Նոյեմբեր 02, 2019 09:54 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մուսուլմանների նկատմամբ գերմանացիների վերաբերմունքի փոփոխության մասին:

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները պարզել են, որ մուսուլմանների դեմ նախապաշարումներն ու անհանդուրժողականությունը խոր արմատներ են ձգել Գերմանիայում և օրըստօրե  տարածվում են դրանք: Սոցհարցումն անցկացվել է  «Բերթելսման» հիմնադրամի կողմից,որի արդյունքները ցույց են տալիս, որ գերմանացիների 50 տոկոսը իսլամը համարում է սպառնալիք Գերմանիայի հասարակության համար: Այս զեկույցի համաձայն Գերմանիայում կրոնական անհանդուրժողականությունը, հատկապես իսլամի նկատմամբ, զգալիորեն ավելացել է, այնպես որ գերմանացիների  շուրջ կեսը բացասական հայացքներ ունի այս կրոնի նկատմամբ: Այդ մասին ներկայացված զեկույցում ասված է, որ կույր նախապաշարումներն ու այլ կրոնների նկատմամբ անհնադուրժողականությունը հակասում են ժողովրդավարության սկզբունքներին։

Իսլամաֆոբիայի տարածումը Գերմանիայում

«Բերթելսման» հիմնադրամի զեկույցում ասված է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մուսուլմանների նկատմամբ բացասական հայացքները արմատավորվել  են Գերմանիայում և այս երկրի արևելյան հատվածում, որտեղ քիչ թվով մուսուլմաններ են բնակվում, այս կրոնի հետևորդների նկատմամբ գործադրվող միտումնավոր քայլերն ավելի շատ են: «Բերթելսման» հիմնադրամի զեկույցի համաձայն, Գերմանիայի արևելյան հատվածում բնակիչների 57 տոկոսը իսլամը սպառանալիք է համարում մինչդեռ այդ երկրի արևմտյան բաժնում այս թիվը հասնում է 50 տոկոսի: Գերմանիայի արևելյան հատվածում ավելի մեծ ազդեցություն ունեն աջակողմյան կուսակցությունները և այդ պատճառով էլ երկրի այս հատվածում իսլամաֆոբիան ավելի արմատավորված է: Գերմանիայում իսլամական վայրերի հատկապես մզկիթների վրա հարձակումների թվի ավելացման պատճառներինց մեկը հենց այս կարգի աջակողմյան ու իսլամատյաց հակումների աճն  է:  Ներկա դրությամբ աջակողմյան «Այլընտրանք գերմանիայի համար» կուսակցությունը Բունդեսթագում երրորդ տեղն է զբաղեցնում և  համարվում է Գերմանիայի կոալիցիոն կառավարության ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը: Հակաիսլամական հակումների աճի հետևանքով 2018թ. ավելի քան 100 մզկիթ ու կրոնական կենտրոններ հարձակման են ենթարկվել: Գերմանիայում աջակողմյան ծայրահեղական հակումների աճի  մասին այս երկրի նախկին նախագահ Քրիստիան Վոլֆն ասել է.«9 տարի առաջ Գերմանիայի բնակչության ավելի քան 60 տոկոսը մուսուլմաններին ընդունում էին որպես հասարակության մի մասը և ներկա դրությամբ միայն 40 տոկոսն է համոզված այս հարցում»։ Վոլֆը հավելել է.«Հիմնական հարցն այն է, որ Գերմանիան որքանով է կարող դիմադրություն ցույց տալ այլ կրոնների նկատշմամբ: Իմ կարծիքով ներկա դրությամբ Գերմանիայում մեծ պոտենցիալ գոյություն ունի միջկրոնական բախումների բռնկման համար: Եվ դա այն դեպքում, երբ Գերմանիայի սահմանադրությունը հավասար պայմաններ է նկատի առել տարբեր կրոնների հետևորդների համար»: Գերմանիայի սահմանադրության տեսանկյունից այս երկրում ոչ մեկը չպետք է իր համոզումների համար զրկվի հնարավորություններից: 

Գերմանիայում ռասիստական հակումների աճը

Ժողովրդին իրենց կողմը գրավելու համար իսլամատյաց ու ծայրահեղական խմբերը օգտագործում են բոլոր հնարավորությունները և կարողացել են Գերմանիայի քաղաքական հարթակում ընդլայնել իրենց ազդեցության սահմանները և նրանց վերջին հաջողությունն էլ պառլամնենտի ընտրություններում տարած հաղթանակն էր: Բեռլինի բնակիչ լրագրող ու գրող Շթուարթ Բրաունը այս կապակցությամբ գրել է.«Ընտրություններից քանի օր առաջ գնումների համար գնացել էինք Բեռլինի թաղամասերից մեկը, որտեղ մի մեծ քարոզչական պաստառ տեսա: Այս պաստառի վրա Գերմանիայի դրոշակից բացի պատկերված էր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությաքն  լոգոն և մի կին, որ մի քանի սևամորթ տղամարդու կողմից շրջապատվել էր»: Այս քարոզչական պաստառի վրա գրված էր.«Եթե չեք ուզում Եվրոպան Եվրաբիա դառնա քվերակեք «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին»: Եվրաբիա տերմինը հիմնված է այն տեսության վրա, որ Եվրոպայում մուսուլմանների քանակի առավել քանի երբևէ աճով ապագայում այս շրջանը կվերածվի արաբական աշխարհի ենթաբաժիններից մեկի: Այս տեսության կողմնակիցներից մեկը Նորվեգիայի ծայրահեղական աջակողմյան Անդրես Բրինգ Բրիոքն է, ով 2011թ. սպանեց 77 մարդու: «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն էլ այս տեսության կողմնակիցներից մեկն է: Այս կուսակցությունը այլատյացության ու իսլամաֆոբիայի տարածման համար իր քարոզչական պաստառում օգտագործել է ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ Ժան-Լեոն Ժերոմի «Գերիներ վաճառողների շուկան» պաստաառը: Իհարկե միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չէր, որ պառլամենտի ընտրություններում հաղթելու համար օգտագործել էր արվեստի ստեղծագործություն: Կուսակցության որոշ անդամներ ջանքեր գործադրեցին կանխել Գերմանիայում աջակողմյան ծայրահեղական խմբերի դեմ կազմակերպված ցուցահանդեսը»: Որպես օրինակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը «Աջակողմյան ծայրահեղականը և 1945 իվեր դմիադրություն Բեռլինում» խորագրով ցուցահանդեսի պատասխանատուներից պահանջել էր չցուցադրել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ ստեղծագործությունները»: Մամուլի արխիվների և հակաֆաշիստական նկարների կենտրոնի պատասխանատու Ֆերա Հանցլերը ցուցահանդեսի անցկացման մասին ասել է.«Այս ցուցահանդեսում մենք ուզում էինք ցույց տալ աջակողմյան ծայրահեղական խմբերի աճը և Բեռլինի հասարակության դմիադրությունը: Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը աջակողմյան ծայրահեղական կուսակցություններից ամենափոքրն է, սակայն անկասկած ճանաչված է որպես այս ոլորտի կարևոր դերակատարներից մեկը»: Վաշինգտոն Դի Սիում հասարակագիտության դասախոս Սինթիա Միլեր Էդրիսը նույնպես համոզված է, որ արդիական աջակողմյան կուսակցությունները վերջին տարիների ընթացքում փորձում են իրենց ազդեցությունը տարածել կրթական ու մշակութային կենտրոնների վրա: Նա իր «Ծայրահեղականները դառնում են հիմնական հոսանքը, Գերմանիայում աջակողմյան ծայրահեղական երիտասարդների մեջ առևտրականացումն ու մշակույթի ձևավորումը» խորագրով գրքում մտահոգություն է հայտնել Գերմանիայում ծայրահեղականների երաժշտության տարածման կապակցությամբ»: Մյուս կողմից Լոնդոնի քաղաքագիտության ու տնտեսության դպրոցի հետազոտող Յուլիան Գոփֆ Ֆարեթը համոզված է, որ այս ստրատեգիան նոր չէ: Նա ասում է.«70-ական թվականներից իվեր աջակողմյան ծայրահեղական կուսակցությունները արվեստի և մշակութային կենտրոնների վրա ազդեցություն գործելու համար ջանքեր են գործադրում: Այդուհանդերձ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ձևավորումից իվեր նրանք  ավելի մեծ ուժ են ձեռք բերել»:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները փորձում են իսլամաֆոբիայի և հակամիգրացիոն գաղափարների տարածման ճանապարհով կապ հաստատել իսլամի վերաբերյալ հակառակ կարծիք ունեցող մտավորականների հետ: Սինթիա Միլեր Էդրիսը համոզված է, որ ԱՄՆ-ի աջակողմյան ծայրահեղականները Եվրոպայի աջակողմյանների նման հավատում են իրենց գերազանցությանը: Այս երկու խմբերը ջանքեր են գործադրում իսլամաֆոբիայի և ներգաղթյալների նկատմամբ վախի տարածմամբ ազդեցություն գործել ուսյալ ու մտավորական դասակարգի վրա: Աջակողմյան ծայրահեղականների քաղաքականությունների ընդդիմադիր արվեստագետ Ռաուլ Վալեխը այս կապակցությամբ ասում է.«Նրանք արվեստը ծառայեցնում են իրենց քաղաքականություններին, սակայն չեն ընդունում ընդդիմադիր արվեստագետներին»: Աջակողմյան ծայրահեղականներն ու իսլամատյացները Երոպայում իսլամական վայրերի ու մուսուլմանների վրա իրականացվող հարձակումների կողքին փորձում են օգտագործելով արվեստն ու մամուլը հանրության մոտ փոխել մուսուլմանների նկատմամբ մտայնությունը և Եվրոպայում ավելացնել մուսուլմանների նկատմամբ ատելությունը: Ինչպես Հաֆինգտոն փոստն է գրել, մամուլի վերահսկողության կենտրոնի կողմից Բրիտանիայում անցկացված ուսումնասիրության արդյունքներից պարզվում է, որ այս երկրի հաղորդումների 59 տոկոսը մինչև նախորդ տարվա ավարտը վատ ու հասարակության նորմերին անհամապատասխան վերաբերմունքները վերագրել է մուսուլմաններին: Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի կողմից իրակակացված հետազոտության համաձայն վերլուծվել են 2018թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ամիս տպագրված 11 հազար հոդվածներն ու եթեր տրված հաղորդումները: Այդ զեկույցի համաձայն հոդվածների ավելի քան մեկ երրորդի մեջ սխալ պատկեր է ներկայացված մուսուլմաններից կամ էլ որոշ հատուկ պարագաներ վերագրվել են մուսուլմաններին: Բրիտանիայի մամուլի վերահսկողության կենտրոնի տնօրեն Ռեզվանեհ Համիդն ասում է.«Այս հետազոտության ընթացքում հայտնաբերված փաստերը ցույց են տալիս, որ Բրիտանիայի ԶԼՄ-ներում իսլամաֆոբիայի տարածման մասին կասկածներ չկան: BBC-ի նախկին հետազոտող ու Թայմզի թղթակից «Ֆեյսալ Հանիֆը», ով մասնակցություն է ունեցել այդ զեկույցի պատրաստման մեջ, ասում է.«Այս լրատվական ցանցում մուսուլմաններից ներկայացված ընդհանուր պատկերը աղավաղված է և շատ պարագաներում սխալ է ընկալվում»: Դեյլի մեյլ պարբերականը իսլամ կրոնի դեմ բողոքի ամենաշատ հոդվածներն է տպագրել, որ կազմում է 37 տոկոս: Դրան հաջորդում է Քրիստիան թուդեյը՝ 35 տոկոս և Սփեքթաթորը 29 տոկոս: Օրինակ մի պարագայում անգամներ հրապարակել են Քաաբեի կողքին «Խալեդ Մասուդ» անունով մի հանցագործի լուսանկարը, որը ներշնչում է, որ մուսուլմանները կապված են ահաբեկչության հետ:

Այս ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ իսլամ կրոնի մասին Սքայ Նյուզ հեռուստաընկերության կրոնական ու աջակողմյան նյութերը «չափազանց միտումնավոր» են եղել: Այս զեկույցի մեջ ասված է.«Սերիալների մեջ սխալ պատկեր է ներկայցվում մուսուլմաններից: Այդ թվում BBC-ից հեռարձակվող «Թիկնապահ» հեռուստատեսային ամենասիրված սերիալում մուսուլման հիջաբ կրող կինը ներկայացվել է, որպես բռնահարված ու տղամարդու կողմից ճնշված անհատականություն: Այս հետազոտությունը իրականացվել է բրիտանական բոլոր հիմնական ԶԼՄ-ների այդ թվում 31 կայքերի ու 5 հեռուստաալիքների շրջանակում՝ օգտագործելով 50 բանալի բառեր: Դա ցուց է տալիս, որ Իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը արմատավորվել են Եվրոպայում: Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամների շրջանում իրականացված սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվողների 60 տոկոսը համոզված է, որ իսլամը համարվում է սպառնալիք Արևմտյան քաղաքակրթության համար և միայն 17 տոկոսն է ինչ համոզված է իսլամը համապատասխանում է արևմտյան քաղաքակրթությանը:

Պիտակ