Փետրվար 08, 2020 16:39 Asia/Tehran

Սրբ .Ղուրանը Աստծու առաքյալների հետևորդներին ներկայացնում է տոկուն  անձինք ,ովքեր շարունակում են երթը,ծլարձակում են ,բողբոջում են և իսլամը տարածում աշխարհում: Այս բարեբեր ընթացքը ինչքանով ,որ զվարճացնում և խանդավառում է բարեկամներին ,հենց այդքանով զայրացնում է թշնամիներին:

«Ֆաթհ»սուրայի 29-րդ այայում ասվում է.«Դրանք նման են այն ցանքսին , որը ծլարձակել  է իր ծիլերը, այնուհետև աճել այնպես, որ այն ամուր կանգնի իր ոտքերի վրա և այն աստիճանի է աճել ,որը զարմացնում է ֆերմերներին: Սա անհավատներին զայրացնելու համար է»:

Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ  պատերազմը ,Երկրորդ աշխարհամարտից ի վեր աշխարհում ամենաավերիչ պատերազմներից մեկն էր և, իհարկե, իսլամական Իրանի պատմության  ամենափառահեղ և էպիկական օրերից :Այժմ, պարտադրյալ պատերազմի ավարտից տասնամյակներ անց, Իրանի հեղափոխության թշնամիների պաշարումը դեռ շարունակվում է:Պարտադրյալ պատերազմի տարիներին Իրանը յուրհատուկ փորձառություն ձեռք բերեց:Ամենադաժան ու ամենասարսափելի սպառնալիքները վերածեց ամենաքաղցր առիթների: Պարտադրյալ պատերազմը բացահայտ արտացոլումն էր Աստծու այն խոսքի ,որ եթե նեցուկ հանդիսանաք  Աստծուն ,Աստված կօգնի ձեզ և հաղթանակով կպսակի ձեր ուղին: Իրանի ժողովրդի սրբազան պաշտպանությունից տասնամյակներ անց ,աշխարհը տեսավ ,որ դիմադրությունը ,ջիհադական տնօրինման հետ միասին, նաև  երիտասարսների ուժին ու մտքին կառչելով ,ինչպես է սպառնալիքները  վերածում աննախընթաց հնարավորությունների: Անցյալ  40 տարիների ընթացքում կայսերապաշտ  համակարգը զանազան ձևերով ՝ հիբրիդային  պատերազմի միջոցով փորձել է իսլամական համակարգին  տարատեսակ առճակատումների դեմ հանդիման կանգնեցնել ,որպեսզի չհաջողի  իր հեղափոխական և առաջընթաց  կարողականության մեջ:Սակայն , իսլամական համակարգի  նվաճումներին  հայացք նետելով պարզվում է , որ չնայած ճնշումներին, և օֆշորային ու միջազգային մակարդակով սպառնալիքներին ու պատժամիջոցներին, Իրանը կարողացել է հաջողությամբ  անցնել սպառնալիքների դժվարին և վտանգավոր ուղիներից՝ և ոչ միայն անցել դրանցից , այլև դրանք վերածել է հնարավորության՝ համակարգի կարողությունների և արդյունավետության բարձրացման համար:

 

Սրբ .Ղուրանը,  Նեսա սուրայի  141-րդ այայի մի հատվածում, ակնարկելով  մուսուլմանների անկախության կարևորությանը ասում.«...Եվ Աստված երբեք անհավատներին տիրակալ չի դարձրել հավատացյալների նկատմամբ»:Այս այան լավապես ապացուցում է,որ իսլամական մի հասարակության կարգավիճակը քաղաքական,տնտեսական ,մշակութային ,ռազմական եւ այլ բնագավառներում  չպիտի դառնա այնպես ,որին իշխեն ոչ մուսուլմանները: Իսլամի այս ուսմունքը ,մուսուլմանների համար հզոր շարժիչ ուժ է ,որպեսզի դադարեցվի կախվածությունը և չընդունվի օտարների գերիշխանությունը: Իրանի իսլամական հեղափոխությունը ևս կարևորում  է այս պատգամը:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին իսկ օրվանից արծարծվել է տնտեսական անկախություն ապահովելու անհրաժեշտությունը: Փահլավի վարչակազմի ժամանակվանից մնացած տնտեսական ամենամեծ բարդություններից է՝ Իրանի տնտեսության առավելագույն կախվածությունը նավթային եկամուտներից:Նման կախվածություն մեզ դեմ հանդիման կանգնեցրեց թշնամու պատժամիջոցների դիմաց և խիստ խոցելի դարձրեց Իրանի տնտեսությունը,սակայն նույն այդ սպառնալիքները կարևոր գործոն հանդիսացան այդ բարդության կարգավորման համար: Իսլ.հեղափոխության առաջնորդը հայտարարել  է.«Պատժամիջոցը կարող է առիթ հանդիսանալ: Ինչո՞ւ: Որովհետև փորձը ապացուցում է ,որ այն երկրները ,որոնք ունեն բնապաշարներ,ինչպես  նավթ,այն ժամանակ երբ այդ աղբյուրից եկամուտը նվազում է ,նրանք մտածում են տնտեսական բարեփոխման մասին ,գտնում են բարեփոխումների դրդապատճառներ  ,նաև դրդապատճառ են գտնում իրենց փրկելու  կախվածությունից : Ուրեմն բնապաշարների եկամուտների  նվազման հետևանքով  ճնշումը ,առավելություն է ոչ միայն մեզ համար, այլ մեր կարգավիճակը ունեցող շատ երկրների համար  ,և նրանց փրկելու է այս բնական ռեսուրսից ունեցած կախվածությունից ,այս միակ արդյունաբերական կարգավիճակից,նավթային այս տնտեսությունից ,որը մեր տնտեսական ամենամեծ  խնդիրներից է»:

 

Իրանի ժողովրդի ինքնապաշտպանությունը Սադդամի և իր միջազգային հովանավորների դիմաց,Իրանի ժողովրդի համար այլ նվաճումներ ևս ունեցավ: Այս ձեռքբերումների թվում են՝ ինքնավստահությունն ու ինքնահավատությունը: Այաթ. Խամենեին այդ մասին ասում է. «Այո, մենք պատերազմում կորցրեցինք շատ թանկագին  կյանքեր և կրեցինք նյութական ու բարոյական հսկայական վնասներ:Բայց այս ազգի սրտում բոցավառվեց այն ինչը  , որի բարիքներն ու արժեքը այս ազգի ներկայի և ապագայի համար գերազանցում է ամեն ինչին, և դա ինքնասիրությունը, արժանապատվությունը, անկախությունը և ազգային  ինքնագիտակցությունն էր:Այս դիմադրությունը բացայատեց, որ եթե ժողովուրդը համախմբվի Աստծուն հավատալու և բարի գործ կատարելու առանցքի շուրջը,մեկը մյուսի հետևից կիրականանան աներևակայելի  թվացող հրաշքները»: Նման ինքնավստահության շնորհիվ ,Իրանն արձանագրել է գիտական ու տեխնոլոգիական ուշագրավ առաջընթաց և բազմաթիվ այլ բնագավառներում հասել է ինքնաբավության: 

Իրանի իսլ.հանրապետությունն  անցյալ ավելի քան երեք տասնամյակների ընթացքում բազմաթիվ պատժամիջոցների դիաց է կանգնել: Վերջին պատժամիջոցներով ,անտարակույս Իրանի ժողովուրդը որոշ ճնշումների է ենթարկվել ,սակայն նկատի առնելով Իրանի ժողովրդի և իսլամական հանրապետության համակարգի միջև միասնակաությունը ,այդ ճնշումներն Իրանի իսլ.հանրապետությանը պարտավորեցրել են ,որպեսզի իր կարիքները հոգալու համար կառչի իր կարողություններին ու ներքին արտադրություններին: Կարողականություններ ,որոնց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում բնական պայմաններում ,այսօր ուշադրության արժանացնելով և հզորացնելով ներքին աղբյուրները ,Իրանը ընթանում է դէպի այն կողմը, որ նույնիսկ  նավթահորերը փակվելով կկարողանա ապահովել իր ծախսերը: Փորձագետները համոզված են ,որ հակառակ արևմուտքի դավադրություններին ,Իրանի իսլամական հանրապետությունը 20-մյա հեռանկարում տարածաշրջանում գիտական և տնտեսական առումով վերածվելու է տնտեսական առաջին ուժին:

Այսօր Իրանը զանազան բնագավառներում, ներառյալ հեռահար  հրթիռների,  անօդաչու չերաևացող ռազմօդանավերի  և հետախուզական անօդաչու թռչող սարքերի,  նաև  մակերեսային և ստորջրյա  զանազան նավերի, և թեթև ու ծանր զենքերի ոլորտներում  այնպիսի առաջընթաց է արձանագրել, որ առանց որևէ երկրի օգնության կարող է ապահովել իր կարիքները: Ութամյա սրբազան պաշտպանության տարիները , ձեռքբերված փորձառությունները նաև աննախադեպ մի ժողովրդի դիմադրությունը և նահատակ Թեհրանի Մողադամի պես անձանց ջիհադական տնօրինումը, հանգեցրին այնպիսի առաջընթացի ,որի արդյունքներից է Իրանի հասարակության անվտանգությունը ,ձեռքբերումներ որոնք Իրանի թշնամիների աչքերում դարձել են փշեր:Անհրաժեշտ է իմանալ ,որ մեր այսօրվա դիմադրությունը  կունենա ավելի քաղցր արգասիք: 

Իսլամական Իրանը նաև ուշագրավ առաջընթաց է արձանագրել ատոմական  տեխնոլոգիայի ոլորտում: Իրանցի մասնագետների ու գիտնականների միջոցով Իրանն ունի ատոմական գիտություն ու տեխնոլոգիա,որը ապացուցում է թե՝ Իրանը արագ տեմպով ընթանում է դեպի արդի գիտություն ու տեխնոլոգիա ,սակայն գիտական ու տեխնիկական այս օգտաշատ ջանքը ևս ԱՄՆ-ի ու սիոնիստական վարչակարգի ,նաև նրանց դաշնակիցների խիստ ճնշումներին է ենթարկվել: Համենայն դեպս ,այնքան ակնհայտ է այս ընթացքը ,որ այսօր իսլամական համակարգի թշնամիները ,ստիպված խոստովանել են Իրանի պանծալի ներկայությունը ատոմական վառելանյութի ցիկլի  գիտությունը ունեցող 10 երկրների շարքում:

 

Իրանի իսլամական համակարգում ,տնտեսական անկախության հիմնական էությունը  ինքնաբավությունն է, և միջազգային տնտեսական կառույցներից ու կապիտալիստական համաշխարհային համակարգից կախված չլինելը,որպեսզի ճգնաժամային պայմաններում երկիրը կարողանա իր ոտքերի վրա կանգնել:Այս բնագավառում ,Իրանի պատասխանատուները   մեծ ջանքերի շնորհիվ ,քայլեր են կիրառել ինքնաբավության ուղղությամբ և ծրագրամշակմամբ,երկիրը մղել դեպի գիտական ու տնտեսական առաջընթաց ու զարգացում: Այսպիսով առիթ է ընձեռնվել մրցակցել զարգացած երկրների ապրանքների ու արտադրանքների հետ, կախված չլինել օտարերկրյա ներդրումներից (միաժամանակ ներգրավելով դրանք) նաև զարգացնել մարդկային գիտությունը: Ներկայումս այս համակարգը ,հակառակ տարիների բոյկոտների  ու սպառնալիքների ,հզոր է ու հպարտ: Փաստորեն  ,Իրանի իսլամական հանրապետությունն այսօր առաջնորդի իմացականության շնորհիվ և ժողովրդի համագործակցությամբ ,աշխարհի ամենաանկախ կառավարություններից է և համակարգի պատասխանատուներն ու պաշտոնատարները երկիրը ղեկավարում են հասարակության և ոչ թե գերուժերի շահերի հիմամբ: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով ,այսօր գերուժերի մտահոգությունը ,լոկ այն պատճառով չէ, որ կորցրել են Իրանին գերիշխելու հնարավորությունը,ամենակարևորը հետևյալն է ,որ իսլամական հեղափոխությունը ընդհանրապես միջազգային ասպարեզում հարցականի տակ է դրել գերուժերի  կողմից բռնության և շանտաժի հոսքը և խափանել  այն հավասարությունը ,որը պնդում էր թե՝ իրավունքը միայն  հզորներինն է:

 

 

Պիտակ