Ապրիլ 12, 2016 13:22 Asia/Tehran
  • Պալմիրա`«Անապատի մարգարիտ»   ԻԼԻՊ-ի հարձակումից առաջ և հետո

Վերջերս Սիրիայի բանակն ազատագրեց Պալմիրա պատմական քաղաքը, որը գտնվում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:


Այս ընթացքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչները ոչ միայն հարյուրավոր մարդկանց են սպանել, այլ նաև ավերել են քաղաքի բազմաթիվ շինություններ և պատմաճարտարապետական կոթողներ: Պալմիրայի երկուհազարամյա պատմությունից առկա էին մեծ թվով կոթողներ, որոնք ոչնչացվեցին քաղաքն ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Քաղաքի գրավման ժամանակ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ իրենց մտահոգությունը հայտնեցին: Սակայն ցավոք սրտի, այդ մտահոգությունները լսվեցին միայն այն ժամանակ, երբ ահաբեկիչները սկսեցին ոչնչացնել պատմական կոթողները: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Պալմիրայի ամֆիթատրոնից օգտվել էին որպես մահապատժի հանրային հրապարակ: Նրանք սպանեցին նաև Պալմիրայոմ բնակվող հնեաբան` Խալեդ Ալ Ասադին: Ահաբեկիչները ոչնչացրել են  երկուհազարամյա պատմություն ունեցող երկու տաճար` Բաալ Ալ Շամիլը և Բելը, ինչպես նաև պայթեցրել են մեկ այլ պատմական կոթող, որը կոչվում էր Թավե : Իլիպականները ոչնչացրել են նաև քաղաքի բրգաձև դամբարանները: Նախքան Սիրիայի պատերազմը, զբոսաշրջությունը համարվում էր այդ երկրի տնտեսության ամենակարևոր բաժիներից մեկը և այդ ոլորտը բավականին զարգացել էր: Պետք է ասել, որ  տարեկան ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ այցելում էր միայն Պալմիրա: Սակայն այսօր Սիրիայում զբոսաշրջությունից գոյացող եկամուտը հասել է զրոյական  մակարդակի: Ահաբեկիչները վնասել են  նաև Հալեպի, Դամասկոսի, և երկրի հյուսիսում գտնվող`«Մեռածների քաղաք» հռչակված քաղաքի պատմական կոթողները: Ահաբեկիչները պղծել են նաև իսլամի մարգարեի թոռնուհի Զեյնաբի դամբարանը և մի շարք այլ իսլամական կոթողներ: Դրանց թվում կարելի է հիշատակել Օվեյս Ղառնեի մուսուլմանական տաճարի գմբեթը և մի շարք այլ բաժիններ: Նրանք վնասել են նաև Ամար Բեն Լասերի և Աբին Բեն Ղեյս Նախաիի սրբավայրերն ու հողին հավասարեցրել նրանց դամբարանները: Դրանից առաջ, "Ազատ բանակ" սիրիական խմբավորումը Դամասկոսում ոչնչացրել էր իսլամի հայտնի դեմքերից Հաջր Բեն Ադիլի դամբարանը:

Ներքին պատերազմից երկար ժամանակ չէր անցել, երբ Եվրոպայի անվտանգության ուժերը զգուշացրեցին, որ