Սեպտեմբեր 15, 2019 20:37 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացվքում անդրադառնալու ենք Եվրոպայում և Միացյալ Նահանգերում իսլամաֆոբիայի տարածման մասին Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ԱՄՆ-ի հրապարակած տարեկան զեկույցներին:

Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցը ցույց է տալիս, որ արևմուտքի դիվանագետների իսլամաֆոբիական քաղաքականությունները հասարակությունների մեջ պառակտում են առաջացրել: «ԴԵյլի Սաբահ» պարբերականը այս զեկույցի մասին գրել է.«Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցի համաձայն, տնտեսական, գեոպոլիտիկական և տեխնոլոգիական փոփոխությունների մասին հանրային աճող սթրեսն ու մտահոգությունները առաջացնում են նրանք, ովքեր չարաշահում են ներգաղթյալներին ու կրոնական փոքամասնություններին, ինչի հետևանքնով էլ առաջանում են պառակտումեր կրոնական ու էթնիկ խմբերի միջև»: Այս հնաձնաժողովը նախազգուշացնելով հասարակությանը պառակտող դեմագոգիական միջոցների առաջացման և նույնպես տարբեր կրոնների հետևորդներին ու էթնիկ խմբերին պառակտող գաղափարախոսությունների կապակցությամբ, գրել է.«Այս հայեցակետերը առաջացել են ոչ միայն լուսանցք մղված գործիչների, այլև քաղաքական կուսակցությունների ու ազգային կառավարությունների շրջանակում»: Եվրախորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի տարեկան զեկույցի մեջ շեշտվել է, որ 2018թ. դեռևս աշխարհի մեծ թվով դիվանագետների շրջանում տեսնվում են հակամիգրացիոն ու հակաիսլամական մոտեցումները: Մուսուլման կանայք շարունակ բռնությունների թիրախ են դառնում և հաճախ հիջաբները գլխից քաշելով  անարգում են նրանց:

Մեկ այլ հաղորդման մեջ Դեյլի Սաբահը անդարադարձել է Գերմանիայում իսլամաֆոբիայի աճին: Գերմանիայի իսլամական հասարակությանը մտահոգում է աջակողմյան ծայրաhեղականների ու այլատյացների կողմից իսլամաֆոբիական հարձակումների ավելացումը: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ մուսուլմանների ու նրանց պաշտամունքային վայրերի դեմ ատելության հողի վրա իրականացվել է 123 հանցագործություն: Գերմանիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակին հակաիսլամական հանցագործությունների թիվն աճելու է: Չնայած որ ապրիլից մինչև հուլիս ամիսներին տեղի ունեցած հարձակումների պաշտոնական թիվը դեռ չի հայտարարվել, սակայն այս ընթացքում «Դորտմունդի» ու «Ֆրանկֆուրտի» պես քաղաքներում միայն Թուրքիայի հաստատություններն ու մզկիթները 15 անգամ հարձակման են ենթարկվել:

Վերջին հարձակումների ընթացքում կիրառված ձևերը ցույց են տալիս, որ Գերմանիայում հակաիսլամական զգացումները տեղափոխվել են նոր հարթության վրա: Այն դեպքում, երբ նախորդ հարձակումները միայն սահմանափակված էին մզկիթների պատերի վրա կարգախոսներ գրելով ու մզկիթներում խոզի գլուխ գցելով, վերջին հարձակումների ընթացքում մզկիթներն ավերելու համար կիրառվել է փամփուշտ: Գերմանիայի իսլամական խորհրդի ղեկավար «Բորհան Քեսիջին» քննադատել է այս կապակցությամբ գերմանացի դիվանագետների մոտեցումները: Անատոլու լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ դիվանագետների հռետորաբանությունները ավելացրել են մուսուլմանների դեմ ատելությունը: Քեսիջին ասել է.«Գերմանացի դիվանագետներից ակնկալում ենք այցելել մեր մզկիթներ, հանդիպել մուսուլմաների հետ և մուսուլմաններին համարել Գերմանիայի հասարակության մի մասը»: Գերմանիան, որ ավելի քան 81 մլն. բնակչություն ունի Արևմտյան Եվրոպայում Ֆրանսիայից հետո ամենամեծ մուսուլման բնակչությունն ունի: Գերմանիայի մուսուլմանների թիվը 4 մլն. 700 հազար է: Որոշ ժամանակ առաջ Գերմանիայի ազգային իսլամական հավաքականության գլխավոր քարտուղար և այդ երկրի իսլամական խորհրդի անդամ Մուրաթ Գումուշը մուսուլմանների դեմ ռասիստական մոտեցումներին դիմակայելու հարցը վերլուծելով պարզաբանել էր քաղաքացիական հասարակության, իսլամական կազմակերպությունների և դաշնային կառավարության պարտականությունները: Վերջերս Գերմանիայի իսլամական կոնֆերանսի պատասխանատուներն անցկացրել են աշխատաժողով՝ «Թշնամություն իսլամի ու մուսուլմանների դեմ» թեմայով: Գերմանիայի հասարակության մեջ իսլամաֆոբիայի և մուսուլմանների դեմ հարձակումների ավելացմամբ հանդերձ այս կարգի աշխատաժողովների անցկացումը մեծ նշանակություն ունի: Գերմանիայում քաղաքացիական հասարակությունը և իսլամական կազմակերպությունները փորձում են ռասիզմին դիմակայելու մի ելք գտնել: Այդուհանդերձ թվում է թե առանց դաշնային կառավարության աջակցության նրանք այնքան էլ չեն հաջողելու: Սրանից առաջ մուսուլմաների հետ թշնամությունները Գերմանիայի հասարակության լուսանցքներում էր նկատվում, սակայն այսօր ներթափանցել է հասարակության խորքերը:

Իալմաֆոբիայի աճը Գերմանիայում

Խտրականությունները, բանավոր հարձակումները, հիջաբով կանանց ու մզկիթների վրա հարձակումներն ամեն օր նկատելի են Գերմանիայում: Կրթական համակարգում դպրոցները պատրաստ չեն քննարկել խտրականության հետ կապված պարագաները: Հետաքննությունների արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ խտրականության ենթարկված աշակերտներն իրենց հետ կատարվածը անտեսում և հերքում են: Սա այն դեպքում, երբ վերջերս Գերմանիայի իսլամական խորհուրդը բազմաթիվ զեկույցներ է ստացել այս երկրի դպրոցներում խտրականությունների ու ռասիստական վերաբերմունքների մասին: Դրանից բացի վերջին տարիներին մուսուլման կանայք հիջաբ ունենալու պատճառով բազմիցս բռնությունների են ենթարկվել: Նախորդ շաբաթվա ընթացքում Բեռլինում հիջաբ կրող կանանց նկատմամբ իրականացված երեք հարձակումները ցույց են տալիս, որ բռնությունները ավելացել են և Գերմանիայի հասարակության մեջ ռասիզմի աճը չափազանց մտահոգիչ է: Այս պայմաններում Գերմանիայի իսլամական կոնֆերանսի անդամների կողմից անցկացվեց մի աշխատաժողով՝ «Թշնամություն իսլամի ու մուսուլմանների դեմ» թեմայով: Աշխատաժողվի սկզբում մասնակիցները նախ պատասխանեցին այս հարցին, որ մինչ այժմ Գերմանիայի հասարակության մեջ մուսուլմանների դեմ ռասիստական քայլերին դիմակայելու ո՞ր միջոցն է ազդեցիկ եղել: Ապա մասնակիցները քննարկեցին Գերմանիայում խտրականությունների վերացման ճանապարհին առկա դժվարություններն ու արգելքները և վերջում արծարծեցին առաջարկներ ապագայի համար:

Աշխատաժողովի ընթացքում իսլամական կազմակերպությունների ու հասարակությունների ներկայացուցիչները մուսուլմանների դեմ խտրականություններին դիմակայելու համար ներկայացրին իրենց նախագծերը: Այս նախագածերից մեկը «Դպրոցներում ռասիզմին դիմակայելու կենտրոն» նախագիծն էր, որ գրավեց ներկաներից շատերի ուշադրությունը: Այս նախագծի տնօրեն Ալիե Եգանեն խոսեց դպրոցներում գործադրվող խտրականության տարբեր տեսակների մասին: Անդրադառնալով նախագծի ու դպրոցների պատասխանատուների միջև իրականացված համագործակցություններին Եգանեն ասել է, որ իրենք կարողացել են հաջողությունների հասնել, սակայն դեռևս առջևում շատ արգելքներ կան: Կրոնական համայնքների անդամները, հետազոտողները և տարբեր նախագծերի տնօրենները կարող են աշխատանքային միջավայրերում ելույթներ ունենալ հիջաբ կրող կանանց դեմ գործադրվող խտրականությունների մասին, սակայն քանի դեռ նահանգային կառավարությունները արդարացնում են հիջաբի արգելումը՝ դժվարությունները լուծում չեն գտնի: Իսլամական կոնֆերանսի կողմից Բեռլինում անցկացված երկօրյա աշխատաժողովի ընթացքում, մասնակիցները Գերմանիայի դաշնային կառավարությանը կոչ արեցին քաղաքացիներին հատկապես փոքրամասնություններին պաշտպանել իրականացվող հարձակումներից ու խտրականություններից: Այսպիսով մուսուլմանների դեմ խտրականության ոլորտում դաշնային կառավարությունների գործունեության հետ կապված երկու կարևոր հարց է առաջանում: Առաջինն այն է, որ դաշնային կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում դպրոցներում ռասիզմին դիմակայելու համար: Մյուս կարևոր հարցումն այն է, որ դաշնային կառավարությունը աշխատանքային շուկայում խտրականությանը դիմակայելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում, կամ էլ կառավարական կառույցները ի՞նչ լուծումներ են ներկայացնում: Սրանք Գերմանիայի մուսուլմանների առջև ծառացած դժվարությունների միայն երկու նմուշն են: Հետևաբար դաշնային կառավարությունը պետք է այս անհավասարությունները կանխարգելելու համար ազդեցիկ քայլեր կատարի: Քաղաքացիական հասարակությունը դպրոցների պարագայում կարող է ճանաչել ու գրանցել գործադրվող խտրականությունները, սակայն դրանց վերացնելու համար կառավարության լուրջ աջակցության կարիքն ունի: Կառավարությունը պետք է նախագծեր մշակի մուսուլմանների դեմ խտրականություններին դիմակայելու համար:

Ատլանտյան օվկիանոսի այն կողմում ԱՄՆ-ի իսլամական հասարակության մի խումբ ղեկավարներ ու իսլամատյացության ընդդիմադիրներ համախմբվել են «Կրոնից այն կողմ» խորագրով կոնֆերանսում: Սույն կոնֆերանսի մասնակիցները շեշտել են, որ մուսուլմանների մասին ԱՄՆ-ի ԶԼՄ-ների լրատվությունը ավելի բացասական է քան այն որ կարելի է պատկերացնել: Նրանց ասելով ամերիկյան ԶԼՄ-ներում մուսուլմաններից ներկայացվող պատկերը շատ ավելի բացասական է քան քաղցկեղից ներկայացվող պատկերը: Այս կնոֆերանսում անցկացվեց 6 կլոր սեղան՝ «Խաղաղության ստեղծում», «Գենդերի և կրոնի ընդհանուր եզրը» և «Կրոնն ու շրջակա միջավայրը» թեմաներով: «Հասարակական քաղաքականության ընկալում» ինստիտուտի հյուրընկալությամբ աշխատաժողովում այս ինստիտուտի տնօրեն «Դալիա Մոջահեդն» ասել է, որ ամերիկյան ԶԼՄ-ներն այդ թվում New York Times- ը չափազանց բացասական պատկեր են ներկայացնում մուսուլմաններից: Նրա ասելով New York Times-ը, որ ԱՄՆ-ի հին օրաթերթերից է համարվում անցած քառորդ դարի կամ 25 տարվա ընթացքում մուսուլմաններին քաղցկեղից ու կոկայինից ավելի վտանգավոր է ներկայացրել: Մի հաղորդմամբ Մոջահեդն ու Pulitzer Center-ը հայտարարեցին, որ կրթական համակարգում մի աշակերտ ունեցող մուսուլման ընտանիքների 42 տոկոսը հաղորդել են, որ հալածանքների են ենթարկվում: Այս հաղորդման համաձայն, ամերիկացիների կեսն ասում է, որ մի իրական մուսուլման չեն ճանաչում և դա ցույց է տալիս, որ իրենց մուսուլման հարևանների հարցում հիմք են ընդունում ԶԼՄ-ների լուսաբանությունները: Ամերիկյան ԶԼՄ-ներում մուսուլման կանայք հաճախ ներկայացվում են որպես իսլամական մշակույթի զոհեր: Դա այն դեպքում է, երբ ԱՄՆ-ի մուսուլման կանայք կրոնն ու հավատը համարում են իրենց կյանքի հարստությունը:

Պիտակ