Ամերիկյան մարդու իրավունքները և Արևմտյան Ասիան
Հունիսի 26-ից մինչև հուլիսի 2-ը ամերկյան մարդու իրավունքների շաբաթն էր: Այս առիթով հաղորդման ընթացքում կքննարկենք Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների խախտումները և այս տարածաշրջանի քաղաքական ու անկվտանգության կարգի վրա դրանց ազդեցությունը:
ԱՄՆ-ի պատժամիջոցները և մարդու իրավունքները
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականություններից մեկը, որ բացահայտորեն հակասում է մարդու իրավունքների ավանդական ու արդիական սկզբունքներին, այդ երկրի կողմից Վաշինգտոնի ընդդիմադիր երկրների դեմ պատժամիջոցների սահմանումն է: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ոլորտում պատժամիջոցները դարձել են Վաշինգտոնին հակադրվող երկրներին նկատմամբ գործադրվող կարևորագույն միջոցը, և խստագույն պատժամիջոցներն էլ սահմանվել են ԻԻՀ-ի դեմ: Իրանի քաղաքականությունները փոփոխության ենթարկելու նպատակով ԱՄՆ-ի կառավարությունը ամենադաժան պատժամիջոցներն է սահմանել այս երկրի դեմ: ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. հունիսի 1-ին սպառնաց.«Կտեսնեք, որ Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցները որքան հզոր են»:
Փաստորեն պատժամիջոցը թշնամության միջոց է, որ ավելի շատ թիրախ է դարձնում ժողովուրդներին և այս խնդիրը նկատվում է հատկապես Իրանի ժողովրդի վերաբերյալ: Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունների մեջ ԱՄՆ-ի կառավարությունը նույնիսկ իրանցիներին հատկապես հիվանդներին զրկեց դեղերին ու առողջապահական պարագաներին հասանելիությունից: Ցավ հայտնելով EB (Epidermolysis bullosa կամ «Թիթեռ» հիվանդությունը գենետիկ հիվանդություն է, որի հետևանքով մաշկը դառնում է փխրուն և ամենաթեթև շփումները կարող են մաշկի վրա բշտեր ու սպիներ առաջացնել) հիվանդությամբ տառապող երեխաների բուժման պարագաների ներմուծման դեմ պատժամիջոցների սահմանման կապակցությամբ Իրանի EB հիվանդության կենտրոնի գործադիր տնօրեն Սեյեդ Համիդ Ռեզա Հաշեմի Գոլփայեգանին հայտնել է EB հիվանդությամբ տառապող 15 իրանցի երեխաների մահվան մասին, որոնք մահացել են միփլեքս վիրակապի չլինելու հետևանքով առաջացած ինքֆեկցիայից: Նա ասել է.«Այս հիվանդները ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով զրկված են միփլեքս վիրակպերից և սուր ցավեր են զգում իրենց մարմնի անդամներում»: Այս վիճակը ցավալի է այնքանով, որ երբ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին խոսում էր EB հինվանդության և դեղերի անհասանելիության պատճառով երկամյա աղջկա մահվան մասին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը գնաց դեպի նա և Թախտ Ռավանչիին ցավակցություն հայտնեց երեխայի մահվան կապակցությամբ:
Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները կառավարույունների այդ թվում Իրանի կառավարության համար սահմանափակումներ են առաջացնում: Սակայն կառավարություններից առավել ժողովուրդներն են պատժամիջոցների թիրախ դառնում: Վերջերս ԱՄՆ-ն Սիրիայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել «Կեսարի օրենքի» շրջանակում: ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են այսպես կոչված՝ «Կեսարի օրենքի» կամ Սիրիայի քաղաքացիների պաշտպանության ակտի (CAESAR Syria Civilian Protection Act) շրջանակներում ոչ միայն չեն պաշտպանում խաղաղ քաղաքացիներին, այլև ակնհայտորեն բացասական աղզդեցություն են թողնում սիրիացիների կենցաղային պայմանների վրա:
Մարդու իրավունքները և ահաբեկչությանը ցուցաբերվող ընտրողական աջակցությունը
ԱՄՆ-ի քաղաքականություններից մեկը ահաբեկչությանը ցուցաբերվող ընտրողական աջակցությունն է, ինչը մարդու իրավունքների բացահայտ խախտում է համարվում և բացասաբար է ազդել Արևմտյան Ասիայի անվտանգության համակարգի վրա: Սպիտակ Տան պաշտոնյաների տեսանկյունից, լավ ահաբեկչությունը ԱՄՆ-ի ուղեկիցն է, սակայն եթե ահաբեկչությունը ԱՄՆ-ի շահերին դեմ լինի անշուշտ դա վատ է և պետք է դիմակայել դրան: Ալ-Ղաիդայի նման խմբեր, երբ ԱՄՆ-ի շահերի դեմ են քայլ կատարում հարձակման են ենթարկվում, սակայն երբ հենց այս խումբը Բաշշար Ասադի դեմ և ԱՄՆ-ի օգտին է գործում արժանանում է ԱՄՆ-ի աջակցությանը:
Ուշագրավ կետն այն է, որ ԱՄՆ-ի որոշ պաշտոնատարներ աջակցում են իրանցի հազարավոր երիտասարդներին սպանած Մոնաֆեղին ահաբեկչական խմբին: Որպես իր արտաքին քաղաքականության միջոցներից մեկը, ԱՄՆ-ն նույնիսկ ԻԼԻՊ ահաբեկչական խմբին շահագործում է Իրաքում դիմադրության ուժերի դեմ: Սիրայի ճգնաժամի ընթացքում էլ ԱՄՆ-ն երկստանդարտ քաղաքականություն վարեց ահաբեկչական խմբերի նկատմամբ բացահայտորեն աջակցելով որոշ ահաբեկչական խմբերին: Այս հիմունքով էլ ՌԴ-ի ԱԳ նախարարությունը քննադատեց ահաբեկչությանը ԱՄՆ-ի ցուցաբերած երկստանդատ մոտեցումը և հայտարարեց, որ ահաբեկչական խմբերի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնված է քաղաքական ու տեղեկատվական չարաշահման և երկակի չափանիշների օգտագործման վրա:
Միևնույն ժամանակ ահաբեկչության պատրվակով ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան Ասիայի դիմադրության խմբերից շատերի դեմ: Լիբանանի Հեզբոլլահը, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում ՀԱՄԱՍ-ը, Եմենի Անսարալլահը և այլ խմբեր, Արևմտյան Ասիայի դիմադրության խմբերից են, որ ահաբեկչությանը աջակցելու պատրվակով ներառվել են ԱՄՆ-ի ահաբկեչական խմբերի ցուցակում և այդ երկիրը առգրավել է նրանց գույքերը: Սա այն դեպքում, երբ այս խմբերը անցած 9 տարիների ընթացքում մեծ դեր են ունեցել Արևմտյան Ասիայի տարածաշարջանում ահաբեկչական խմբերի դեմ պայքարում, որի ընթացքում կորցրել են իրենց զինյալների մեծ մասին:
Մարդու իրավունքները և ռազմատենչներին ցուցաբերվող աջակցությունը
ԱՄՆ-ի կառավարությունը, որ իրեն համաշխարհային ոստիկան և մարդու իրավունքների պաշտպան է համարում, ռազմատենչներին աջակցելու հարցում առաջատար է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: ԻԻՀ-ի դեմ Իրաքի 8-ամյա պատերազմը ոչ միայն սանձազերծվեց ԱՄՆ-ի նախագծմամբ, այլև պատերազմի 8 տարիների ընթացքում նույնպես Վաշինգտոնը Իրաքի բաասական ռեժիմի կարևորագույն աջակիցներից էր: Ահաբեկչական խմբերի դեմ Սիրիայի համակարգի կողմից մղվող պատերազմի ընթացքում նույնպես ԱՄՆ-ն այդ խմբերի կարևորագույն աջակիցներից է: Ամերիկացի ներկայացուցիչների ու հայտնի դեմքերի խոստովանությամբ Վաշինգտոնը հովանավորում է Եմենի դեմ պատերազմող սաուդական կոալիցիային: ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարության 30 պաշտոնյաներ այդ թվում ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդատու Սուզան Ռայսը, ԿՀՎ-ի նախկին ղեկավար Ջոն Բրենանը և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի օգնական Վենդի Շերմանը 2018թ. նոյեմբեր ամսին Սպիտակ Տանը հղած նամակում խոստովանելով Եմենի ավերիչ պատերազմի սանձազերծման մեջ իրենց պատասխանատվության մասին կոչ էին արել վերջ տալ Վաշինգտոնի դերակատարությանը: Նրանք այդ նամակում հայտարարել էին.«Մենք չէինք կամենում, որ սաուդյան կոալիցիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը վերածվի ստորագրված դատարկ չեկի, սակայն այսօր խաղաղ քաղաքացիների սպանության շարունակման և այն դեպքում, երբ պատերազմի ավարտի համար ոչ մի հեռանակար չկա, պարզից էլ պարզ է, որ այդ դեպքը տեղի է ունեցել»: Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից պատերազմներին ու ռազմատենչներին այն դեպքում է աջակցություն ցուցաբերվում, երբ այս պատերազմների հետևանքով տարածաշրջանում տեղի են ունեցել մարդկային ողբերգություններ:
Մարդու իրավունքները և Եմենում տեղի ունեցող մարդկային ողբերգության նկատմամբ լռությունը
Դրանով հանդերձ, որ ԱՄՆ-ի կառավարությունը ուղղակի կամ անուղղակի կերպով Եմենի դեմ պատերազմում հովանավորում է սաուդական կոալիցիային՝ այդ երկիրը ոչ մի քայլ չի կատարում առնվազն Եմենում տեղի ունեցող մարդկային ողբերգությունը մեղմելու համար: Եմենի դեմ սաուդական կոալիցիայի պատերազմի 5-րդ տարվա ավարտին Եմենի առողջապահության նախարարությունը հայտարարել է.« 2 մլն. 500 հազար եմենցի մանուկներ տառապում են թերսնմամբ և կես միլիոն հղի կամ կերակրող կանայք իրենց մանուկների հետ վտանգի են ենթարկված: Նույնպես 18 մլն. եմենցիներ գտնվում են սննդային անապահովության պայմաններում ։Իսկ 8 մլն. 400 հազար եմենցիներ տառապում են սուր սննդային անապահովության պատճառով։
Այս ամենը Եմենում տեղի ունեցած մարդկային ողբերգության միայն մի մասն է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Եմենում տեղի ունեցած մարդկային ողբերգությունը բազմիցս համարել է վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում տեղի ունեցած ամենամեծ մարդկային ողբերգությունը: Այնուամենայնիվ, մարդու իրավունքների հիմնական պաշտպանի հավակնորդ ԱՄՆ-ի կառավարությունը չի տեսնում Եմենում տեղի ունեցող մարդկային ողբերգությունը և նույնիսկ կանխարգելում է ՄԱԿ-ում Արևմտյան Ասիայի ամենաաղքատ երկրում Սաուդյան Արաբիայի կողմից կատարվող հանցագործությունների դատապարտմանն ուղղված ցանկացած բանաձևի վավերացումը:
Շահերի և արժեքների բախում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում
Բահրեյնում, Եմենում, Սիրիայում և Իրաքում մարդկային ճգնաժամերի նկատմամբ Վաշինգտոնի կառավարության մոտեցումը ԱՄՆ-ի շահերի ու արժեքների բախման բացահայտ նմուշն է: ԱՄՆ-ն գլոբալ մասշտաբով մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդներից է: Փաստորեն, ԱՄՆ-ն միջազգային համակարգում նորմերի ստեղծումը իր հզորության աղբյուրներից մեկն է համարում և հավակնում է, որ նորմերի ստեղծման ճանապարհով՝ մարդու իրավունքների մակարդակի բարձրացման ֆոնին համաշխարհային մասշտաբով բարելավում է անհատների կյանքի որակը: Այնուամենայիվ, Արևմտյան Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ ԱՄՆ-ի այս հայեցակետը միայն մի հայտարարություն է և ուրիշ ոչինչ, քանի որ այս հայեցակետն այն ժամանակ կգործադրվի, երբ տվյալ դեպքում որևէ հակասություն չունենա ԱՄՆ-ի շահերի հետ: Ցանկցած տեղ ու ցանկացած ժամանակ, երբ հայտարարված արժեքները բախվեն ԱՄՆ-ի շահերին, դրանք ԱՄՆ-ի շահերի զոհն են դառնում: Այս իրավիճակը հատկապես նկատելի է Բահրեյնի, Եմենի, Սիրիայի ու Իրաքի պարագայում:
Սիոնիստական ռեժիմի դեմ բանաձևերը վետոյի ենթարկելը և «դարի գործարք» ռասիստական նախագծի շնորհանդեսը
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների խախտման կարևորագույն դեպքերից մեկը Ղոդսն օկուպացնող ռեժիմի նկատմամբ ցուցաբերվող աջակցությունն է: Անկասկած Սիոնիստական ռեժիմը համաշխարհային մասշտաբով և պլանավորված կերպով մարդու իրավունքների խախտման կարևորագույն դերակատարն է: Պաղեստինցիների ցեղասպանությունը և որոշ ժամանակահատվածներում լիբանանցիների սպանությունը, իրենց հայրենիքից պաղեստինցիների բռնագաղթը, նրանց բնակարանների ավերումը և սիոնիստների համար ավանների կառուցումը, շուրջ 5 հազար պաղեստինցիների կալանավորումը և նրանց ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումը, Գազայի բազմակողմանի պաշարումը և կանանց ու երեխաների սպանությունը՝ 2006թ. իվեր համարվում են սիոնիստների կողմից մարդու իրավունքների բացահայտ խախտումները: Այնուամենայիվ ԱՄՆ-ի կառավարությունը ոչ միայն քայլեր չի ձեռնարկում այս հանցագործությունների դատապարտման ու պաղեստինցիների աջակցության համար, այլև դարի գործարք նախագծի պես ռասիստական նախագծերին հավանություն տալով ենթահող է ստեղծում պաղեստինցիների դեմ այս հանցագործությունների սրման ու ավելացման համար:
Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների խախտումների անտեսման կարևորագույն հետևանքներն են՝ լայնամասշտաբ քաոսի և ծայրահեղականության ձևավորումը, ահաբեկիչների ազատ տեղաշարժերը, արաբական որոշ երկրներում իշխանական բռնի կառույցների առաջացումը և այս երկրներում ավտորիտարների ու բռնապետների ուժի ցուցադրումը, Սիրիայում, Եմենում, Պաղեստինում և որոշ ժամանակներում էլ Իրաքում հումանիտար աղետը ու նույնպես տարածաշրջանի որոշ երկրներում մարդու իրավուքների ողբալի վիճակը: Արևմտյան Ասիայի տարածաշրջանում այս իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի կառավարության համար մարդու իրավունքները մի միջոց է, ինչն անհրաժեշտության դեպքում կիրառվում է Վաշինգտոնի կամքին չհնազանդվող երկրների դեմ: