Հուլիս 11, 2018 20:09 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Իրանի տնտեսությանը վնաս պատճառելու համար ԱՄՆ-ն կործանարար քաղաքականություններ է մշակել և վճռակամ է չնայած միջազգային հակառակության ու քննադատության դրանք իրագործել: Այս թեմային է հատկացված մեր հաղորդման առաջին զրույցը:

Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասում է, որ մինչև այս պահը ԻԻՀ նավթի արտադրության ու արտահանման ծավալներում որևէ փոփոխություն չի առաջացել: Նա այս մասին հայտարարեց անցած շաբաթ վերլուծելով ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի նավթային քաղաքականությունները և հավելեց. «ԱՄՆ-ի քայլերի դիմաց Իրանն առաջ է տարել ու տանելու է իր ծրագրերն ու քաղաքականությունները»:

Զանգանեն նավթի համաշխարհային շուկայի ու Իրանի նավթի արտահանման ապագա ճակատագրի մասին ընդգծեց. «Իրանի նավթի նախարարությունն ու կառավարությունն ընդդիմանում են ԱՄՆ-ի քայլերին և նավթի արտահանման շուկայի պահպանման համար գործադրելու են իրենց ամբողջ ջանքը»:

 

Իրանի նավթի նախարարը նաև նավթի արդյունահանման ծավալների մեծացման կապակցությամբ ՕՊԵԿ-ի որոշ անդամների վրա ճնշում գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թուիթերյան գրառումների մասին ասաց. «ՕՊԵԿ-ի հիմքը դրված է նրա վրա, որ նավթի շուկան չքաղաքականացվի և քաղաքական գործոնները նավթի շուկայում դերակատար չլինեն, որպեսզի առաջարկն ու պահանջարկը որոշեն նավթի վերջնական գինը, սակայն որոշ քաղաքական հարցեր ու անկայունություններ նավթի շուկայում մտահոգություն են առաջացրել ու նավթի գների ավելացման  պատճառ են դարձել»:

Թրամփն անցած շաբաթ շարունակեց նավթի գների նվազեցման նպատակով ՕՊԵԿ-ի անդամներին ուղղված սուր քննադատությունները: Բայց այդ արտահայտություններն այնքան էլ ազդեցիկ չեղան նավթի գնի պարագային և դրա փոխարեն պատճառ դարձան, որ շուկայի որոշ փորձագետներ զգուշացնեն ԱՄՆ նախագահին:

ԱՄՆ-ի ծովուժին կից հետազոտական կենտրոններից մեկի գիտաշխատող Քրիստոֆեր Սթայնիթսը մի վերլուծության մեջ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելու ԱՄՆ-ի քաղաքականությունը սխալ բնութագրելով, գրեց. «Իրանի դեմ պատժամիջոցները հակառակ արդյունք և անցանկալի հետևանքներ են ունենալու Վաշինգտոնի համար և արժեզրկելու են միջազգային մասշտաբով ԱՄՆ-ի քաղաքական կապիտալը»:

ԱՄՆ-ի բանակի ծովուժի և ծովային հետևակային ուժերին կից ծովուժի վերլուծության կենտրոնի (CNA) այս գիտաշխատողը «Հիլ» կայքում գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ընթացիկ շաբաթ հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման նախագծի մանրամասնությունները: Իրանի վարքագծի փոփոխմանն ուղղված ջանքը փառամոլական ու թշնամական քաղաքականություն է, որը հիմնված է սխալ ենթադրությունների վրա և ի վերջո սխալ արդյունքի է հանգելու»:

Շատ հաստատություններ կասկած հայտնելով Իրանի նավթի արտահանման դադարեցումն իրագործելի լինելու մասին հայտարարել են, որ եթե Թրամփն իր այդ դիրքորոշման վրա պնդի պիտի ակնկալել, որ նավթի գները ավելի բարձր մակարդակի բարձրանան:

Թեև Արաբիան ցանկանում է դրական արձագանքել Թրամփի դիմումին, սակայն  շատ փորձագետներ քննադատել են ՕՊԵԿ-ի դեմ ուղղված Թրամփի թուիթերյան գրառումները:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին Թրամփին է գների բարձրացման պատասխանատու է ճանաչել: Նա ասել է. «Ձեր թուիթերյան իրարահաջորդ ու պախարակելի գրառումների պատճառով անմշակ նավթի համաշխարհային գինը 10 դոլարով  ավելացել է: Խնդրում ենք վերջ տալ այս ընթացքին»:

«Բլումբերգ»-ն էլ «Թրամփի թուիթերյան գրառումները նավթի գներին օգնելու փոխարեն դրան վնաս են պատճառել» խորագրով մի հաղորդման մեջ հղում կատարելով «Ստանդարտ Չարթեր» ներդրման հաստատության վերլուծաբան և «Փալ Հորսնել»-ում ապրանքի շուկայի ուսումնասիրության բաժնի պատասխանատու Էմիլի Աշֆորդին գրեց. «Թրամփի միջամտություններն անկայունացնում են շուկան»:

«Վալսթրիթ Ժուռնալ»-ն էլ մի հաղորդման մեջ հաստատելով Քազեմփուր Արդաբիլիին հայտարարեց. «Թրամփի թուիթերյան գրառումները հնարավոր է, որ հակառակ ազդեցություն գործեն նավթի շուկայի վրա»:

«Ստանդարտ Չարթեր» ներդրման բանկը համոզված  է, որ նավթի շուկայի վրա Թրամփի թուիթերյան գրառումների վնասը գերազանցում է դրա օգուտին:

«Մերիլ Լինչ» բանկն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առավելագույնս կարող է մեկ չորրորդով պակսեցնել Իրանի նավթի արտահանման ծավալը և Իրանի նավթի արտահանումը լիովին դադարեցնելու կապակցությամբ Թրամփի պնդումը շարունակվելով նավթի գինը յուրաքանչյուր բարելի համար կարող է բարձրանալ ավելի քան 120 դոլարի:

-------------------------------

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո միջազգային այս համաձայնությունը պահպանելու նպատակով Իրանն ու Եվրոպան վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ են սկսել:

Բայց այս քաղաքականությունն ի՞նչ չափով կարող է օգնել ՀԳՀԾ-ի պահպանմանը: Սա այն հարցն է, որ հայտնվել է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում:

Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մայիսի 23-ին պարզաբանում կատարելով եվրոպացիների հետ ՀԳՀԾ-ն շարունակելու անհրաժեշտ պայմանների մասին ընդգծեց. «Եվրոպացիները պիտի ԱՄՆ-ի դեմ բանաձև տանեն ԱԽ և բողոքեն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեմ, եվրոպացիները նաև պիտի հրաժարվեն հրթիռային հարցն ու Իրանի տարածաշրջանային ներկայության հարցն առաջ քաշելուց,ընդդիմանան 

 

Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցին, Իրանին անհրաժեշտ ծավալով երաշխավորեն Իրանից նավթի գնումը, իսկ եվրոպական բանկերն էլ ԻԻՀ-ի հետ պետական ու մասնավոր առևտրից գոյացած գումարների ստացման ու փոխանցման կապակցությամբ երաշխիքներ պիտի ներկայացնեն»:

 

Այս ջանքերի շարանում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը Իրանի և 4+1 խումբը ներկայացնող Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարների, նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի  մասնակցությամբ գումարվեց Վիեննայում:

Նավթի վաճառքի, բանկային հարաբերությունների, բեռնափոխադրման, նաև առևտրի ու ներդրման ոլորտներում համագործակցությունների շարունակվելը ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի մասնակցությամբ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ ընդգծված կետերից էին:

Այդուհանդերձ այս հաղորդագրությունը շատ հեռու էր Եվրոպայից ակնկալվող գործնական ու ազդեցիկ քայլերից:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նիստից առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հիասթափեցնող բնութագրեց ՀԳՀԾ-ի շրջագծում համագործակցությունների ընթացքը շարունակելու համար եվրոպական երեք երկրների առաջարկների փաթեթը և ընդգծեց. «Եթե Վիեննայում եվրոպական երկրների ԱԳ նախարարների հետ նիստում աշխատանքային ընթացքը Իրանին համատեղ համագործակցության ու աշխատանքի հարցում խրախուսելու ուղղությամբ հուսադրիչ լինի կշարունակենք Եվրոպայի հետ համագործակցության ուղին»:

----------------------------

Վերջին տարիներին արտարժույթի փոխարժեքի շարունակական  բարձրացումն ու երկրի տնտեսության վրա դրա ազդեցությունը 11-րդ կառավարությանը մղեց երկրի արտարժույթի շուկայի կառավարման ուղղությամբ որոշումներ ընդունել և արտարժույթի համար մեկ գին որոշելը ներառեց իր աշխատանքային օրակարգում: Ի վերջո Կենտրոնական բանկի արտարժութային նոր քաղաքականության շրջագծում այս որոշումն իրականություն դարձավ և այս շուկայում սաստիկ տատանումներից հետո երեք ամիս առաջվանից գործադրման հանձնվեց: Այդուհանդերձ որոշ տնտեսագետներ համոզված են, որ այս որոշումը գործադրման պիտի հանձնվեր այն ժամանակ երբ արտարժույթի շուկայական ու պաշտոնական գների տարածությունը շատ քիչ էր:

Կառավարության արտարժութային նոր քաղաքականությունը գործադրման փուլ է մտել, ինչն արտարժութային աղբյուրներում ու սպառման պարագաներում թափանցիկություն մտցնելով կարող է առավել կայուն իրավիճակ ստեղծել Իրանի տնտեսության մեջ:

Արտարժույթի սպառման վերահսկողությունը միայն Իրանով չի սահմանափակվում և արտարժութային աղբյուրների սահմանափակության հանդիպած այլ երկրներում էլ նման քայլեր են կատարվել և արտահանումներից գոյացած արտարժույթը կառավարել են հստակեցված շրջանակներում:

Փորձը ցույց է տվել, որ անարդար շրջափակումները երկիրը արտարժութային աղբյուրների սահմանափակության դիմաց կանգնեցնող ազդակներից են: Թեև նավթային ու ոչ-նավթային արտահանումներից գոյացած արտարժույթը գերազանցում է ներկրման կարիքներին, սակայն ոչ-նավթային արտահանումներից գոյացած արտարժույթն այլ ընթացքով է ուղղորդվում, ինչը կարող է ծառայել կապիտալի արտահոսքին ու մաքսանենգությանը: Այդ պատճառով էլ երկրի արտարժութային սպառումների կառավարումն անհրաժեշտություն է համարվում:

ԱՄՆ-ի արժութային ու արտարժութային քաղաքականություններին դիմակայելու համար Իրանի քայլերից մեկն էլ առևտրական գործարքներից դոլարի կրճատումը և հեղինակավոր արտարժույթների միջոցով ֆինանսական կապերի հաստատումն է:

Այս շրջագծում անցած շաբաթ գումարված Իրանի ու Ռուսաստանի բանկային ու ֆինանսական խմբի 6-րդ նստաշրջանում երկու երկրների բանկերի պատասխանատուները երկկողմ համագործակցությունների ընդլայնման համաձայնագիր ստորագրեցին: