Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ (13)
(last modified Wed, 01 Sep 2021 08:25:26 GMT )
Սեպտեմբեր 01, 2021 12:55 Asia/Tehran

Այնպիսի մեծ սուտ ասել, որ ոչ-ոք չկարողանա այն չընդունել, դա ԶԼՄ-ի համոզելու հնարքներից է: Ինչպես Հիտլերն էր հասկացել. «Մարդիկ ավելի շատ կասկածում են փոքր ստերին, քան մեծ ստերին»:

Առաջին հաղորդավար

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Հուսով ենք կատարյալ առողջ լինեք: Համաճարակային այս օրերում առողջ լինելը մեծ երջանկություն է:

Երկրորդ հաղորդավար

Այո, աշխարհը լի է լավ նորություններով, բայց արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ լրատվամիջոցները իրենց առաջին լուրը հատկացնում են կորոնավիրուսից մահացածների թվին: Չգիտեմ, մի՞թե այս լրատվամիջոցները չեն կարծում, որ մենք կարող ենք ընկճվել, երբ լսում ենք այս լուրը: Նրանք դրան վերաբերվում են այնպես, ասես ոչ մի մարդ կորոնավիրուսից առաջ չի մահացել: 

Ինչու ԶԼՄ-երը ամեն օր մեզ չեն հաղորդում, թե քանի հոգի չեն վարակվել կորոնավիրուսով և քանի հոգի են կարողացել հաղթահարել հիվանդության դժվարին պայմանները:

Իհարկե, եկեք անարդար չլինենք, միգուցե հենց այս լրատվամիջոցների նախազգուշացման պատճառով է, որ մենք այժմ առողջ ենք և վայելում ենք այս զրույցը: 

Բայց ..... երանի լրատվամիջոցները նույնպես մտածեին դեպրեսիայի տարածումը կանխելու մասին: Կորոնավիրուսի պանդեմիայի օրերում ինքնասպանությունների և ամուսնալուծությունների թիվը շատ ավելի մեծ է, քան երբևէ, և դրա պատճառներից մեկը դեպրեսիան է ... օ, ես այնքան սրտնեղված էի լրատվամիջոցներից, որ մոռացա բարևել ձեզ: Բարի հանդիպում  հարգելի բարեկամներ:

*** 

Առաջին հաղորդավար

1969 թվականի հուլիսի 20 -ին, Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև սառը պատերազմի ամենաթեժ պահին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի օդաչու Նիլ Արմսթրոնգը դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց Լուսնի վրա: Լուսնի վրա նրա վայրէջքի և քայլելու տեսանյութը հանկարծ դարձավ քսաներորդ դարի ամենամեծ իրադարձությունը:

Բայց տասնամյակներ անց, գրեթե Խորհրդային Միության փլուզումից հետո, հարց ծագեց, թե արդյոք ճամփորդությունը դեպի լուսին ճշմարտությո՞ւն էր: Թե՞ դա պարզապես ամերիկացիների ցանկության լրատվական ներկայացումն էր: Այս մեծ իրադարձության միակ փաստաթուղթը մի ֆիլմ է: Մի բան, որը հեշտությամբ կարելի էր վերստեղծել խոշոր կինոստուդիաներում: Փորձագետները վիճեցին՝ լուրի ճշմարիտ կամ սուտ լինելու հարցի շուրջ: Ոմանք ասում են, որ նույնիսկ 50 տարի անց, չնայած գիտական ​​և տեխնոլոգիական առաջընթացին, դեռ շատ խոչընդոտներ կան դեպի Լուսին ճանապարհորդելու համար, հատկապես, եթե մենք ցանկանում ենք տիեզերագնացներին ապահով վերադարձնել Երկիր: Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել հիսուն տարի առաջ:

Ոմանք էլ կարծում են, որ այն ֆիլմը, որը NASA-ն ներկայացրել է որպես դեպի Լուսին ուղևորության միակ փաստաթուղթ, պարունակում է փաստեր, որոնք չեն համապատասխանում այլ տիեզերական ճանապարհորդությունների գիտական ​​փաստերին, և այդ պատճառով գտնում են, որ այդ ֆիլմը կեղծ է և արտադրվել է հոլիվուդյան կինոստուդիաների կողմից: Այս անհամապատասխանություններից յուրաքանչյուրը  կարող է մեզ մոտ կասկած առաջացնել այս հարցի ճշմարտացիության կապակցությամբ:

Նիլ Արմսթրոնգն այլեւս ողջ չէ: ՆԱՍԱ -ն այդ կեղծ ֆիլմից բացի այլ համոզիչ ապացույցներ չի ներկայացնում: Այս դեպքում դեռ կան անորոշություններ, որոնք թույլ չեն տալիս մեզ հստակ ասել, թե ով է ճիշտ: Կողմերից ոչ մեկը չի կարողացել լիովին հիմնավորել իր պնդումը, սակայն հնարավոր է, որ դա մեդիայի մեծ սուտ է:

*** 

Երկրորդ հաղորդավար

Անկախ նրանից թե դեպի լուսին ուղևորությունը իրական լուր է, թե պարզապես այդ ֆիլմն ստեղծողների ցանկությունն է, այնպես ստելը, որ ոչ-ոք չկարողանա չընդունել այն, դա ԶԼՄ-երի համոզելու հնարքներից է: Ինչպես Հիտլերն էր հասկացել. «Մարդիկ ավելի շատ կասկածում են փոքր ստերին, քան մեծ ստերին»: Երևի ինքն էլ գերմանացիներին իրեն ենթարկելու համար մեծ ստեր է ասել: Ոչ միայն Հիտլերը, այլև թվում է, թե աշխարհի բոլոր բռնապետները  մեծ ստեր են ասել իրենց իշխանությունը պահելու համար: Լրատվամիջոցները ևս չեն բացառվում: Այդ մեծ ստերից մեկը Քրիստափոր Կոլումբոսին հայտնագործող ներկայացնելն է: Մենք բազմիցս գրքերում հանդիպել ենք այն արտահայտության, թե Կոլոմբուսն է հայտնաբերել Ամերիկայի մայրցամաքը: Սակայն ում են ասում հայտնագործող: Հայտնագործողը նա է, ով առաջինն է մի բան հայտնագործում և նախքան ինքը, ոչ-ոք այդ գյուտին հասանելիություն չի ունեցել: Սակայն բազում փաստեր կան, որոնք ապացուցում են, թե նախքան Կոլումբոսը, մեծ թվով մարդիկ են ապրել Ամերիկայի մայրցամաքում, ուստի չեն կարող նրան այդ տարածքի հայտնագործողն անվանել:

Առաջին հաղորդավար

Այո, հետազոտությունները ցույց են տվել, որ մինչ Կոլումբոսի Միացյալ Նահանգներ մեկնելը, այնտեղ ապրում էին մոտ 112 միլիոն հնդկացիներ, սակայն ԱՄՆ -ում և Կանադայում սպիտակամորթների գալուց կարճ ժամանակ անց հնդկացիների թիվը կազմում էր ընդամենը 250,000: Սա հնարավոր չէ, եթե մեծ ցեղասպանություն տեղի ունեցած չլինի:

Վերջերս հայտնաբերվել են այս ցեղասպանության ապացույցները: Հազարավոր անմեղ հնդկացի երեխաների զանգվածային գերեզմաններ, որոնք բռնի կերպով բաժանվել են իրենց ընտանիքներից, բանտարկվել և ոտնձգությունների ենթարկվել մի վայրում, որը կոչվում էր գիշերօթիկ դպրոց, և, ի վերջո, հայտնվել են այդ զանգվածային գերեզմաններում:

Հնդկացի երեխանների զանգվածային գերեզմաններ

Հետևաբար միայն հնդկացիներին մարդ չճանաչելու դեպքում կարելի է Քրիստափոր Կոլումբոսին հայտնագործող անվանել: Սակայն նման միտք կարող է լինել միայն ռասիստական գաղափարներ ունեցող անձի մոտ: Գաղափարախոսություն, որը միայն որոշակի մի ցեղի է մարդ համարում, իսկ մյուս ցեղերի մարդկանց չորքոտանիների նման ծառայեցնում է իրեն: Նրանց վաճառում է, պահում կամ սպանում: Սա կարող է լինել շատ կարևոր ենթատեքստ: Հիշեք, որ արժեքներն ու գաղափարախոսությունները սովորաբար մեդիա տեքստերի թաքնված շերտերում են, և մեդիա հաղորդագրություններ ստեղծողները օգտագործում են նույն գաղափարական գործառույթը` հանդիսատեսի վրա ավելի մեծ և տևական ազդեցություն ունենալու համար:

Երկրորդ հաղորդավար

Կարծում եմ, որ այժմ կարող ենք ավելի լավ հասկանալ, թե ինչ նկատի ունենք, երբ խոսում ենք ԶԼՄ -ների կողմից ներկայացված կեղծիքի մասին: Բառերը, պատկերները, երաժշտությունը, էֆեկտները և նույնիսկ այն, թե ինչպես են դրանք խմբագրվում, կարող են լինել այդ կեղծիքի մաս: Մենք ոչ մի կերպ չենք կարող վստահել այն ինչին, որ տեսնում կամ լսում ենք լրատվամիջոցներում:

Հավանաբար դուք ասում էք թե սա շանտաժ է: Լրատվամիջոցներն այնքան էլ վատը չեն և ունեն նաև լավ կողմեր:

Այո, լրատվամիջոցը կարող է շատ արդյունավետ լինել: Բայց որպեսզի կարողանանք օգուտներ քաղել, մենք նախ պետք է հաջողության հասնենք օտարման գործընթացում, այսինքն ՝ մենք պետք է կարողանանք մեզ համար ապահով տեղ գտնել մեդիա հեգեմոնիայից դուրս և հեռվից ՝ հիմնավոր դատողություններ անել  և գուցե մի փոքր հոռետեսորեն վերաբերվեք դրան: Կատարյալ լավատեսությունը մեդիա հաղորդագրությունների նկատմամբ մեզ թույլ չի տա ճանաչել կեղծ ներկայացումները: 

Եթե ​​մենք որպես ճշմարտություն ընդունենք այն ամենը, ինչ մեդիան առաջարկում է մեզ, մենք այլևս չենք կարող պնդել, որ ունենք միտք, և այդ դեպքում դա կլինի մեդիան, որ մտածում է մեր փոխարեն: Կատարյալ լավատեսության բացակայությունը չի կարող կոչվել հոռետեսություն, բայց դա իրատես լինելու համար պարզապես իմաստուն ջանք է: Փաստն այն է, որ ԶԼՄ -ները  իրադարձություններն արտացոլող լինելուց ավելին դրանց ստեղծողն են: Լրատվամիջոցները չեզոք համարելը իրականում ժամանակակից միամտություն է:

***

Առաջին հաղորդավար

Մեդիա հաղորդագրություններ տեսնելիս մենք միշտ պետք է մեզ տանք հետևյալ հարցերը.

Ո՞վ է այս հաղորդագրության ստեղծողը: Ո՞վ է այս հաղորդագրության թիրախային լսարանը: Պատմության ո՞ր հատվածները չեն պատմվել և ինչո՞ւ: Ո՞րն է հաղորդագրության տեքստը և ո՞րն է դրա ենթատեքստը: Ի՞նչ գործիքներ են օգտագործվել հանդիսատեսին համոզելու և ուղեկից դարձնելու համար: Ի՞նչ արժեքներ են արտահայտված այս տեքստում կամ դրա ենթատեքստում:

Այս հարցերը տալը և դրանց համար պատասխան գտնելը կարող են օգնել մեզ ավելի լավ և հստակ պատկերացում կազմել մեդիայի գործունեության մասին:

Երկրորդ հաղորդավար

Լրատվամիջոցներում համոզելու հնարքներն ու տեխնիկան շատ ավելին են, քան մենք կարող ենք ձեզ պատմել դրանց մասին, բայց դուք կարող եք շատ բան սովորել ՝ կարդալով մեդիագրագիտության վերաբերյալ գրքեր: Իհարկե, այս տեղեկատվությունը կարելի է ձեռք բերել նաև վիրտուալ միջավայրից, սակայն գիրք կարդալը կարող է լինել լրատվամիջոցներից հեռու մնալու վարժություն:

Եթե ​​գիրք կարդալով կարող եք ստանալ տեղեկություններ, երբեք այդ տեղեկությունը մի փնտրեք կիբերտարածքում: Հաստատ ժամեր հատկացրեք ինտերնետից դուրս գալու համար: Այո, դա է հարցը. Ինտերնետը և վիրտուալ միջավայրն այնքան համատարած են դարձել, որ մենք չենք կարող այն անհասանելի դարձնել, այլև պետք է մենք դուրս գանք ինտերնետից: Հաջողություն ենք մաղթում բոլորիդ: