«Դարի գործարք» նախագիծը. Դավաճանություն Պաղեստինի իդեալներին
ԱՄՆ-ն, որոշ արաբական ռեժիմիների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, փորձում է Պաղեստինի հարցը լուծել իր կողմից առաջարկված նախագծով, որտեղ պաղեստինցիների համար որևէ իրավունք նկատի չի առնվել:
Պաղեստինցի միլիոնավոր փախստականների կարգավիճակի անտեսումը, Դիմադրության զինաթափումը, Պաղեստին երկրի կառավարության ստեղծումն առանց բանակի և բռնագրավված Երուսաղեմին սիոնիստական կերպար տալը, այս նախագծի նպատակներից են, որոնց հետ պաղեստինյան որևէ խումբ համաձայն չէ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով 2017թ ներկայացրեց «դարի գործարք» նախագիծը, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի վրա ճնշում գորածդրելով, փորձում է նախագծի գործադրման ծախսերը պարտադրել վերջիններիս: Այս կապակցությամբ, սույն թվականի հունիսի 25-26-ը Մանամայում կկայանա նիստ, որտեղ կներկայացվի նախագիծը:
Պաղեստինի հարցերով փորձագետ Սալման Ռազավին այս կապակցությամբ ասում է . «Որոշ արաբական երկրներ կապահովեն այս նախագծի իրացման ծախսերը: Ըստ այդմ, ԱՄՆ-ն պետք է վճարի նախագծի ծախսերի 20, Եվրոպան՝ 10, իսկ արաբական երկրները՝ 70 տոկոսը»:
Մանամայի նիստի ընթացքը ցույց է տալիս, որ Սաուդյան Արաբիան և Բահրեյնը, հակառակ իսլամ աշխարհի ընդդիմությանը, շարունակում են դավաճանել Պաղեստինի ժողովրդին: Ումման կամ իսլամի ժողովուրդը, տարբեր միջոցառումների ժամանակ հայտարարել է, որ դեմ է այս նախագծին: Որպես որինակ, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը, շեշտելով, որ «դարի գործարք» նախագծին դիմադրելը կրոնական, ազգային ու քաղաքական պարտականություն է, նշել է. «Դիմադրության շարժումը դեմ է կանգնելու նախագծի գործադրմանը»:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է, որ «դարի գործարք» նախագիծը երբեք չի հասնի իր նպատակին: Խոսելով Պաղեստինի ժողովրդի խնդրի և այս նախագծի մասին, ԻԻՀ առաջնորդը նշել է, որ դա իսլամ աշխարհի կարևոր խնդիրներից է: Նա հավելել է. «Իսլամական որոշ երկրների ինչպես՝ Բահրեյնի և Սաուդյան Արաբիայի դավաճանությունը, կազմում են այս նախագծի հիմքը»: ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Բահրեյնի նիստը կազմակերպել են ամերիկացիները, սակայն Բահրեյնի իշխանությունները, լինելով անկարող և ունենալով հակաժողովրդական ու հակաիսլամական տրամադրվածություն, աջակցել են նիստին: Եվ բահրեյնցիները և սաուդցի իշխանությունները պետք է գիտակցեն, թե ինչ ճահճի մեջ են հայտնվել»:
Պարսից Ծոցի համագործակցության խորհրդի Մանամայում ու Արաբական Լիգայի Մեքքայում կայացած վերջին նիստերում, Մանամայի նիստի տնտեսական հարցերի ծրագրումը և պաղեստինցիների հարցի անտեսումը ցույց են տալիս, որ Սաուդյան ռեժիմը լիովին անտեսում է պաղեստինցիների իրավունքները: «Դարի գործարք» նախագծի հիմքում արաբական որոշ երկրների ու Սիոնիստական ռեժիմի հաշտությունն է: Այս նախագծի նպատակն է ապահովել Սիոնիստական ռեժիմի խոցելի անվտանգությունը և ավելացնել բռնագրավված տարածքները: Ամերիկացիները փորձում են այս նախագծի միջոցով լեգիտիմացնել Իսրայելի կեղծ իշխանությունը Սիրիայի Գոլանի բարձունքներում: Եվ Սաուդյան ռեժիմի ու Էմիրությունների համագործակցությունն այս ամերիկյան նախագծի հետ, որևէ այլ նպատակ չի հետապնդում: Եվ նրանք այդ ուղղությամբ պատրաստ են անգամ պաղեստինցիների իրավունքները զոհել իրենց հակաիսլամական քաղաքականությանը:
Լիբանանի Բեյրութի Սենտ Ջոզեֆ համալսարանի Քաղաքական գիտությունների ինստիտուտի տնօրեն Քարիմ Էմիլ Բիթարի ասելով. «Ամերիկյան «դարի գործարք» նախագծի նպատակը կայանում է նրանում, որ Իսրայելի և պարսիցծոցյան երկրների միջև հաստատվեն կապեր՝ զոհելով պաղեստինցիների իրավուքնները: Եվ սա այն դեպքում, երբ անցած ուրբաթ տեղի ունեցավ Ղոդսի համաշխարհային օրվա քայլերթը և մուսուլման ժողովուրդներն ու պաղեստիցնյան խմբերն այդ ընթացքում հայտարարեցին, որ դեմ են նախագծին»: Երուսաղեմի համաշխարհային օրը նշվեց աշխարհի ավելի քան 100 երկրներում և ցույց տվեց, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքները առևտրի ենթակա չեն և դիամդրության շարժումը թույլ չի տա արաբական-ամերիկյան-սիոնիստական նախագծին իրականություն դառնալ:
Կոլումբիայից քաղաքական հարցերի փորձագետ Կառլոս Սանտա Մարիան համոզված է, որ Ղոդսի օրվա քայլերթերը շատ կարևոր են՝ Պաղեստինի հարցը կենդանի պահելու համար և Պաղեստինի ժողովրդի հետ միասնությունը մշտապես պետք է պահպանվի:
Այս տարվա Ղոդսի օրվա հանրահավաքը նաև ցույց տվեց, որ ոչ մի պաղեստինյան խումբ և արաբական կամ իսլամական ժողովուրդ, համաձայն չէ «դարի գործարք» նախագծին, քանի որ այն անտեսում է պաղեստինցիների նախնական իրավունքները և նպատակ ունի տարածել միայն Իսրայելի ռեժիմի զավթողական քաղաքականությունը: Այսպիսով, պետք է ասել, որ «դարի գործարք» նախագիծն ամենայն հավանականությամբ պարտության կմատնվի, ինչպես Պաեստինի հարցի վերաբերյալ ամերիկյան այլ նախագծերը:
Որքան էլ ամերիկյան կառավարությունները փորձել են Պաղեստինի հարցը լուծել միակողմանի նախագծերի շրջանակներում, չեն հաջողել, քանի որ դրանց միջոցով փորձել են միայն ապահովել Սիոնիստական ռեժիմի շահերը: Հենց այս պատճառով էլ Պաղեստինի վարչակազմի ու Սիոնիստական ռեժիմի բանակցությունները տարբեր կառավարությունների աջակցությամբ, երբեք արդյունքի չեն հասել:
Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հոսեյն Աջորլուի ասելով. «Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագծերը ոչ միայն երբեք իրականություն չեն դարձել, այլ ընդհանրապես հեղինակություն չեն ունեցել: Քանի որ ԱՄՆ-ն իրեն հեգեմոն ուժ է համարում աշխարհում, կարծում է, թե կարող է ներկայացնել Պաղեստինի հարցի լուծմանն ուղղված որևէ նախագիծ, ձևացնելով, թե ցանկանում է լուծել հարցը»:
Պետք է ասել, որ այս անգամ հատկապես պաղեստինյան բոլոր խմբերն են դեմ ամերիկյան նախագծին, քանի որ այն անտեսում է պաղեստինցիների իրավունքները: Պաղեստինի վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասն այս կապակցությամբ ասում է . «Դարի գործարքը կամ նենգության առևտուրը և Բահրեյնի տնտեսական նիստը, գրողի ծոցն են գնալու: «Դարի գործարք» նախագիծը իրականություն չի դառնալու: Պաղեստինի հարցն ունի միայն քաղաքական լուծում»:
Պաղեստինի իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիադ Ալնախալեն, խոսելով այն մասին, որ այս նախագիծը նշանակում է, որ իսլամական երկրները պետք է ենթարկվեն Սիոնիստական ռեժիմին, նշում է, որ բոլոր իսլամական երկրները պետք է դեմ կանգնեն այս նախագծին: Իսլմական կառավարությունների ու ժողովուրդների խնդիրն այսօր Պաղեստինի խնդիրն է և նրանք դա համարում են իրենց իսլամական, բարոյական ու մարդկային պարտականությունը: ԻԻՀ մշտապես հայտարարել է, որ պետք է հարգել պաղեստինցիների իրավունքները և արել է ամեն ինչ, որպեսզի Պաղեստինի ընդդիմադիր խմբերի ուժը Սիոնիստական ռեժիմի ագրեսորների դեմ, պետք է ավելանա:
ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի ասելով.«ԻԻՀ, բոլոր դժվարություններով ու պատժամիջոցներով հանդեդձ, շարունակում է աջակցել Պաղեստինի ժողովրդին ու Դիմադրությանը»:
Պաղեստինի ընդդիմադիր շարժման քաղաքական գրասենյակի նախագահ Յահյա Ալսանավարին, Գազայում տեղի ունեցած Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերաբերյալ կոնֆերանսում ասել է. «Եթե չլիներ ԻԻՀ աջակցությունը, Պաղեստինի իսլամական դիմադրությունը չէր ունենա այսօրվա ուժը»: