Ռուսաստանի քաղաքական վերջին զարգացումները․ նոր ժամանակաշրջանի մեկնարկը
(last modified Sun, 26 Jan 2020 22:13:50 GMT )
Հունվար 27, 2020 01:43 Asia/Tehran

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին երկու տասնամյակում կարևոր դեր է ունեցել երկրի զարգացման գործում: Ակնկալվում է, որ նա կշարունակի իր պաշտոնավարումը մինչև 2024 թվականը, և սպասվում է, որ առանցքային դեր կունենա ոչ միայն մինչև այն ժամանակ, այլև նրանից հետո ամբողջ աշխարհում:

2018 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Պուտինը կրկին վարչապետ նշանակեց Դմիտրի Մեդվեդևին: Վարչապետի պաշտոնը նա սկսեց 2012 թվականից: 2018-ին Ռուսաստանի նոր կառավարությունը սկսեց աշխատել կառուցվածքային փոքր փոփոխություններով: Վերջին երկու տարիներին Ռուսաստանի հասարակության շրջանում մեծ քննադատություն է եղել կառավարության գործունեության դեմ և Ռուսաստանի կառավարությունը բախվել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ կառավարման կառույցներում համատարած ֆինանսական և վարչական կոռուպցիան: Այս դժվարությունները, հակասում են Պուտինի հավակնոտ ծրագրերին Ռուսաստանի բազմակողմանի զարգացման համար: Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի դեմ  սահմանված արևմտյան պատժամիջոցների հետ մեկտեղ  դանդաղել է տնտեսական աճը և իջել է Ռուսաստանի քաղաքացիների կենսապայմանների  և բարեկեցության մակարդակը։

Ռուսաստանը նույնպես կանգնած է բնակչության անկման խնդրի առաջ և դա վտանգի տակ է դնում այս երկրի ապագան՝ երիտասարդ և արդյունավետ բնակչության բացակայության պատճառով: Պուտինի նպատակն է Ռուսաստանը դարձնել աշխարհի հինգ առաջատար տնտեսական տերություններից մեկը: Այդ նպատակի իրականացումն պայմանավորված է   ֆինանսական ռեսուրսների և արտահանման լայն շուկաների ապահովմամբ:

Տնտեսական վերլուծաբան Մարկ Գոյխմանն ասում է, որ ֆինանսավորման աղբյուրներից մեկը ՀՆԱ-ի աճն է, որի համար անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական աճի տեմպը տարեկան 1,5 տոկոսից հասցնել 6 տոկոսի: Սա մոտավորապես կրկնակի ավելի է գլոբալ 3.5 տոկոսի միջինից և այդ պատճառով այս աճին հասնելու համար Ռուսաստանի նախագահի հրամանի կատարումը  անհնար է: Հետևաբար ակնկալվում էր, որ էական փոփոխությունների համատեքստում Ռուսաստանի նախագահը կսկսի լայնածավալ բարեփոխումներ՝ իրավական և կառավարական կառուցվածքում: Այս ոլորտում Պուտինի առաջին քայլն սկսվեց 2020 թ.-ին իր տարեկան ելույթի ժամանակ:

Ռուսաստանի նախագահը 2020 թվականի հունվարի 15-ին իր տարեկան ելույթում ասել է. «Այսօր Ռուսաստանի հասարակությունը փոփոխությունների կարիքն ունի, բայց Ռուսաստանի սահմանադրության ամբողջական փոփոխության կարիք չկա»: Պետք է կատարվեն սահմանադրության բարեփոխումներ, որոնք պետք է իրականցվեն հանրաքվեով: Պուտինն ընդգծել է, որ իր պաշտոնավարման  ժամանակաշրջանի ավարտից հետո  մտադրություն չունի վերադառնալ իշխանության: Ռուսաստանի նախագահն ասել է, որ սկզբունքորեն կարևոր չի համարում Ռուսաստանում  երկու շրջան  մեկ անձի նախագահությունը, բայց համաձայն է նման սահմանափակումների: Պուտինը, որպես Ռուսաստանի Պետական Դումայի ապագա ղեկավար՝ հավանաբար, կփորձի ավելացնել իր լիազորությունները՝ օրենսդիր կառույցում: Պուտինը ասել է, որ Ռուսաստանի Դումայի բոլոր խմբակցությունները համաձայն են ավելացնել խորհրդարանի դերը Ռուսաստանի կառավարության ձևավորման գործում, այսինքն Խորհրդարանը ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում կառավարության քաղաքականության ձևավորման համար: Պուտինի տեսակետից, վարչապետի թեկնածուի հաստատումը պետք է վերապահել Ռուսաստանի Դումային: 

Այս փոփոխությունները վկայում են այն մասին, որ Պուտինը պատրաստվում է 2024 թվականից հետո երբ ավարտվում է իր նախագահության շրջանը, շարունակի մնալ իշխանության հիերարխիայում: Ներկայիս սահմանադրության համաձայն, Պուտինը կարող է նորից առաջադրվել այդ պաշտոնում՝ նախագահության մի ժամանակաշրջանից հեռու մնալուց հետո: Պուտինն ընդգծել է, որ պետք է պահպանվի  անվտանգության գործակալությունների, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ղեկավարներ նշանակելու Ռուսաստանի նախագահի իրավունքը: Նախագահը նաև պետք է պահպանի բանակի գլխավոր հրամանատարի կոչումը: Պուտինը հստակեցրել է, որ Ռուսաստանի կառավարության կաբինետի նախարարները և երկրի նահանգապետները չպետք է օտարերկրյա քաղաքացիություն կամ այլ երկրների կեցության իրավունք ստանան:

Նախագահության թեկնածության վերաբերյալ Պուտինը սահմանադրական բարեփոխումների շրջանակում առաջարկել է, որ Ռուսաստանի քաղաքացիները ներկայիս 10 տարվա փոխարեն պետք է ունենան երկրում առնվազն 25 տարվա կեցության անցյալ , որպեսզի նրանք կարողանան մասնակցել նախագահական ընտրություններին, և եթե նրանք հաղթեն ընտրություններում, ապա կանցնեն երկրի ղեկավարման բարձրագույն պաշտոնին: Այս պայմանները հաստատվելու դեպքում, Ռուսաստանի մեծահարուստ և հզոր մարդկանցից շատերը կզրկվեն նախագահության պաշտոնից:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց Վլադիմիր Պուտինի ամենամյա ելույթից ժամեր անց:  Պուտինի հետ հանդիպումից հետո, Մեդվեդևն ասաց. «Նախագահը հայտարարեց սահմանադրության հիմնարար փոփոխությունների մասին: Սահմանադրական փոփոխությունները  ներառում են ոչ միայն սահմանադրության որոշ հոդվածներ, այլև կառավարման ամբողջ կառուվածքը, ներառյալ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները: Ակնհայտ է, որ մենք ՝ որպես կառավարության կաբինետ, պետք է նախագահին թույլ տանք անհրաժեշտ որոշումներ կայացնել»:

Մեդվեդևն իր չորս տարվա նախագահության շրջանի ավարտից հետո  նոր նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նշանակվեց վարչապետի պաշտոնում և այն շարունակվեց մինչև 2020 թ.-ի հունվարի 15-ը: Ռուսաստանի սահմանադրության համաձայն, երկրի ներքին գործերը ղեկավարում է վարչապետը և այսպես, տնտեսական իրավիճակի վատթարացման կամ պետական ծառայությունների անկման դեպքում Ռուսաստանի ժողովուրդը վարչապետին են մեղավոր համարում: 

2008 թվականից ի վեր Ռուսաստանի տնտեսական լճացումը, վերջին տարիներին ռուսների  անբարենպաստ կենսապայմանները և տարեկան 5 տոկոս գնաճը պատճառ են դարձել, որ ռուսները Մեդվեդևին համարեն որպես թույլ վարչապետ: Նրա աշխատանքի շարունակությունը դժգոհություն է հարուցել, մանավանդ, որ վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսությունը բախվել է  լուրջ մարտահրավերների, չնայած որ  դա պատճառ չի դարձել ազգային արժույթի արժեքը նվազի դոլարի և եվրոյի դիմաց, բայց ժողովրդի մոտ դրամը չափազանց քիչ է, և ռուսների մեծ մասը բախվում է տնտեսական դժվարությունների:

Ռուսաստանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ այդ երկրի բնակչության 12.7 տոկոսը աղքատ է: Ռուսատանի 145 միլիոն բնակչությունից 19 միլիոն մարդ աղքատության մեջ է ապրում,իսկ մոտ 3 միլիոն մարդ գործազուրկ է: Պետական ծառայությունները, մասնավորապես առողջապահության ոլորտում, զգալի անկում են արձանագրել և այլ խնդիրներ, ինչպիսիք են կենսաթոշակային տարիքի բարձրացումը և ազգային ինտերնետի ստեղծումը, դժգոհություն են առաջացրել Մեդվեդևի կառավարության նկատմամբ: Եվ դա, ի վերջո, հանգել է Պուտինի ժողովրդականության կտրուկ անկմանը:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի դումային վարչապետի պաշտոնում ներկայացրեց այդ երկրի հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Միշուստինը տեխնոկրատ է:   Նա մի քանի տարի ծառայել է որպես հարկերի ու գանձումների փոխնախարար: Այս պաշտոնը վարել է  մինչև այդ նախարարության լուծարումը:  Միշուստինը գլխավորել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը 2010թ.-ից  և իրականացրել լայնածավալ բարեփոխումներ: Նա նաև կարողացավ բարձրացնել ռուս հարկատուների թիվը: 2019 թ.-ին Ռուսաստանի Դաշնային հարկային գործակալությունը  ռուսներից հարկեր գանձեց 3.5 միլիարդ ռուբլի (մոտ 57 միլիարդ դոլար) որն աննախադեպ գումար է այդ երկրի պատմության ընթացքում: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Պուտինը, մի կողմից,Միշուստինին ընտրելով հույս ունի նրա ունակությունն օգտագործել Ռուսաստանի  անկայուն տնտեսությունը կարգավորելու համար  և մյուս կողմից Միշուստինը  քաղաքական գործունեության փորձ չունեցող անձ է, հետևաբար, ոչ մի խոչընդոտ չի կարող ստեղծել Պուտինի քաղաքական գործունեության համար:

Հունվարի 16-ին, Ռուսաստանի խորհրդարանի (Դումա)-ի որոշումով  Միշուստինը նշանակվեց, որպես նոր վարչապետ: Ավելի վաղ «Միասնական Ռուսաստան» իշխող կուսակցությունը, հավանություն էր տվել Վլադիմիր Պուտինի առաջարկած թեկնածուին վարչապետի պաշտոնում նշանակելու համար:

Այսպիսով, Ռուսաստանի ներքաղաքական դաշտում սկսվել է նոր ժամանակաշրջան: