Միացյալ Նահանգները կորոնավիրուսի հարցով հոգեբանական պատերազմ է վարում Իրանի դեմ
Թրամփի վարչակազմը 2018 թվականի մայիսին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց հետո, աննախընթաց պատժամիջոցների համատեքստում Իրանի նկատմամբ բազմակողմանի ճնշումներ գործադրելու քաղաքականություն է վարում։ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները հակասում են ՀԳՀԾ-ին՝ միջուկային համաձայնագրին և ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին։
Վաշինգտոնն անցած ամիսների ընթացքում բազմիցս քննադատության է արժանացել Իրանի հետ առևտուր անող սննդամթերքի ու դեղագործական ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և հատկապես Իրանում երկրաշարժի ու ջրհեղեղի հետևանքով տուժածներին մարդասիրական օգնությունների առաքումը կանխելու պատճառով։ Աշխարհում , այդ թվում Իրանում կորոնավիրուսը տարածվելուց և մեծ թվով իրանցիների COVID-19 վիրուսով վարակվելուց հետո, Վաշինգտոնն Իրանի իսլամական հանրապետության դեմ հոգեբանական պատերազմի շրջանակում Թեհրանի դեմ միաժամանակ հետապնդում է քաղաքական ու քարոզչական երկու ուղի։ ԱՄՆ սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են,որ Վաշինգտոնն իբր ցանկանում է Իրանին օգնել այս վարակի հիվանդության դեմ պայքարում,բայց Իրանի իսլամական հանրապետությունը մերժել է այդ օգնությունը։ Այս կապակցությամբ Թրամփը կարեկցանքի դիմակ կրելով հայտարարել է,որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին` կորոնավիրուսի դեմ պայքարում: Թրամփը փետրվարի 29-ին ԱՄՆ-ի Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ունեցած ելույթում ասել է․«Մենք պատրաստ ենք Իրանին օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք Է մեզ դիմի նման խնդրանքով»։
Թրամփը ,որի հանցավոր պահվածքը Իրանի ժողովրդի նկատմամբ շատ պարզ է, հայտարարում է,որ պատրաստ է օգնել իրանցիներին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ հայտարարության նպատակն է Թրամփի վարչակազմից մարդասիրական պատկեր ներկայացնել աշխարհին,ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։Իրանի ազգային անվտագության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի խոսքերով․-«Պատժամիջոցների ու խոստմնազանցության վիրուսն ավելի շատ է սպառնում միջազգային անվտագությանը, քան կորոնավիրուսը։Իրանին օգնելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ի հայտարարության ճշմարտացիությունը հնարավոր է ստուգել միայն այդ երկրի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցով »։
ԱՄՆ նախագահն այն դեպքում է կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանին օգնելու պատրաստակամության մասին հայտարարություն արել,երբ այդ երկրի բազմակողմանի ու բռնի պատժամիոցները ճնշման տակ են դրել Իրանի ժողովրդին։ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը խոստովանել է,որ Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցները ճնշման տակ են դրել հիվանդներին և ստվերել են կորոնավիրուսի դեմ պայքարը:
----
Վաշինգտոնը վերջին մեկ տարվա ընթացքում աննախընթաց ճնշումներ է գործադրում Իրանի ժողովրդի նկատմամբ։ Նույնիսկ մի կողմ դնելով իր այն ցուցադրական հայտարարությունները,որոնց համաձայն՝ կհարգի պատժամիջոցների հումանիտ կողմերը, Թրամփի վարչակազմն ավելի է պնդում դեղամիջոցների ու սննդամթերքի ապահովման ոլորտում սահմանափակումների կիրառման վրա։ Թրամփի վարչակազմը նույնիսկ Իրանում COVID-19 վիրուսի տարածումից հետո, իր եվրոպացի գործընկերների նկատմամբ ճնշում գործադրելով կանխել է Իրանի հասանելիությունն այդ հիվանդությանը դիմակայելուն ուղղված բժշկական անհրաժեշտ սարքերին ու դեղամիջոցներին։
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մարտի 7-ին իր Թվիթրյան էջում գրել է․-«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարամտորեն խստացնում է ԱՄՆ անօրինական պատժամիջոցները՝ նպատակ հետապնդելով մաշեցնել Իրանի ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի դեմ պայքարում»։
Իրանի ԱԳ նախարարն ասել է,-«Աշխարհն այլևս չի կարող լռություն պահպանել,երբ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը հանգուցվել է բժշկական ահաբեկչության հետ։ Իրանակում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հակամարդկային կողմերից մեկը կորոնավիրուսի դեմ պայքարում կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներին ու բժշկական սարքավորումներին Իրանի հասանելիությունը կանխելու նպատակով միտումնավոր սահմանափակություն առաջացնելն է,ինչը նշանակում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և կոչվում է «բժշկական ահաբեկչություն»։
----
Իրանում կորոնավիրուսի տարածման հարցում Թրամփի կառավարության հակամարդկային դիրքորոշումը և այս ոլորտում Թեհրանին օգնության տրամադրումը կանխարգելելը լայն արձագանք են գտել Միացյալ Նահանգներում։ Intercept ամերիկյան կայքէջը մարտի 6-ին բացահայտել է,որ «Միասնություն՝ ընդդեմ միջուկային Իրանի»(UANI) խումբը ,որ սերտ հարաբերություններ ունի Թրամփի վարչակազմի հետ, ճնշում գործադրելով ամերկյան դեղագործական ու բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների նկատմամբ, մտադիր է կանխարգելել Իրանին դեղամիջոցներ վաճառելը։ UANI խմբի հակաիրանական փորձերն այն էլ այն դեպքում երբ ողջ աշխարհում է տարածվել կորոնավիրուսը, անցել են նույնիսկ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանը՝ ճնշման տակ դնելով այն ընկերություններին,որոնք ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օրենսդրության շրջանակում բժշկական ապրանքների ոլորտում առևտուր են անում Իրանի հետ։
Պատժամիջոցների օրենքների մասնագետ փաստաբան Թայլեր Քուլիսը համոզված է,որ ԱՄՆ պատժամիջոցները երկարատև ազդեցություն են թողել Իրանի կողմից բժշկական սարքավորումների ներմուծման հնարավորության վրա։ Անդրադառնալով այն խմբերին,որոնք տեղեկություններ են հավաքում ԱՄՆ ֆինանսների նախարարության համար, Քուլիսն ընդգծել է․-«Այդ խմբերը փորձել են բժշկական ու սննդամթերքի ոլորտում Իրանի հետ օրինական առևտուրը վարկային առումով լինի ծախսատար ընկերությունների համար»։
Այն դեպքում է այդ ճնշման խումբը հակաիրանական ու հակամարդկային քայլեր անում,երբ Թրամփի վարչակազմը պնդում է,որ դեղամիջոցների ու բժշկական սարքավորմների ոլորտում պատժամիջոցներ չի կիրառել Իրանի ժողովրդի նկատմամբ։ ԱՄՆ-ում 2016 թվականի նախագահական ընտրություններում երրորդ կուսակցությունների թեկնածու և «Կանաչների» կուսակցության անդամ Ջիլ Սթեյնը Թվիթերյան իր էջում հայտարարել է․-«Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ միայն չեն օգնել Թրամփին, միջուկային համաձայնությունը տապալելու հարցում, այլև Իրանում և այնուհետև ողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառ են դարձել։
----
Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարում առաջընթաց է արձանգրել և սեփական բժշկագիտությունը նպաստել է Իրանում կորոնավիրուսով հիվանդների ապաքինմանը։Այդ մասին նույնիսկ խոստովանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Իրանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Քրիստոֆ Համելմանը մարտի 7-ին կորոնովիրուսով վարակված հիվանդներին ուղղված բժշկական ծառայությունները գնահատելիս ասել է․-«Իրանի տարբեր շրջանների հիվանդանոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու, վարակվածներին բուժելու և ախտորոշման ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել»:
Թրամփի կառավարությունն Իրանի դեմ քաղաքական ու հոգեբանական պատերազմի շրջանակում պնդում է,որ ԻԻՀ համակարգն արդյունավետ աշխատանք չի տանում կորոնավիրուսի դեմ պայքարում։ Ամերիկյան պարսկալեզու լրատվամիջոցներն,այդ թվում Ռադիո Ֆարդան, ԱՄՆ-ի ձայնը և BBC-ն համակարգված քարոզչություն են սկսել կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ Իսլամական հանրապետության համակարգի նկատմամբ իրանցիների շրջանում անվստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Նրանք փորձում են վարակվածների ու մահացածների թվի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելով սթրես ու մտահոգություն առաջացնել քաղաքացիների մոտ։ Իհարկե այդ ոլորտում այլ լրատվամիջոցներ, այդ թվում Սաուդյան Արաբիայի ռեժիմին կապված International հեռուտաընկերությունն ընկերակցում է ամերիկյան ու բրիտանական հեռուստաընկերություններին։ ԱՄՆ-ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Իրանի պաշտոնյաները կորոնավիրուսի վերաբերյալ հավաստի տեղեկություններ չեն փոխանցում ժողովրդին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը,մարտի 6-ին հայտարարել է․-«Այստեղ մեր դեպարտամենտում վշտակցություն ենք հայտնում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ Իրանի ժողովրդին՝ ռեժիմի վերստին ստախոսության կապակցությամբ»։
Հիշյալ ամերիկացի պաշտոնյան այն դեպքում է նման անհիմն հայտարարություն արել,երբ ԱՄՆ կառավարությունն այդ երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ իրական տվյալները թաքցնելու պատճառով հայտնվել է մեղադրյալի աթոռին։ Թրամփը ելնելով իր ստախոսության յուրահատկությունից, անգամներ ստել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի մահվան ու վարակման դեպքերի թվի մասին։ ԱՄՆ-ի պաշտոնյաներին արգելվել է ճշգրիտ տեղեկություններ ներկայացնել այդ կապակցությամբ։ Մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն հաստատել է,որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ու մահվան դեպքերի վերաբերյալ Թեհրանի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները հավաստի են։
----
Մարտի 2-ին CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ընդգծելով,որ չի կարելի մի քանի հատուկ լրատվամիջոցների հաղորդումների պատճառով կասկածի տակ դնել երկրների կողմից հայտարարված վիճակագրական տվյալները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն՝ Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նշել է․-«ԱՀԿ-ի փորձագետները մինչ այժմ ոչ մի խնդիր չեն նկատել կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ Իրանի իսլամական հանրապետության ներկայացրած վիճակագրական տվյալներում։ Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը ժխտելով Իրանի կողմից կորոնավիրուսի հետ կապված տվյալները թաքցնելու մասին որոշ արևմտյան լրատվամիջոցների հայտարարությունները, ասել է․-«Ես առանց փաստարկների որևէ երկրի չեմ մեղադրելու»։
ԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությունն ամուր պատասխան է Իրանում կորոնավիրուսի հետևանքով տիրող իրավիճակի մասին Թրամփի վարչակազմի պաշտոնյաների ու արևմտյան լրատվամիջոցների հերհյուրանքներին։Ի դեպ չպետք է մոռանալ այն փաստը, որ Թրամփի վարչակազմն Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությունը հանգուցելով բժշկական ահաբեկչության հետ, մարդկության դեմ մեծ ոճիր է գործել։ Այս պայմաններում միջազգային հանրությունից,կառույցներից ու մարդու իրավունքների շրջանակներից ակնկալվում է,որ հակազդեցություն ցուցաբերեն Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի հակամարդկային քաղաքականություններին ու քայլերին և դատապարտելով այդ երկրին, մեծացնեն իրենց ճնշումները Վաշինգտոնի նկատմամբ՝ Իրանի ժողովրդի դեմ իր ներկա քաղաքականությունները փոխելու համար։