Սեպտեմբեր 18, 2018 11:43 Asia/Yerevan

Այս շաբաթ կխոսենք զբոսաշրջիկների տեսանկյունից իրանցիների կենսակերպի առանձնահատկությունների մասին:

 

Սկզբունքներին հավատարմությունն իրանցիների կյանքի ամենակարևոր առանձնահատկություններից է:

2016թ,«Հազար ու մեկ աշխարհ»  գործակալության հիմնադիր Փիա Մուսթամաքիի Իրան կատարած այցելությունը մի տնօրենի ճամփորդություն էր, որը ցանկանում էր ապրել որպես իսկական իրանցի, իրանցիների կյանքի բոլոր սկզբունքներով ու որն իր խոսքով երկու հրաշալի շաբաթ անցկացրեց Իրանում: Թեհրանում նա նստեց մետրո, այնուհետև ավտոբուս, որտեղ զգաց թե որքան խիտ է բնակչությունը: Միջքաղաքային ավտոբուսներով այցելեց Շիրազ, Քաշան, Յազդ, Սպահան, որոնցից  հետո Իրանն այսպես է ներկայացնում. «Իրանցիների ապրելակերպն առաջին բանն է, որ գրավում է ուշադրությունը: Ամենուրեք կարելի է տեսնել ավանդականի ու ժամանակակիցի համադրությունը: Ես տեսա ջերմ ու բարի մարդկանց, ում հետ մինչև օրս կապ եմ պահպանում: Մի քանի կիլոգրամ ավելացա, քանի որ չէի կարողանում բաց թողնել որևէ ուտեստ ու խելագարվում էի  բնության ու ճարտարապետության գեղեցկությունից, որ տեսնում էի շուրջս»:

Փիա Մուսթամաքին Իրանում

 

Որքան էլ ասում են, որ նույն տարածաշրջանում ապրող ժողովուրդներն ունեն բազաթիվ ընդհանրություններ, սակայն դրանցից  յուրաքանչյուրն ունի  իր մշակութային առանձնահատկությունները, որոնք հանդիսանում են ազգային ինքնության հիմքը: Այս տարբերությունները կարող են ազդել հասարակության կյանքի վրա, ներառյալ խոհանոցի, երաշժտության, արվեստի, գրականության, կրոնի և մարդկային հարաբերությունների: Եվ հենց այս տարբերությունները մարդկանց մոտ ցանկություն են առաջացնում այցելել որևէ երկիր ու ծանոթանալ այդ երկրի հետ: Իրանցիների կյանքը նույնպես , սկսած ճարտարապետությունից մինչև մարդկանց սովորությունները, բխում է նրանց մշակույթից: Այս մշակույթը կրոնական ու ազգային արժեքների գեղեցիկ խառնուրդ է:

 

Այս արժեքների ընդհանուր հիմքը մարդկային ու էթիկայի արժեքների պահպանումն է: Սեփական ինքնության նկատմամբ հավատարմությունն իրանցիների ապրելակերպի կարևորագույն առանձնահատկություններից մեկն է: Իրանի մշակույթում և շատ իրանցիների առօրյայում, մարդկանց նկատմամբ հարգանքը, իրար օգնելը, առատաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունեն: Այս առանձնահատկությունները հնուց ի վեր եղել են իրանցիների կյանքի անբաժանելի մասսնիկները և շատ զբոսաշրջիկներ հիշատակել են այս մասին:

Շատ զբոսաշրջիկների համար, ովքեր վերջին տարիներին տարբեր պատճառներով այցելել են Իրան, այս երկրի ու նրա ժողովրդի հետ ծանոթությունը եղել է ամենահետաքրքիր մասը:

Նիլ Դոհերթին Իռլանդիայի Վոթերֆորտից է: Նա իր վեբ կայքում  www.ndoherty.com Իրան կատարած 10-օրյա ճամփորդության մասին ասում է. «Ես այս հիշողությունները գրի եմ առել Իրանում գտնվելու վերջին ժամերին, նախքան նավով Դուբայ մեկնելը: Պետք է ասեմ, որ իմ համար շատ դժվար է նախքան երախտագիտությունս հայտնելն այս հրաշալի մարդկանց, որ հանդիպեցի Իրանում այս օրերի ընթացքում, լքել այս երկիրը: Այս 10 օրերի ընթացքում ես ծանոթացա համեստ մարդկանց հետ, որոնց մասին շատ քչերը գիտեն»:

 

Իրանի վերաբերյալ իր հուշերում նա ասում է. «Ես համոզված եմ, որ քանի դեռ մարդիկ չեն հրաժարվել ագահությունից ու անտրամաբանական պահանջներից, աշխարհը չի լինելու հոգատար: Ես վստահ եմ, որ իմ համոզմունքը գալիս է նրանից, որ մարդիկ այն ժամանակ են օգնում մեկին, երբ դրա դիմաց որևէ բան են ստանում: Սակայն Իրանում ամեն ինչ տարբեր է: Այստեղ ես փոխեցի իմ կարծիքն ու սկսեցի կասկածել իմ համոզմունքի ճշմարտացիությանը: Իրանում անցկացրած օրերի ընթացքում, մարդիկ ինձ հրավիրում էին ճաշել, մնալ իրենց տանը: Բացի այդ, ինձ անվճար ծանոթացրին իրենց քաղաքի հետ: Հետաքրքիրն այն է, որ նրանցից ոչ մեկը նախապես պատրաստված ծրագիր չուներ: Եվ ես երբեք չնկատեցի, որ նրանցից որևէ մեկն իր օգնության դիմաց որևէ սպասելիք ունենար: Ես Իրանում ավելի ճիշտ ընկալում ձեռք բերեցի առատաձեռնության մասին»:

Իրանցիները բարի ու ջերմ մարդիկ են և հեշտությամբ կապ են հաստատում ուրիշների հետ: Արտասահմանցի զբոսաշրջիկների նկատմամբ նրանց բարի ու ջերմ վերաբերմունքը պատճառ դարձավ, որ կանադացի զբոսաշրջիկներ Նիքն ու Դարիսն իրենց վեբ կայքում գրառումներ անեն հետևյալ խորագրով. «Ւրանցիներ. Արդյոք նրանք այնքան բարի են, որքան ասվում է»: Նրանք հատկապես տպավորվել են Սպահան  նահանգի արևելյան հատվածում, անապատի սրտում գտնվող Գյարմե գյուղ կատարած այցից: Այնտեղ նրանք ծանոթացել են սպահանցի զույգի հետ, ովքեր Նիքին ու Դարիսին հրավիրել են իրենց տուն: Նիքն ու Դարիսը 5 օր հյուրընկալվել են այդ ընտանիքին: Դարիսը գրում է. «Ես կարծում եմ, որ երբ խոսվի հյուրասիրության, առատաձեռնության ու բարության մասին, առաջին հորիզոնականում պետք է հնչի Իրանի ժողովրդի անունը»:

Այս շաբաթվա հաղորդումն ավարտենք Դարիսի տպավորություններից մի հատված ներկայացնելով. «Ուզում եմ հասկանալ, որ եթե Կանադա հյուրեր գային ու մեզ հանդիպեին, արդյոք մենք իրանցիների նման հյուընկալ կլինեինք: Իհարկե մի անգամ նրանց ճաշի կհրավիրեինք: Սակայն դժվար է պատկերացնել, որ մի անծանոթ զույգի, որոնց ճանաչում ենք ընդամենը 5 րոպե, հրավիրենք 5 օր հյուրընկալվել մեր տանը: Սա է Արևմուտքի ու իրանցիների տարբերությունը: Համարյա անհնար է ընկալել իրանցիների բարությունը»:

Նիքն ու Դարիսն Իրանում