Պուտինի իշխանության կայունացումը և դրա ներքին ու արտաքին հետևանքները
(last modified Mon, 13 Jul 2020 23:50:38 GMT )
Հուլիս 14, 2020 04:20 Asia/Tehran

2020թ. հունվարից ՌԴ-ի քաղաքական զարգացումների ընթացքը սկսվեց այս երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականով և ապա ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների փաթեթը, ինչը վավերացվեց խորհրդարանում և ի վերջո այս բարեփոխումների վավերացման համար անցկացված հանրաքվեով աշխարհի ամենամեծ երկրում սկսվեց այս զարգացումների նոր փուլը:

ՌԴ-ի սահմանադրության բարեփոխումների կարևորագույն խնդիրը 2024թվականից հետո ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու համար ճանապարհ հարթելն է:ՌԴ-ում ու ՌԴ-ից դուրս գտնվող ավելի քանի 108 մլն. ընտրողներ, հունիսի 25-ից հուլիսի 1-ն առիթ ունեին մասնակցել հանրաքվեին, որպեսզի «այո» կամ «ոչ» քվեարկեն այդ երկրի սահմանադրության նոր բարեփոխումներին:

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝հանրաքվեի մասնակիցների  77,92 տոկոսը կողմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին , իսկ  21.27 տոկոսը դեմ: Ընտրողների 65%  մասնակցեց հանրաքվեին:Այսպիսով, ընտրողների մոտ 78% -ը Պուտինին իրավունք վերապահեց   ևս երկու շրջան  իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում։  Հետևաբար Պուտինը   կարող է ևս 16 տարի, այսինքն՝ մինչև 2036 թվականը, ղեկավարել ՌԴ-ը:

Ռուսաստանի Սահմանադրության նոր և բարեփոխված  տեքստը, որը համաժողովրդական հանրաքվեի ընթացքում հաստատվել է Ռուսաստանի ժողովրդի  մեծամասնության կողմից և հրամանագիրը  օրերս ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից,  հուլիսի 4-ին տեղադրվել է , Կրեմլի պալատի պաշտոնական կայքում,Ռուսաստանի իրավաբանական տեղեկատվության պաշտոնական պորտալում  և «Ռասիսկայա Գազիտա» օրաթերթում  և այդպիսով ուժի մեջ մտել:Ընդհանուր  առմամբ 206 փոփոխություն է մտցվել  Ռուսաստանի սահմանադրության մեջ, և 98 օրենք պետք է բարեփոխվի:Փաստաթղթում գրվել է.««Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը ընդունվել է ժողովրդական քվեարկությամբ 1993 թվականի դեկտեմբերի 12-ին, և դրա բարեփոխումները  հաստատվել են համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, որը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 1-ին»:Օրենքում հստակ նշվում է, որ բարեփոխումները իրագործելի  կլինեն միայն քաղաքացիների մեծամասնության աջակցությամբ,այսինքն՝հանրաքվեին մասնակցողների ավելի քան 50 տոկոսի հովանավորությամբ ,որի մասին  բազմիցս է ասվել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

ՌԴ-ի սահմանադրական բարեփոխումները կազմված են քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային ու պաշտպանական ոլորտների հետ կապված 46 հիմնական առանցքներից:Ընտանքի հիմնական արժեքների պաշտպանումը, կառավարական ու ոչ կառավարական համակարգերում աշխատողների կամ թոշակի անցածների երաշխիքների տրամադրումը, որակյալ ու հանրության բոլոր խավերի համար հասանելի բժշկական ծառայությունը, կառավարական բոլոր բաժիններում և Պետդումայում ու սենատում երկքաղաքացիների ներկայության արգելումը, ինքնիշխանության իրավունքը, էլիտայի ներկայացուցիչների հովանավորումը, արդիական տեխնոլոգիաների զարգացումը, պաշտպանական արդյունաբերության ամրապնդումը, ազգային ու բնական ժառանգության պահպանումը, ռուբլու նշանակումը որպես ՌԴ-ի հիմնական արժույթ և ազգային տնտեսության ու ինքնաբավության ենթակառուցվածքների ամրապնդումը ՌԴ-ի սահմանադրության նոր բարեփոխումների կարևորագույն առանցնքերից են համարվում:

Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակաշրջանը երկարաձգելուց բացի, նոր բարեփոխումները ՌԴ-ի օրենքները բարձր են դասում միջազգային օրենքներից ու նաև անօրինական համարում համասեռականների ամուսնությունը:

Թերևս ՌԴ-ի սահմանադրության բարեփոխումների կարևորագույն խնդիրը 2024 թվականից հետո ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու համար ճանապարհ հարթելն է։ Քանի որ ընտրողների մոտ չորս հինգերորդը   քվեարկել է  սահմանադրական բարեփոխումների օգտին,Պուտինը ևս երկու շրջան կարող է մասնակցել նախագահական ընտրությունների ու կարող է ևս 16 տարի, այսինքն՝ մինչև 2036 թվականը, ղեկավարել ՌԴ-ն: Պուտինի ասելով.«ՌԴ-ն, իր մեծ  տարածքով, տարբեր կրոններով, բազմաթիվ բնակչությամբ ու այս երկրում ապրող տարբեր ազգերով, հզոր նախագահի կարիք ունի»:

Փաստորեն, Ռուսաստանի  քաղաքական իրադարձություններում առանցքային և կարևոր խնդիր էր Ռուսաստանի խորհրդարաններում  Սահմանադրության բարեփոխումներին լրացուցիչ կետ ավելացնելը , որը ճանապարհ է հարթել 2024թվականից հետո ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրվելու համար։ 

Հաստատված փոփոխության համաձայն ՝մի անձ   չի կարող երկու շրջանից առավել զբաղեցնել Ռուսաստանի Նախագահությունը,բացառությամբ՝ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը իրավունք ունի կրկին իր թեկնածությունը առաջադրել 2024 թվականին: Վերջին հանրաքվեում այս բարեփոխումները հաստատվելով  Պուտինի համար ճանապարհ է հարթվել:Հանրաքվեի արդյունքները անշուշտ անցանկալի լուր էին Պուտինի ներիքին ընդդիմադիրների ու նրանց արևմտյան դաշնակիցների համար:  

Ի տարբերություն իր նախորդ մոտեցման որպես հզոր ու ազդեցիկ նախագահ, Պուտինը հասել է այն եզրակացության, որ եթե 2024թ. նախագահական ընտրություններում իշխանությունը ընկնի ուրիշ քաղաքական գործչի ձեռքը, չնայած որ  ինքը սահմանադրության շրջանակներում նախադրյալներ է ստեղծել ՌԴ-ում որպես ազդեցիկ դիվանագետ մնալու համար, հնարավոր է իրադարձություններն այլ ընթացք ունենան: Ուստի Պուտինը հասել է այն եզրակացության, որ ավելի լավ է ինքը մնա իշխանության ղեկին:67-ամյա Վլադիմիր Պուտինը, ով առաջին անգամ դարձավ Ռուսաստանի նախագահ 1999-ի դեկտեմբերին ՝ Բորիս Ելցինի հրաժարականից հետո, ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Կրեմլում զբաղեցնում է իշխանությունը:Նա հայտարարել է, որ 2024-ին կորոշի ,որ արդյո՞ք ՝ նոր փուլի համար կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում ,թե՝ ոչ :Վերջերս հեռուստատեսային ելույթում Պուտինը նշեց, որ կառավարության առաջարկած բարեփոխումները միայն կիրականանան  ժողովրդի հովանավորության դեպքում:

Վլադիմիր Պուտինը ,որպես  Ռուսաստանի Նախագահ , վերջին երկու տասնամյակում այս երկրի զարգացումներում շատ կարևոր դեր է խաղացել և հաշվի առնելով նրա պաշտոնավարման շարունակվելը  մինչև 2024 թվականը,  ակնկալվում է ,որ նա աշխարհի ամենամեծ երկրում  իր առանցքային դերը կատարի  ոչ միայն մինչ այդ, այլև նույնիսկ դրանից հետո :

Ռուսաստանի Սահմանադրական բարեփոխումներում ուշադրության արժանի մեկ այլ կետը՝Պուտինի ակնհայտ փորձն է , Ռուսաստանի տարբեր ոլորտներում հիմնարար փոփոխություններ կատարելու համար: Թվում է որ ինչպես Չինաստանի ժամանակի նախագահ Դենգ Շիաոպենկը 1980 ականներին Չինաստանում սկզբունքային  փոփոխություններ իրականացնելով , հիմնական քայլեր  կատարեց ,Պուտինը ևս ցանկանում է ,որ Սահմանադրական բարեփոխություններով ,երկրորդ քայլը վերցնի այս երկրի վարչապետի փոփոխությունից հետո ,կառուցվածքային բարեփոխումներ իրականանցելով Ռուսատանի ուժի կառույցներում և  իշխանության հիմնասյուներում:Նա քաջ գիտակցում է, որ եթե  ցանկանում է  կրկին անգամ Ռուսատանին վերադարձնել համաշխարհային ուժի ասպարեզ ,որպեսզի հետ չմնա միջազգային գերուժերից ,ինչպես ՝Չինաստաանից և ԱՄՆ-ից ,պիտի հիմնվի ռուսական  ազգայնականության վրա :

Մեկ այլ կարևոր խնդիր, որ Ռուսաստանի վերջին քաղաքական զարգացումների, հատկապես սահմանադրական բարեփոխումների շրջանակում ուշադրության է արժանի , արևմտյան բլոկի  դժգոհությունն է  այս իրադարձությունից ,որի արդյունքում նրանք փորձում են կասկած հարուցել և խափանել՝ Ռուսաստանում վերջերս անցկացված հանրաքվեի գործընթացը: Արևմտյան երկրները, ներառյալ Եվրոպան և ԱՄՆ-ը , բացասաբար են արձագանքել Պուտինի կառավարման երկարաձգմանը ՝ կասկածի տակ առնելով Ռուսաստանի վերջին հանրաքվեի արդյունքները:ԱՄՆ-ի պետդեպարտմենտը ևս միջամտողական քայլով հայտարարել է,որ խնդիր ունի հանրաքվեի անցկացման եղանակի հետ ,քանզի զեկույցներ է ստացել թե ՝ժողովրդին ստիպել են մասնակցել ընտրություններին:Այս քայլը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ արևմտյան երկրները բազմիցս քննադատել են Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը եվրոպայի  և ԱՄՆ-ի  ընտրություններին,մինչդեռ իրենք բացարձակապես նման միջամտություն են իրականացնում:

Հաշվի առնելով Պուտինի իշխանության կայունացումը  և նրա ղեկավարության շարունակումը,  ակնկալվում է ,որ Ռուսաստանը արտաքին քաղաքականության ասպարեզում  ներկայի ընթացքը ավելի արագ տեմպերով շարունակի :Սա այն իմաստով է , որ Մոսկվան կփորձի դիմակայել  տարբեր տարածաշրջաններում, ներառյալ արևելյան Եվրոպայում և արևմտյան Ասիայում իր հիմնական ռազմական և անվտանգության մրցակից՝ ԱՄՆ-ի քաղաքականություններին և գործողություններին։ Անկախ նրանից ,որ Թրամփը կմնա իր պաշտոնում թե՝նրա մրցակից Ջո Բայդենը կդառնա նախագահ, Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի թշնամությունը  կշարունակվի ,նրանով հանդերձ ,որ Վաշինգտոնը պնդում  է էներգիայի բնագավառում  խզել հարաբերությունները Ռուսաստանի և Եվրոապայի հետ ,որը ավելի է սրում կողմերի տարաձայնությունը: Եվրամիությունը 2014-ի ուկրաինական ճգնաժամից ի վեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համագործակցում է ԱՄՆ-ի  հետ,սակայն Եվրամիությունը,որը այս ճգնաժամից առաջ Ռուսաստանի ամենամեծ առևտրական  գործընկերն էր,  այժմ փորձում է պահպանել գազի ոլորտում հարաբերությունները  Ռուսաստանի հետ, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին:Այս ջանքերն այժմ ղեկավարում է Գերմանիան ,որպես  Եվրամիության ամենամեծ և կարևորագույն երկիրը, որն ինքը ևս ԱՄՆ-ի հետ խոր  տարաձանություններ ունի:  

Ակնկալվում է, որ Ռուսաստանը  դեպի արևելք  քաղաքականության շրջանակում, 2014-ից իվեր փոփոխության  ենթարկելով  իր տնտեսական ու արտաքին քաղաքականության ընթացքը ,տարբեր բնագավառներում, հատկապես առևտրի, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում, կընդլայնի իր հարաբերությունները միջազգային այլ տերությունների, մասնավորապես ՝Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ և միևնույն ժամանակ,  ավելի ակտիվ ներկայություն կունենա աշխարհի կարևոր տարածաշրջաններում, հատկապես արևմտյան Ասիայում, հյուսիսային Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, որպեսզի պահպանի և ընդլայնի իր շահերը, ինչպես նաև աջակցի իր գործընկերներին:Փաստորեն, Պուտինի հիմնական նպատակը Ռուսաստանը որպես համաշխարհային տերություն ներկայացնելն է:Այս առումով Ռուսաստանի ռազմական ուժի ավելացումը և ռազմական հարաճուն ներկայությունը  աշխարհի առանցքային շրջաններում ,համարվում են Մոսկվայի կարևոր առաջնահերթություններից: