Դեկտեմբեր 10, 2019 16:23 Asia/Tehran

Իրանում բնակվող տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչները, մշտապես ապացուցել են, որ իրենց համար կարևոր է առաջին հերթին իրանցի լինելը և իրենց խնդիրներն արծրածում են ազգային շահի շրջանակներում: Ուստի կարելի է ասել, որ միասնությունը, հայրենասիրությունը և Իրանի վրա իշխելու օտարների նկրտումների դեմ պայքարը դարերի ընթացքում մշտապես եղել են այս երկրի կայունության և հզորության երաշխքիը:

Իրանը հին քաղաքակրթություն ունեցող երկիր է, ազատատենչ ու պայքարող ժողովրդով: Մի քանի հազարամյա պատմության ընթացքում, Իրանը բազմաթիվ վայրիվերումներ է ունեցել, տեսնելով դառն ու քաղցր իրադարձություններ: Իսկ Իրանի ժողովուրդն այդ ամենից դասեր քաղելով, նոր հաջողություններ է ձեռք բերել:

1946թ դեկտեմբերի 12-ն, Իրանի տարածքային ամբողջականության ու իրանցիների միասնության դեմ ուղղված սադրանքի պարտության տարելիցն է: Ըստ այդ նախագծի, որոշված էր, որ Իրանի տարածքի մի մասը մասնատվեր և միանար նախկին ԽՍՀՄ-ին:

Այս իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ աշխարհամարտի ընթացքում: Ու չնայած Իրանն այդ պատերազմում չեզոք դիրք էր որդեգրել, սակայն դաշնակիցներն այդ թվում նաև Բրիտանիան ու Խորհրդային Միությունը, գրավեցին այդ երկրի տարածքը: Այդ ժամանակ, Խորհրդային միությունը, նացիստական Գերմանիայի հարձակումների թիրախում էր: Ուստի դաշնակիցներն Իրանի տարածքն օգտագործում էին որպես միջանցք՝ այլ երկրներ պաշար ու զինամթերք տեղափոխելու համար: Իրանի ժողովուրդն այդ ժամանակ կանգնեց երաշտի ու բազմաթիվ այլ վնասների ու կորուստների առջև: Սակայն Իրանի օգնությունը ԽՍՀՄ-ին պատճառ դարձավ, որ այդ երկիրը փրկվի կործանումից ու Գերմանիայի կողմից գրավվելուց:

Ատրպատականը  գտնվում է Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում և մշտապես եղել է Իրանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը

 

1943թ Թեհրանում կայացած դաշնակիցների ղեկավարների նիստում, Բրիտանիան և Խորհրդային Միությունը  համաձայնության եկան պատերազմի ավարտից  հետո, վեց ամսվա ընթացքում, իրենց ուժերը դուրս բերել Իրանից:

1945թ սեպտեմբերի 2-ին ավարտվեց ավերիչ պատերազմն ու Բրիտանիան իր զորքերը դուրս բերեց Իրանից: Սակայն Խորհրդային միությունը չէր ցանկանում վերջ տալ Իրանի շրջափակմանը: Այս երկիրն Իոսիֆ Ստալինի ղեկավարությամբ, նպատակ ուներ տիրանալ Իրանի հյուսիսում գտնվող նավթին, մասնատելով Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում գտնվող Ատրպատական նահանգը:

Նախկին ԽՍՀՄ-ի բռնապետ առաջնորդ՝Իոսիֆ Ստալինը

 

ԽՍՀՄ-ն Իրանում իր նպատակին հասնելու համար, իր գործակալների միջոցով ստեղծեց «Ադրբեջանի դեմոկրատների» խումբը՝ Ջաֆար Փիշեվարի ղեկավարությամբ: ԽՍՀՄ-ը նպատակ ուներ այդ տարածքն ինքնավար դարձնել, հենվելով ազգայնական տրամադրությունների վրա: Այդ ժամանակ, մարդիկ, կենտրոնական  իշխանության անգործության ու հետպատերազմյան շրջանում առկա տնտեսական խնդիրների պատճառով, դժվարություններ ունեին: Հետևաբար, իրենց դեմոկրատներ անվանող խումբը սկսել էր տարածել ազերիների իրավունքների, հողագործների ու խոցելի խավերի պաշտպանությանն ուղղված կոչեր: Այս շարժման պոպուլիստական կոչերի արդյուքնում, մի խումբ մարդիկ միացան նրանց: Սակայն նրանք բոլորը ԽՍՀՄ-ից Իրան մուտք գործած  էմիգրանտներ էին: Միևնույն ժամանակ, երկրի անվտանգության ուժերը նույնպես նպաստեցին երկրի մասնատմանը: «Ադրբեջանի դեմոկրատներ» խումբը շուտով ցույց տվեց իր ինքնությունը և դրա ձևավորումից մի քանի ժամանակ անց, ԽՍՀՄ-ի հրամանով, գրավելով Ատրպատականի կառավարման կենտրոնները, դրանք իր վերահսկողության տակ պահեց մինչև 1945թ: Նրանք նույնիսկ ձևավորեցին ազգային ժողով, անկախ կառավարություն և փաստորեն Ադրբեջանն անջատեցին Իրանից: Ստալինն այդ ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց, որ չի պատրաստվում իր ուժերին հեռացնել Իրանից, անուղղակիորեն պաշտպանելով վերոնշյալ խմբի գործողությունները: Այս սադրանքը դուր չեկավ ադրբեջանցի հայրենասերիներին  և նրանք բախումների մեջ մտան կոմունիստ և հակակրոնական  «Ադրբեջանի դեմոկրատներ» խմբի հետ:  

 

Երբ Իրանի ժողովուրդը հասկացավ, որ Խորհրդային Միությունը չի հեռանում այդ երկրի տարածքից, անվտանգության խորհրդին բողոք ներկայացրեց: Սակայն բողոքը տեղ չհասավ, քանի որ ԽՍՀՄ-ը ԱԽ անդամ էր: Իհարկե, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի կառավարություններին ԽՍՀՄ-ի ազդեցությունն ԱԽ-ում դուր չէր գալիս ու այդ երկրները զգուշացրեցին ԽՍՀՄ-ին: Սակայն Խորհդրային Միությունը շարունակեց Իրանը մասնատելուն ուղղված իր ջանքերը: Եվ երբ Իրանի կառավարությունը հասկացավ, որ համաշխարհային ատյանների ճնշումները որևէ ազդեցություն չունեն, փորձեց Խորհրդային Միության ղեկավարների  հետ համաձայնության գալ: Իրանի վարչապետ Ահմադ Ղավամն ուղևորվեց Մոսկվա, հանդիպեց Կոմունիստական կուսակցության ղեկավարներին և ձեռք բերեց որոշակի համաձայնություններ: Թեհրան վերադառնալուց հետո, նա իր բանակցութունները շարունակեց Իրանում ԽՍՀՄ դեսպան Սադչիկովի հետ: Արդյունքում, Սադչիկովի և Ղավամի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի, Իրանի ու Խորհրդային միության համագործակցությամբ, պետք է ստեղծվեր համատեղ նավթային ընկերություն: Փոխարենը, խորհրդային ուժերը պետք է 1.5 ամսվա ընթացքում հեռանային Իրանից: Մոսկվան նաև ընդունեց, որ Ատրպատականի վերջին խժդժություններն Իրանի ներքին հարցն են և պետք է խաղաղ լուծում ստանան: Այսպիսով, Իրանի նավթից շահույթ ստանալու դիմաց, ԽՍՀՄ պաշտոնյաները հրաժարվեցին Ատրպատականի մասնատումը հրահրող ուժերից: Այն ուժերից, որոնց իրենք էին հրահրել սկսել ապստամբություն: Իսկ համատեղ նավթային ընկերություն ձևավորելու հարցը մերժվեց Իրանի ազգային ժողովի կողմից և Խորհրդային Միությունը զրկվեց Իրանի նավթային պաշարներին հասանելիությունից:

Այսպիսով, Ատրպատականի դեմոկրատների խումբը պարտավոր եղավ հրաժարվել այդ շրջանի անկախացման ծրագրից: Տեղի ունեցավ խմբի ղեկավար Փիշեվարի հանդիպումը նահանգի պաշտոնյաների հետ, որի ժամանակ նույնպես խոսվեց այդ մասին: Սակայն այդ խմբի ուժերը շարունակում էին իրենց գործունեությունը: Ավելի ուշ, բողոքի ալիք բարձրացավ այդ խմբի դեմ, քանի որ մարդիկ հասկացան որ խումբը ղեկավարվում է դրսից ու տանում է հակակրոնական քարոզչություն: Արդյունքում, դեմոկրատների ուժը նվազեց և նրանք կորցրեցին նաև ԽՍՀՄ-ի կողմից հովանավորություն ստանալու հույսը:

1946թ դեկտեմբերին, Իրանի բանակը, խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովելու նպատակով, շարժվեց դեպի Ատրպատական, և արդյունքում ճնշեց դեմոկրատների խմբին: Խմբի ղեկավարները, որ իրենց ուժերին խրախուսում էին մինչև վերջ դիմադրել Իրանի ուժերին, իսկ իրենք ԽՍՀՄ-ի կողմից ուղարկված մեքենաներով, փախան Իրանից: Ատրպատականի բնակիչները հարձակվեցին դեմոկրատների խմբի վրա, նրանցից մի մասը ձերբակալվեցին, իսկ նրանց կենտրոնները բռնագրավեցին: Մեկ տարի անց, խմբի սադրանքն արդեն լիովին չեզոքացված էր:

Այս դեպքը թերևս շատ խմբերի, անձանց ու պետությունների համար, կարող է համարվել փաստ, առ այն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օտար ուժերի միջամտությամբ որևէ սադրանք իրականացնել Իրանում, ձախողվելու են: Իրանը բազմազգ երկիր է և օտար ուժերն օգտվելով այդ իրականությունց, փորձում են պառակտում սերմանել երկրում ու մասնատել այն: Արևմտյան երկրների կողմից աջակցություն ստացող Սադդամի հարձակումը նույնպես տեղի ունեցավ նույն նպատակով: Սակայն տարբեր ազգությունների ու կրոնական հավատալիքների պատկանող իրանցի մարտիկները հետ շպրտեցին Սադդամին: Նրանք ապացուցեցին, որ առաջին հերթին համարվում են իրանցի և իրենց համար կարևոր է նախ երկրի ազգային շահը: Ուստի կարելի է  ասել, որ միասնությունը, հայրենասիրութունը և պայքարն օտար ուժերի դեմ, որոնք ցանկանում են իշխել Իրանում, այս երկրի կայունության, դիմացկունության և ուժի հիմքն են:

 

Պիտակ