ԱՄՆ-ում ընթացող անկարգությունները․ Բողոքի ակցիաներից հեղափոխության անցնելու սպառնալիքը
Մայիսի 25-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Միննեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության դեմ սկսված անկարգությունները արագորեն տարածվեցին ամբողջ երկրում:
Բողոքի այս ցույցերը 40 օր է ինչ շարունակվում են , և այն նվազելու կամ ավարտվելու մասին որևէ նշույլ գոյություն չունի:Ներկայումս ընթացող աննախադեպ բողոքի ակցիաները սկզբում ավելի շատ կենտրոնացած էին գունամորթների դեմ ԱՄՆ-ի ոստիկանության անսահման դաժան բռնությունների վրա,որոնք իրականացվում են ռասայական խտրականության և ռասիզմի համատեքստում:Այս փուլի կարգախոսն էր ՝ «Սևերի կյանքը արժեք ունի», բայց այն շարունակվելով ավելի ընդարձակվեց: Ցուցարարները այժմ պայքարում են ԱՄՆ-ում կառուցվածքային ռասիզմի դեմ, ըստ որի սևամորթները ԱՄՆ-ում դարեր շարունակ ենթարկվել են բոլոր տեսակի ճնշումների ու խտրականության և պահանջում են վերջ տալ այս անմարդկային և անոմալ իրավիճակին ,այն երկրում, որը հանդես է գալիս մարդու իրավունքների պաշտպանի դերում:Այս փուլում ռասիզմի, ռասայական խտրականության և ստրկատիրության խորհրդանիշների վրա հարձակումը և դրանց ոչնչացումը ցուցարարների նպատակներից է եղել: Մի խնդիր,որը զայրացրել է Թրամփին և նույնիսկ նա հրաման է արձակել, պատժելու նման արարքներ կատարողներին:
Հունիսի 27-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, պահանջելով ձերբակալել այն ցուցարարներին, ովքեր այդ երկրում վնասել են ՝ստրկատիրության կողմնակիցների արձանները :Հրամանագրի համաձայն, յուրաքանչյուր անհատ ,ով հասարակական վայրերում վնասի արձանները , պետք է դատական հետապնդման ենթարկվի:Թրամփի հրամանագրում ասված է«Շատ խռովարարներ , հրկիզողներ և ձախ ծայրահեղականներ, որոնք ձեռնարկել կամ աջակցել են այդ գործողություններին , բացահայտորեն ասոցացվում են այնպիսի գաղափարախոսությունների հետ, ինչպիսիք են՝ Մարքսիզմը, որը ձգտում է ոչնչացնել Միացյալ Նահանգները»:Նա ցուցարարներին մեղադրել է «պատմական տգիտության» մեջ:Հրամանագրում նշվել է,որ անհատներն ու կազմակերպությունները իրավունք ունեն խաղաղ ճանապարհով պահանջել որևէ կառույցի պահպանումը կամ ապամոնտաժումը , բայց ոչ ոք կամ ոչ մի խումբ իրավունք չունի ուժի դիմելով վնասել կամ ապամոնտաժել արձանը: ԱՄՆ -ի նախագահի հրամանագրում ակնարկվել է մի օրենքի, որը տասը տարվա ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր վնաս կպատճառեն ֆեդերալ կառավարության ունեցվածքին :Թրամփը, միաժամանակ հրահանգեց դադարեցնել ֆեդերալ ֆինանսավորումը այն դատական համակարգի և տեղական ոստիկանության համար, որոնք չեն կանխում նման միջադեպերը:ԱՄՆ-ում ստրկատիրության հովանավորների մի շարք արձաններ քանդվել կամ ապամոնտաժվել են ,այդ երկրում համաժողովրդական բողոքի ցույցերի ընթացքում :Թրամփը իր վերջին դիրքորոշմամբ ,ի պատասխան ԱՄՆ-ում աննախադեպ բողոքի ցույցերին, (հուլիսի 4-ին)այդ երկրի անկախության օրվա առիթով ունեցած իր ելույթում կտրուկ քննադատել է այն, ինչը նա անվանել է դաժան պատերազմ, ԱՄՆ-ի պատմությունը ոչնչացնելու և իր հերոսներին վարկաբեկելու համար:Իր խոսքերում Թրամփը քննադատել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում վերջին հակառասիստական ցույցերի ժամանակ արձանների տապալումը, ասելով.«Զայրացած խուլիգանները ձգտում էին պարտադրել ձախակողմյան մշակութային հեղափոխություն»: Նա պնդելով ,որ ցուցարարները ձգտում են տապալել ԱՄՆ-ի հիմնարար արժեքներն ու սկզբունքները ,շեշտել է.«Մենք չենք լռելու»:
Վերջին բողոքների ակնառու հատկանիշներից մեկը հետևյալն է ,որ ԱՄՆ-ի ժողովուրդը հետևողականորեն այդ երկրի զանազան տարածքներում տապալում է ստրկատիրության խորհրդանիշը հանդիսացող բոլոր արձաններն ու կառույցները: Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի պատմության մեջ ռասիստական գործիչների արձանների վրա հարձակումները դարձել են նոր շարժման հիմնական խորհրդանիշներից մեկը, որը զայրացրել է ԱՄՆ-ի պաշտոնյաներին, հատկապես նախագահին:Այս ընթացքում տասնյակ արձաններ, այդ թվում `Քրիստոֆեր Կոլումբուսի, Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի և Կոնֆեդերացիայի զինվորների արձանները ,ապամոնտաժվել,, հրկիզվել ու ոչնչացվել են: Թվում է թե ՝ԱՄՆ-ի հարավային տարածքի անջատողական նահանգներից ռազմական հրամանատարների և քաղաքական գործիչների շուրջ 1500 արձանների և խորհրդանիշների հավաքելը , որոնք քարոզում էին ռասիզմ ու ստրկատիրություն , ԱՄՆ-ում դարձել է հասարակական պահանջ:Այս հարցում վերջին շաբաթվա կարևոր իրադարձություններից են՝ քաղաքական և պատմական որոշ գործիչների խորհրդանիշների և արձանների վրա հարձակումը ,այդ էլ ԱՄՆ-ում ստրկատիրական համակարգ ստեղծելու և ռասայական խտրականությունը շարունակելու առումով ,ինչպիսիք են՝ Ջորջ Վաշինգտոնը և Անդրու Ջակսոնը ,որոնք ԱՄՆ-ի առաջին նախագահները լինելով ,միաժամանակ ստրկատերեր էին:Եվ այսօր ԱՄՆ-ի ոստիկանությունը պարտականություն ունի պահպանելու նաեւ այդ արձանները :
Չնայած Թրամփը բազմիցս է սպառնացել,որ կճնշի ցուցարարներին։ Սակայն ոչ միայն ներկայիս բողոքները չեն մեղմացել , այլև դրանք խորացել և տարածվել են դեպի ավելի հիմնարար պահանջներ:Ինչպես օրինակ, ԱՄՆ-ում, սոցիալական բողոքի ցույցերը շարունակվելով , ցույցերի որոշ առաջատար գործիչներ, աշխարհի կապիտալիստական ամենամեծ համակարգի քաղաքական կարգերին սպառնացել են տապալել և այն փոխարինել այլ համակարգով :«Սևամորթների կյանքը արժեք ունի »բողոքի ակցիայի ղեկավարներից Հաուք Նյուսամը Fox News- ին տված հարցազրույցում զգուշացրել է.«Եթե ԱՄՆ-ի կառավարությունը չբավարարի ամերիկացի ցուցարարների պահանջները , ժողովուրդը հրո ճարակ կդարձնի քաղաքական համակարգը ,այն փոխարինելով մեկ այլ համակարգով»: Այսպիսով , սպիտակամորթ ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի դաժան սպանության հետևանքով ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունների դեմ ուղղված լայնածավալ բողոքի ցույցերին հաջորդած շաբաթների ընթացքում, սա առաջին անգամ է, որ ցուցարարների հանրահայտ դեմքերից մեկը բացարձակապես խոսում է ԱՄՆ-ում վարչակարգի փոխվելու և հեղափոխություն անցկացնելու մասին:Սկզբում թվում էր, որ ցուցարարները միայն ձգտում են հասարակության մեջ նվազեցնել ռասիզմը, վերացնել անհավասարությունները և բարեփոխել ԱՄՆ-ի ոստիկանության կառուցվածքը `կանխելու նրանց դաժան և անմարդկային գործողությունները գունամորթների դեմ:
Սակայն ,Թրամփի կառավարության կողմից սպառնալիքի և ճնշման քաղաքականության որդեգրումը ,որը հիշատակվում է,որպես «Երկաթե բռունցք»-ի քաղաքականություն,և ԱՄՆ-ի որոշ նահանգապետների նմանատիպ գործողությունները ,ԱՄՆ-ի ժողովրդի բողոքի շարժումը մղել է դեպի հիմնական և ռադիկալ պահանջներ:Մարտին Լուտեր Քինգի դուստր Բերնիս Քինգը ,սևամորթ Ռիչարդ Բրուքսի թաղման արարողության ժամանակ ,ով սպանվել էր ԱՄՆ-ի սպիտակամորթ ոստիկանների կողմից ասաց.«ՄՔանի դեռ , մեր ձայնը լսելի չի դարձել և չի իրականացվել մեր պահանջը՝ ԱՄՆ-ի ոստիկանության ստորաբաժանումներում բարեփոխություններ համար ,շարունակվելու են մեր հանրահավաքները»: Թեև մինչ այժմ սոցիալական բողոքները կատարվում էին սևամորթների նկատմամբ ոստիկանության դաժան և անմարդկային վերաբերմունքի դեմ և, շատ դեպքերում, նրանց դաժան սպանությունների և դատարանների կողմից այս գործերով զբաղվելու խտրական վերաբերմունքի հարցով , որոնք հաճախ հանգեցրել են մարդասպան ոստիկանների արդարացմանը,հիմնականում ցույցերը կատարվում էին փողոցներում և խաղաղ ու հանդարտ հավաքների ձևով,սակայն ներկա պայմաններում նկատի առնելով անցյալ երկու տասնամյակներին սոցիալական ճգնաժամերի խորացումը ,ժողովրդական պահանջների անտեսման առումով քաղաքական համակարգի ջանքը ,ոստիկանության կողմից անսահման բռնություն իրականացնելը և հարցերի կարգավորման առումով հանրության հուսահատությունը ,ԱՄՆ-ի հասարակությունը լարված է առավել քան երբևէ: Այդ իսկ պատճառով աստիճանաբար ԱՄՆ-ի ժողովրդի առօրյա քաղաքական բառապաշարում ավելի շատ է օգտագործվում հեղափոխություն տերմինը և միաժամանակ ԱՄՆ-ի քաղաքական ապագա իրավիճակը բնութագրելու համար օգտագործվում է ներքին պատերազմ տերմինը:
Անկախ այն բանից, որ ԱՄՆ-ը , որպես աշխարհի ամենամեծ կապիտալիստական երկիր, ապագայում դեմ հանդիման է կանգնելու «հեղափոխության» կամ «քաղաքացիական պատերազմի»,սակայն անտարակույս կարելի է ասել, որ ԱՄՆ-ի հասարակության մեջ սևամորթների կուտակված պահանջներին , հատկապես օրինական և իմասնավորի ճնշված պահանջներին ցուցաբերվող անուշադրությունը ,անտարակույս բարդ պայմաններ է ստեղծելու ԱՄՆ-ի համար 21-րդ դարի առաջիկա տարիներին:Կարևորն այն է, որ այդ պահանջները չեն սահմանափակվում միայն ռասայական խնդիրներով, հատկապես `դարեր տևած ռասայական խտրականությամբ և սևամորթների դեմ բռնություններով :Ներկա պայմաններում ,հարյուր հազարավոր ամերիկացի բողոքարներ դուրս են եկել փողոց ՝ ի նշան բողոքիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական անհավասարության դեմ:Կարևոր հանգամանքը նաեւ հետևյալն է,որ սա վերջին տարիներին համաժողովրդական և բողոքի երկրորդ կարևոր շարժումն է:Ավելի վաղ, «Վալ Սթրիթ»-ի գրավման բողոքի շարժումը սկսվեց 2011-ի սեպտեմբերի 17-ին ՝ ցուցարարների համախմբումով, որը կազմակերպվել էր «Վալ սթրիթ»-ի հարակից փողոցում ,որը համարվում է ԱՄՆ-ի տնտեսական հաստատությունների և բորսայի շուկայի կենտրոնը:Քանի որ այս շարժման մասնակիցները համոզված էին, որ ԱՄՆ-ի ժողովրդի 99% -ի հարստությունը միայն մեկ տոկոսի վերահսկողության տակ է ,որոնք ուրիշների կյանքի ղեկը իրենց ձեռքն են վերցրել, ադ շարժումը կոչվում էր նաև 99 տոկոսանոց շարժում: Իրականության մեջ այս շարժումը այս կարգախոսով ,որ մենք 99 տոկոսն ենք, նպատակ էր հետապնդում հասնել սոցիալական արդարության և ոչնչացնել հասարակության մեկ տոկոսանոց բարվոք խավի իշխանությունը: Սակայն ծավալուն ճնշումների բերումով ,աստիճանաբար մարեց այս սոցիալական շարժման բոցը:
Ներկայումս լայնատարած բողոքներ են ընթանում ԱՄՆ-ի տարբեր հատվածներում ՝ հազարավոր ամերիկացիների մասնակցությամբ,թեև այս երկրի բնակչության մեծ մասը , ովքեր դժգոհ են ստեղծված իրավիճակից, նախընտրում են չմասնակցել փողոցային ցույցերին:Այսպիսով, «սևամորթների կյանքը արժեք ունի» շարժման պահանջը կարելի է համարել ռասայական խտրականության պահանջներից ավելի վեր:Փաստորեն, ԱՄՆ-ում ժողովրդի հիմնական պահանջները կենտրոնացած են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ՝աղքատության և եկամուտների անհավասարության վերացումը, անհավասարության ու ռասայական խտրականության ,նաև գենդերային անհավասարության վերացումը:Նաև կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը, ներառյալ ֆինանսական կոռուպցիան և քաղաքական գործիչների բարոյական կոռուպցիան, ինչպես նաև քաղաքական ինստիտուտների նկատմամբ ֆինանսական, արդյունաբերական և լրատվամիջոցների օլիգարխիայի գերիշխանության ժխտումը ցուցարարների այլ պահանջներից են:Չնայած Միացյալ Նահանգները, ըստ երևույթին, համարվում է ժողովրդավար ,սակայն գործնականում այդ երկրում իշխում են օլիգարխները կամ քաղաքական, տնտեսական, ռազմական և լրատվամիջոցների էլիտաները,որոնք ելնելով իրենց շահերից, մշակում և իրականացնում են մակրո և կարևոր քաղաքականություններ և որոշումներ:Սպիտակ տուն մուտք գործելուց հետո նրանց նկատի առած հանրապետական կամ դեմոկրատական նախագահական թեկնածուներն աշխատում են ամերիկյան ֆինանսական և արդյունաբերական օլիգարխիայի և առհասարակ շահակից խմբերի շահերից ելնելով և այդպիսով ազգային շահերը զոհաբերում են անձնական և կուսակցական շահերին :
Վերջին տարիներին այդ պահանջներն ներկայացվել են նախ ՝ «Գրավել Վալ Սթրիթ»-ը շարժման , իսկ այսօր ՝ «սևամորթների կյանքը արժեք ունի » շարժման համատեքստում:Բայց եթե այդ պահանջները անտեսվեն ԱՄՆ-ի իշխող կառավարության կողմից, ներառյալ ֆեդերալ կառավարության, Կոնգրեսի կամ երկու հիմնական կուսակցությունների՝ հանրապետականների և դեմոկրատների կողմից , ապա դա, ի վերջո, կարող է հանգեցնել սոցիալական պայթյունի, որը քաղաքագիտության գրականության մեջ կոչվում է հեղափոխություն:Սա այն սցենարն է, որը Հաուք Նյուսամը ,Fox News- ին տված հարցազրույցում անդրադարձել է այդ մասին , ըստ որի ժողովուրդը հրո ճարակ է դարձնելու քաղաքական համակարգը և այն փոխարինելու է մեկ այլ համակարգով:Այսպիսով, աշխարհի խոշորագույն կապիտալիստական երկիրը, որի քաղաքական, տնտեսական և միջազգային անկման նշանները սկսել են իհայտ գալ , ենթարկվելու է հիմնական փոփոխության, որի նվազագույն արդյունքնը լինելու է քաղաքական համակարգի փոփոխությունը: