Մարտ 09, 2021 13:03 Asia/Tehran

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի առաջարկությամբ և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վավերացմամբ, 1977 թ.-ին, մարտի 8-ը հռչակվեց Կանանց միջազգային օր: Օր, որն իրականում խորհրդանշում է աշխարհի կանանց միասնությունը՝ հանուն իրենց իրավունքների: Այս իրավունքներն ընդգրկում են բոլոր, ներառյալ՝ գիտական, քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտները։

Այս խնդրի կարևորության պատճառով, ՄԱԿ-ի Երրորդ հազարամյակի զարգացման ծրագրում ներառվեցին հետևյալ  նպատակները՝ կրթել կանանց, ամրապնդել կանանց տնտեսական կարողությունները, որպես ձեռնարկատերեր և արտադրողներ, ինչպես նաև հնարավորություն ընձեռել կանանց՝ ներգրավվելու  երկրի ղեկավարման  և հասարակական ու քաղաքական որոշումներ կայացնելու գործին: Նման ուշադրության արդյունքում, վերջին տասնամյակների ընթացքում, աշխարհի տարբեր երկրներում կանայք ավելի շատ ներգրավվեցին  սոցիալական, տնտեսական և քաղաքական  ոլորտներում:

Նման գործընթացի առավել ակնհայտ դրսևորումներից մեկն այսօր  Covid-19 համաճարակի դեմ մղվող պայքարում կանանց ակտիվ դերակատարությունն է: Հաշվի առնելով աշխարհում կանանց կարևոր դերակատարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն այս տարի (2021 թ.)  կանանց միջազգային օրվա  առիթով  ընտրել է. «Կորոնավիրուսի դեմ պայքարող աշխարհում, կանանց առաջնորդությունը՝ հավասար ապագա կերտելու գործում» կարգախոսը՝ ընդգծելու կանանց դերի կարևորությունը  այս համաճարակի դեմ պայքարում։ Այս առիթով ներկայացնում ենք հատուկ հաղորդում։ Ընկերակցեք մեզ։ 

***

 

Անցած մեկ տարվա ընթացքում նորահայտ վիրուսն իր  խորհրդավոր ու անհայտ բնույթի, ինչպես նաև մարդկային կյանքի բոլոր ոլորտների վրա ունեցած բազմաթիվ հետևանքների պատճառով, մարդկությանը ստիպել է հարմարվել կյանքի նոր պայմաններին: Այս անկոչ և անհայտ հյուրի մուտքը մարդկային կյանք, վախ ու սարսափ է առաջացել մարդկանց շրջանում, և  չնայած երկրների գիտնականները, բժիշկները և իշխանությունները փորձել են վերահսկել այն և գտնել վերջնական բուժում, սակայն դեռևս հաջողության չեն ահսել։ Վախ, որը որոշ դեպքերում նույնիսկ նպաստել է  հիվանդությանը սրմանը: Ուստի, նախ և առաջ, հիվանդության կանխարգելման, ինչպես նաև բուժման համար անհրաժեշտ է իրատեսական մոտեցում ցուցաբերելով   նվազեցնել սթրեսը, և ապահովելով քաղաքացիների հոգեկան առողջությունը, նրանց հորդորել պահպանել հակահամաճարակային կանոնները, որի իրակագործման հարցում առանձնահատուկ դեր ունեն աշխարհի կանայք:

Հաջողակ կանայք պարզել են, որ այս ահավոր հիվանդության դեմ պայքարի առաջին դրական քայլը ինքնատիրապետումն ու հույզերի  վերահսկումն է: Դա նրանց թույլ է տալիս ընտանիքում կառավարել սթրեսը և ճգնաժամը, և արդյունքում կանխել թուլությունը ընտանիքում և, իհարկե, հասարակության մեջ: Ստեղծելով աշխույժ և հանգիստ մթնոլորտ,  իրենց և  ընտանիքի անդամների համար ֆիզիկական առողջություն ապահովելուց բացի, կանայք կորոնավիրուսի ժամանակաշրջանում  ընտանիքին պարգևել են  հոգու անդորր և հոգեկան առողջություն։ 

 

Աշխարհի կանայք, չնայած իրենց  նուրբ զգացմունքներին, ցույց տվեցին, որ ավելի դիմացկուն են կրիտիկական իրավիճակներում և կրկնակի պատասխանատվությամբ ձգտում են գտնել համապատասխան լուծումներ բարդ խնդիրների համար: Այս առումով, այս դժվարին օրերին, բարձր պահելով ընտանիքի անդամների հոգեվիճակը, նրանք ունեն բազմաթիվ պարտականություններ, որոնք հաճախ ուղեկցվում են տնից դուրս աշխատելու հետ: Այսօր կանայք ավելի շատ դժվարությունների են բախվում կարանտինային պայմանների հետևանքների պատճառով, որոնք պահանջում են  ճշգրիտ  պլանավորում: Այս հարցը հատկապես կարևորվել է դպրոցների փակման ժամանակ, ինչը պահանջել  է ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել երեխաների կրթության նկատմամբ։

Բրիտանիայի  Լիվերպուլի և Ռեդինգի համալսարանների երկու դասախոսների հետազոտությունների արդյունքում, հետաքրքիր փաստեր են պարզվել տարբեր երկրների գործունեության վերաբերյալ. Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդու առողջությանը վերաբերող կարևորագույն հարցերի վերաբերյալ կարելի է վստահորեն ասել, որ կանայք ավելի լուրջ են  կառավարման ոլորտում, քան տղամարդիկ։ Քանի որ կանայք ավելի լուրջ են վերաբերվում իրենց և իրենց ընտանիքի առողջությանը, քան տղամարդիկ: Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի, կանայք 33 տոկոսով ավելի հաճախ են դիմում բժշկի, քան տղամարդիկ:

*** 

Կանանց արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ապացուցվել  է ոչ միայն իրենց և իրենց ընտանիքի, այլև ամբողջ հասարակության համար: Միևնույն ժամանակ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կառավարություններում, որոնք ավելի մեծ մասշտաբով են բախվել կորոնավիրուսի ճգնաժամին,  պատասխանատու կանայք ավելի մեծ թիվ են կազմել: 194 երկրների վերաբերյալ  անցկացված հետազորության արդյունքում պարզվում է, որ  այն երկրները, որոնց ղեկավարները կանայք են եղել, ավելի հաջողակ են եղել կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչը պատահական չէ: Իրենց հետազոտություններում Բրիտանիայի Լիվերպուլի և Ռեդինգի համալսարանների դասախոսներն ուսումնասիրել են Նոր Զելանդիայի, Գերմանիայի և Թայվանի նման երկրների (որտեղ  ղեկավարում են կանայք) կորոնավիրուսով վարակման  ​​ և մահացության դեպքերը,  եզրակացրել են, որ մյուս երկրների համեմատությամբ, այդ երկրները շատ ավելի լավ գործունեություն են ծավալել։ Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կին ղեկավարները կարողացել են ավելի լավ վերահսկել համաճարակը, ավելի ռիսկային որոշումներ կայացնել: Եվ չնայած որոշ դեպքերում որոշումները եղել են շատ խիստ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք արդյունավետ են եղել:

Կանայք արդյունավետ գործունեություն են ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում

 

Իհարկե, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որոշ երկրների հաջողությունները ոչ մի կապ չունեն նրանց ղեկավարների տղամարդ կամ կին լինելու հետ: Իրականում, կորոնավիրուսի ճգնաժամին ավելի լավ արձագանքած երկրների մեծամասնությունը, բացի կին առաջնորդներից, ունեն նաև այլ ընդհանրություններ, ներառյալ այն փաստը, որ նրանք բոլորն էլ աշխարհի զարգացած տնտեսություններ են, և օգտվում են բարեկեցության աջակցության համակարգից: Բայց պետք է հաշվի առնել, որ Միացյալ Նահանգները և եվրոպական շատ զարգացած երկրներ, որպես բարեկեցության զարգացած համակարգերի հավակնորդներ, շարունակում են անկարող մնալ՝ այս միկրոսկոպիկ վիրուսը վերահսկելու հարցում:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  տարբեր հասարակություններում կանայք դրսևորել են իրենց ողջ կարողությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Իսպանիայում, օրինակ, շատ կին գիտնականներ քայլեր են ձեռնարկել Covid-19-ի պատվաստանյութ կամ արդյունավետ բուժում գտնելու ուղղությամբ: Այս վիրուսի վերաբերյալ հետազոտությունները կատարվել են կանանց կողմից: բացի այդ, կանայք, որպես բժիշկներ և բուժքույրեր,  գիտական ​​և տեխնիկական ոլորտների աշխատողներ, առանց վախի ծառայում են աշխարհի շատ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին շարքերում գտնվող բժշկական անձնակազմի մոտ 70 տոկոսը կանայք են: Նրանք շուրջօրյա աշխատում և պայքարում են Covid-19 հիվանդության դեմ  և իրենց քրտնաջան աշխատանքով ու ջանասիրությամբ պաշտպանում են մարդկանց մարմինն ու հոգին, և, ցավոք, որոշ դեպքերում  կորցնում իրենց կյանքը: Օրինակ՝ Իրանում, մինչ այժմ կորոնավիրուսի բուժման բաժանմունքներում աշխատող շուրջ 100 բուժաշխատողներ  կորցրել են իրենց կյանքը, որոնց զգալի մասը  բուժքույրեր էին: Նարգես Խանալիզադեն Իրանում կորոնավիրուսային վարակի զոհ դարձած առաջին կին բուժքույրն էր:

Covid-19  համաճարակի դեմ պայքարում կանանց բոլոր հնարավորություններով ու դերակատարությամբ հանդերձ,  վիրուսը մեծ վնաս է հասցրել տարբեր երկրների կանանց համայնքին: Կորոնավիրուսն աշխարհի շատ կանանց գործազուրկ է դարձրել նրանց կանգնեցնելով անդառնալի խնդիրների,  ներառյալ՝ համատարած գործազրկության,  ընտանեկան բռնության ու  սեռական շահագործման առջև։ 

ՄԱԿ-ի տվյալներով, նախակորոնավիրուսային ժամանակաշրջանում տնից դուրս աշխատող   կանայք մեծ թիվ էին ներկայացնում, սակայն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի  տարածումը նվազեցրեց աշխատող կանանց թիվը և նրանց ստիպեց մնալ տանը:

Աշխարհի ամենահարուստ հինգ երկրներում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ առանց աշխատավարձի տանը աշխատող կանանց թիվը կրկնապատկվել է: Կանանց այս խումբն աշխատում է շաբաթական 65 ժամ, ինչը տղամարդկանց համեմատ 30 տոկոսով  շատ է: Հարցումները ցույց են տալիս, որ այս օրերին Բրիտանիայում տնային տնտեսուհիների վիճակը նման է 1950-ական թթ վիճակին: Իսկ  Թուրքիայի կառավարության կողմից սահմանված սահմանափակումները և կանանց լայն գործազրկությունը  քառապատկել են երկրում տնային տնտեսուհիների թիվը:

Չնայած տարբեր երկրներում կորանավիրուսային ժամանակաշրջանում որոշ կանանց գործազրկությանը,   Covid-19 վիրուսի դեմ պայքարում համայնքների կողմից  կանանց արդյունավետ ներկայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը հանգեցրել է հասարակության անդամների միջև ավելի խորը հարաբերությունների և  կանանց դերակատարության ավելի  լավ և ճշգրիտ ընկալման: Անկասկած, եթե այս ճիշտ մոտեցումը շարունակվի, հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում կանանց դերի կարևորությունն ավելի ակնհայտ կդառնա:

  

Պիտակ