Փետրվար 24, 2019 23:30 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք 2018թ. Գերմանիայում իսլամաֆոբիայի ու նույնպես Քյոլն քաղաքում իսլամական կազմակերպությունների նիստերին: Նաև կանդրադառնանք ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով Ֆրանսիայի դպրոցներում արաբերենի կիրառության արգելման հարցին:

2018թ. իսլամաֆոբիայի տարածման առումով իրադարձություններով հարուստ երկրներից մեկը եղել է Գերմանիան: 2018թ. Գերմանիայի մուսուլմանների համար վայրիվերումներով լի տարի էր: Հիջաբի արգելում, գերմանական իսլամ, «Ինձ նման» արշավը ու նույնպես Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից ծագումով թուրք ֆոտբոլիստ Մասուդ Օզիելի հեռանալը և  դրա նման այլ թեմաներ որոշ ժամանակ զբաղեցրել են գերմանական օրաթերթերի ու լրատվական կայքերի առաջին էջերը: Իսլամիկ կայքը մի հաղորդմամբ քննարկման է ենթարկել 2018թ. մուսուլմանների վերաբերող լուրերը: 14 տարեկանը չբոլորած աղջիկների համար Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգում հիջաբի արգելումը շատ շրջանառված լուրերից էր: Ավստրիայում 14 տարին չբոլորած աղջիների համար հիջաբի արգելումը պատճառ դարձավ, որ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգում Ինտեգրման նախարար Յուախիմ Շտամփը նույպես խորհի այդ նահանգում աղջիկների համար հիջաբի արգելման մասին: Նա ասել է.«Կրոնական ընտանիքներում երեխաները չպետք է ստիպված հիջաբ կրեն: Այս գործին դիմակայելու համար պետք է մանուկների համար հիջաբն արգելել: Այդ դեպքում անձինք հասունացած տարիքում ինքնուրույն կորոշեն ուզում են հիջաբ կրել թե ոչ»: Այս խոսքերին ընդդիմացան ու արձագանքեցին շատերը: Եկեղեցական օրենքների իրավաբան պրոֆեսոր Շտեֆան Մուքոլը, ով այս նախագծի ընդդիմադիրներից է իսլամիկ կայքին տված հարցազրույցում ասել է.«Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա նահանգի կառավարությունը պետք է գործի օրինական հիմունքներով և այս կարգի փոփոխությունների համար կառավարության անձնակազմի որոշումը  բավարար չէ»: 2018թ. հուլիսի 13-ին լրացավ մուսուլման ուսուցչուհիների հիջաբի արգելման մասին տարաձայնության 20-ամյակը: Ֆերեշթե Լուդինը ծագումով աֆղանստանցի կին է, ով 20 տարի առաջ աշխատավայրում հիջաբի արգելման խնդրի դեմ հայց ներկայացրեց Գերմանիայի սահմանադրության վերահսկման գերագույն ատյանին: Նա Բադեն-Վյուրթեմբերգ նահանգում, դասավանդելիս հիջաբ կրելու իրավունքն ստացավ: Այդ դեպքի տարեդարձի օրը նա ասել է.«Ինձ ասացին, որ միայն հիջաբ չունենալու դեպքում եմ կարող շարունակել աշխատանքս ու ես ինձ նվաստացած զգացի:

Ֆերեշթե Լուդինը

ՌԴ-ի ֆուտբոլի համաշխարհային գավաթի մրցաշարից հետո, Գերմանիայի հավաքականի ծագումով թուրք խաղացող Մասուդ Օզիելը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ռասիստական հարձակումների դեմ ինշան բողոքի հեռանում է այս թիմից: Դրանից հետո սկսվեց «ինձ պես» հեշթեգով արշավը, որի մասնակիցները բողոքում էին Գերմանիայիում ռասիզմի ու այլատյացության դեմ: Այս արշավում հազարավոր մարդիկ խոսեցին Գերմանիայում խտրականության հետ կապված իրենց փորձառությունների մասին: Այս հեշթեգը երկար ժամանակ թուիթերում ամենաշատ դիտողներն է ունեցել: Գերմանացի գրող և հասարակական ակտիվիստ Ալի Քանն էր ստեղծել այս հեշթեգը: Նա համոզված է, որ Գերմանիայի կառավարությունն ու ժողովուրդը պետք է լուծում գտնեն այդ երկրում ռասիզմի զսպման համար, քանի որ Մասուդ Օզիելը միակը չէ, որ այս երկրում տուժել է ռասիզմից: Այս պայմաններում հակազդելով քաղաքական զարգացումներին ու իսլամաֆոբիայի տարածմանը մուսուլմանները շարունակում են պայքարել իսլամատյացության ու իսլամաֆոբիայի դեմ: 2019թ. տարեմուտին Գերմանիայի Քյոլն քաղաքը հյուրընկալում էր «Եվրոպայում մուսուլմանների ապագան» խորագարով կոնֆերանսը: Այս արարողության  հյուրընալն էին DITIB թուրք-իսլամական միության պատասխանատուները: Այս կոնֆերանսը անցկացվեց Գերմանիայի ու Եվրոպայի կրոնական համայնքների ներկայացուցիչների, համալսարանականների և լրագրողների մասնակցությամբ, որտեղ քննարկման ենթարկվեցին մուսուլմաններին վերաբերող դժվարությունները: DITIB թուրք-իսլամական միության պատասխանատուները Եվրոպայում կրոնական կառույցների միջև համագործակցությունը, գիտության ու փորձի փոխանակումը, ճիշտ եղանակներով կրոնական ուսուցման իրականացումը և մուսուլմանների խնդիրների լուծման համար ելքեր գտնելը հայտարարել են, որպես այս կնոֆերանսի նպատակները: Թուրքիայի կրոնական հարցերի կազմակերպության ղեկավար պրոֆեսոր Ալի Արբաշը այդ եռօրյա կոնֆերանսի բացման արարողությանը ելույթ է ունեցել Եվրոպայում մուսուլմանների վիճակի ու իսլամաֆոբիայի տարածման մասին: Արբաշը աշխարհը նմանեցնում է մի մեծ տան: Նրա կարծիքով հնարավոր չէ, որ այդ տան հարկերից մեկում բռնկված հրդեհը չտարածվի մյուս հարկերի մեջ: Արբաշն ասել է.«Եվրոպայում իսլամաֆոբիայի ու ռասիստական շարժումների տարածումը, սպառնում է հասարակության մեջ խաղաղ համակեցությանը: Մուսուլմանները Եվրոպայի հասարակության մի մասն են և երբ խտրականության, բռնության կամ անարդարության են ենթարկվում, պետք է կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»:

Պրոֆեսոր Ալի Արբաշի համոզմամբ իսլամաֆոբիան գիտության բացակայության արդյունք է: Արբաշը համոզված է.«Եվրոպայում մուսուլմանները պետք է ջանքեր գործադրեն հասարակության մեջ լիարժեք ու ճիշտ սահմանում տալ իսլամ կրոնի վերաբերյալ և բարեփոխեն թյուրիմացություններն ու սխալ տեղելությունները»: Մեջբերելով իսլամի մարգարեի խոսքերից նա շարունակում է.«Մուսուլմանը այն անձն է, որ ուրիշներին չվնասի ո՛չ գործով, ո՛չ էլ խոսքով»: Այդ համաժողովի ընթացքում մասնակիցները նույնպես անդրադարձել են այլ թեմաների այդ թվում՝ «Եվրոպայում մուսուլմանների ապագան. առիթներ ու մարտահրավերներ», «Փախստականները և իսլամական նոր սերնդի ինքնության ձևավորումը» և «Եվրոպական ԶԼՄ-ներում իսլամ կրոնի նկատմամբ բացասական հայացքների վերացման լուծումներ»: Կոնֆերանսի անցկացման ընթացքում նույնպես մուսուլմանների դժավրություններին լուծում տալու մի նախագիծ է պատրաստվել: Այս նախագծի համաձայն մուսուլմանները պետք է պարբերաբար իրար շուրջ հավաքվեն ու զրուցեն իսլամական օրացույցի, հալալ սննդի, իսլամական ուսուցումների տարածման ու նույնպես իսլամական հարուստ սովորությունների մասին: Կոնֆերանսի ընթացքում ԶԼՄ-ներին կոչ է արվել արդար վերաբերմունք ունենալ իսլամի ու մուսուլմանների նկատմամբ: Բացի այդ Եվրոպայի մուսուլմանների հարաբերությունների ամրապնդման համար նախատեսվել է ստեղծել մուսուլմանների խնդիրների համադրման գրասենյակ: Այդ գրասենյակում ներկա կլինեն կրոնական համայնքների ներկայացուցիչներ, գիտնականներ, փաստաբաններ և սոցիոլոգներ:

Գերմանիայի հարևան Ֆրանսիան նույնպես նոր սահմանափակումներ է առաջացրել մուսուլմանների համար: 9-ամյա «Հաբիբե Հաթամը» կիրակի առավոտները նախաճաշելուց հետո արաբերենի դասընթացների մասնակցելու համար գնում է դեպի Փարիզի հյուսիսում գտնվող մի մզկիթ: Դասարանի պատերին կան գույնզգույն նկարներ որոնցում պատկերված են ծիսական մաքրման կամ ծիսական լվացման ճիշտ ձևը, թիթեռներ, մեքենաներ, գազար և դրանց կողքին գրված է արաբերեն բառերը:Հաբիբեի տատիկն ու պապիկը 1960թ. Թունիսից եկել են Ֆրանսիա և նրա հայրը համոզված է, որ կարևոր է, որ իր դուստրը կապվի իր արմատներին: Սակայն այն պետական դպրոցում, որտեղ նա սովորում է, արաբերեն չի դասավանդվում: Ֆրանսիայում շուրջ 3 մլն. մարդ առօրյա կյանքում օգտագործում է արաբերեն լեզուն, ինչի բերումով արաբերենը դարձել է ամենատարածված օտար լեզուներից մեկը, սակայն արաբերենը սակավաթիվ դպրոցներում է դասավանդվում: Այդ իսկ պատճառով էլ մզկիթները և մանսավոր հաստատությունները այդ բացը լրացնելու համար քայեր են կատարել: Այժմ Ֆրանսիայի կառավարությանը մտահոգում է կառավարության հսկողությունից դուրս արաբերեն սովորողների թվի ավելացման փաստը:

Շարունակելով իր հակաիսլամական քայլերը Ֆրանսիայի կրթության ու գիտության նախարարությունը ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով որոշել է վերահսկել արաբերենի ուսուցումները, որպեսզի հաստատությունների կողմից դասավանդվող արաբերենի ծրագիրը փոխարինվի ոչ կրոնական ծրագրով, ինչը կարող է կանխել ծայրահեղականության տարածումը: Իսլամատյացությունը տարածվել է Եվրոպայի լուսամիտների ու էլիտայի միջավայրում: Շոտլանդիայի համալսարանի իսլամատյացները վերջերս աջակողմյան ծայրահեղական խմբերի ծավալուն գործողությունների ականատեսն են եղել, որոնք լայն քարոզչություն են տանում մուսուլմանների, իսլամի ու փախստականների դեմ: Գլազգոյի համալսարանը և Շոտլանդիայում Գլազգոյի Կալեդոնիայի համալսարանը իսլամատյաց մի խմբի կողմից հակաիսլամական քարոզչական պաստառների տարածման ականատես են եղել՝ «Շոտլանդիայի սերնդի ինքնությունը» վերնագրով: Այս խումբը ներկայումս եվրոպական տարբեր երկրներում սկսել է իր գործունեությունը և նրա անդամները Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներ իրականացրած նեոնացիստական խմբի հետ կապի մեջ են: Այս կապակցությամբ Շոտլանդիայի պառլամենտում իսամաֆոբիայի դեմ պայքարի խմբի տնօրեն Անաս Սարվարն ասել է.«Այլևս լռությունը թույլատրելի չէ և մենք ընդգծում ենք միաբանությունն ու հավասարությունը: Մենք նախ ժողովրդին կսովորեցնենք ենթագիտակցաբար նախապաշարմունքը վերածեն գիտակցության, որպեսզի կարողանան մարտահրավեր նետելով դրան՝ երկարաժամկետ պայքար մղել նախապաշարումների դեմ»:

Պիտակ