Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է
2001 թվականին ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը հռչակել է «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր»:Այս առիթով ներկայացնում ենք հատուկ հաղորդում։ Ընկերակցեք մեզ։
Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 10-ին և նպատակ ունի աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցությունը, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել հանուն խաղաղության եւ զարգացման գիտատեխնիկական ձեռքբերումների օգտագործման անհրաժեշտության մասին՝ ի բարօրություն մարդկային քաղաքակրթության։ Օրվա նպատակներից է նաև հանուն խաղաղության և զարգացման ազգային ու միջազգային պարտավորությունների թարմացումը և գիտության պատասխանատու օգտագործումը՝ հանրության բարօրության, գիտության կարևորության մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացման և գիտության ու հանրության միջև անջրպետը վերացնելու համար։
Այսօր շատ երկրներ ողջունել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նոյեմբերի 10-ը հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր հռչակելու նախաձեռնությունը և այն գրանցել են իրենց պաշտոնական օրացույցում:
Գիտությունը համարվում է որևէ առարկայի վերաբերյալ համահունչ և մեթոդական գիտելիքների ամբողջություն, կամ հիմնավորումների ամբողջություն, որոնք գիտնականները ներկայացրել են իրենց հետազոտությունների արդյունքում: Գիտությունը պետք է ծառայի կայուն զարգացմանն ու խաղաղությանը: Կայուն զարգացումը գործընթաց է, որը չվերականգնվող ռեսուրսների պահպանմամբ ձևավորում է մարդու համար ցանկալի ապագա:
Կայուն զարգացման հասնելու դեպքում կստեղծվեն պայմաններ, որ ռեսուրսների օգտագործումը և կարիքների բավարարումը չեն խաթարի կյանքի համակարգի ամբողջականությունն ու կայունությունը և հնարավոր կդարձնեն ապագա սերունդների կյանքը այս մոլորակի վրա: Այսօր ժողովուրդներն օգտագործել են գիտությունն ու գիտական կապիտալը՝ բնապահպանական նպատակներին հասնելու համար:
Գիտության զարգացումը չի կարող մոնոպոլիզացվել, որը պատկանում է բոլորին և ապահովում է խաղաղություն և կայուն զարգացում և ստեղծում է ավելի լավ աշխարհ ապագայի համար:
Քանի որ մեր մոլորակը բախվում է կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և բնական աղետների մարտահրավերներին գիտելիքի զարգացումն առավել կարևոր է քան երբևէ: Հատկապես, որ այդ խնդիրները գլոբալ բնույթ ունեն և պահանջում են գլոբալ արձագանք, որը ներառում է աշխարհի բոլոր հասարակություններին: Այս համապարփակ մոտեցումը կարևոր նշանակություն ունի կայուն զարգացման ծրագրերի և նպատակների համար:
Փաստն այն է, որ գիտությունը մարդու համար արդյունավետ գործիք է, բայց աշխարհի շատ երկրներում գիտական մտածողությունը դեռ հիմնավորված չէ: Աշխարհի երկրների շատ մարդիկ և պաշտոնյաներ գիտությունը համարում են շքեղ ապրանք և չնայած հարգում են այն, բայց չգիտեն դրա էությունը: Նրանք ուզում են գիտությունը,բայց նրանք հավատարիմ չեն դրան հասնելու պայմաններին և չեն փորձում հասարակության մեջ խթանել այս մտածողությունը և հասարակության և աշխարհի հետ իրենց հարաբերությունները չեն հիմնավորում գիտության և գիտական մեթոդների վրա:
Նման մտածողության վառ օրինակն է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի պահվածքը: Նախագահության ժամանակաշրջանում նրա աշխատանքը ցույց է տալիս նրա անհավատությունը գիտության նկատմամբ: Նա փոխել է բնապահպանական և հանրային առողջության մասին օրենքները և թուլացրել գիտական հաստատությունները: Նրա որոշ գործողությունների հետևանքով վնասներրը, կարող են անվերջ շարունակվել: ԱՄՆ նախագահը և նրա շրջապատը կասեցրեցին ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ԱՄՆ-ի ծրագրերը: Նրանք թուլացրեցին աղտոտման դեմ պայքարի մասին օրենքները և վերացրեցին գիտության դերը ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունում: Քաղաքական փորձագետներն ասում են, որ ԱՄՆ-ի բազմաթիվ պետական կառույցներ , որ խեղաթյուրելով և փոփոխելով ապացույցները, իրենց քաղաքականությունը արդարացնելու համար գիտությունը կասկածի տակ են դրել: Բուշի նախագահության օրոք շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության տնօրեն Քրիստին Թոդ Ուիթմանն ասել է.«Ես երբեք չեմ տեսել այդպիսի պատերազմ գիտության և շրջակա միջավայրի դեմ»:
Գիտության վրա Թրամփի հարձակումը սկսվեց նախքան նրա նախագահ ընտրվելը: 2016-ի իր նախընտրական քարոզարշավում նա գլոբալ տաքացումը որակեց, որպես կեղծիք և խոստացավ ԱՄՆ-ին դուրս բերել Փարիզի կլիմայական միջազգային պայմանագրից: Սպիտակ տուն մուտք գործելուց հինգ ամիս անց նա հայտարարեց, որ իր խոսքի տերն է:
Վերմոնտ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսը Թվիթերում գրել է. «Մեր նախագահը չի հավատում գիտությանը, լինի դա կլիմայական փոփոխություն, թե կորոնավիրուսի համաճարակ, որն աներևակայելի վտանգավոր է»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ գիտական գործողությունները, որոնք համընկնում էին կորոնավիրուսի բռնկման հետ, ավելի են սրել այս հիվանդությունը, որի հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 200,000 մարդ:
Թոքաբան և ԱՄՆ-ում հանրային առողջապահության քաղաքականության փորձագետ Դոկտոր Ուեյն Գուպտան, նախագահի խոսքերը համարեց «Անտեղի առողջապահական հաղորդագրություններ»: ԱՄՆ կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին քննադատելով Դոնալդ Թրամփի կորոնաավիրուսային քաղաքականությունը՝ նրան մեղադրեց հակագիտության մեջ:
Փորձագետները կարծում են, որ եթե Թրամփը պատասխանատու մոտեցում ցուցաբերեր կորոնավիրուսի վտանգին, նա կարող էր շատ կյանքեր փրկել: Մեղադրանքը հաստատել է նաև Սպիտակ տան կորոնավիրուսային աշխատանքային խմբի անդամ Օլիվիա Տրոեն:
Տրոեն ասել, որ նախագահը բազմիցս շեղել է կորոնավիրուսը զսպելու և կյանքեր փրկելու ջանքերը և փոխարենը կենտրոնացել է քաղաքական աշխատանքի վրա: Թրամփի գործողությունները տեղի են ունեցել ճիշտ այն ժամանակ, երբ աշխարհը բախվում է Covid 19 համաճարակի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատել է գիտությունը մերձեցնել հասարակությանը և ամրապնդել միջազգային գիտական համագործակցությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թ.-ի Գիտության համաշխարհային օրվա կարգախոսն է ընտրվել «Գիտությունը հասարակության համար և հասարակության հետ»:
Գիտական տեսանկյունից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատասխանը COVID-19- ին ունի երեք կարևոր հիմքեր. Միջազգային գիտական համագործակցության խթանում, ջրի հասանելիության ապահովում, հետազոտություն և շրջակա միջավայրի վերակառուցում:
Հանուն խաղաղության և զարգացման համաշխարհային գիտության օրվա կարևոր նպատակներից մեկը, հատկապես այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, փորձ է կիսել գիտական տեսակետները երկրների միջև, վերակառուցել հասարակությունները ՝ օգտագործելով գիտությունը և փորձել գիտական մեթոդներով լուծել մարդու առջև ծառացած մարտահրավերները:
Մասնակցությունը գիտության յուրահատկություններից մեկն է և մասնագիտությունը օգնում է նոր գիտելիքների արտադրությանը: Գիտության մեջ առաջընթացը չպետք է մենաշնորհված լինի և պետք է դրանից օգտվեն բոլոր ժողովուրդները: Երկրների միջեւ խաղաղության և հաշտեցման հասնելը կախված է արդարությունից:
Չնայած որոշ գիտնականներ պետական մարմիններում աշխատելու պատճառով տեխնոլոգիաները դարձրել են գերտերությունների գերին, բայց գիտությունն է, որ կարող է աշխատել ազատորեն և համաշխարհային խաղաղության հաստատման նպատակով կանգնել անարդարությունների և քաղաքական անհամատեղելիությունների դեմ:
Գիտությունը նման է անձրևի քանի որ այն ազդում է հասարակության յուրաքանչյուր մարդու վրա և կարող է աշխարհը դարձնել ավելի լավ տեղ ապրելու համար: