Հունիս 12, 2019 01:58 Asia/Tehran

Ողջույն ձեզ թնկագին բարեկամներ: Քվեբեկի նահանգային պառլամենտի պատգամավորները ներկայացրել են կրոնական խորհրդանշանների օգտագործումն արգելող իսլամաֆոբիական նախագիծ: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ նախագծին ցուցաբերված արձագանքների մասին:

Կանադայի Քվեբեկ նահանգի նահանգային կառավարությունը նույնպես միացել է արևմուտքի իսլամատյացների շարքին: Քվեբեկի նահանգային պառլմենտի պատգամավորները ներկայացրել են մի նախագիծ, որի համաձայն արգելվում է ուսուցիչների, դատավորների և ոստիկանության  սպաների կողմից կրոնական խորհրդանշանների օգտագործումը: Նրանք աշխարիկության պահպանումը հայտարարում են որպես այս նախագծի նպատակը: Ֆրանսիայի կառավարությունը նույնպես երկու տասնամյակ առաջ հենց այս պատրվակով՝ աշխարհիկության օրենքների պաշտպանման ստվերի ներքո արգելեց հիջաբ կրող աշակերտուհիների մուտքը դպրոցներ և աստիճանաբար հանրային վայրերում մուսուլման հիջաբով կանանց մուտքն արգելվեց: Դրանով հանդերձ, որ ֆրանսալեզու Քվեբեկ նահանգի պառլամենտի նախագծում մուսուլմանների մասին չի խոսվել, սակայն այս նախագծին հակադրվողների մեծ մասը լինեն մուսուլման կամ ոչ մուսուլման՝ համոզված են, որ ուսուցիչների, դատավորներին և սպաներին սահմանափակող նախագծի նպատակն է սահմանափակել հիջաբ կրող մուսուլման կանանց, որ ինչպես Ֆրանսիայում այս նախագծի ծավալները նույնպես կընդլայնվեն: Այդ պատճառով էլ Կանադայի իսլամական կառույցները այս նախագծին առաջին ընդդիմացողներն էին:

Քվեբեկում կրոնական խորհրդանշանների արգելման նախագիծ է ներկայացվել

Կանադայի քաղաքացիական ազատությունների միությունը հայտարարել է, որ  միացել է Կանադայի մուսուլմանների ազգային խորհրդի անդամներին՝ ուսուցիչներին, դատավորներին ու ոստիկաններին կրոնական խորհրդանշաններ կրելն արգելող նախագծին մարտահրավեր նետելու համար: Կանադայի վարչապետը նույնպես դիմադրել է Քվեբեկ նահանգում առաջարկված օրենքին: Ռոյթերսի հետ զրույցում  Ջաստին Թրյուդոն ասել է.«Չեմ կարող պատկերացնել, որ մի ազատ հասարակության մեջ այս կամ այն կրոնի հետևորդը լինելու համար խտրականություն են դնում քաղաքացիների մեջ»: Հաշվի առնելով, որ Քվեբեկի պառլամենտի պատգամավորները մեծամասնությամբ աջակողմյան թևին են պատկանում ակնկալվում է, որ այս նախագիծը վավերացվի: Մարդու իրավունքների պաշտպան կառույցները հակադրվելով կրոնական խորհրդանշանների օգտագործումն արգելող նախագծին այն համարել են կրոնական ազատությունների ոտնահարում, շեշտելով որ այս նախագիծը որպես ազատ ու բազմամշակույթ երկրի՝ հակասում է Կանադայի պատկերի հետ: Երիտասարդ փաստաբան «Շահդ Սալմանը», ով իսլամական հիջքաբ է կրում և 1970թ. Իրաքից գաղթել է Կանադա, համոզված է, որ ցանկացած երիտասարդուհի, որ ուզենա փաստաբան, ուսուցիչ կամ ոստիկանության սպա դառնալ ու նաև կամենա հիջաբ կրել կմտածի, որ այս նահանգում ոչ մի ապագա չունի և պետք է հեռանա Քվեբեկից: Նա հավելել է.«Այս խնդրի բերումով այս նահանգում քաղաքացիների երկու դասակարգ է առաջացել, և այս քայլը այն Քվեբեկի ու Կանադայի արտացուլումը չէ, որ իմ ծնողներն իրենց զավակների համար են ընտրել»:

Հազարավոր անձինք էլ Մոնրեալի պողոտաներում այս նախագծի դեմ դիմել են ցույցի և Կանադայի ռադիոյի հաղորդմամբ այս ցույցին մասնակցել են բոլոր էթնիկ-կրոնական խմբերին պատկանող ընտանիքների երիտասարդներն ու ցանկացած տարիքի անձ: Մի քանի քաղաքացիական կազմակերպություններ, որոնցից մի քանիսը կապի մեջ են հրեական, չինացիների ու սիքերի հասարակության հետ, աղոթապետ Ադել Շարղավիի ղեկավարությամբ հակաիսլամաֆոբիական միության հրավերին դրական են արձագանքել ու մասնակցել են այս քայլարշավին: Իր ելույթի մեջ Շարղավին ասել է, որ ուսուցիչների, դատավորների և ոստիկանների համար իսլամական խորհրդանշաններ կրելու արգելումը թիրախ է դարձրել հիջաբ կրող կանանց և նրանց թելադրում է՝ ինչ հագնել և որտեղ աշխատել:  

Բողոքի ցույց Քվեբեկում կրոնական խորհրդանշաններ կրելն արգելող նախագծի դեմ

Նախքան քայլարշավի սկսվելը Քվեբեկի մզկիթների վրա  հարձակումից ողջ մնացած երկու անձինք՝ Սաիդ Ալ-Ամարին և Իմեն Դարյալին ելութ ունեցան ժողովրդի համար: Անցյալ տարի Քվեբեկի մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակման բերումով վնասվածքներ ստացած Սաիդ Ալ-Ամարին, ով ստիպված է անվասայլակ օգտագործել, հայտարարել է.«Ձեր ներկայությունը ինձ շատ է ոգևորել և ժողովրդական այս աշխարհազորը այն էլ մի խտրական օրինագծի դեմ, որ կանանց է թիրախ դարձրել հպատություն է պատճառում ինձ»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները իրենց հերթին «Արդարության ու հավասարության կողմնակից քվեբեկցի կանանց ու տղամարդկանց կոչ արեցին դուրս գալ փողոցներ «Խտրական ու ազատությունն սպանող օրինագծին» ընդդիմանալու համար : Կանադայի հակաիսլամաֆոբիական միության խոսքերով թիվ 21 օրինագծի նպատակը ոչ թե աշխարհիկ իշխանության ամրապնդումն է, այլև կրոնական իրավունքների թուլացումը: Այս միության խոսնակն ասել է.«Եթե այս օրինագծի բովանդակությունը քննարկենք կտեսնենք, որ միայն մուսուլման կանայք են թիրախ դարձված»: Մոնրեալցի սիքերից «Թարան Սինգը» ասում է, որ չի հասկանում կառավարությունը ինչո՞ւ է այսքան էներգիա ծախսում ժողովրդի միջև լարվածություն առաջացնելու համար: Նա ասել է.«Այն գործը, որ քաղաքական կուսակցությունները կատարում են Քվեբեկում, մեր միջև պառակտում առաջացնելն է: Անգլախոսներին ֆրանսախոսների դեմ, դաշնայիններին անկախության կողմնակիցների դեմ, աշխարհիկներին կրոնական միգրանտների դեմ, նրանց դեմ մեր մտայնությունը ոչ մեկի օգտին չէ»: Նա հույս է հայտնել, որ հասարակությունը վերածվի այնպիսի հասարակության, որտեղ բոլորը իրենց տեղն ունեն և կարող են մասնակից լինել դրա մեջ՝ առանց որևէ խտրականության:  Մի այլ ցուցարար ասել է.«Ինչո՞ւ հիջաբ կրող կանայք իրավունք չունեն իշխանական համակարգում լինել: Արդյոք սա այն իմաստով է, որ իմ կինը չի՞ կարող դատավոր լինել: Ինչո՞ւ նա չի կարող դատավոր լինել»: Մի ցուցարար կին, որ հիջաբ էր կրում ասել է.«Մենք ուզում ենք աշխատել: Մենք մեր մազերը ծածկում ենք, բայց մեր ուղեղն ու մտքերը բաց են»:

Արևմտյան երկրներում հակաիսլամական քայլերի դեմ հակազդեցությունները որոշ լրատվամիջոցներին ստիպել են քննարկել արևմուտքում հակաիսլամական քայլերի բացասական հետևանքները: Գերմանական հայտնի Շպիգել պարբերականը այս կապակցությամբ գրել է.«Մուսուլմանների դեմ սահանափակումներ առաջացնելը հասարակության միաբանության դեմ թույն է: Պետք է պայքարել հակաիսլամականության դեմ: Շարունակելով՝ հոդվածագիրը հարցնում է, որ արդյո՞ք հակաիսլամական քայլերի դեմ  պայքարելու համար Գերմանիան մի կոմիսարի կարիքն ունի: Մուսուլմանների կենտրոնական խորհրդի նախագահ Իմեն Մեզիքը պատասխանել է այս հարցին և հստակեցրել, որ մուսուլմանների դեմ խտրականությունները կանխելու համար Գերմանիան մեկից ավել անձանց կարիքն ունի: Այս հոդվածի շարունակության մեջ ասված է, այս ամենով հանդերձ Գերմանիայում այս կարգի պատասխանատվություն գոյություն չունի: Դեպի Գերմանիա մուսուլմանների շուրջ 60 տարի շարունակական գաղթի ընթացքում մենք դեռևս այս ուղղությամբ որևէ հիմնական ծրագիր չունենք, այն մասին, որ մուսուլմանների կյանքը ինչպես պետք է զարգանա մի վստահելի ու ընդունված միջավայրում:

Մուսուլմանները Գերմանիայում

Շարունակելով՝ հոդվածագիրը անդրադառնում է ԻԼԻՊ-ի նպատակային գործողություններին, որն իր սպանություններն ու հանցագործությունները կրոնով է արդարացնում և հասարակության մեջ մուսուլմանների նկատմամբ ատելության ու հանրային կասկածի սերմեր  է ցանում: Հետևաբար մուսուլման լինելը, նույնիսկ մտավորականների շրջանակներում հաճախ հավասարվում է կրոնական մոլեռանդության հետ: Այս հոդվածի շարունակության մեջ ասված է, որ դա բավարար չէ, որ անընդմեջ կրկնենք իսլամն ու մուսուլմանները պատկանում են Գերմանիային: Մենք պետք է ընկալենք այս նախադասության իմաստը: Օրինակ Գերմանիայում մուսուլմանական  երկրներից եկող միգրանտների թիվը շարունակ ավելանում է: 2010-2016թթ. ընթացքում մուսուլմանների թիվը 3.3 միլիոնից հասել է 5 միլիոնի: PEW հաստատությունը 2017թ. նոյեմբերին անցկացրած ուսումնասիրության արդյունքում հասել է այն եզրակացության, որ մինչև 2050թ. Գերմանիայում մուսուլմանների թիվը շուրջ 6 միլիոն կավելանա, որ կազմում է այս երկրի բնակչության 7.8 տոկոսը: Մի ավստրալացու քայլը, որ սույն թվականի մարտ ամսին իրականացրեց Նոր Զելանդիայում ու հոլիվուդյան ֆիլմերի նման սպանեց առնվազն 50 մուսուլմանների, ցույց տվեց, որ իսլամաֆոբիան արևմուտքում ինչպես անապահով դարձրեց Խաղաղ օվկիանոսի ամենակայուն ժողովրդավարություններից մեկը: Իսլամաֆոբիան արևմուտքում միայն մուսուլմաններին թիրախ չի դարձրել: Արևմտյան հասարակությունները նույնպես զերծ չեն նրա բացասական հետևանքներից:

Պիտակ