարդյունաբերական մասշտաբներով կերամիկական թաղանթների վրա նանո համակարգերի ստեղծմամբ պանրաջրից արտադրել օրական 100 լիտր սպիտակուցի խտանյութ, որը նպաստում է պանրի արտադրման ավելացված արժեքի նշանակալի բարձրացմանը: Այս արտադրանքը, որը ձեռք է բերվում պանրաջրից հանքային նյութերի ու լակտոզի զտման միջոցով, մի շարք հատկությունների, այդ թվում մարսղության, բարձր լուծելիության, գելի ձևավորման, հարման և փրփուրի առաջացման հատկությունների շնորհիվ լայն կիրառություններ ունի արդյունաբերության տարբեր ոլորտներում, այդ թվում կաթնամթերքների, հացաթխման և մսամթերքների արտադրման ոլորտներում:

Վերջին տարիներին իրանական կաթնամթերք արտադրող ձեռնարկություններին հաջողվել է իրենց որակյալ արտադրանքը գրավիչ, հարմար ու որակով փաթեթավորումներով արտահանել տարբել երկրներ: Իրանում գոյություն ունեն հարյուրավոր գործող կաթնամթերք արտադրող ձեռնարկություններ: Այս բնագավառի հայտնի ապրանքանիշերից են Փաքը, Փեգահը, Դամդարանը, Միհանը, Հարազը, Քալեհը, Ռամաքը, Միմասը և Փաքբանը: «Փեգահ» կաթի արդյունաբերական ընկերությունը (որի համացանցային հասցեն է http://pegah-en.pegah.ir), Իրանում սննդամթերք արտադրող ընկերություն է, որը որպես Մերձավոր Արևելքի կաթնամթերքի արդյունաբերության ամենամեծ արտադրական ընկերություն, ունի 29 լոգիստիկական ու արտադրական ենթակառույցներ: Ունենալով կաթնամերքների արտադրանքի լայն շրջանակ, Իրանի տարածքում և նրա սահմաններից դուրս աշխատում է 12 հիմնական ուղղություններով, ներառյալ կաթի, մածոնի, սերուցքի, կարագի, պանրի, թանի, պաղպաղակի, բնական հյութերի, կաթնային փոշիների, չորաթանի, չոր կաթի, փոշու տեսքով արտադրանքների և գազավորված բուսական ըմպելիքների բնագավառում

Իրանի կաթի արդյունաբերական ընկերությունը

Իրանում կաթնամթերքի ոլորտում գործող ընկերություններից է նաև Քալեհ ընկերությունը: Քալեհը «Սոլիքո» ընկերությունների խմբի խոշորագույն ընկերությունն է , որը հիմնադրվել է 1990թ.: Ունենալով 16 արտադրական խմբերի միավորումներ, այս ընկերությունը Իրանում կաթնամթերքների ամենախոշոր արտադրողներից մեկն է: Քալեհ կաթնամթերքի ընկերությունը օրական 2500 տոննա կաթը վերածում է ավելի քան 160 տեսակ կաթնամթերքների և տեղական շուկայի պահանջարկը բավարարելուց բացի, դրանց մի մասը արտահանում է տարբեր երկրներ, այդ թվում նաև եվրոպական երկրներ: Քալեհ ընկերության արտահանումները տարեկան կազմում են 100 միլիոն դոլար: 2013թ. Իրանի արդյունաբերության հերոսների 10-րդ ազգային փառատոնում Քալեհ ապրանքանիշը Իրանի 100 առաջատար ապրանքնանիշերից մեկը ճանաչվեց: Քալեհ ընկերությունը երկրի օրինակելի արտահանողներից է , որը 2015թ. Եվրամանիտորինգ միջազգային հաստատության կողմից ընտրվեց որպես աշխարհում սննդային արդյունաբերության 48-րդ ապրանքանիշ: