Նոյեմբեր 14, 2018 16:26 Asia/Tehran

Ժամանակին գեղարվեստական ստեղծագործությունների համար հիմք էին հանդիսանում մեծ մարդկանց ու հզոր կանանց ու տղամարդկանց կյանքի պատմությունները: Սակայն ԱՄՆ նախագահը ոգեշնչվելով սերիայի բացասական կերպարից, սպառնում է մի ժողովրդի: Նոր պատժամիջոցները սկսեցին Թրամփի լուսանկարի հրապարակման հետ միաժամանակ և դա այն դեպքում, երբ նա չափազանց փոքր ժողովրդականություն է վայելում կինոաշխարհում և չնայած դերասանության նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությանը, այդ ոլորտում նա հաջողակ դեմք չի եղել:

Վերջերս հրապարակած հոդվածում «Գարդիան» օրաթերթը ներկայացրել է ռեժիսորների անվանացանկ, որոնք հավանաբար լինելու են Դոնալդ Թրամփի մասին ֆիլմ պատրաստելու գլխավոր թեկնածուները: Պատասխանելով ֆիլմ պատրաստելու մասին առաջարկին, Մարտին Սկորսիզին ասել է, որ Թրամփը հիշեցնում է «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York) ֆիլմում նյույորքյան հանցագործ խմբի պարագլուխ ՝ մսագործ Բիլին: Ֆիլմը պատմում է մարդկային հասարակությունում ուժի ու ագահության հետևանքների մասին:

 

Մսագործ Բիլը ՝ «Նյու Յորքի ավազակախմբերը» (Gangs of New York) ֆիլմում 

 

 

 

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ամերիկացի հանրահայտ լրագրող Դեն Ռեդերը Թուիթերում Մարտին Սկորսիզիին առաջարկեց ֆիլմ պատրաստել Թրամփի մասին: Թուիթերյան այդ առաջարկը կարճ ժամանակում արժանացավ սոցիալական կայքերի օգտատերերի, մեդիա և կինո գործիչների ուշադրությանը: Իր տարբերակը ներկայացրեց նաև օրաթերթը: Հետաքրքիր է այն, որ վերջին երկու տարիներին մեծացել են Թրամփին ուղղված ամերիկացի կոնոգործիչների քննադատությունները և սակավաթիվ մարդիկ են պաշտպանել նրան: Ուստի թվում է, որ Թրամփի մասին ֆիլմ պատրաստվելու դեպքում, այն լի է լինելու Թրամփին բնորոշ տարօրինակ ու սուր արտահայտություններով:

Թրամփի նախագահության մեկնարկից հետո տեղի ունեցած քաղաքական ու հասարակական զարգացումներից անկախ, ամենաքննարկվող թեման մնում է այն, թե նա ինչպե՞ս դարձավ ԱՄՆ նախագահ: Նրանց հետաքրքրում է , թե հոլիվուդյան աստղերն ինչպե՞ս ձախողեցին Հիլարի Քլինթոնին Սպիտակ տուն ուղարկելու գործում և Թրամփ կոչվող երևույթն ինչպե՞ս կարողացավ կարճ ժամանակահատվածում զբաղեցնել ԱՄՆ նախագահի աթոռը:

Ոմանց համոզմամբ Թրամփը խորհրդանշում է Հոլիվուդի ու ամերիկյան լրատվամիջոցների քարոզած կերպարը : Դրանով է պայմանավորված նրա հաղթանակը: Այլ խոսքով, Թրամփը Հոլիվուդում քարոզած ամերիկյան կենսակերպի արդյունքն է, ուստի նա է դարձել երկրի նախագահ: Ի հարկե նա եղել է նաև կինոաշխարհում և Ռեյգանից հետո, համարվում է ԱՄՆ երկրորդ դերասան նախագահը:

Թրամփը ՝ ԱՄՆ ամենահոլիվուդյան նախագահը

 

 

 

Թրամփն էլ ինչպես մյուս դերասաններն իր աշխատանքը սկսել է հեռուստատեսությունից: 1985 թվականին նա մասնակցել է «Ջեֆերսոններ» ժամանցային ծրագրին: Չորս տարի անց նա խաղաց կոնիոշխարհի ամենավատ ֆիլմերի շարքում 98-րդ տեղը գրաված ֆիլմում: Ֆիլմում դեր ունենալու համար Թրամփը եղել է ամենավատ նորահայտ աստղ և տղամարդու վատագույն երկրորդ պլանի դերի անվանակարգերի «Ոսկե ազնվամորի» թեկնածու : Նա երկու մրցանակներն էլ շահեց :

1992 թ.-ին նա կարճ դեր ունեցավ «Միայնակ տանը-2» ֆիլմում: Դրանից հետո ներկա եղավ նաև մի քանի կարճ հեռուստասերիաներում, որոնք ի դեպ չափազանց անորակ ու անհաջողակ էին : 2001 թ.-ին ներկա էր «Զուլանդեր» Zoolander ֆիլմում, իսկ 2010 թ.-ին նկարահանվեց «Ուոլ Սթրիթ: Փողը չի քնում» «Wall Street: Money Never Sleeps» ֆիլմում: Նրա մասնակցությամբ կադրերը կրճատվեցին էկրանային տարբերակից , մնալով միմիայն տնային ցուցադրման օրինակում:

2004 թ.-ին Թրամփը սկսեց վարել  NBC ալիքի հեռուստամրցույթը: Դերասանական մոլուցքով տարված ամերիկացու վկայականին ավելացավ նաև հաղորդավարի կարիերան: The Celebrity Apprentice-ի մասնակիցները մրցում էին իրենց տնտեսագիտական ունակությունները ցուցադրելով : «Աշակերտ» ռեալիթի-շոուի հաղթողին տրվում էր 250 հազար դոլարի դրամական պարգև: Այդ գումարով նա կարող էր մեկ տարվա համար ղեկավարել Դոնալդ Թրամփին պատկանող ընկերություններից մեկը: Շոուի առաջին յոթ շրջաններն անցան առանց հանրաճանաչ դեմքերի մասնակցության: 2008 թ.-ից ի վեր հաղորդմանը սկսեցին մասնակցել նաև հանրահայտ մարդիկ:

Հետաքրքրական է այն, որ շոուի ժամանակ Թրամփը պարտված մասնակիցների համար օգտվում էր «Դուք հեռացված եք» - «You're fired!» նախադասությունը: Եկամուտ ունենալու համար, նա նույնիսկ փորձում էր իր անվամբ գրանցել այդ ֆրազան : Հաղորդավարի կարիերան ևս նրան հաջողություն չբերեց: 2015 թ.-ին ընտրական քարոզարշավի ժամանակ փոքրամասնությունների մասին խստաոճ արտահայտությունների համար, NBC հեռուստաընկերությունը նրան փոխարինեց նոր հաղորդավարով:

Թրամփը սակայն չհարաժարվեց մեդիա աշխարհից: Նա այնքան է սիրում դերասանությունը, որ 90-ականներին մասնակցել է ամերիկյան խոշոր ընկերությունների գովազդային տեսահոլովակներին:  Նախկին կնոջ ՝ Իվանայի հետ միասին Թրամփը հայտնվեց ռեստորանային գովազդում և առաջին անգամ ներկայացրեց մի տեսակի պիցցա: 1999 թ.-ին նա կրկին մաս կազմեց այդ նույն ընկերության գովազդային հոլովակին ՝ ներկայացնելով մեկ այլ տեսակի պիցցա: 2005 թ.-ին Թրամփը բազմիցս հայտնվեց հեռուստատեսային գովազդերում՝ նույնիսկ անկողնային պարագաների ու ներքնակներ ներկայացնող հոլովակներում:  

Թրամփը նկարահանվել է գովազդային հոլովակներում

 

 

 

 

ԱՄՆ նախագահը տարիներ շարունակեց փորձել է ինքնահաստատվել տեսախցիկի առաջ : Նա բազմիցս փորձել է իրականացնել իր հին երազանքը ՝ համոզված լինելով, որ աշխարհը դեռև չի գտել իր «չհայտնաբերված դերասանական տաղանդը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտնել է բավական տարօրինակ ձևով: Թրամփը իր թվիթերի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «Պատժամիջոցները մոտենում են»: Հետաքրքիրն այն է, որ այս արտահայտությունը և անգամ տառատեսակը շատ նման են հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալի «Ձմեռը մոտենում է» Winter Is Coming  արտահայտության գրելաձևին: «Գահերի խաղը» հեռուսատասերիալի ձևին հետևելով, նա փորձել է մեծացնել հոգեբանական ճնշումը : Թրամփի գրությունը դարձավ վիրտուալ միջավայրի օգտատերերի ծաղրանքի առարկան : Այդ քայլը քննադատվեց հեռուստասերիայի դերասաններից մեկի կողմից: Օգտագտերեից մեկը պատասխանեց .«Ձմեռն այստեղ է»: Մի այլ խումբ հաշվի առնելով ԱՄՆ միջնստաշրջանային ընտրությունները մոտենալու փաստը, կոչ արեցին ժողովրդին մասնակցել ընտրություններին ՝ ԱՄՆ նախագահի նման նախաձեռնությունները սանձելու համար: Թրամփի այդ քայլին ի պատասխան` «Գահերի խաղը» ֆիլմի հեղինակ HBO ընկերությունը հայտարարել է, որ ցանկալի կլիներ՝ իրենց հայտնի նշանաբանը չօգտագործվեր քաղաքական նկատառումներով: Հեռուստասերիայի դերասաններից ՝ Կիտ Հարինգտոնը մի հարցազրույցում ասել է.«Պրն. Թրամփ: Ես նրան նախագահ չեմ կոչում: Իմ կարծիքով ձեր երկրում գործի գլուխ անցած այս մարդը խաբեբա է»:

«Գահերի խաղը» ֆիլմի սցենարիստ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինը քննադատել է Թրամփի այդ մոտեցումը ՝ նրան Ջեֆրի Բարիտոնին նմանեցնելով: Վերջինս  ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիայի ամենաատելի ու սադիստիկ դեմքն է: Մարտինն ասել է.«Այսօր Ջեֆրին ԱՄՆ-ի թագավորն է, քանի որ երկուսն էլ հուզական հասունացման միևնույն մակարդակում են և շարունակաբար փորձում են հիշեցնել, որ իրենք են իշխողը»: Հարրի Փոթերի մասին պատմող վիպաշարի հեղինակ՝  Ջեյ Քեյ Ռոուլինգը թուիթերում գրել է.«Նրաք ովքեր կրկնօրինակումներով են ապրում, հենց այդ նմանակումներով էլ մահանալու են»:

Պատժամիջոցների թեմայով Թրամփի թուիթերյան գրությունը

 

Այդպիսով Թրամփի հրապարակած նկարը հանրային կարծիքի կողմից լուրջ ընդունվելու փոխարեն, դարձավ ծաղրի առարկա: Վիրտուալ միջավայրի օգտատերերը նույնիսկ թողեցին պատասխան հայտարարություններ ՝ «Մուլերը մոտենում է» , «Հարցապնդումը մոտենում է»: Օգտատերերը փորձում էին հիշեցնել 2016 թ.-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունների հատուկ քննիչի մասին ՝ չբացառելով նրա պաշտոնանկման վարկածը: Այս բոլոր զարգացումները բերեցին նրան, որ ԱՄՆ նախագահը դարձավ ծաղրի առարկա: Դա միմիայն մի հեռուստասերիայի բացասական կերպարից Թրամփի ներշնչանքի հետևանքն էր:

Ի՞նչ եք կարծում: Թրամփի դերասանական մոլուցքն ավարտ ո՞ւնի, թե՞ պետք է նոր արկածախնդրությունների սպասել: Այդ հարցին պատասխանելու է ժամանակը:  

 

Պիտակ