33 օրյա պատերազմի ազդեցությունը Արևմտյան Ասիայի անվտանգության և ուժի հավասարումների վրա
Սիոնիստական ռեժիմը 2006 թ. հուլիսի 12-ին, պատերազմ սկսեց հարավային Լիբանանում, որը տևեց 33 օր:Անկյունադարձային նշանակությամբ այդ պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանի ուժի և անվտանգության կառուցվածքի համար։ 33-օրյա պատերազմի 16-ամյակի առիթով այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք այդ պատերազմի հետևանքներին։
Միացյալ Նահանգները հրաժարվում է ուղղակիորեն պատերազմել Իրանի դեմ եւ դիմել պրոքսի պատերազմի
Կասկած չկա, որ ԱՄՆ կառավարությունը, հատկապես նախագահ Դոնալդ Թրամփը, մտածում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմական միջոցների օգտագործման մասին: Եվ նույնիսկ հունիսի 20-ին նա որոշեց Իրանի վրա սահմանափակ հարձակում իրականացնել, սակայն հետո հրաժարվեց այդ որոշումից: Թեև ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարձակում իրականցնելուց հրաժարվելն ունի տարբեր տնտեսական, քաղաքական եւ անվտանգության պատճառներ, սակայն դիմադրության ճակատի հատկապես Լիբանանի «Հեզբոլլահ»-ի ռազմական ուժը, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմ չսկսելու կանխարգելիչ հիմնական պատճառներից մեկն է:
Իսրայելի կողմից Լիբանանի դեմ 33-օրյա պատերազմի նպատակների մասին Հեզբոլլահի մարտիկ Մուսա Ղեսայրն ասել է, որ 2000 թվականին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները պայմանավորվեցին, որ պետք է Հեզբոլլահին հեռացնեն Լիբանանից այսպես բնութագրելով,որ կա մի օձ որի գլուխը գտնվում է Թեհրանում, մարմնի միջին մասը Սիրիայում և պոչն էլ Լիբանանում, ընդորում այդ օձին հարվածելու լավագույն տեղը նրա պոչն է,քանի որ Լիբանանի հարեւանությունը Իսրայելի հետ,նրանց համար ավելի վտանգավոր սպառնալիք է: Որոշված էր, որ հուլիսի վերջին (ռամազանի ամսին), Բեյրութում ահաբեկման ենթարկվեին Սեյյեդ Հասան Նասրոլլահը և նրա բոլոր կողմնակիցները Ղոդսի օրվա առիթով անցկացված համահավաքի ժամանակ:
Նրանք ծրագրել էին առաջին շաբաթվա ընթացքում Լիբանանի «Հեզբոլլահի» տարածքները ռմբակոծել, որպեսզի Հեզբոլլահի զորքերի մեծամասնությունը ոչնչանա: Սակայն, բանտարկյալների փոխանակման հարցով սիոնիստական ռեժիմի հետ առաջացած տարաձայնության հետևանքով, Իսրայելի վարչապետ՝ Իհուդ Օլմերտը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերի ուղղակի հրամանով լայնածավալ հարձակում սկսեց Լիբանանի դեմ:
Իսրայելը եւ ԱՄՆ-ը 33-օրյա պատերազմում ոչ միայն չեն հաջողվել վերացնել Լիբանանում Հեզբոլլահին, այլեւ Իսրայելը մեծ վնասներ կրեց պատերազմում: Այս պատերազմում Իսրայելն ծախսեց ավելի քան 3 մլրդ դոլար: Լիբանանի «Հեզբոլլահ» -ն ավելի քան 4000 հրթիռ արձակեց օկուպացված Պաղեստինի բնակելի տարածքների վրա և 300.000 ավանաբնակ սիոնիստներ հայտնվեցին փախստականի կարգավիճակում, բացի այդ, այս պատերազմի ժամանակ զոհվեց 165 սիոնիստ, և վիրավորվեց ավելի քան 100 մարդ:
Չնայած Իսրայելը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը փորձում են պատերազմ հրահրել Իրանի դեմ, սակայն ԱՄՆ-ի ստրատեգները փորձում են Դոնալդ Թրամփին հրաժարեցնել Իրանի հետ անհարկի պատերազմից: Դրա պատճառներից մեկն Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում դիմադրության ռազմական ուժն է: 2006 թ.-ին Լիբանանի դեմ 33 օրյա պատերազմից հետո Իսրայելը եկավ այն եզրակացության, որ ոչ միայն Իրանի, այլեւ Լիբանանի Հեզբոլլահի դեմ չի կարողանում միայնակ պատերազմի մեջ մտնել: Իսրայելն այժմ փորձում է ԱՄՆ-ին համոզել պատերազմ սկսել Իրանի դեմ:
Սակայն, Վաշինգտոնը և Թել-Ավիվը փորձում են արաբական երկրների օգնությամբ պրոքսի պատերազմի միջոցով հարվածել Իրանին եւ Հեզբոլլահին: Պրոքսի պատերազմները Սիրիայում, Եմենում եւ Իրաքում ոչ միայն ոչ մի ձեռքբերում չեն ունեցել Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար, այլեւ ամրապնդել են դիմադրության առանցքի պաշտպանական և հարձակողական ուժը:
33-օրյա պատերազմի ամենակարեւոր հետեւանքներից մեկը Իսրայելի բանակի ենթադրյալ ռազմական հզորության և անպարտելիության բեկումն էր: Այս ձախողման օրինակներից մեկը եղել է իսրայելական ռազմական արտադրության պարծանքը հանդիսացող «Մերքավա» տանկի ոչնչացումը: Իսրայելական քարոզչական մեքենան ասում էր, որ այս տանկը երբեք չի կործանվի: Սակայն Լիբանանի պատերազմում տասնյակ տանկեր ոչնչացան լիբանանի սահմանին: Իսրայելական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը գրել է«Այժմ այդ տանկերի անձնակազմը վախենում է Լիբանանի հեզբոլլահի անծանոթ հրթիռներից: Այս հրթիռները ռազմադաշտում Իսրայելի տանկերը դարձրել են իսրայել բանակայինների մահվան դագաղ»:
2019-ի hունիսի 20-ին, Լիբանանի 33-օրյա պատերազմից 16 տարի անց Հորմոզի նեղուցի օդային տարածքում, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի կողմից խոցվեց ամերիկյան գերժամանակակից Global Hawk անօդաչու ինքնաթիռը: Կարելի է ասել, որ սա վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավորությամբ դիմադրության առանցքի արդի ռազմական հզորության մասին: Ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը գրել է, որ Global Hawk գերժամանակակից անօդաչու ինքնաթիռ է և ամերիկացիները պնդում էին, որ ԱԹՍ-ն ունակ է անցնել բոլոր տեսակների ռադարային համակարգերի ցանցից: Կարելի է ասել, որ ամերիկյան ԱԹՍ-իխոցվելը ցույց է տալիս, որ իրանցիներն ունեն գերարդիական գաղտնի հրթիռներ, որոնք կխանգարեն ամերիկացիների հավակնությունները»:
33-օրյա պատերազմի ամենակարևոր հետեւանքներից մեկը Իսրայելի կողմից դիմադրության առանցքի դեմ պատերազմի ժամանակի կրճատումն էր: 2006 թ. 33-օրյա պատերազմից հետո, Իսրայելը հինգ մարտական գործողություններ է անցկացրել Գազայի հատվածի դիմադրության խմբերի դեմ: 2012-ի պատերազմը տևեց ընդամենը 8 օր, 2014-ին Գազայի դեմ պատերազմը տևեց 51 օր, 2018-ի հոկտեմբերի պատերազմը տևեց ընդամենը 4 օր, իսկ 2019-ի մայիսյան պատերազմը տեւեց 2 օր: 2019 թ. մայիսին տեղի ունեցած վերջին պատերազմում, ընդամենը երկու օր անց սիոնիստական ռեժիմը ստիպված եղավ ընդունել հրադադարի ռեժիմը:
Կարեւոր է նշել, որ 33-օրյա պատերազմում Հեզբոլլահի հաղթանակը վերջ դրեց սիոնիստական ռեժիմի անպարտելիության լեգենդին: Սակայն 2018 թ.-ի հոկտեմբերի 4-ի քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ դիմադրության խմբերի պաշտպանական ու հարձակողական կարողությունը զգալիորեն աճող միտում ունեն: Քանի որ այս 4 օրվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 650 հրթիռ է արձակվել դեպի օկուպացված տարածքներ, որն ուներ կործանարար ազդեցություն: Սիոնիստների առնվազն 35 տոկոսը ստիպված էին լքել իրենց տները` այդ հրթիռային հարձակումների վախի պատճառով:
Կարելի է ասել, որ դիմադրության խմբերի դեմ 33-օրյա պատերազմը ռազմական հավասարակշռությունը փոխեց Իսրայելի վնասին Արեւմտյան Ասիայի տարածաշրջանում, որը շարունակվում է մինչ այժմ:
Թեեւ Իհուդ Օլմերտը 2009-ին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, 33-օրյա պատերազմի ձախողումը իր պաշտոնավարության ամենավատ գործողություններից մեկն էր:
33-օրյա պատերազմի ավարտից ընդամենը մեկ ամիս հետո Իսրայելում ձևավորվեց Վինոգրադի կոմիտեն, որն իր վերջնական զեկույցում, Իհուդ Օլմերտին ճանաչեց 33-օրյա պատերազմի պարտության գլխավոր պատասխանատուն:
Օլմերտը, 33-օրյա պատերազմում, հանդես է եկել Իսրայելի զինված ուժերի պասիվ առաջնորդի դերում եւ պատերազմի պատասխանատվությունը հանձնել էր բանակին, իսկ պատերազմի ղեկավարման օրենքի համաձայն այդ պատասխանատվությունը հանձնարարված էր վարչապետին»:
Իհուդ Օլմերտի վարչապետի պաշտոնաթողությունից հետո 2009 թ.-ին իշխանության եկավ Բենիամին Նեթանյահուն, որը մինչև հիմա Իսրայելի վարչապետն է: Նրա դիրքերը թուլացել են,քանի որ 2019 թ.-ի ապրիլին կայացած արտահերթ ընտրություններից հետո նա չկարողացավ ձեւավորել կառավարության կաբինետը և Իսրայելի երկրորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին:
Վերջին տաս տարիների ընթացքում Նեթանյահուն բազմիցս փորձել է փոխհատուցել Օլմերտի եւ Իսրայելի պարտությունը «Հեզբոլլահի» դեմ 33-օրյա պատերազմում, և վերականգնել Իսրայելի ռազմական հզորությունը: Սակայն, Նեթանյահուին ոչ միայն չի հաջողվել հասնել այդ նպատակին, այլև 2018 թ. նոյեմբերին Գազայի հատվածում 4-օրյա պատերազմի ավարտից հետո նրա կառավարությունը փլուզվեց և նա ստիպված է եղավ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Սա ցույց է տալիս, որ դիմադրության խմբերի դեմ պատերազմը, նույնպես ազդում է օկուպացված տարածքներում քաղաքականության եւ իշխանության վրա և այդ ազդեցության ելակետը 2006 թ. պատերազմն էր: