Հուլիս 02, 2019 16:27 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Դանիայի կուսակցություններից մեկի կողմից Ղուրանի նկատմամբ անարգալից վերաբերմունք ցուցաբերվելու խնդրին:

Դանիայում Ղուրանի նկատմամբ ցուցաբերված անարգալից վերաբերմունքից հետո, մուսուլմաններն իրենց ձեռքերում ունենալով Ղուրաններ մասնակցել են մի քայլարշավի և Կոպենհագենի փողոցներում հնչեցրել են Ղուրանը ու մյուս սուրբ կրոնների երկնային գրքերը արժևորելու մասին կարգախոսներ:  24 քաղացիական կազմակերպություններ այդ թվում՝ Թուրքիայի ու Դանիայի կրոնական նվիրատվությունների կազմակերպությունը, Դանիայի իսլամական հավաքականությունը և դեմոկրատական միությունը կազմակերպել էին այս բողոքի ակցիան: Ցուցարարները դեպի Կոպենհագենի քաղաքապետարանի հրապարակ շարժվելուց և ծայրահեղականությունն ու սրբապղծությունը դատապարտող կարգախոսներ հնչնեցնելուց հետո, առանց որևէ բռնության ու ընդհարման հեռացել են այդ շրջանից:

Որոշ ժամանակ առաջ աջակողմյան ծայրահեղական կուսակցություններից մեկի հիմնադիր Ռամուս Բլոդենը տասնյակ ոստիկանների ուղեկցությամբ ներկայանալով մուսուլմանների թաղամաս անարգալից վերաբերմունք է ցուցաբերել Ղուրանի նկատմամբ և այդ էժանագին գործը բազմիցս կրկնել է հանրության աչքերի առջև: Տարածված լուրերի ու լուսանկարների համաձայն, «Հարդ Լայն» աջակողմյան ծայրահեղական կուսակցության հիմնադիր՝ Ռամոս Բլոդենը՝ գնացել է այն վայրը, որտեղ ոստիկանությունը պաշարել էր վերջինիս անվտանգությունը ապահովելու համար և հանրության աչքերի առջև իր գաղափարակից անձի ուղեկցությամբ Ղուրանը թալել է ու այդպիսով անհարգել է իսլամ կրոնի երկնային գիրքը: Այն ժամանակ, երբ մուսուլմանները բողոքել են նրա ցուցաբերած վերաբերմունի դեմ, ոստիկանությունը նրա արարքի կրկնությունը կանխելու փոխարեն ձերբակալել է բողոքարարներին ու արցունքաբեր գազ է կիրառել նրանց դեմ: Ոստիկանությունը այդ քայլի դեմ բողոքող առնվազն 23 մարդ է ձերբակալել, այն էլ անհիմն մեղադրանքներով և Ռամոս Բլոդենն էլ ոստիկանության հսկողության ներքո տեղափոխվել է նրանց հատուկ ավտոմեքենան: Դանիայի կառավարությունը անիմաստ համարելով այս քայլը անտարբերությամբ անցավ աջակողմյան ծայրահեղական կուսակցության առաջնորդի Ղուրանի նկատմամբ ցուցաբերած անարգանքի կողքով: Դանիայի վարչապետ «Լարս Լյոքե Ռասմուսենը» այս քայլը բնութագրել է որպես հրահրիչ ու անիմաստ քայլ: Մարտի 22-ին նույնպես Բլոդենը այն անձանց դիմաց, ովքեր մասնակցել էին ուրբաթօրյա աղոթքի այրել էր Ղուրանը: Այդ օրն ուրբաթօրյա աղոթքը անցկացվում էր Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում մուսուլմանների սպանությունը դատապարտելու պատճառով՝ Դանիայի պառլամենտի դիմաց:

Ռամոս Բլոդեն

Արևմուտքում Ղուրանի ու իսլամի մեծ մարգարե Մուհամմեդի նկատմամբ անարգալից վերաբերմունքը մուսուլմանների հետ լարվածությունը ստեղծելու և վերջիններիս ծայրահեղական ու ահաբեկիչ ներկայացնելու համար իսլամատյացների կողմից կիրառվող ձևերից մեկն է: Ցավոք արևմտյան կառավարությունները նունպես այս անարգալից վերաբերմունքները արդարացնում են խոսքի ազատության շրջանակներում: Սակայն, երբ մեջտեղում արևմուտքի շահերը դրված լինեն արևմտյան կառավարություններ խիստ վերաբերմունք կցուցաբերեն: Որպես օրինակ Ֆրանսիայի կառավարությունը և արևմտյան այլ կառավարություններ այն պատրվակով որ հիջաբ կրող մուսուլման կանայք ու աղջիկները հարցականի տակ են դնում աշխարհիկ օրենքները, վավերացրել են այնպիսի օրենքներ, որոնցով արգելվում է հանրային և ուսումնական վայրերում հիջաբ կրող մուսուլման կանանց մուտքը: Սա այն դեպքում է, երբ լիբերալ դեմոկրատական հիմունքների համաձայն խոսքի ու մտքի ազատությունը մարդկության հիմնական իրավունքերի մաս են կազմում և պետք է հարգել մարդկային այդ իրավունքները: Այս պայմաններում արդյոք մի մուսուլման չի՞ կարող իր կրոնի ուսուցումների համաձայն հագուստ ընտրել: Մյուս օրինակը կապված է արևմտյան երկրներում առկա հրեատյացության հետ: Արևմտյան երկրներում ցանկացած մարդ, ով Բ աշխարհամրտի ընթացքում հրեաների ցեղասպանության հարցը քննարկման ենթարկի հրեատյացության մեղադրանքով խիստ վերաբերմունք կցուցաբերվի նրա նկատմամբ, կտուգանվի ու կազատազրկվի: Սակայն մուսուլմանների սրբությունների նկատմամբ անարգալից վերաբերմունքը արդարացվում է խոսքի ազատության օրենքի ներքո: Իսլամատյացությունը արմատականացվել է արևմուտքում: Նոր Զելանդիայի երկու մզկիթներում 50 մուսուլմանների դաժան սպանության ահաբեկչական գործողությունից հետո Գարդիան պարբերականը վերլուծել է մուսուլմանների դեմ ահաբեկչական հարձակման նկատմամբ արևմուտքի երկստանդարտ մոտեցումը: Գարդիանը գրել է.«Չնայած որ արևմուտքը տարբեր ահաբեկչական հարձակումներից հետո արդեն սովոր է դաժանության ու կոպտության, սակայն դրանով հանդերձ 49 կանանց, տղամարդկանց ու մանուկների սպանությունը գլոբալ նողկաքի է արժանացել: Այս աղետի խորքերը պարզվում են այն ժամանակ, երբ իմանում ենք, որ հարձակման զոհերը պաշտամունք կատարող անձինք են եղել: Այս հանրային զայրույթից այն կողմ գոյություն ունեն կարևոր խնդիրներ: Փաստերը վկայում են, որ զայրույթով ու ատելությամբ լցված այս աշխարհը սնվում է իսլամաֆոբիայով, որի արմատները գտնվում են արևմուտքի քաղաքական մշակույթի խորքում՝ չնայած որ արևմուտքը առավել արդիական տեխնոլոգիա է օգտագործում, ինչպես Նոր Զելանդիայի ահաբեկիչը, որ հանցագործության իրականացման ժամանակ կենդանի տեսագրությունը ցուցադրեց իր ֆեյսբուքյան էջում»:

Շարունակելով իր խոսքերը Գարդիան օրաթերթի սյունակագիրը իսլամաֆոբիայի արմատվորման շրջանակում անդրադառնում է Նոր Զելանդիայում մուսուլմանների սպանության նկատմամբ մուսուլմանների հակազդեցությանն ու գրում է.«Դառը իրականությունն այն է, որ արևմուտքի դիվանագետների համար խոր վշտակցություն հայտնելը ավելի հեշտ է քան այն քաղաքականությունների, մամուլի ու ավանդությունների բարելավումը, որ ահաբեկչության ընդլայնման ենթահող են ստեղծում»: Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում աջակողմյան ծայրահեղականների սպառնալիքը այն դեպքում է ավելի լուրջ կերպարանք ստացել, երբ արևմուտքը անտեսել է այն և հիմնականում դրա դեմ պայքարելու հարցում ոչ մի բյուջե չի հատկացնում:  Ահաբեկչությանը դիմակայելու հարցում արևմուտքը երկստանդարտ մոտեցում է որդեգրել: Աջակողմյան ծայրահեղականները մեկուսացված անձինք են, սակայն նրանք, ովքեր չարաշահելով իսլամի անունը մարդասպանություն են գործում վտանգավոր ահաբեկիչներ են: Այս երկակի մոտեցման պատճառներից մեկն անշուշտ այն է, որ համակարգված ահաբեկչությունը արևմտյան հասարակություններից հեռու կանգնած ֆունդամենտալիստներին վերագրելը ավելի հեշտ գործ է քան այն իրականության ընդունումը, որ ահաբեկիչները կարող են արևմուտքում ապրել նրանց կողքին: Սյունակի վերջում ասված է.«Եվրոպայում պոպուլիստների իշխանության գալով ծայրահեղականության աճը արագ տեմպերով է տեղի ունենում: Սակայն պարզամտություն կլինի եթե խնդիրը միայն աջակողմյան ծայրահեղականությանը վերագրենք»:

Եվրոպան հատկապես Բրիտանիան խոշոր չափով վարակվել է ռասիզմով: Իսլամաֆոբիական արտահայտությունները բացահայտ են բրիտանացի դիվանագետների արտահայտություններում: Սոցիալական լրատվամիջոցներն ու լրատվական կայքերը նույնպես հրահրում են այս հակումները: Նոր Զելանդիայի երկու մզկիթների վրա իրականացված հարձակումից ժամեր անց այս հանցագործության տեսագրությունը սոցիալական ցանցերից չէր ջնջվել: Մի քննարկման մեջ պարզվել է, որ ամերիկյան ԶԼՄ-ները իրենց լրահոսի մեջ իսլամական հակումերով ահաբեկչական գործողությունների լուրերի վերնագրերը միջին հաշվով տեղադրում են 105 անգամ, իսկ մյուս ահաբեկչական գործողություններին կապված լուրերը՝ 15 անգամ: Այս տվյալները լավապես ցույց են տալիս, որ արևմուտքում արմատավորվում է իսլամաֆոբիան ու Դանիայի նմանությամբ տեղի ունեցած այլ ահաբեկչական քայլերը մեկնաբանվում են խոսքի ազատության մասին օրենքի շրջանակերում: Փաստորեն արևմտյան կառավարությունները իրենք ահաբեկչություն են տարածում և մուսուլմանների դեմ ահաբեկչությունը մեկնաբանում են խոսքի ազատության շրջանակներում և իրենց երկրներում մուսուլմանների դեմ ատելության սերմեր են ցանում՝ մուսուլմանների սրբությունները անարգելով ու նրանց համար սահմանափակություններ առաջացնելով:

Իսկ Եվրոպայում մուսուլմանների դեմ ատելության սերմեր ցանելու դինաց մուսուլմանները ջանքեր են գործադրում բարի վարքով ու բարոյականությամբ իսլամ կրոնը ծանոթացնել արևմտյան հասարակությանը ու դիմակայել իսլամատյացներին: Բելգիայում իսլամաֆոբիային դիմակայելու համար իրականացվել է «Բարև, ես մուսուլման եմ» անունով մի ակցիա: Այս ակցիան գործադրման է հանձնվել Բրյուսելում և մի քանի այլ մեծ քաղաքներում այդ թվում Շառլեռուա, Լիեժ և Նամյուր քաղաքներում՝ Բելգիայի իսլամական միության նախաձեռնությամբ: Իսլամ կրոնը ծանոթացնելու համար տասնյակ երիտասարդներ Բելգիայի փողոցներում ծաղիկ ու գրքույկներ են բաժանել անցորդներին:

«Բարև, ես մուսուլման եմ» ակցիան

Նույնպես այս ակցիայի ընթացքում շուրջ 50 մուսուլման երիտասարդներ հանդիպել ու զրուցել են հազարավոր մարդու հետ: Իսլամական միության արտաքին հարաբերությունների պատասխանատու «Օմար Սիքիեն» շեշտել է.«Այս ակցիայի նպատակն է պայքարել իսմալամաֆոբիական հակումների և իսլամի ու նույնպես մուսուլմանների նկատմամբ նախապաշարումների դեմ»: Բելգիայի իսլամական միության պատասխանատուն հավելել է.«Իսլամի ու մուսուլմանների մասին նախապաշարումները ու իսլամից վախենալը այս կրոնի սկզբունքներից ու օրենքներից անտեղյակ լինելու արդյունքն է: Ծաղիկների նվիրումը կատարվում է նախապաշարումներն ու իսլամի նկատմամբ վախերը վերացնելու նպատակով»: Սա 5-րդ նախաձեռնությունն է, որ Բելգիայի իսլամական միությունը իրականացնում է այդ երկրում՝ իրական իսլամը ծանոթացնելու նպատակով: Ավելի վաղ նման նախաձեռնություններ իրականացվել են Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրալիայի և Կանադայի մի քանի քաղաքներում:

Պիտակ