Օգոստոս 28, 2019 01:46 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք արևմուտքում իսլամաֆոբիայի տարածման մեջ ԱՄԷ-ի դերակատարությանը, ԱՄՆ-ում ու Գերմանիայում հակաիսլամական վերաբերմուքների և մուսուլմանների կողմից կարիքավորներին օգնելու ինչպես նաև իսլամի մարդասիրական ուսուցումները ներկայացնելու խնդիրներին:

Շվեյցարիայի իսլամական խորհրդի տնօրեն Աբդոլլահ Նիկոլասը վերջերս բացահայտել է ԱՄԷ-ի կողմից հակաիսլամական կուսակցություններին ցուցաբերվող աջակցության հարցը: Կատարի Ալ-Ջազիրե հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլասն ասել է.«Առկա փաստերը ցույց են տալիս, որ ԱՄԷ-ն աջակցում է եվրոպական հակաիսլամական կուսակցություններին»: Անդրադառնալով Եվրոպայի ու արևմուտքի ժողովրդին իսլամի մասին տրվող սխալ տեղեկություններին Նիկոլասն ասել է.«Այս սխալ տեղեկությունները իրենք չեն առաջանում, այլ կան կուլիսային գործոններ, որ մեծ դեր ունեն այս հարցում»: Նա հավելել է.«Երբ խոսում ենք Շվեյցարիայում իսլամաֆոբիայի մասին, նկատի ունենք աջակողմյան կուսակցություններին,  սակայն կան նաև ձախամետ կուսակցություններ, որոնք մտադիր են ստեղծել ամերիկյան իսլամ, ինչը շատ հեռու է իրական իսլամից»: Նիկոլասը հավելել է.«Շվեյցարիայում գոյություն ունեն կենտրոններ ու դպրոցներ, որոնք հովանավորվում են օտար երկրների կողմից: Այս կենտրոնները ծայրահեղական իսլամի դեմ պայքարի պատրվակով հակադրվում են բոլոր մուսուլմանների հետ և առկա փաստերը ցույց են տալիս, որ այս կենտրոնները հովանավորվում են ԱՄԷ-ի կառավարության կողմից»: Ի պատասխան այն հարցին, որ ԱՄԷ-ն իչու է աջակցում հակաիսլամական կենտրոններին Շվեյցարիայի իսլամական խորհրդի նախագահն ասել է.«Աբուդաբին ձգտում է նվազեցնել իսլամ կրոնի ուսուցումների նկատմամբ մուսուլմանների հավատարմությունը և Աբուդաբիի պաշտոնյաները ձգտում են առաջացնել ու տարածել եվրոպացիների ակնկալած նոր իսլամը»: Զրույցի ավարտին Նիկոլասն ասել է.«Այս գործերը կատարվում են մուսուլմաններին պառակտելու նպատակով, որպեսզի մուսուլմաններին դասակարգեն բարի և ծայրահեղական երկու կատեգորիաների մեջ»: Արևմտյան կառավարությունների տեսանկյունից արևմտյան էթիկական նորմերի և անոմալիաների հետ համապատասխանող իսլամը լավ և չափավորված իսլամ է: Եթե մուսուլմանները կամենան ապրել իսլամի ուսուցումների համաձայն ծայրահեղական կհամարվեն: Այն ուսուցումների, որ սկիզբ են առել մարդկային էությունից և բարոյական սկզբունքներից: Դրա օրինակնրեից մեկը մուսուլման կանանց հիջաբն է: Աջակցելով թաքֆիրական ու ահաբեկչական խմբերին Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն ամենամեծ դերն ունեն աշխարում իսլամի դիմագիծը աղավաղելու մեջ: Իրականում նրանք անհրաժեշտ պատրվակներ են տալիս արևմտյան իսլամատյաց հոսանքներին, որպեսզի իսլամը ներկայացնեն որպես ծայրահեղական ու ահաբեկչությանն աջակցող կրոն:

Արևմտյան երկրներում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչների մեծ մասը վահաբիական հոսանքների կողմից դաստիարակվածներն են: Մի հոսանք, որի ուսուցումները ոչ մի կերպ չեն առնչվում Մուհամմեդ մարգարեի և Ղուրանի ուսուցումների հետ: Արևմուտքում իսլամատյացները նույնպես վահաբիական հոսանքների քայլերն ու գաղափարները պատրվակ ծառայեցնելով մուսուլմաններին համարում են սպառնալիք արևմտյան հասարակությունների համար և դրանով էլ արդարացնում են մուսուլմանների ու իսլամական սրբավայրերի դեմ կատարվող ոտնձգությունները: Վերջերս իրականացրած քայլում նրանք հարձակվել են Գերմանիայի Հագեն քաղաքում մի մզկիթի վրա և հրդեհել են այդ մզկիթը:  Գերմանիայի ծագումով թուրք մուսուլմանների միությունը պահանջել էր հետաքննություններ անցկացնել Գերմանիայի «Հյուսիսային Ռայն-Վեստֆալիա» նահանգի Հագեն քաղաքի մզկիթի հրդեհման կասկածելի դեպքի կապակցությամբ: Հանդես գալով հաղորդագրությամբ մուսուլմանների միության նախագահ Քեմալ Օրգանն ասել է.«Մենք օրինական պաշտոնյաներից պահանջում ենք արագ ու ճշգրիտ հետաքննություններ անցկացնել այս կապակցությամբ և բացահայտել ու պատժել հանցագործներին»: Այս դեպքի հետևանքով Հագեն քաղաքի մզկիթը լուրջ վնասներ է կրել: Անծանոթ մի անձ հրդեհել է իսլամական այս կենտրոնի աղբարկղերը: Վերջին տարիների ընթացքում Գերմանիան հակաիսլամական ու հակամիգրացիոն բազում հարձակումների ականատեսն է եղել, որոնց մեծ մասը աջակողմյան ծայրահեղական կուսակցությունների ռասիստական ելույթների արգասիքն են: Այդ կարգի ելույթները ժողովրդի մեջ ավելացնում են մուսուլման ներգաղթյալների նկատմամբ վախն ու սարսափը: Անցած տարվա ընթացքում Գերմանիայի ոստիկանությունը գրանցել է 813 հակաիսլամական հանցագործություն: Այս հարձակումների ընթացքում առնվազն 54 մուսուլման է վիավորվել: Հարձակումների մեծ մասը իրականացվել է աջակողմյան ծայրահեղականների կողմից: Գերմանիան ավելի քան 81 մլն. բնակչություն ունի և մուսուլմանների թվի առումով Ֆրանսիայից հետո Արևմտյան Եվրոպայի երկրորդ բազմաբնակիչ երկիրն է համարվում: Այս երկրում բնակվում են շուրջ 4.7 մլն. մուսուլմաններ:

Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում ԱՄՆ նախագահի կողմից ատելության տարածման հետևանքով ավելանում են հակաիսլամական հարձակումները: ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի հարցերի դիտորդին հաջողվել է բացահայտել ավելի քան 500 հակաիսլամական հարձակումներ՝ ընթացիկ տարվա սկզբից, ինչը շատ ցածր է իրական պատկերից: Շուրջ երկու ամիս առաջ Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքում սպիտակամորթ ռասայի գերակայության կողմնակիցներից մեկը 51 մուսուլմանների սպանության պատճառ դարձավ: Այս ընթացքում ԱՄՆ-ի մուսուլմանները բազում սպառնալիքների են ենթարկվել: Կալիֆորնիայի մզկիթում տեղի ունեցած հրդեհման մի դեպք ռասիստական ակունք է ունեցել: ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հյուն քաղաքի մզկիթը նույնպես հրդեհվեց: Հակաիսլամական ծայրահեղական ելույթի հետևանով հրաձակում իրականացվեց Նյու Յորքի Քուինս քաղաքի մզկիթի վրա: Ֆլորիդայի բնակիչներից մեկը մզկիթի վրա հարձակվելու և մուսուլմաններին մահվամբ սպառնալու մեղադրանքով ձերբակալվեց: Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհրդի ազգային աջակցման ու հետազոտությունների բաժնի տնօրեն Աբբաս Բարզեգարն ասել է.«Այս ամենը 2015թ. մեկնարկած ատելության միայն մի բաժինն է: Քաիրի խորհուրդը ԱՄՆ-ի ողջ տարածքում հետևում է հակաիսլամական ատելություններին»: Բարզեգարը հավելել է.«Դեռ տարվա սկզբից շատ չէր անցել, որ ավելի քան 500 հակաիսլամական բռնությունների մասին զեկույց ստացանք: Այս զեկույցը շատ նախնական էր: Եվ ես գիտեմ, որ մեծ թվով շիա մուսուլմաններ դեռ հաղորդում չեն տվել և համոզված եմ, որ այն ինչ երկրում պատահում է դրա ամենաչնչին մասն է հաղորդվում»: ԱՄՆ-ում և արևմտյան մեծ թվով հասարակություններում հակիսլամական քայլերի կողքին Ռամազան բարեբաստիկ ամսվա ընթացքում մուսուլմանները ցուցադրում են մարդասիրական ու կարիքավորներին օգնելու գեղեցիկ նմուշներ: ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ալբանի Սիթիում որպես օգնությունը ավելի քան 24 հազար դոլար նվիրեցին այն անձանց, որոնց բնակարանը ոչնչացել էր Բրադֆորդ պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Հրդեհի հետևանքով իրենց գույքը ձեռքից տված ընտանինքներից շուրջ 60-ը Աֆղանստանից, Բիրմայից, Իրաքից, Բանգլադեշից և Նեպալից եկած ներգաղթյալներն էին, որոնք բնակեցվել էին այդ շրջանում: Այդ օգնությունները հավաքող անձանցից Շեմշադ Ահմադն այդ կապակցությամբ ասել է.«Մզկիթը յուրաքանչյուր ընտանիքին իր բյուջեից է գումար տվել: Նվիրատուների արշավախումբը հրդեհի դեպքից անմիջապես հետո սկսվեց: Մեծ թվով օգնությունները միայն մի քանի դոլարներ էին, որոնք հավաքվեցին»:

Բրիտանիայում մի այլ մարդասիրական քայլով պակիստանցի մի մուսուլման իր մոր հիշատակին ու նրա անունով ստեղծել է Սալմա սննդի բանկը, որ շուրջօրյա ռեժիմով ծառայություն է մատուցում: Սալմա սննդի բանկը միակ վայրն է, որ շաբաթվա բոլոր օրերի ընթացքում շուրջօրյա ծառայություն է մատուցում կարիքավորներին:

Օմրան Համիդը(ձախից առաջինը) և նրա կամավոր գործընկերները Սալմա սննդի բանկում

Այս սննդի բանկի տնօրեն Օմրան Համիդն ասում է, որ այս քայլում ամենամեծ ներշնչման աղբյուրը եղել է իր մայրը, ով երբեք թույլ չէր տալիս մեկը քաղցած մնա: Ծագումով պակիստանցի այս մուսուլմանի մոր անունը «Սալմա» է եղել, որ մահացել է 1997թ.: Բրիտանիայում բնակվող այս մուսուլմանը 2016թ. բացեց առաջին և միակ շուրջօրյա սննդի բանկը, որ անկախ կրոնական ու մշակութային պատկանելիությունից սննդով ապահովում է կարիքավորներին»: Համիդն ասում է.«Ես մի մուսուլման եմ և իմ կրոնն ինձ սովորեցնում է, որ եթե կրոնական պատկանելիությունից ու համոզումներից անկախ սննդով չապահովեմ կարիքավորներին իմ կրոնը կատարյալ չէ: Կարևոր չէ, որ առավոտյան ժամը 2-ը կամ ո՞ր ժամը կլինի: Անհրաժեշտության դեպքում պետք է օգնել կարիքավորին»: Նա նշել է.«Ալլահը այս պատճառով է մեզ այստեղ դրել և մեզ օրհնություն ու հարստություն է տվել և կարիքավորներին դրել է մեր առջև»: 2016թ. Սալմա Սննդային բանկը շուրջ 40 հազար սննդային փաթեթ է առաքել բնակարաններ և Բրիտանիայի երկրորդ մեծ քաղաք Բիրմենգամի ողջ տարածքում 420 տոննա սննդամթերք է բաժանել: Այս խումբը ոչ միայն մուսուլմաններին, այլև ոչ մուսուլմաններին  է սննդով ապահովում: Ներկա դրությամբ 150 կամավոր վարորդներ շուրջօրյա ռեժիմով ու շաբաթվա բոլոր օրերի ընթացքում պատրաստ են կարիքավորներին օգնություն հասցնել այս կազմակերպության կողմից: Սննդային բանկի կամավորների 80 տոկոսը ոչ մուսուլմաններն են: Վիճակագրական տվյալների համաձայն Բրիտանիայի բնակչության մեկ հինգերորդը ապրում է աղքատության մեջ և նրանց 1.5 միլիոնը չի կարողանում հայթայթել կյանքի անհրաժեշտությունները:

Պիտակ