Նոյեմբեր 13, 2018 08:39 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Գերմանիայում իսլամաֆոբիայի թեմայով նոր գրքի հրատարակման, մուսուլմանների հատկապես Բելգիայում մուսուլման կանանց վրա իրակակնացվող հարձակումների ավելացման ու նաև իսլմատյացների կողմից վիրտուալ միջավայրի ու սոցիալական ցանցերի օգտագործման խնդիրներին:

Գերմանիայում աջակողմյան ու ծայրահեղական հակումների աճը այդ երկրի հասարակությանը ուղղորդել է դեպի իսլամաֆոբիա և իսլամատյացություն: Սա այն դեպքում երբ Գերամանիայի մուսուլմանները այդ երկրում ամենանորմավորված կորնական փոքրամասնություններից են համարվում: Վերջին ամսիների ընթացքում Գերմանիայում տեղի ունեցած որոշ դեպքեր պատճառ են դարձել, որ մուսուլման գաղթականները աջ ծայրահեղական և իսլամատյաց խմբերի ինչպես Փեգիդա խմբի թիրախում հայտնվեն: Գերմանիայի լրատվական դաշտում իսլամատյացության խնդիրը բավականաչափ ակտիվացել է էլիտայի ու մեդիա ուղեկիցների մակարդակով: Թլիո Զարաթսինի «Թշնամական գերակայություն, ինչպես է իսլամը կանխում առաջադիմությունը և սպառնում է հասարակությանը» գիրքը հրատարակվելուց հետո Գերմանիայում իսլամաֆոբիայի առաանցքայնությամբ ուրիշ գիրք է հրատարակվել: Գերմանիայի արևելքում աջակողմյան ծայրահեղականների կողմից կազմակկերպված այլատյաց ցույցերի թոհուբոհում այդ երկրում իսլամատյացության թեմայով ուրիշ գիրք է հրատրակվել, որ նախազգուշացնում է Եվրոպայի ու Գերմանիայի մշակույթի, ինքնության ու տնտեսության հարցում «Իսլամի ու մուսուլմանների վտանգի» կապակցությամբ: Քեմնեթզ քաղաքում գերմանացի երիտասարդի սպանությունը աջ ծայրահեղականների ու հատկապես իսլամատյաց շարժումների ինչպես Փեգիդայի ձեռքում հակաիսլամական ցույցեր կազմակերպելու պատրվակ էր: Իհարկե այլատյացության հակառակորդները նույպես հանրահավաքներ կազմակերպեցին: Սակայն աջ ծայրահեղականների ու ռասիստների կողմնակիցների ու նրանց ընդդիմադիրների միջև Գերմանիայի պաշտոնատարները միշտ աջակողմ ծայրահեղականներին են պաշտպանում: Ներկայումս եվրոպական բոլոր երկրներում այլատյացության հակումները աճող ընթացք ունեն: Աջակողմ կուսակցությունները փորձում են ինչ-որ կերպ համախոհություն դրսևորել, որպեսզի թե՛ իրենց հասարակական դիրքը ընդլայնեն և թե՛ այլատյանցության ու ռասիզմի մեջ չմեղադրվեն: Ձախակողմ կուսակցություններն էլ միգրացիայի ու այլատյացության խնդրիներին հանդիպելիս պահպանողական քաղաքականություն են որդեգրում, որպեսզի կարողանան պահպանել իրենց կողմակիցների շրջանակը:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զիհոֆերը այդ երկրի Զաքսեն նահանգում ցուցարարների վարքագիծը «Ընկալելի» է բնութագրել և ասել է, որ ներգաղթյալների դեմ բողոքելը նացիզմի նշան չէ: Նա նույնպես միգրացիան համարում է Գերմանիայի բոլոր դժվարությունների արմատը: Զիհոֆերը Բավարիայի սոցիալ-քրիսոնյա կուսակցության երևելի դեմքերից է: Այս կուսակցությունը խստորեն դեմ է Անգելա Մերկելի փախստականներին ընդունելու քաղաքականությանը: Այժմ էլ Մերկելի կոալիցիոն կառավարության կուսակցության ուղղված մարտահրավերներից մեկը հենց այս տարաձայնություններն են:

Հորսթ Զիհոֆերը

Գերմանիայի ներքին գործերի նախարարի խոսքերը այն մասին որ Ներգաղթը «Գերմանիայի բոլոր դժվարությունների արմատն է» այդ երկրում լայն արձագանքի է արժանացել: Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, ձախերի կուսակցության խմբակցության նախագահ Յան Կուրթեն նույպես այս կապակցությամբ ասել է.«Գերմանիայի կառավարությունը պետք է արձագանքի ներքին գործերի նախարարի արտահայտություններին ու հայտարարի, որ այս հարցում երկրի ներքին գործերի նախարարի ու կառավարության դիրքորոշումները տարբերվում են միմյանցից»: Գերմանիայում բողոքական քրիոտոնյաների ապահովության միության նախագահ Ուլրիշ Լիլին նույպես ներքին գործոց նախարար Հորսթ Զիհոֆերի արտահայտությունները գերմանիայի ներգաղթյալներին ուղղված վիրավորանք է համարել: Նա ասել է, որ Հորսթ Զիհոֆերն իր արտահայտություններով անարգել է միլիոնավոր ներգաղթյալներին, որոնք բնակվում են Գերմանիայում և այդ երկրում կյանքն առանց այդ ներգաղթյալների անհնար է: Շարունակելով իր խոսքերը Ուլրիշ Լիլին ասել է.«Այն դեպքում երբ մեր երկիրը բազմատեսակ, ծեր ու թվայնացված է դառնում մենք պետք է կարգավորենք մեր երկրի խնդիրները»: «Այլընտրանք Գերմանիայի համար աջակողմյան կուսակցությունը» դրական է արձագանքել Զիհոֆերի արտահայտություններին և դժգոհ չէ: Գերմանական «Նոեյ Սնոբրոկեր Ցայտոնգ» պարբերականին տված հարցազրույցում այդ կուսակցության ղեկավար Ալեքսանդր Գավլանդը ասել է.«Զիհոֆերի մեկնաբանությունը լիովնի ճիշտ է»: Չնայած որ ներգաղթյալների թիվը զգալիորեն նվազել է, սակայն եվրոպական երկրներում այլատյացությունն ու ներգաղթյալների նկատմամբ ատելությունը արագ տեմպերով աճում է: Եվ քանի որ Եվրոպայի ներգաղթյալների մեծ մասը Միջին Արևելքի իսլամական երկրներից են եկել, Եվրոպայում այլատյացությունն ու իսլամատյացությունը իրար են շաղախվել և մուսուլման ներգաղթյալները հատկապես կանայք ավելի քան մյուս միգրանտները՝ հակամարդկային ու ռասիստական քայլերի թիրախ են դառնում: Աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները չեն ասում.«ներգաղթյալներին արտաքսեք երկրից»: Նրանք պահանջում են փակել միայն մզկիթներն ու մուսուլմաններին արտաքսել Եվրոպայից: Այդ պատճառով էլ ջանքեր են գործադրում ռասիստական մոտեցումներով ու խտրականությամբ բարդություններ առաջացնել մուսուլմանների համար:

Գերմանիայի աջակողմյան կուսակցությունների այլատյացությունն ու ներգաղթյալների ընդունման դեմ հակադրվածությունը

Բելգիայում իսլամաֆոբիայի դեմ պայքարի հավաքականությունը իսլամաֆոբիայից տուժածների վկայությունների հիմամբ մի զեկույց տարածելով հավաստել է.«Իսլամաֆոբիայի հողի վրա իրականացվող հարձակումները զգալիորեն աճել են: Այնպես որ թիրախ են դառնում պաշտամունքային վայրերը, կիրառվում են ֆիզիկական բռնություններ և վիրտուալ միջավայրում հրապարակվում են ատելություն տարածող նյութեր»: Այդ զեկույցի մեջ ասված է.«Բելգիան երկու օր մեկ իսալմատյանցությունից դրդված հարձակման ականտես է և հարձակվողների մեծ մասը տղամարդիկ են»: Անդրադառնալով որ իսլամական հագուստի պատճառով հիջաբ կրող կանայք 2017թ. ընդհանուր տուժածների 76 տոկոսն են կազմել այս իրավական կառույցը շեշտել է.«Իսլամաֆոբիայի վերաբերյալ ներկայացված վիճակագրական տվյալները բավականին հեռու են իրողությունից, քանի որ հարձաակման ենթարկված որոշ անձինք լռում են»: Եվրոպական ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում իսլամաֆոբիան լայն տարածում է գտել: Զուրիխում գտնվող մի համալսարան վերջերս անցկացրած հետաքննությունների ընթացքում պարզել է, որ Շվեյցարիայի թերթերում մուսուլմանների մասին հրապարակված նյութերի մեծ մասը բացասական նյութեր են ու միևնույն ժամանակ մուսուլմաններին պաշտպանվելու առիթ չի տրվում: Հիշյալ հետաքննությունների մեջ ասված է.«2015թ. իվեր Շվեյցարիայի թերթերում տպագրված հոդվածների կեսից ավելին կենտրոնացած է կրոնական փոքրամասնութունների, ծայրահեղականության ու ահաաբեկչության խնդիրներին»: Տպագրվող հոդվածների մեծ մասը ձգտում է ճեղք առաջացնել մուսուլամնների ու Շվեյցարիայի հասարակության մեջ և մուսլման փոքրամասնության ներկայացուցիչներին առիթ չի տրվում կարծիք հայտնել արծարծված խնդիրներին վերաբերյալ: Միևնույն ժամանակ 2 տոկոսից ավելի քիչ հոդվածները հատկացված են հասարակության մեջ մուսուլմանների ներգրավվածության ու ինտեգրամն խնդրիներին ու նրանց առօրյա կյանքին: Իսլամատյացները նույնիսկ համակարգչային խաղերով փորձում են մանկությունից մուսուլմանների նկատմամբ ատելություն ու վատատեսություն սերմանեն երեխաների մեջ: Այս համակարգչային խաղերում մուսուլմաններն ու մուսուլման գերմանացիները ներկայացվում են որպես ահաբեկիչ, որ երեխաները պետք է պատերազմեն նրանց դեմ: ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի վրա հարձակումից մի ամիս առաջ «Դելթա Ֆորս» անունով համակարգչային մի խաղ էր արտադրվել, որ խոսում էր Աֆղանստանի վրա իրականացվելիք հարձակման մասին և այդտեղ Աֆղանստանը որպես ահաբեկչական երկիր էր ներկայացված, որպեսզի երբ ԱՄՆ-ն հարձակվում է այդ երկրի վրա ամերիկացիների համար դա սովորական երևույթ լինի ու նույնիսկ համարվի անհրաժեշտություն:

Պիտակ