Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսնակյունից(7)
(last modified Sun, 19 Jan 2020 11:46:37 GMT )
Հունվար 19, 2020 15:16 Asia/Tehran

19-րդ դարում իսլամի մարգարե Մուհամմադը և նրա աստվածային ուսմունքներն արժանացան ռուս մեծ բանաստեղծների ուշադրությանը:

Իսլամի մարգարեն իր բարությամբ, գիտությամբ, և խարիզմատիկ ինքնությամբ, ազդեց ոչ միայն կռապաշտ ու տգետ մարդկանց վրա ու պատճառ դարձավ, որ նրանց կյանքը բարեփոխվի, այլ նաև դրանից դարեր անց, ազդեց նաև իր կյանքն ուսումնասիրողների վրա: Նրանք հիացան մարգարեով ու խոնարհվեցին նրա կենսատու ուսմունքների առջև:

19-րդ դարում, իսլամի մարգարե Մուհամմադը և նրա ուսմունքներն արժանացան ռուս բանաստեղծների ուշադությանը: Մեծ թվով ռուս բանաստեղծներ, ներշնչվելով մարգարեի ուսմունքից, գրեցին բանաստեղծություններ: Գոլեստանի պայմանագրից հետո, երբ 1823թ․ Կովկասը միացավ Ռուսաստանին, ռուսների ներկայությունն այս տարածաշրջանում ավելի մեծացավ ու նրանք ավելի շատ ծանոթացան իսլամի, մարգարեի ու Ղուրանի հետ:  

Ընդհանրապես, Արևելքը մեծ ազդեցություն է ունեցել ռուս գրողներ վրա: Արևելքի հրաշագեղ բնությունը ներշնչանքի աղբյուր է դարձել մեծ թվով ռուս բանաստեղծների ու գրողների, այդ թվում՝ Պուշկինի, Տոլստոյի ու  Լերմոնտովի համար: Իսլամի մարգարեի կյանքն ու անձն այն թեմաներից են, որ կարելի է  նկատել այս գրողների ու բանաստեղծների ստեղծագործություններում:

Ալեքսանդր Սերգևիչ Պուշկին

 

Ալեքսանդր Պուշկինն այն  բանաստեղծներից է, որ մեծ հետաքրքրություն ուներ  իսլամի մարգարեի նկատմամբ ու իր ստեղծագործություններում անդրադարձել է նրան: Պուշկինն իր նամակներում բազմիցս փառաբանել է իսլամ կրոնն  ու  Մուհամմադ մարգարեին: Պուշկինը մեծ դեկատարություն է ունեցել Արևելքի նկատմամբ աշխարհընկալման վրա:

Ռուս բանաստեղծ, դրամատուրգ, նովելիստ Ալեքսանդր Պուշկինը համարվում է ռուսական ժամանակակից գրականության հիմնադիրներից: Պուշկինի կարծիքով, գրականությունը միջոց է՝ կյանքի իրականությունը ներկայացնելու համար: Պուշկինն ազատատենչ ու պայքարող բանաստեղծ է եղել և սուրբ գրքերի նկատմամբ հատուկ հարգանք է տածել: Նրա ազատատենչ բանաստեղծությունները շատ արագ տարածվեցին Ռուսատսնաում, ինչը պատճառ դարձավ, որ Պուշկինն աքոսրվի: Նրան ձգում էին հատկապես Ղուրանը և Աստծու խոսքը: Ղուրանի խոսքը նրան փրկում էր տգիտությունից: Ըստ Պուշկինի, Ղուրանը նրան օգնում էր փրկվել նյութական կյանքից: 

Ռուս գրականագետ Կաշտալովան ասում է. «Պուշկինի բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուրը ռուսերեն թարգմանված Ղուրանն է եղել: Այս գիրքն առաջին կայծը եղավ Պուշկինի սրտում և մեծ նշանակություն ունեցավ նրա հետագա կյանքում»:

Պուշկինի գրչին է  պատկանում «Մարգարե» բանաստեղծությունը, որը գրվել է 1826թ: Իսկ 1824թ նա գրել է «Ղուրանը և մարգարեի լույսը» բանաստղեծությունը:

Մուհամմադի մարգարե հռչակվելն իսլամի պատմության ամենակարևոր մասն է: Իսկ Ղուրանի ի հայտ գալը սկսվեց հենց այդ ժամանակաշրջանից: Պուշկինը, Մուհամմադի մարգարե  հռչակվելու վերաբերյալ գեղեցիկ բանաստեղծություն է գրել.

Եվ նա պատառեց իմ կուրծքը սըրով
Եվ հանեց սիրտըս դողդոջ, բաբախուն
Եվ նորա փոխան՝ իմ բացված կրծքում
Նա դըրեց բոցոտ ածուխ վառվռուն.
Եվ ընկած էի ես անապատում,
Որպես մի դիակ։ 

Այնուհետև Պուշկինն ասում է.

Եվ ահա բարձրից
Անսացի տիրոջ կոչը դեպի ինձ.
«Ե՛լ, ո՛վ մարգարե, և լո՜ւր, և հայի՛ր,
Եվ հըզոր կամքիս հըլու, անձնվեր,
Շըրջի՛ր դու ծովեր, շըրջիր դու երկիր,
Եվ խոսքով այրի՛ր մարդկային սըրտեր»:

Պուշկինի կարծիքով, Մուհամմադն այն մարգարեն էր, որ հագեցնում է  մարդու հոգու կրակը և երբ խոսում է մարգարեին Գաբրիելի հայտնվելու մասին, վերջինիս ներկայացնում է մի քանի թևերով: Հետազոտողների կարծիքով, դա կապված է Ֆաթեր սուրահի 101-րդ այայից կրած ազդեցության հետ: Ըստ երևույթին իսլամի մարգարեի վերաբերյալ իր բանաստեղծություններում, Պուշկինն ազդվել է Ղուրանի այաներից: Կրոնական հարցերի ու ընդհարապես Արևելքի նկատամբ Պուշկինի հետաքրքրւթյունը միայն այս բանաստեղծություննրով չի սահմանափակվել: Նա գրել է նաև մեկ այլ բանաստեղծություն  «Հաֆեզ» անունով: Իսկ Պուշկինի «Ղուրանի իմիտացիան» ցիկլը բաղկացած է 9 մասից: Առաջին բաժնում բանաստեղծն ասում է.  

Երդվում եմ այն ամենով, ինչ զույգ է ու կենտ,

 

Երդվում եմ Արևելքի առավոտյան աստղով,

Երդվում եմ աղոթքով՝ լուսնի լույսի տակ,

Որ քեզ մենակ չթողեցինք

Ու քեզ որպես ժողովրդի փրկիչ ընդունեցինք,

Այն գիշեր, երբ քո շուրթերը չորացան,

Ամենացամաք անապատներն աղբյուր դարձան,

Քեզ ձոնեցին մի երգ, մի բանաստեղծություն, որ տգետներին կտրի ինչպես սուր

Ելիր ու պայքարիր տղամարդու պես

Արի ու հարթիր ճշմարտության ճանապարհը

Բարի եղիր իմ որբերի նկատմամբ,

Աշխարհին հրավիրիր իմ Ղուրանով

Մի աշխարհ, որի հավատքը դողում է ինչպես ուռին

Եվ նրանց ցույց տուր ճշմարտության ճանապարհը…

Այս  բանաստեղծության առաջին տողերն ազդված են  «Զոհա»  «Թարեղ», «Ֆաջր» և «Ասր» սուրահներից և երդումներից, որոնք կան Ղուրանում: Այս տողերը ցույց են տալիս, որ բանաստեղծը ծանոթ է եղել Ղուրանին և ըստ իր ընկալման ու բանաստեղծական ձիրքի, գրել է այս տողերը:

Երկրորդ մասն ազդված է «Թոբե» սուրահից: Իսկ այնուհետև, բանաստեղծը խոսում է Մուհամմադի գեղեցիկ խոսքի մասին, որը նույնպես կարելի է հանդիպել Ղուրանում: Այնուհետև բանաստեղծն անդրադառնում է իսլամի մարգարեի առանձնահտկություններին՝ բարությանը և ուշադրությանը որբերի նկատմամբ: Շարունակելով իր խոսքը, բանստեղծն անդրադառնում է Ղուրանի գովքին, ինչպես ասվում է Մաեդե սուրահի 67-րդ այայում

«Ո՛վ մարգարե, հայտնիր այն օրենքները, որոնք Աստված  իջեցրեց քեզ վրա, որպեսզի առաքելությունդ կատարած լինես: Աստծու բազուկը կպաշտպանի քեզ մարդկանց բռնություններից: Որովհետև նա բնավ չի առաջնորդում անհավատներին»:

Իրականությունն այն է, որ կրոնական գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք ճշմարտություն  և արդարություն են քարոզում, աշխարհագրական սահմաններ չեն ունենում, չեն պատկանում որևէ ժողովրդի, այլ համաշխարհային բնույթ են կրում ու կարող են դառնալ ժողովուրդների բարեկամության պատճառ: Ղուրանն աստվածային գիրք է՝ համաշխարհային  ուղերձով, որը ցույց է տալիս  մարդու փրկության  ճանապարհը: Իսկ իսլամի մարգարեն, որպես բարություն է ներկայացվել աշխարհի ժողովուրդներին: Բնականաբար, նրա ուսմունքներն ազդում են մարդու հոգու վրա: Պուշկինը, ճնաչելով իսլամը և իսլամի մարգարեին, իր բանաստեղծական ձիրքի շնորհիվ, ներկայացրել է ճշմարտությունները և   իսլամի մարգարեի փայլուն անձը: