Հունիս 03, 2018 20:45 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական իրադարձություններին:

Իրանի նավթի նախարարն անցած շաբաթ ՕՊԵԿ-ի հերթական նախագահին հղած նամակում պահանջեց ՕՊԵԿ-ի առաջիկա նստաշրջանի օրակարգում ներառել անօրինական, միակողմանի ու անդրսահմանային պատժամիջոցների ենթարկված անդամների հանդեպ ՕՊԵԿ-ի նախարարների նստաշրջանի աջակցության հարցը:

Մեր այս շաբաթվա հաղորդումը կսկսենք այդ թեմային հատկացված զրույցով:

Բիժան Նամդար Զանգանեն Էմիրությունների էներգետիկայի ու արդյունաբերության նախարար և ՕՊԵԿ-ի համաժողովի հերթական նախագահ Սոհեյլ Մոհամմեդ Ալ-Մազրուիին հղած նամակում անդրադառնալով ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական պատժամիջոցների պարտադրմանն ընդգծեց ՕՊԵԿ-ի յուրաքանչյուր անդամի կամ բոլոր անդամների շահերի պաշտպանության կապակցությամբ կազմակերպության կանոնադրության 2-րդ կետի գործադրումը: Նամակում ասված է. «Եթե այդ պատժամիջոցների գործադրման պատճառով նավթի շուկային ԻԻՀ-ի մասնաբաժինը կրճատվի, անօրինական սահմանափակությունների վերացումից հետո Իրանն ամենասեղմ ժամկետներում կվերադառնա իր սովորական արտադրաչափին ու այդ կապակցությամբ որևէ սահմանափակության չի համաձայնելու»: Զանգանեն անդրադառնալով արտադրաչափի բարձրացման կապակցությամբ ՕՊԵԿ-ի որոշ անդամների արտահայտություններին հիշատակել է, որ որևէ երկիր ՕՊԵԿ-ի խոսնակը չի համարվում և կազմակերպության որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով:

Նրանից հետո երբ վերջին շաբաթների ընթացքում նավթի գինը գերազանցեց 80 դոլարի սահմանագիծը Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ-Ֆալեհն ու նրա ռուս պաշտոնակից Ալեքսանդր Նովաքն ուրբաթ օրը հայտարարեցին, որ շուկայի վերահսկման և սպառողների զայրույթը կանխելու նպատակով 2017 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ որոշ փոփոխություն են մտցնելու իրենց արտադրության քվոտաներում և բարձրացնելու են իրենց արտադրաչափը: Այսպիսով այն պայմաններում, երբ առաջարկի ծավալի մեծացման առաջարկի գործադրումից միայն շահելու են անմշակ նավթ սպառող երկրներն, այն հարցն է ծագում, որ ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ երկրների կոալիցիայում ներկա երկրների ո՞ր խումբն է շահելու այս առաջարկի գործադրումից և դրանից տուժելու են ո՞ր երկրները:

Նովաքն այս կապակցությամբ հայտարարել է, որ դեռ որևէ որոշում չի կայացվել և այս որոշման մանրամասնությունները քննարկման են դրվելու հունիսին գումարվելիք ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների հաջորդ նստաշրջանում:

ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների կոալիցիան, որ 2017 թվականի սկզբից առ այսօր հավատարիմ է մնացել իր արտադրաչափն օրական 1,8 միլիոն բարել կրճատելու շուրջ պայմանավորվածությանը, ներառում է 24 երկրներ, որոնցից Արաբիան ու Ռուսաստանը համարվում են ազդեցիկ անդամներ: Որոշումների կայացման գործընթացի վրա ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ հիշյալ երկու երկրների ազդեցությամբ հանդերձ, առաջարկի ծավալի բարձրացման կապակցությամբ առաջարկին ընդդիմանալու են մյուս 22 անդամները, որոնց հետ այս կապակցությամբ խորհրդակցություն: Հետևաբար հնարավոր է, որ հունիսին Վիեննայում գումարվելիք նստաշրջանում արտադրաչափի բարձրացման մասին առաջարկը դեմ առնի նրանց հակառակության: Քանի որ հիշյալ երկրները Արաբիայի ու Ռուսաստանի նման իրենց արտադրաչափն ուշագրավ չափերով բարձրացնելու հնարավորություն չունեն և հավանաբար ամենաշատն են տուժելու առաջարկի ծավալների մեծացումից ու նավթի գների կրճատումից: Այդ պատճառով էլ «Սիթի Գրուփ» արտադրական շուկաների հետազոտության հարցերով պատասխանատու Էդ Մորսը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում ասել է, որ ՕՊԵԿ-ի առաջիկա նստաշրջանը մեծ մարտահրավերներ է դիմագրավելու: Հունիսի 22-ին Վիեննայում նախատեսված ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների առաջիկա նստաշրջանի շուրջ զգայնության գոյության պատճառը չափազանց պարզ է, քանի որ այն պայմաններում երբ որոշ երկրներ հավանաբար հակառակելու են արտադրաչափի բարձրացմանը, Արաբիան ու Ռուսաստանը հավանաբար պնդելու են իրենց առաջարկի վրա:

Թեև Էմիրությունների նավթի նախարար և ՕՊԵԿ-ի հերթական նախագահ  Սոհեյլ Ալ-Մազրուին հայտարարել է, որ արտադրության քվոտաների մասին որոշում են կայացնելու բոլոր անդամները, սակայն թվում է, որ Արաբիան ու Ռուսաստանն իրենց առաջարկը գործադրելու հարցում վճռակամ են:

Դա ի տես այն բանի, որ այդ առաջարկից հիշյալ երկու երկրները շահելու են, սակայն այլ երկրներն, այդ թվում Վենեսուելան, որոնք արտադրաչափի բարձրացման կարողություն չունենալով հանդերձ նավթի առավել բարձր գների խիստ կարիք են զգում, տուժելու են այդ առաջարկի գործադրումից: Այս միջոցին Սաուդյան Արաբիան էլ այն պայմաններում, երբ քաղաքական ու տնտեսական նպատակների իրագործման ու նաև «Արամքո»-ի արժեթղթերը վաճառելու համար նավթի բարձր գների կարիք է զգում, սակայն Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականություններին աջակցելու նպատակով համաձայնել է արտադրաչափի բարձրացմանն ու նավթի գների անկմանը:

Այդուհանդերձ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովաքը կանխատեսել է, որ Իրանի նավթի արտադրաչափի կրճատումն ակնկալվածից ավելի քիչ է լինելու և առավելագույն դեպքում 10 տոկոսով ավելի քիչ է լինելու ներկա արտադրաչափից: Այժմ պիտի տեսնել, արդյոք ինչպես Ալ-Մազրուին է ընդգծել այդ հարցում հարգվելու են բոլոր անդամների տեսակետները, թե՝ ոչ:

------------------------

Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մեհդի Քարբասիանն ասում է. «Չինաստանն աշխարհի հանքային արտադրության ու առևտրի բնագավառում 50 տոկոսանոց մասնաբաժնով կարող է հարմար այլընտրանք լինել ՀԳՀԾ-ի հանդեպ անհավատարիմ ընկերությունների ու նաև Իրանի հանքային արդյունաբերության արտահանման համար»:

Մեր հաղորդման հաջորդ զրույցը հատկացված է այս թեմային:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիս ամիսին հայտարարեց ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հեռանալու մասին: Ի հետևումն այս որոշման եվրոպական որոշ երկրներ Իրանի շուկայում մնալու կամ այն լքելու հարցում տատանվում են, թեև Եվրոհանձնաժողովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու և եվրոպական ընկերություններին պաշտպանելու համար գործադրելու է «Խոչընդոտման օրենք»-ը:

Վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն Չինաստանն Իրանի հարուստ պաշարների սպառման համար կարևոր  շուկա է համարվում և երկու երկրի առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականին գերազանցել է 50 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը վկայում է ապագայում համատեղ համագործակցության հնարավորության գոյության մասին:

Տնտեսական ու առևտրական հարցերի ավագ փորձագետ Բահրամ Նազարին ասում է. «Իրանում ու Չինաստանում ընդերքի բաժինը տնտեսական կառույցում զբաղեցրած դիրքի և այլ բաժինների արտադրության համար հող նախապատրաստելու տեսակետից զբաղեցնում է առաջին տեղը»:

«Ա Սե Ան»-ի ու ԷԿՕ-ի նման տարածաշրջանային կազմակերպություններում Իրանի ու Չինաստանի պոտենցիալները բազմակողմ համագործակցության հող են նախապատրաստում և կիսելով տեղեկություններն ու այդ կազմակերպություններում առկա հնարավորությունները կարելի է բարձրացնել Իրանի ու Չինաստանի տնտեսական բազմակողմ հարաբերությունների մակարդակը: ԻԻՀ նախագահության գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալության գիտության ու տեխնոլոգիայի միջազգային գործակցության կենտրոնի նախագահ Ալի Մոռթեզա Բիռանգը Շանհայում Իրանի առևտրական կենտրոնի և ազգային օթյակի տնօրեն Խո Էնգի հետ հանդիպման ժամանակ տեխնոլոգիայի ու գիտահեն աշխատանքների բնագավառում Իրանի ու Չինաստանի հարաբերությունների հանդեպ իր հովանավորությունը հայտնեց:

Բիռանգը հավելեց. «Նկատի առնելով այն պարագան, որ Չինաստանում Իրանի առևտրական կենտրոնի ու ազգային օթյակի շահագործման նպատակն իրանական հատկապես գիտահեն արտադրանքների Չինաստան արտահանելն ու արտահանումների ընդլայնումն է, այս կենտրոնի կողմից հովանավորվելու է առևտրական պատվիրակությունների գործուղման ու հյուրընկալման, առևտրական նիստերի կազմակերպման և երկու երկրի միջազգային իրադարձություններին ու ցուցահանդեսներին մասնակցելու ուղղությամբ ցանկացած քայլ»:

-------------------------

Այս շաբաթ Երևանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպեց ՀՀ արտգործնախարարի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարցեր և երկու երկրների միջեւ տարբեր՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Մեր այս շաբաթվա հաղորդումը կավարտենք այս մասին զրույցով:

Հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով երկու երկրների միջև երկարատև ու բարեկամական հարաբերություններին, որը հիմնված է փոխըմբռնման և ընդհանուր հասկացության վրա, նշել է, որ  Իրան-Հայաստան հարաբերությունները հիմնված են պատմության, փոխվստահության ու իրանահայության ներկայության  վրա:

ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը և երկու երկրների իշխանությունների հետևողականությունը` համատեղ հանձնաժողովում ձեռք բերված գործակցության իրականացման համար:

Իրանի ու Հայաստանի միջև հարաբերությունների վերաճ ընթացքը վկայում է այն մասին, որ Թեհրանի ու Երևանի իշխանությունները վճռակամ են օգտագործել համագործակցության ու ներդրման համար բազմաբնույթ հնարավորությունները: Վերջին օրերին Ղազախստանում ստորագրվեց ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ սակագների համաձայնագիրը: Այս համաձայնագիրը երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Արասի ազատ գոտու հետ Մեղրի տնտեսական ազատ գոտու համագործակցության ակտիվացման

 հող է նախապատրաստում: